Ախտորոշում
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
Մեր հանրապետությունում կրծագեղձի քաղցկեղը ուռուցքային հիվանդացության մեջ կանանց մոտ գրավում է առաջին տեղը և մահացությամբ գերազանցում միջին եվրոպական տվյալներին, որը կարելի է բացատրել հիվանդության վաղ հայտնաբերման ցածր ցուցանիշներով։
Նշված փաստարկները բավականաչափ ծանրակշիռ են` սեփական առողջության մասին հոգ տանելու համար և հուշում են կրծքագեղձի ամենամսյա տարրական ինքնազննման անհրաժեշտության մասին...
Որոշ հիվանդություններ շոշափելիորեն փոխում են կնոջ առողջական վիճակը, ինչն ակնհայտորեն իր դրոշմն է թողնում թե՛ կնոջ արտաքինի և թե՛ կանացիության ու գրավչության վրա։ Կան նաև հիվանդություններ, որոնց մասին մենք` կանայք, նույնիսկ մտածել չենք ուզում։ Այդ հիվանդությունների թվին է դասվում նաև կրծքագեղձի քաղցկեղը...
Պետք չէ գլուխն ավազի մեջ թաղել
Գիտնականների կարծիքով գոյություն ունի մի պարզ օրինաչափություն. որքան շատ կինը տեղեկացված լինի կրծքագեղձի քաղցկեղի մասին, այնքան ավելի դյուրին կդառնա վերջինիս հայտնաբերումը հիվանդության ամենավաղ փուլում։ Այսինքն` կինը ժամանակ կունենա ընդունելու անհրաժեշտ բուժումը, որի դեպքում լավ արդյունքների հասնելու հավանականությունն է՛լ ավելի մեծ է։ Ինքնին հասկանալի է, որ նման պարագայում «ջայլամի» քաղաքականություն վարելն անտեղին է և հղի վտանգավոր հետևանքներով, քանի որ այդ հիվանդության մասին անտեղյակ լինելն ու կրծքագեղձերի վիճակին կանոնավոր կերպով չհետևելը չի փոքրացնում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։
Ի դեպ, շատ երկրներում կրծքագեղձի քաղցկեղի վաղ շրջանում հայտնաբերելուն միտված ծրագրերը հովանավորվում են առողջապահության պետական մարմինների կողմից և ունեն համապատասխան կարգավիճակ։ Պետք է նշել, որ կրծքագեղձի քաղցկեղի խնդրին միտված նման քաղաքականությունն իր շոշափելի արդյունքներն է տալիս։ Օրինակ, Ֆինլանդիայում, որտեղ դեռատի աղջիկներին կրծքագեղձի ինքնազննման հմտություններին ծանոթացնում են դեռևս դպրոցում, նկատելիորեն կրճատվել են կրծքագեղձի հետ կապված բարդությունները, քանի որ հիվանդության առաջնային փուլում հայտնաբերված 10 դեպքերից 9-ում նրանց կասկածները բժշկի կողմից հաստատվում են։
Թշնամու «դեմքը»
Կրծքագեղձի քաղցկեղն ուռուցքաբանական այլ հիվանդություններից առանձնանում է նախ և առաջ իր «հորմոնակախյալ» լինելով։ Այսինքն` այս հիվանդության պարագայում ռիսկի հիմնական գործոնը պայմանավորված է հորմոնային անհավասարակշռությամբ, որը կնոջ օրգանիզմում այլ պաթոգեն նախապայմաններից զատ առաջանում է նաև վաղ (մինչև 45 տարեկան) կամ ուշացած (55 տարեկանից հետո) դաշտանադադարի, ինչպես նաև վաղ (մինչև 12 տարեկան) կամ ուշացած (16 տարեկանից հետո) սկսվող դաշտանային ցիկլի արդյունքում։ Կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը կարող են նպաստել նաև այնպիսի ախտաբանական վիճակներ, ինչպիսիք են կրծքագեղձի տարաբնույթ հիվանդությունները (մասնավորապես մաստոպաթիան)։ Կրծքագեղձի քաղցկեղի պատճառ կարող է դառնալ նաև «հասակավոր առաջնածին» հղիությունը (30 տարեկանից հետո)։ Կրծքագեղձի քաղցկեղի առաջացումը խթանող մյուս բոլոր «մեղավորներն» ասես ուլունքահատիկների նման գալիս և «շարվում են» հիմնական դրդապատճառների վրա։ Այժմ խոսենք դրդապատճառների մասին, որոնց պայմանականորեն կարելի է դասակարգել հետևյալ խմբերով` ծանրաբեռնված ժառանգականությունը, ռադիոակտիվ (էլեկտրամագնիսական) ճառագայթման ազդեցությունը, գիրությունը, կրծքագեղձերի վնասվածքները, երեխային վաղաժամ կրծքից կտրելը (5 ամսից էլ քիչ), կրծքով երկարատև կերակրելը, հղիության բազմակի արհեստական ընդհատումները, կերակրի բարձր յուղայնությունը, արդյունաբերական զարգացած քաղաքներում բնակվելը և այլն։
Ռիսկային գործոնների նման բազմազանությունը պայմանավորված է նրանով, որ կաթնագեղձը ենթարկվում է ավելի քան 15 զանազան հորմոնների ազդեցությանը։ Կարևոր է շեշտել, որ շատ հաճախ այդ հորմոնները կաթնագեղձի վրա տարբեր ձևերով են ներազդում։ Դա գրեթե նույնն է, ինչ ստիպել 15 հոգանոց բազմաձայն երգչախմբին միաձայն երգել միևնույն տոնայնությամբ։
Եթե այս ամենին էլ հավելենք ռադիոակտիվ ճառագայթումը, ապա պատկերն առավել համալրված կլինի։ Կրծքագեղձի վրա ռադիոակտիվ ճառագայթման թողած անմիջական ազդեցությունը բացահայտել են ճապոնացի գիտնականները։ Բանն այն է, որ Հերոսիմայում և Նագասակիում տեղի ունեցած միջուկային ռումբերի պայթյուններից 10-15 տարի անց կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը երկրում կտրուկ աճ ապրեցին։
Զննել, թե՞ ոչ
Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիների վիճակագրական տվյալներով տարեկան կրծքագեղձի քաղցկեղի 700-800 նոր դեպք է արձանագրվում։ Հիվանդացությունը կազմում է տարեկան 30-32 նոր դեպք 100.000 կին բնակչի հաշվարկով։ Մեր հանրապետությունում կրծագեղձի քաղցկեղը օնկոլոգիական հիվանդացության մեջ գրավում է երկրորդ տեղը` զիջելով միայն թոքի քաղցկեղին։ Իսկ կանանց մոտ այն գրավում է առաջին տեղը։ Համեմատելով ընդհանուր եվրոպական տարածաշրջանի հետ` կարելի է ասել, որ հիվանդացությունը Հայաստանում մոտավորապես համապատասխանում է միջին եվրոպական ցուցանիշներին։ Սակայն այս հիվանդությունից մահացությունը մեր հանրապետությունում ավելի բարձր է։ Սա արդեն կարելի է բացատրել հիվանդության վաղ հայտնաբերման ցածր ցուցանիշներով։ Այսպես, եթե զարգացած երկրներում գերակշռում են հիվանդության վաղ շրջանում հայտնաբերված դեպքերը, ապա մեզ մոտ հակառակ պատկերն է, և գրեթե ամեն օր գրանցվում են բարձիթողի դեպքեր, որոնցով և պայմանավորված են մահացության առավել բարձր ցուցանիշները։ Արդարության համար պետք է նշել, որ վերջին տարիներին հանրապետության մի շարք կլինիկաներում մամոգրաֆիկ մեթոդի և լայնորեն տարվող լուսավորչական աշխատանքների շնորհիվ բավականին շատացել են վաղ փուլում հիվանդության հայտնաբերման դեպքերը։ Սակայն այս ցուցանիշները հեռու են բավարար լինելուց։ Երևի կհամաձայնեք, որ նշված փաստարկները բավականաչափ ծանրակշիռ են` սեփական առողջության մասին հոգ տանելու համար և հուշում են կրծքագեղձի ամենամսյա տարրական ինքնազննման անհրաժեշտության մասին։
Կուրծքը կարելի է զննել դաշտանային ցիկլի ավարտից 2-3 օր անց, իսկ դաշտանադադարի դեպքում` օրացույցում ընտրել ստույգ մի օր և ամեն ամսվա նույն օրը կուրծքն ինքնազննման ենթարկել։
Իսկ եթե...
Եթե ինքնազննման ընթացքում երկու կրծքերի միջև աննշան տարբերություն նկատեք` խուճապի մի մատնվեք։ Մարդ արարածի մարմնում ոչինչ կատարելապես համաչափ չէ։ Այսինքն աննշան շեղումներն անհանգստացնող չպետք է լինեն։ Այլ բան է, եթե այդ շեղումներն առավել ցայտուն են, կամ եթե ինքնազննման արդյունքում հայտնաբերել եք ինչ-որ արտառոց բան` աննշան այտուցվածություն կամ հանգույց։ Ավելին, հուսահատվել և առավել ևս համապատասխան ինքնաախտորոշում կայացնել նույնպես խորհուրդ չի տրվում։ Մեր մասնագետների կողմից ձեռք բերված տվյալների համաձայն` զննման ենթարկված 10 կանանցից 6-7-ի մոտ առկա են կրծքագեղձի զանազան հիվանդություններ։ Եվ փառք Աստծո, հայտնաբերված շեղումը միշտ չէ, որ չարորակ ուռուցք է լինում։ Սա վերաբերում է հայտնաբերված 10 դեպքերից 9-ին։ Այդուհանդերձ, բժշկին դիմելն անհրաժեշտ է, քանի որ միայն մասնագետը կարող է տարբերել չարորակ ուռուցքը բարորակից։ Ավելին, մաստոպաթիայի բոլոր ձևերը և զանազան բարորակ գոյացությունները ենթակա են բուժման։
Ինքնազննման կանոնները
|
1. Կրծկալը հակառակ կողմից ուշի ուշով զննեք։ Անհանգստության տեղիք կարող են տալ վերջինիս վրա հայտնաբերված հետքերը։ Այս կանոնը չի վերաբերում կերակրող մայրերին և հղի կանանց, ինչպես նաև բոլոր այն մայրերին, որոնք վերջերս են դադարեցրել կրծքով կերակրելը։ Ի դեպ, «վերջերս» ասվածը տարբեր կանանց մոտ կարող է տևել 3-5 տարի, ինչը պայմանավորված է կնոջ հորմոնալ ակտիվությամբ։ |
|
2. Ձախ ձեռքը տարեք գլխի հետև և աջ ձեռքի մատներով շրջանաձև շարժումներով շոշափեք ձախ կուրծքը։ Շարժումների ուղղությունը պետք է լինի կրծքի եզրից դեպի կենտրոն։ Նույն կերպ զննեք նաև աջ կրծքագեղձը։ |
|
3. Հայելու առջև կանգնած` ձեռքերը բարձրացրեք վեր և հայելու մեջ նայելով` համեմատեք երկու կրծքագեղձերի ձևն ու չափը։ Ուշադրություն դարձրեք նաև դրանց մաշկին։ Ուշադիր եղեք. արդյոք մաշկը կնճռոտված և թեփոտված է՞, իսկ ստինքները` ներքաշված։ Նույն գործողությունը կատարեք` այս անգամ ձեռքերը դնելով կոնքերին և լարելով կրծքերի և ձեռքերի մկանները։ |
|
4. Բթամատի և ցուցամատի օգնությամբ փոքր-ինչ սեղմեք հարստինքային տարածքը` պարզելու համար, թե այնտեղից որևէ արտադրություն կա՞, թե՞ ոչ։ |
|
5. Պառկեք մահճակալի վրա և թիակների տակ բարձ դրեք։ Ձախ ձեռքը տարեք գլխի տակ և աջ ձեռքի մատների շրջանաձև շարժումներով շոշափեք ձախ կուրծքը, թևատակը, ինչպես նաև կրծքից թևատակ տանող հատվածը։ Նույն կերպ զննեք նաև ձախ կրծքագեղձը և հարակից տարածքը։ |
Եղե'ք առողջ, հարգե'ք Ձեր մարմինը և այն դեռ երկար տարիներ կծառայի Ձեզ...
Anastasia
12.02.2016
Marishok
30.01.2016
Մեդ-Պրակտիկ
30.01.2016
Հարգելի VERA, բարև Ձեզ: Նախ պետք է նշել, որ կրծքերի շրջանում էպիլյատոր ցանկալի չէ օգտագործել, Դուք տրավմայի եք ենթարկում գեղձը: Ինչ վերաբերում է գոյացությանը, Ձեր տարիքում ավելի հավանական է, որ դա ֆիբրոադենոմա է, սակայն միանշանակ համոզված լինել չի կարելի: Հարկավոր է անպայման մամոլոգի խորհրդատվություն և կրծքագեղձի ՈՒՁՀ:
VERA
19.01.2016
Satenik
08.01.2016
Մեդ-Պրակտիկ
07.01.2016
Հարգելի Satenik, բարև Ձեզ: Դուք նկարագրել եք տարբեր օրգանների հիվանդություններ, որոնք պահանջում են առանձին բուժում տարբեր նեղ մասնագետների մոտ: Կրծքագեղձերից կանաչավուն արտադրություն նկատվում է մաստոպաթիաների ժամանակ, առավել հաճախ ֆիբրոզ-կիստոզ մաստոպաթիաների, որի պատճառները տարբեր են: Ինքնաբուժությամբ զբաղվել խորհուրդ չէի տա: Հարկավոր է մամոլոգ-օնկոլոգի կոնսուլտացիա, նախ ախտորոշումը հաստատելու, այնուհետ բուժում ստանալու համար: Ինչպես գիտեք ֆիբրոզ-կիստոզ մաստոպաթիան կարող է կրծքագեղձի քաղցկեղի պատճառ դառնալ, այսինքն անուշադրության մատնել չի կարելի: Ինչ վերաբերում է վահանագեղձի հանգույցներին, կարևոր է դրանց չափերը, հորմոնալ ֆոնը, բացի այդ հանգույցների բնութը պարզելու համար հարկավոր է կատարել պունկցիոն բիոպսիա: Միգուցե կա վիրահատության կարիք: Նույնը վերաբերում է ողնաշարի ճողվածքներին, մեծ ճողվածքների դեպքում, ինչպես գիտեք գիտեք միակ բուժումը վիրահատականն է: Դեղորայքային միջոցները, մերսումներն ունեն միայն ժամանակավոր էֆեկտ: Փոքր չափի ճողվածքների դեպքում էֆեկտիվ է ֆիզիոթեապիան, սպինալ բլոկադաները: Դրանք երկար ժամանակ կթեթևացնեն ցավերը: Սակայն դա նշանակում է միայն նյարդավիրաբույժը:
Satenik
04.01.2016
Satenik
04.01.2016
Մեդ-Պրակտիկ
30.12.2015
Հարգելի Greta, բարև Ձեզ: Դուք կարող եք նախքանը բժշկի դիմելն ինքնուրույն շոշափել կրծքագեղձերը: Ձեր տարիքում ավելի հավանական է ֆիբրոադենոմայի, կիստայի, մաստոպաթիայի առաջացումը: Խորհուրդ կտայի մամոլոգի կոնսուլտացիա անցնել և կրծքագեղձի ՈՒՁՀ:
Մեդ-Պրակտիկ
30.12.2015
Հարգելի Անի, բարև Ձեզ: Ըստ Ձեր նկարագրածի, Ձեզ մոտ բարեբախտաբար քաղցկեղ չի եղել, այլ ատիպիզմ, որը դեռ քաղցկեղ չէ: Նկարագրված վիրահատությունը և հետագա բուժումը Ձեր պարագայում լիարժեք է: Տվյալ հատվածում պրոցեսի տարածման հավանականությունը շատ քիչ է, բայց բացառել չի կարելի: Հարկավոր է անընդհատ լինել մամոլոգի հսկողության տակ, պարբերաբար հետազոտվել: Կարծում եմ բարդություններ չեն առաջանա հետագայում: Առողջ եղեք:
greta
23.12.2015
Անի
22.12.2015
Մեդ-Պրակտիկ
20.11.2015
Հարգելի Անի, բարև Ձեզ: Պրոլակտինի բարձրացման պատճառ կարող է լինել հիպոֆիզի ուռուցքը: ՄՌՏ հետազոտություն նշանակվել է հիպպոֆիզը հետազոտելու համար:
Մեդ-Պրակտիկ
20.11.2015
Հարգելի Anastasia, բարև Ձեզ: Ձեր տարիքում կրծքագեղձի ուռուցքի առաջացման հավանականությունը փոքր է, բացի այդ ուռուցքի դեպքում կրծքագեղձը շոշափելիս կզգայիք: Ինչպես նշեցի, Ձեզ մոտ մաստոպաթիա կարող է լինել, խորհուրդ կտայի մամոլոգի դիմել, հարկավոր է արտադրության պատճառը պարզել:
Անի
19.11.2015
Anastasia
09.11.2015
Մեդ-Պրակտիկ
03.11.2015
Հարգելի Anastasia, բարև Ձեզ: Խնդրում եմ մանրամասնեք, կա ցավ, թե ոչ, եթե այո, ապա այն կապ ունի դաշտանի հետ, թե ոչ: Ձեր տարիքում ավելի շատ հավանական է մաստոպաթիան, սակայն դա միանշանակ չէ, ցանկալի է դիմել մամոլոգի կոնսուլտացիայի և կատարել կրծքագեղձերի ՈՒՁՀ:
Մեդ-Պրակտիկ
03.11.2015
Հարգելի LUSINE, բարև Ձեզ: Ցանկալի է որքան հնարավոր է շուտ դիմել ուռոցքաբանի: Կարող եք դիմել Ուռուցքաբանության Ազգային Կենտրոն, մամոլոգիայի բաժանմունք: Ստորև կոնտակտային տվյալներն են.
Հասցե. Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, փող, Ֆանարջյան 72 շենք
հեռ..(010) 28-70-52
Մեդ-Պրակտիկ
03.11.2015
Հարգելի Sona, բարև Ձեզ: Դաշտանային ֆունկցիայի խանգարումը հնարավոր է կապված լինի վահանագեղձի հետ, բայց կրծքագեղձերի արտադրությունը, ոչ: Կարևոր է արտադրության բնույթը` գույնը, կոնսիստենցիան, կաց, թե ոչ և այլն: Հարկավոր է դիմել մամոլոգի, կատարել կրծքագեղձի ՈՒՁՀ պատճառը պարզելու համար: Ինչ վերաբերում է դաշտանային ֆունկցիայի խանգարմանը, ապա այս դեպքում երկու տարի առաջ հանձնած անալիզները միանշանակ ինֆորմատիվ չեն, ցանկալի է նորից կրկնել հորմոնների անալիզները և կատարել փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ:
Anastasia
29.10.2015
Anastasia
25.10.2015
Մեդ-Պրակտիկ
22.10.2015
Հարգելի' կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել: Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
Sona
02.10.2015
Sona
02.10.2015
LUSINE
01.10.2015
Մեդ-Պրակտիկ
27.07.2015
Հարգելի SONA, բարև Ձեզ: Ձեր հարցից անհասկանալի է կոնկրետ ինչ խանգարում է եղել, խնդրում եմ ավելի մանրամասն նշեք: Խնդրում եմ նաև նեշք, թե այժմ ցավերը կոնկրետ որ հատվածենորում են, կա ավշային հանգույցների մեծացում, թե ոչ: Ինչ վերաբերում է իբուպրուֆենին, այն ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոց է և նշանակվում է հիմնականում որպես սիմտոմատիկ բուժում, ցավերը մեղմացնելու համար:
Մեդ-Պրակտիկ
27.07.2015
Հարգելի Yana, բարև Ձեզ: Կերակրելը դադարեցնելուց որոշ ժամանակ անց դեռ կարող է շարունակվել կաթնարտադրությունը, սակայն ոչ մեկ տարի: Դա նորմալ չէ, և կապված է հորմոնալ խանգարումների հետ, մասնավորապես պրոլակտինի գերարտադրության հետ: Հարկավոր է գինեկոլո-էնդոկրինոլոգի խորհրդատվություն:
Մեդ-Պրակտիկ
23.07.2015
Հարգելի ARAQS, բարև Ձեզ: Իհարկե կարող եք, սակայն միայն հղիների համար նախատեսված միջոցներ, որոնք ինչպես նշեցի, կարող եք գտնել դեղատներում:
SONA
22.07.2015
Yana
29.06.2015
Կարդացեք նաև
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...
Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...
Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...
ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...
Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն