Ախտորոշում
Չորս առասպել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի մասին. ultraimaging.am
ՄՌՏ-ն ենթադրում է հզոր մագնիսական դաշտերի, բարձր հաճախության իմպուլսների և համակարգչային ծրագրերի կիրառում, ինչը հնարավորություն է տալիս բժիշկ- ճառագայթաբանին «դիտել» մարդկային օրգանիզմը ներսից և տեսնել բոլոր օրգաններն ամենափոքր կտրվածքներով: Օրգանների, փափուկ հյուսվածքների, ոսկրերի և մարդու մարմնի այլ կառուցվածքների մանրամասն եռաչափ պատկերման շնորհիվ հիվանդությունը կարելի է հայտնաբերել ամենավաղ շրջանում:
ՄՌՏ-ի կիրառումն ախտորոշիչ պրակտիկայում ունի ավելի քան քառասուն տարվա պատմություն: Այնուամենայնիվ, այսօր կան բազմաթիվ մոլորություններ և առասպելներ: Ո՞ր պնդումներին արժե հավատալ:
1. «ՄՌՏ-ն ցավոտ միջամտություն է»
Սա ամենատարածված մոլորություններից է: Սքանավորումը ցավային զգացողություններ չի առաջացնում: Հետազոտվողը տեղակայվում է սարքի օղում սեղանին պառկած վիճակում՝ գտնվելով այնտեղ 20-45 րոպե՝ պայմանավորված հետազոտության տեսակով: Այդ ընթացքում սարքավորումն իրականացնում է հետազոտվող օրգանի բազմաթիվ շերտավոր նկարներ երեք պրոյեկցիայով: Հետազոտության ընթացքում ոչինչ և ոչ-ոք նույնիսկ չի դիպչում պացիենտին: Սքանավորումը նման է լուսանկարման գործընթացին, միայն թե առանց օբյեկտիվի լուսարձակման և դիրքը փոփոխելու հնարավորության, քանի որ որակյալ նկարներ ստանալու համար անհրաժեշտ է անշարժ մնալ:
2. «ՄՌՏ-ն ուղեկցվում է վնասակար ճառագայթման չափաբաժնով»
Այս կարծիքը ևս սխալ է և չհիմնավորված: Սրանք բացարձակապես տարբեր գործողություններ են: Համակարգչային տոմոգրաֆիայի և ռենտգեն հետազոտության ժամանակ պացիենտն իսկապես ստանում է իոնիզացնող ճառագայթման չափաբաժին: ՄՌՏ-ի իրականացման ժամանակ ռենտգեն և այլ վնասակար իոնիզացնող ճառագայթման տարատեսակներ չեն կիրառվում: Սքանավորումն իրականացվում է մարդկային օրգանիզմի ջրածնի պրոտոնների մագնիսական ռեզոնանսի հաշվին: Մագնիսները ներկառուցված են սարքավորման թունելում և օրգանիզմում քաոտիկ շարժման մեջ գտնվող ջրածնի պրոտոնները վերադասավորում են սարքավորման ուժային գծերի երկայնքով` որոշակի հաջորդականությամբ: Այնուհետև արձակվում է ռադիոալիքային իմպուլս, որը որսվում է ընդունող-փոխանցող կոճերի միջոցով: Այս ամենից հետո համակարգիչը ձևավորում և էկրանին է բերում ստացված նկարները:
Բժիշկները հետազոտությունն իրականացնում են առաջնային ախտորոշման և հիվանդության ընթացքի հսկողության համար, քանի որ ՄՌՏ հետազոտությունը կարելի է իրականացնել այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է:
3. «ՄՌՏ-ի իրականացման համար անհրաժեշտ է հատուկ նախապատրաստվել»
Այս պնդումը մասնակիորեն է ճիշտ: Նախապատրաստում պահանջվում է մի շարք դեպքերում: Օրինակ, որովայնի խոռոչի (դատարկ ստամոքսով, գործողությունից առաջ չպետք է ուտել ամենաքիչը չորս ժամ) և փոքր կոնքի օրգանների (բավարար լցված միզապարկով) հետազոտման ժամանակ: Սքանավորման համար նախապատրաստման մասին բժիշկը նախապես կտեղեկացնում է: Սակայն հիմնականում հետազոտության համար որևէ նախապատրաստում չի պահանջվում: Պացիենտի համար սա առավելություն է:
4. «Երեխաներին և հղիներին չի կարելի անցնել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա»
Սա սխալ պնդում է: Մեր կենտրոնում բացի մեծահասակներից հետազոտվում են նաև երեխաներն ու հղիները, քանի որ օրգանիզմի վրա բացասական ազդեցություն չի թողնում: Սակայն կա մի սահմանափակում. հղիներին տոմոգրաֆիա խորհուրդ չի տրվում իրականացնել առաջին եռամսյակում: Սա յուրատեսակ ապահովագրում է , քանի որ այս շրջանում տեղի է ունենում պտղի ներքին օրգանների և համակարգերի ձևավորում ու խոցելի է տերատոգեն գործոնների պարագայում:
Երեխաների համար գործողությունն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով թույլատրվում է ծնողների կամ ուղեկցող անձանց ներկայությունը սքանավորման ժամանակ: Հետազոտության ընթացքին հետևում է անձնակազմը: Անհրաժեշտության դեպքում հիվանդը միշտ կարող է իր մոտ կանչել բուժանձնակազմին՝ երկկողմանի կապի համակարգով:
Կարդացեք նաև
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...
Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...
Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...
ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...
Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն