Ախտորոշում
Ուլտրաձայնային հետազոտություն. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
1. Ի՞նչ է ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ):
ՈՒՁՀ-ն ոչ ինվազիվ ռադիոլոգիական հետազոտություն է, որի ժամանակ ուլտրաձայնային ալիքների օգնությամբ հետազոտվում են հիվանդի ներքին օրգանները` մարսողական, միզասեռական համակարգը, փոքր կոնքի օրգանները, վահանաձև գեղձը, լիմֆատիկ հանգույցները, թքագեղձերը, փափուկ հյուսվածքները, հոդերը, հոդերը և նյարդերը:
2. Որքանո՞վ է առողջության համար ՈՒՁՀ-ն վտանգավոր:
ՈՒՁՀ-ն վտանգավոր չէ առողջության համար, քանի որ այս հետազոտության հիմքում ընկած են ուլտրաձայնային ալիքները, որոնք չեն վնասում հիվանդին:
3. ՈՒՁՀ-ն ցավո՞տ է:
Հետազոտությունը ցավոտ չէ:
4. ՈՒՁ հետազոտության ժամանակ կիրառվու՞մ է էլեկտրամագնիսական ճառագայթում:
Ոչ: Այստեղ օգտագործվում են միայն ուլտրաձայնային ալիքներ:
5. ՈՒՁՀ ի՞նչ տեսակներ կան:
Կան ՈՒՁ հետազոտության երկչափ, եռաչափ և քառաչափ տեսակները, դոպլեր, դուպլեքս հետազոտություններ:
6. Ի՞նչ է երկչափ՝ 2D, եռաչափ՝ 3D և քառաչափ՝ 4D ՈՒՁՀ-ն:
Երկչափը` 2D ՈՒՁՀ-ն ծավալային է, պատկերը ստացվում է հարթ` սև և սպիտակ:
Եռաչափի՝ 3D-ի ժամանակ, հետազոտությունը ծավալային է՝ օրգանը կամ հյուսվածքը հետազոտվում է իր խորությամբ, լայնությամբ և երկարությամբ: Պատկերներն այս դեպքում գունավոր են:
Քառաչափը՝ 4D-ն այն 3D ՈՒՁՀ-ն է, որին գումարվում է ժամանակը, այսինքն 4դեպքում օրգանի վիճակը դինամիկ դիտվում է ընտրած ժամանակահատվածում և, անհրաժեշտության դեպքում, ֆիքսում պատկերը, տեսագրվում 3D և 4D հիմնականում օգտագործվում են մանկաբարձության մեջ և մեծ դեր ունեն պտղի բնածին արատների հայտնաբերման գործում: Դուպլերի և դուպլեքսի ժամանակ հետազոտվում են երակները և զարկերակները:
7. Ո՞ր տարիքից կարելի է ՈՒՁ հետազոտություն կատարել:
Այս հետազոտության համար տարիքային սահմանափակում չկա, հետազոտվում են նույնիսկ նորածինները
8. ՈՒՁ հետազոտություն անցնելու համար բժշկի ուղեգիրը պարտադի՞ր է:
ՈՒՁ հետազոտության դիմելիս բժշկի ուղեգիրը պարտադիր չէ:
9. Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁ հետազոտության:
Հիմնականում պահանջվում է ներկայանալ քաղցած վիճակում և լիքը միզապարկով:
10. Ինչպե՞ս պատրաստվել գինեկոլոգիական ՈՒՁ հետազոտության:
Եթե հետազոտությունը տրանսաբդոմինալ է (արտաքին` որովայնի վրայից), անհրաժեշտ է, որ միզապարկը լցված լինի, իսկ տրանսվագինալ (ներհեշտոցային) հետազոտության ժամանակ միզապարկը պետք է դատարկ լինի:
11. Պե՞տք է նախօրոք ջուր խմել:
Փոքր կոնքի և միզային համակարգի օրգանների հետազոտության ժամանակ ջուր խմելը պարտադիր է, որպեսզի միզապարկը բավարար չափով լցված լինի:
12. Ինչու՞ է երբեմն անհրաժեշտ ՈՒՁ հետազոտության գնալ լցված միզապարկով:
Փոքր կոնքի հետազոտության ժամանակ միզապարկի լեցուն վիճակն անհրաժեշտ է, քանի որ մեզը հանդիսանում է հաղորդիչ ուլտրաձայնային ալիքների համար, որպեսզի նրանք խորը թափանցեն:
13. Դաշտանային ցիկլի ո՞ր օրն է առավել նպատակահարմար կատարել գինեկոլոգիական և մամոլոգիական ՈՒՁ հետազոտություն:
Ցիկլի առաջին օրից հաշված՝ 5-ից 10-րդ օրերը:
14. Հնարավո՞ր է ստանալ ՈՒՁՀ տեսագրությունը:
Ներկայումս կան ժամանակակից սարքավորումներ, որոնք ունեն տեսագրելու հնարավորություն:
15. Տրամադրվո՞ւմ է ՈՒՁՀ լուսանկար պացիենտին:
Եթե սարքավորումն ունի լուսանկարելու հնարավորություն և հետազոտության ժամանակ հայտնաբերվել է որևէ ախտաբանություն, պացիենտին տրվում է լուսանկարը:
16. Փոխարինու՞մ է ՈՒՁՀ-ն մամոգրաֆիային:
ՈՒՁՀ-ն մամոգրաֆիային չի փոխարինում, այս երկու հետազոտությունները լրացնում են միմիյանց: Օրինակ, եթե ՈՒՁ հետազոտությամբ հայտնաբերվել է ծավալային գոյացություն է կամ կաթնածորանների պաթոլոգիական փոփոխություններ, ապա անհրաժեշտ է կատարել մամոգրաֆիա՝ առավել մանրակրկիտ տեղեկություն ստանալու համար:
17. Որքա՞ն հաճախ կարելի է կատարել կրծքագեղձերի ՈՒՁՀ:
Եթե հետազոտության ժամանակ ախտաբանություն չի հայտնաբերվել՝ այն պետք է կրկնել տարին մեկ անգամ, իսկ ախտաբանության առկայության դեպքում անհրաժեշտ է հետազոտվել 3-6 ամիս հետո:
18. ՈՒՁ հետազոտության ժամանակ կիրառվող նրբաքսուկը որքանո՞վ է վտանգավոր:
Նրբաքսուկը վտանգավոր չէ և հիպոալերգիկ են:
19. Քանի՞ անգամ և որքա՞ն հաճախ կարելի է ՈՒՁ հետազոտություն անցնել:
Կարելի է հետազոտել որքան անհրաժեշտ է՝ կախված հայտնաբերված ախտաբանությունից և ցուցումից:
20. Կարելի՞ է նույն օրը կատարել ՈՒՁՀ և այլ հետազոտություն:
Այո, կարելի է:
21. Որքա՞ն է տևում ՈՒՁ հետազոտությունը:
Դա կախված է, թե ինչ օրգան-համակարգ է և ինչ ծավալով է հետազոտվում, հետազոտության ո՞ր տեսակն է իրականացվում և ի՞նչ է փնտրում մասնագետը: Ընդհանուր առմամբ, հետազոտությունը կարող է տևել 20 րոպեից մինչև 50 րոպե, երբեմն`ավելի երկար: Երկարատև են հղիների մոտ իրականացվող հետազոտությունները / դուպլեր հետազոտության 3D և 4D հետազոտություններ/:
22. Ո՞ր գանգատների դեպքում է անհրաժեշտ դիմել ՈՒՁ հետազոտության:
ՈՒՁՀ –ն անհրաժեշտ է դիմել ներքոնշյալ օրգան-համակարգերի գանգատների դեպքում. որովայնի և փոքր կոնքի շրջանի, մեջքի ցավերի դեպքում, աղեստամոքսային, միզասեռական համակարգի գանգատների, արտաքինից շոշափող որևէ շոշափվող գոյացության / օրինակ՝ կրծքագեղձերում, ավշային հանգույցների շրջանում/ հայտնաբերման ժամանակ:
23. Եթե մարդն առողջ է, կա՞ անհրաժեշտություն կանխարգելիչ ՈՒՁ հետազոտություն անցնել:
Ցանկալի է, հատկապես այն պատճառով ,որ այս հետազոտությունը ոչ ինվազիվ է և այլ հետազոտությունների համեմատ` առավել մատչելի:
24. Ե՞րբ է անհրաժեշտ կրկնակի ՈՒՁ հետազոտություն անցնել:
Կրկնակի հետազոտությունը կատարվում է բժշկի որոշմամբ`կախված ախտաբանությանից:
25. Ինչպե՞ս պատրաստվել էխոսրտագրության:
Էխոսրտագրության համար պատրաստվել պետք չէ:
26. Կարո՞ղ է էլեկտրասրտագրությունը փոխարինել էխոսրտագրությանը:
Ոչ, քանի որ էխոսրտագրության ժամանակ գնահատվում են սրտի խոռոչների չափերը, պատերի հաստությունը, դրանց կողմից առկա փոփոխությունները, սրտամկանի կծկողականությունը, փականային ապարատը և այլն:
27. Կարո՞ղ է հարքթային խոռոչների ՈՒՁՀ-ն փոխարինել ռենտգեն հետազոտությանը:
Չի կարող փոխարինել, որովհետև ՈՒՁՀ օգնությամբ հնարավոր է պատկերացում կազմել խոռոչների պարունակության մասին, սակայն դրա տեսակը հասկանալ հնարավոր չէ: Պարունակության տեսակը պարզվում է ռենտգեն հետազոտությամբ և համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով:
28. ՈՒՁ հետազոտության ի՞նչ հակացուցումներ կան:
Հետազոտությունը հակացուցումներ չունի:
29. ՈՒՁՀ-ն թա՞նկ հետազոտություն է:
Մյուս ռադիոլոգիական հետազոտությունների համեմատ ՈՒՁՀ-ն ավելի մատչելի է կախված հետազոտվող օրգանից` 8-20.000 ՀՀ դրամ:
Կարդացեք նաև
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...
Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...
Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...
ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...
Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն