Ախտորոշում
Ցավեր ստորին վերջույթների հոդերում. պատճառները, ախտորոշումը, բուժումը. ultraimaging.am
Վերջին տարիներին նկատվում է հոդերի հիվանդությունների «երիտասարդացում»: Բժիշկներն այս երևույթը կապում են կենսակերպի, ցածր ֆիզիկական ակտիվության, ոտքերի վրա անհամաչափ և ոչ ֆիզիոլոգիական ծանրաբեռնվածությունների հետ: Թեև հոդերի հիվանդությունները հազվադեպ են կյանքի համար վտանգավոր լինում, ինչպես նկարագրված է ստորև, այնուամենայնիվ, հենց նրանք են առաջատար դիրք գրավում մարդկանց շարժունակության սահմանափակման պատճառների ցանկում, իսկ դա նշանակում է` խախտվում է ամբողջ առօրյա կենսակերպը, նվազում է աշխատունակությունը՝ բերելով հաշմանդամության:
Ցավեր կոնքազդրային հոդերում
Հետույքի, ազդրերի շրջանում ցավային զգացողությունների ամենահաճախ հանդիպող պատճառը կոնքազդրային հոդերի դեգեներատիվ հիվանդությունն է՝ օստեոարթրոզը (օստեոարթրիտ): Կոնքազդրային հոդերում հիվանդության տեղակայման դեպքում այն նույնիսկ առանձին անվանում է ստացել՝ կոքսարթրոզ:
Բավականին հաճախ հիվանդները ցավը զգում են հոդերի պրոյեկցիայով, սակայն պատճառը տեղակայված է լինում ավելի վեր՝ գոտկատեղում: Օրինակ, օստեոխոնդրոզի, ողնաշարի գոտկային շրջանի ճողվածքների ժամանակ ցավերը շատ նման են կոքսարթրոզի ցավերին:
Ցավերի պատճառները հստակ պարզելու համար անհրաժեշտ է .
- խորհրդատվություն բժիշկ վնասվածքաբան-օրթոպեդի և նյարդաբանի հետ,
- իրականացնել կոնքազդրային հոդի ռենտգենագրություն, որը ցույց կտա կոնքազդրային հոդը կազմող ոսկրերի վիճակը, կօգնի որոշել հիվանդության շրջանը,
- իրականացնել ողնաշարի գորտկասրբանային հատվածի և կոնք-ազդրային հոդերի ՄՌՏ, որը հոդերի հիվանդությունների ախտորոշման «ոսկե չափանիշն» է, քանի որ, ի տարբերություն ռենտգենի, այն ցույց է տալիս ո՛չ միայն ոսկրերը, այլ նաև հոդաճառները, հեղուկը, կապանները:.
Ցավեր ծնկային հոդերում
Այստեղ իրավիճակն այլ է. ի տարբերություն կոնքազդրային հոդերի, ծունկն առավել հակված է վնասվածքների: Այդ պատճառով ծնկան ցավի ամենահաճախ հանդիպող պատճառները բաժանվում են երկու խմբի՝ դեգեներատիվ հիվանդություններ (գոնարթրոզ) և նախկինում ունեցած վնասվածքների հետևանքներ:
Հիվանդության ախտորոշման համար առավել հաճախ կիրառվող մեթոդներն են.
- Ֆիզիկական. բժիշկ-վնասվածքաբանը հետազոտում է հիվանդին, իրականացնում ֆունկցիոնալ փորձեր, որոնք օգնում է հասկանալ հետազոտության հետագա ընթացքը:
- Ռենտգենագրություն. լայնորեն կիրառվում է հասանելիության շնորհիվ, սակայն ոչ միշտ է տեղեկատվական: Այն, սովորաբար, նշանակվում է որպես ախտորոշման առաջին փուլ:
- Ծնկան հոդի ՄՌՏ. վերջին տարիներին հաճախ է նշանակվում, քանի որ օգնում է պարզել հոդաճեղքի, կապանների, սկավառակների վիճակը, այն ամենը, ինչն անմատչելի է ռենգեն հետազոտության ժամանակ:
- Արթրոսկոպիա. ախտորոշման միջամտական եղանակ է, որի ժամանակ բժիշկն իրականացնում է հոդապատճի ծակում: Գործողությունը կարող է ախտորոշիչից վերածվել բուժականի, օրինակ, երբ ոտքի ցավի պատճառը հոդային հեղուկի ավելցուկն է:
Ցավեր սրունք-թաթային և ոտնաթաթի հոդերում
Ցավերի ամենատարածված պատճառները տրավմատիկ վնասումներն ու համակարգային (ռևմատոլոգիական) հիվանդություններն են, օրինակ, ռևմատոիդ արթրիտը, ինչպես նաև նյութափոխանակության խանգարումները (պոդագրա):
Ախտորոշմանը կնպաստեն.
- բժիշկ վնասվածքաբան-օրթոպեդը կամ ռևմատոլոգը,
- արյան հետազոտությունները. զննումից հետո բժիշկը կարող է նշանակել ռևմատոլոգիական հետազոտություններ (С-ռեակտիվ սպիտակուցի, ռևմատոիդ գործոնի որոշում և այլն՝ պայմանավորված, թե ինչ հիվանդություն է կասկածվում), արյան կենսաքիմիական հետազոտություն՝ միզաթթվի որոշմամբ (պոդագրայի կասկածի դեպքում):
- ռենտգենագրություն. ռևմատոլոգիական հիվանդությունների մեծամասնության համար մշակված են ախտորոշման հենց ռենտգենաբանական չափանիշներ, և լրացուցիչ թանկարժեք եղանակների կարիք կարող է չլինել:
Հոդացավերի բուժումը
Լավագույն տարբերակում հոդացերի բուժումը պետք է ուղղված լինի այն առաջացնող պատճառների վրա: Սակայն, ցավոք, ոտքերի հոդացավերի դեպքում այն միշտ չէ, որ հնարավոր է: Այդ պատճառով գրեթե բոլոր դեպքերում հիվանդի տառապանքները նվազեցնելու նպատակով բժիշկը ցավազրկող դեղեր է նշանակում: Առաջին հերթին նշանակվում են ոչստերոիդային հակաբորբոքային (ՈՍՀԲ) խմբի դեղորայք, որոնք նվազեցնում են ո՛չ միայն ցավը, այլ նաև բորբոքումը:
Այն ռևմատոլոգիական հիվանդությունների ժամանակ, երբ ՈՍՀԲ-ները չեն օգնում, բժիշկը նշանակում է հորմոնային դեղեր կամ ցիտոստատիկներ:
Եթե ցավերի պատճառը օստեոարթրոզն է (աճառի դեգեներացիան), հիվանդության ուշ շրջանում, սովորաբար, կատարվում է վիրահատություն՝ հոդի փոխարինում էնդոպրոթեզով:
Ցանկացած դեպքում, անկախ պատճառից, հոդերի հիվանդությունները պահանջում են կենսակերպի վերանայում, ինչը ենթադրում է համապատասխան սննդակարգ , հիվանդ ոտքի ծանրաբեռնվածությունը նվազեցնող և մկանային համակարգի զարգացմանը նպաստող ֆիզիկական ակտիվություն:
Կարդացեք նաև
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...
Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...
Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...
ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...
Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն