Ախտորոշում
Փակ կորոնար զարկերակների հայտնաբերումը ՀՏ անգիոգրաֆիկ հետազոտությամբ ծանրաբեռնվածության թեստի համեմատ առավել արդյունավետ է. ultraimaging.am
Երբ հիվանդը բժշկի է դիմում` գանգատվելով հևոցից, կրծքավանդակի ցավից կամ արտահայտված հոգնածությունից, հավանական է, որ հաջորդ քայլը սրտի ծանրաբեռնվածության թեստի իրականացումն է: Սակայն Բալտիմորի Ջոն Հոփկինսի անվան համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) առավել արդյունավետ է փակ կորոնար զարկերակների հայտնաբերման համար:
Ջոն Հոփկինսի հետազոտությունների գլխավոր հովանավոր, ասոցիացիայի ղեկավար, պրոֆեսսոր Արմին Զադեհը HCB News-ին տրված հարցազրույցում ասել է ,- «Հույս ունեմ, որ սրտաբանությունը կփոխի իր մոտեցումը կրծքավանդակի ցավերով և կորոնար զարկերակների հիվանդությունների կասկածով պացիենտների նկատմամբ»:
«Ես գտնում եմ, որ պետք է վերանայել հետազոտությունների դասական հերթականությունը, եթե սրտի իշեմիկ հիվանդության հավանականությունը մեծ է: Նախ պետք է անցկացնել ՀՏ հետազոտություն, հետո միայն իրականացնել ծանրաբեռնվածության թեստ կամ կորոնար անգիոգրաֆիա»,- ավելացրել է բժիշկ Զադեհը.
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կորոնար զարկերակների աբստրուկտիվ փոփոխությունների հայտնաբերման համար պացիենտներն անցնում են նվազագույնը երեք հետազոտություն. ոչ ինվազիվ ՀՏ հետազոտություն, կորոնար անգիոգրաֆիա և սրտի ծանրաբեռնվածության թեստ: Արդյունքում պարզել են, որ ՀՏ հետազոտությունը ճշգրիտ բացահայտում է 10 դեպքից 9-ը, այն դեպքում, երբ ծանրաբեռնվածության թեստը բացահայտում է 10-ից 6-ը:
ՀՏ անգիոգրաֆիան համարվում է ոչ ինվազիվ հետազոտություն: Մի շարք հետազոտություններ, Ըստ Զադեհի, հաստատել են այն փաստը, որ այս հետազոտությունը աբստրուկցիաների հայտնաբերման պարագայում նախընտրելի է մյուսներից: Սակայն կան որոշակի անորոշություններ, քանի որ հետազոտություններում ներգրավված են եղել քիչ թվով պացիենտներ:
Նոր սերնդի ՀՏ սքաներներն ավելի ցածր չափաբաժնով են ճառագայթում, մինչդեռ քիմիական նյութերով ծանրաբեռնվածության թեստի իրականացման ժամանակ կողմնակի երևույթներն արտահայտված են, թեկուզ, ինչպես ասվում է բժիշկ Զադեհի հարցազրույցում, տարբեր կլինիկաներում մոտեցումները տարբեր են:
«Քանի որ ՀՏ հետազոտությունը և ծանրաբեռնվածության թեստն ունեն նույն արժեքը, ապա բժիշկները չեն խուսափի առաջարկել ՀՏ հետազոտություն: Սակայն խնդիրը ապահովագրական փոխհատուցումներն են. ՀՏ հետազոտություն առաջարկելու դեպքում բժիշկը պետք է նախապես թույլտվություն ստանա, ինչը լրացուցիչ խոչընդոտ է, թեև, որպես կանխարգելիչ միջոց, այն նախընտրելի հետազոտության տարբերակ է»:
Պացիենտները ցանկության դեպքում կարող են նախընտրություն տալ ՀՏ հետազոտությանը, սակայն հաճախ ապահովագրական ընկերությունները հրաժարվում են փոխհատուցել:
Ամերիկյան սրտաբանների ասոցիացիան և Ամերիկյան սրտաբանության քոլեջը գործող ուղեցույցներում կոչ են անում սրտի ծանրաբեռնվածության թեստ իրականացնել այն բոլոր պացիենտներին, ովքեր ունեն սրտի հետ կապված խնդիրներ, բացառությամբ այն պացիենտների, ովքեր ունեն ծանրաբեռնվածության թեստի սահմանային արդյունքներ կամ հակացուցումներ ծանրաբեռնվածության թեստի անցկացման նկատմամբ: Այս պարագայում առաջարկվում է ՀՏ անգիոգրաֆիա:
«Բավականին ժամանակ կպահանջվի մինչև վերանայվեն և ՀՏ անգիագրաֆիան ներառեն ուղեցույցներում»,- նշում է բժիշկ Զադեհը և պարզաբանում. «Սա համակարգի էությունն է, սակայն յուրաքանչյուր բժիշկ ինքը կարող է որոշում կայացնել ու իր պացիենտի համար նախապատվությունը տալ ՀՏ կորոնար անգիոգրաֆիային»:
Յուրաքանչյուր հետազոտություն ունի իր սահմանափակումները, ինչը պետք է հաշվի առնել, սակայն չպետք է անտեսել սրտի ՀՏ հետազոտությունը:
«Մեր հետազոտություններում օգտագործվել են սարքեր, որոնք, գուցե, հասանելի չեն հասարակությանը, և կարող են լինեն միայն մասնագիտացված կենտրոններում: Միայն միջին ռիսկի խմբում գտնվող հիվանդներն են նախընտրում սրտի ԿՏ անգիոգրաֆիա, որոնց մոտ կասկածվում է կորոնար զարկերակների հիվանդություն:
Ջոն Հոփկինսի հաջորդ ուսումնասիրություններն ուղղված են` հաստատելու սրտի կատետերիզացիան ՀՏ անգիոգրաֆիայով փոխարինելու հնարավորությունը, ինչը հիանալի ձեռքբերում կլինի:
Կարդացեք նաև
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...
Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...
Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...
ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...
Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն