Ախտորոշում
Կարելի՞ է, արդյոք, իրականացնել ՄՌՏ, եթե ատամներում կամ հոդերում տեղադրված են մետաղական շտիֆտներ. ultraimaging.am

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա իրականացնելն ատամնային իմպլանտների և մարմնում մետաղական շտիֆտների առկայության դեպքում կախված է նրանից, թե ինչ նյութից են վերջիններս պատրաստված:
Հիշեցնենք, որ ՄՌՏ-ի համար գոյություն ունեն հակացուցումներ: Մասնավորապես, մարմնում մետաղական իմպլանտների առկայությունը համարվում է դրանցից մեկը: Սակայն հարց է ծագում, կարելի՞ է, արդյոք, այդպիսի հետազոտություն իրականացնել, եթե առկա են ատամների մետաղական պսակներ, ատամնային իմպլանտներ, թիթեղներ և մարմնում շտիֆտներ:
Ընդհանուր օրենքը հետևյալն է. ամեն ինչ կախված է այն նյութից, ինչից պատրաստված են շտիֆտները, իմպլանտները և պսակները: Եթե խոսքը ժամանակակից մետաղակերամիկայի մասին է, ապա անհանգստանալու բան չկա, ՄՌՏ կարելի է իրականացնել:
«Մետաղը ներքին օրգանների պատկերի վրա ստվեր է առաջացնում, - բացատրում է Ս.Մ. Բերեզինի անվան Բժշկական ինստիտուտի բուժախտորոշիչ կենտրոնի ՄՌՏ ախտորոշիչ կենտրոնի գլխավոր տնօրեն Դմիտրի Լուկինը: - Եթե ատամների վրա կան պսակներ կամ, եթե ծնոտում տեղադրված են շտիֆտներ, ապա գլխուղեղի տոմոգրաֆիայի վրա դրանք կարող են մուգ բիծ (արտեֆակտ) առաջացնել, սակայն այն արդյունքը չի աղավաղի: Հետազոտությունը նպատակին կծառայի: Սակայն հիվանդի մոտ կարող են տհաճ զգացողություններ առաջանալ, քանի որ տոմոգրաֆն աշխատում է մագնիսական դաշտերի և ռադիոալիքների փոխազդեցության պայմաններում: Առաջանում է միջուկային մագնիսական ռեզոնանս, որի պատճառով շտիֆտները տաքանում են կամ` թրթռում: Այնուամենայնիվ, հետազոտության իրականացման 10 րոպեի ընթացքում հիվանդի մոտ այլ անհարմարություններ այլևս չեն լինի: Այն սրտախթանիչ չէ, որի առկայության դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս հետազոտությունն իրականացնել համակարգչային տոմոգրաֆիայով, որն աշխատում է այլ սկզբունքներով»:
ՄՌՏ կարելի է իրականացնել նաև այն դեպքում, երբ հիվանդի մոտ տեղադրված է տիտանե թիթեղ. այն կենսաբանական առումով իներտ է և չի արձագանքում մագնիսական դաշտի ազդեցությանը: Իսկ ահա, տեղադրված պողպատե թիթեղի դեպքում բժիշկները խորհուրդ չեն տալիս ՄՌՏ իրականացնել, քանի որ այն կարող է տեղաշարժվել:
Հարցը մեկնաբանել է նաև Սամարայի շրջանի Առողջապահության նախարարության ճառագայթաբանության գլխավոր մասնագետ, Սամարայի Վ.Դ. Սերեդավինի անվան շրջանային կլինիկական հիվանդանոցի ճառագայթաբան Ալեքսեյ Յուդինը.
«ՄՌՏ ուղեգրված հիվանդները պետք է իմանան, թե ինչ նյութերից են իրենց մոտ տեղադրվել ատամնային կամ հոդային շտիֆտներ: Այդ մասին նրանց տեղեկացնում են տվյալ ծառայություններն իրականացնող բուժհաստատությունները: Եթե այդ շտիֆտները պատրաստված են պարամագնիսական նյութերից, ապա ամեն ինչ նորմալ է: Եթե հիվանդը չգիտի, թե ինչ նյութից են պատրաստված շտիֆտները, տոմոգրաֆով հետազոտությունից հետո, հետազոտման այն շրջանը, որտեղ գտնվում է կոնստրուկցիան, կարող է տաքացման հետևանքով բորբոքվել: Սակայն ՄՌՏ հետազոտության որակի վրա այն առանձնակի ազդեցություն չի ունենում»:

Կարդացեք նաև

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...


Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...


ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...


Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...


Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...


Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...


Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...


Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...


Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...


Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...


ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...


Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...


Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...


Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն