Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Թվային մամոգրաֆիա. ճշգրիտ ու առողջության համար անվտանգ հետազոտություն. oncology.am

Թվային մամոգրաֆիա. ճշգրիտ ու առողջության համար անվտանգ հետազոտություն. oncology.am

Վերջերս Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժշկական հետազոտության սարքերի թիվը համալրվեց ևս մեկով՝ թվային մամոգրաֆով: Հետազոտության համար նախատեսված այս սարքը դասվում է ժամանակակից բժշկական սարքավորումների նորագույն տեխնոլոգիաների շարքին: Նոր սերնդի թվային մամոգրաֆն առողջության համար անվտանգ է, իսկ հետազոտության արդյունքները` առավել ճշգրիտ:

Սարքի առավելությունների մասին զրուցեցինք Ուռուցքաբանության ազգային կենտրոնի համալիր ճառագայթային ախտորոշման բաժանմունքի բժիշկ-ռադիոլոգ Հասմիկի Դավթյանի հետ:

– Սարքը կոչվում է թվային մամոգրաֆ` տոմոսինթեզով, որը համաշխարհային բժշկագիտության մեջ իր տեսակով նորագույն է:

 

Թվային մամոգրաֆիան ունի մի շարք առանձնահատկույուններ: Փորձեմ թվարկել:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի համալիր ճառագայթային ախտորոշման բաժանմունքի բժիշկ-ռադիոլոգ Հասմիկի ԴավթյանԹվային մամոգրաֆիայի արդյունքում ստացված պատկերներն առավել մաքուր ու պարզ են, և տոմոսինթեզի ժամանակ ստանում ենք շերտային պատկերներ, ինչը հնարավորություն է տալիս կրծքագեղձի առավել խորքային հետազոտություն իրականացնել:

Հետազոտությանը հիվանդներն ավելի քիչ ժամանակ են տրամադրում, քանի որ ռենտգեն պատկերն անմիջապես հայտնվում է համակարգչի էկրանին` կարճացնելով հետազոտության գործընթացը:

Թվային մամոգրաֆիայի պարագայում`այլ հետազոտության սարքերի համեմատությամբ, ճառագայթումը նվազագույն է:

Սարքի օգնությամբ իրականացվում է կրծքագեղձի ռենտգենյան հետազոտություն՝ հետագայում ապահովելով հետազոտության արխիվները: Սա հնարավորություն է ընձեռում հիվանդի հաջորդ այցելության հետազոտության արդյունքները համակարգչի էկրանին համեմատել նախկինում իրականացված հետազոտությունների հետ:

Փոքր լոկալիզացված գոյացությունների դեպքում սարքը հնարավորություն է տալիս հետազոտության ընթացքում կատարելու նախավիրահատական ասեղային ուղեցույցային նշագրումներ (маркировки), որոնք հետագայում վիրաբույժին և ախտաբանին ցույց են տալիս գոյացության ճշգրիտ տեղակայումը:

Ստացված պատկերների ռենտգեն ինտենսիվությունը փոփոխելով կարելի է մեծացնել կամ փոքրացնել պատկերները:

Ռենտգեն ժապավենները ենթարկվում են մանրակրկիտ ուսումնասիրության ` ի շնորհիվ նրա, որ թվային պատկերները հնարավոր է մեծացնել և արդյունքներն ուսումնասիրել խոշոր պլանով: Թվային մամոգրաֆիայով հնարավոր է արձանագրել պատկերների փոփոխությունները, ինչպես նաև փոփոխել պատկերի գունային ինտենսիվությունը:

Թվային մամոգրաֆիա. ճշգրիտ ու առողջության համար անվտանգ հետազոտություն
Կարևոր է նաև այն փաստը, որ հետազոտությունը բնակչության համար համեմատաբար մատչելի է:

– Տվյալ բժշկական սարքով հետազոտությունը հիվանդության ո՞ր փուրերի համար է նախատեսված:

 

– Տոմոսինթեզի (շերտային հետազոտություն) շնորհիվ խնդիրը հնարավոր է հայտնաբերել ամենավաղ փուլում:

– Որքա՞ն ժամանակ է, ինչ աշխատում եք այս նորագույն սարքով:

– Դեռ մեկ ամիս չկա և արդեն հասցրել ենք զգալ նոր սարքի բոլոր առավելությունները: Այժմ կարողացել ենք է՛լ ավելի վաղ փուլում հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը, ինչը, միանշանակ, բարձրացնում է բուժման արդյունավետությունը:

 

– Ձեր խոսքն` ուղղված պացիենտին:

 

Թվային մամոգրաֆիա. ճշգրիտ ու առողջության համար անվտանգ հետազոտություն– Հետազոտությունն անցավ է, հետազոտությունն իրականացվում է առանց որևէ պաշտպանիչ հագուստի, կուծքը քիչ է սեղմվում: Այս սարքով հետազոտություն իրականացնելու համար պացիենտի կողմից որևէ նախապայման չի պահանջվում: Խորհուրդ ենք տալիս հետազոտվել առաջին իսկ գանգատների կամ կասկածների դեպքում` խուսափելու հիվանդության բարդություններից:

– Ովքե՞ր կարող են դիմել թվային մամոգրաֆիայով հետազոտության:

 

– Հատկապես նախադաշտանադադարային տարիքի` քառասուն տարեկանն անց կանայք, քանի որ այդ տարքային փուլից սկսած քաղցկեղի առաջացման ռիսկերը մեծանում են: Կանայք կարող են դիմել նաև կանխարգելիչ հետազոտության նպատակով` առանց բժշկի ցուցումի, և հատկապես այն դեպքերում, երբ ՈՒՁ հետազոտության արդյունքները կասկածելի են:

– Ի՞նչ պարբերականությամբ է թույլատրելի հետազոտությունը:

– Ըստ ընդունված միջազգային ուղեցույցների:  Երբեմն ցուցաբերվում է անհատական մոտեցում` ելնելով նախկին նկարների արդյունքներից:

Հետազոտվել կարելի է տարվա ընթացքում մեկ-երկու անգամ: Եթե անգամ բացակայում են գանգատները, քառասունն անց կանանց անրհրաժեշտ է հետազոտվել տարին մեկ անգամ:

– Ի՞նչ խորհուրդ կտաք կանանց:

– Կարևորեք սեփական առողջությունը և եղեք հետևողական: Սիրեք Ձեզ, սիրելի կանայք:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մարդ հանրագիտարան. ultraimaging.am
Մարդ հանրագիտարան. ultraimaging.am

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...

Նյարդաբանություն
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում Բժշկական գենետիկայի կենտրոնում. cmg.am
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում Բժշկական գենետիկայի կենտրոնում. cmg.am

ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...

Արյուն կղանքում. armeniamedicalcenter.am
Արյուն կղանքում. armeniamedicalcenter.am

Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...

Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am
Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am

Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից:  Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...

Թերապիա
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։

ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am

Գենետիկ հետազոտությունները երկու գլխավոր նպատակ են հետապնդում...

Գենետիկա Ուռուցքաբանություն
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։

ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...

Նյարդաբանություն
ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։

Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...

Առողջ երեխա
ՄՌՏ-ն կլաուստրոֆոբիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ-ն կլաուստրոֆոբիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա ՄՌՏ. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա ՄՌՏ. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...

Որովայնի և փոքր կոնքի օրգանների ՄՌՏ․ հարցազրույց ռադիոլոգ Գայանե Կիրակոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Որովայնի և փոքր կոնքի օրգանների ՄՌՏ․ հարցազրույց ռադիոլոգ Գայանե Կիրակոսյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։

Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...

ՄՌՏ, թե՞ կոլոնոսկոպիա. armeniamedicalcenter.am
ՄՌՏ, թե՞ կոլոնոսկոպիա. armeniamedicalcenter.am

Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...

Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am
Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ  ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։

ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...

Շնչառական համակարգ
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ  հետազոտել  կարիոտիպը


Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...

Գենետիկա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ