Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Որո՞ նք են թվային մամոգրաֆիայի հիմնական առավելությունները. oncology.am

Որո՞ նք են թվային մամոգրաֆիայի հիմնական առավելությունները. oncology.am

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացվում է կրծքագեղձի հետազոտություն նոր թվային մամոգրաֆով եւ տոմոսինթեզով՝ HOLOGIC Selenia Dimensions, Digital mammography system, Digital Tomosynthesis system։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մամոգրաֆիայի բաժանմունքի ղեկավար Հասմիկ Դավթյանը։

Նրա խոսքով՝ թվային մամոգրաֆիան աշխարհում բոլորովին վերջերս է հայտնվել, իսկ իրենց կենտրոնում այն տեղադրվել է 2016-ի հուլիսից։ Դրա հիմնական առավելություններն այն են, որ ճառագայթման չափաբաժինը նվազագույնի է հասցվում, իսկ հետազոտության արդյունքներն ավելի հավաստի են լինում։

Որո՞ նք են թվային մամոգրաֆիայի հիմնական առավելությունները«Տոմոսինթեզով թվային մամոգրաֆիա հետազոտության առանձնահատկություններն են փոքր քաղցկեղների հայտնաբերումը, գոյացությունների եզրերի, չափի, տեղակայման ավելի ստույգ որոշումը, ինչպես նաեւ բոլոր ուռուցքների հայտնաբերումը՝ քաղցկեղի բազմաօջախային աճի դեպքում», – Որո՞ նք են թվային մամոգրաֆիայի հիմնական առավելությունները ասաց նա։

Ըստ մասնագետի՝ թվային մամոգրաֆիայի շնորհիվ մեծացել է հետազոտությունների արագությունը, ռենտգեն պատկերները ստացվում են համակարգչի էկրանին, կրճատվել է հետազոտության ժամանակը, հեշտացել է կրծքագեղձի ռենտգեն պատկերների պահպանումը։ Մասնագետը կարող է աշխատել էկրանին ռենտգեն պատկերների վրա, մեծացնելով դրանց չափսը ու ինտենսիվությունը, նաեւ կարող է համեմատության համար էկրանի վրա նոր պատկերների կողքին հին պատկերները դիտել։

Հասմիկ Դավթյանը նշեց, որ տվյալ մեթոդի եւս մեկ կարեւոր առավելություն է ավելորդ բիոպսիաների կրճատումը։ Փոքր, չշոշափվող նորագոյացությունների հայտնաբերման դեպքում թվային մամոգրաֆիան թույլ է տալիս ասեղային ուղեցուցային տեղայնացում կատարել. կրծքագեղձի կասկածելի օջախի մեջ մտցվում է շատ բարակ ասեղ` լարով, ու այդ լարով վիրաբույժը գտնում է ուռուցքը վիրահատության ժամանակ։ Վիրաբույժը հեռացնում է կրծքագեղձի ամբողջ կասկածելի օջախը, որը նորից ուղարկվում է ռադիոլոգին` նախավիրահատական նկարների հետ համեմատության համար, որից հետո կտորը ուղարկվում է լաբորատորիա՝ հետազոության։

Որո՞ նք են թվային մամոգրաֆիայի հիմնական առավելություններըՈրո՞ նք են թվային մամոգրաֆիայի հիմնական առավելությունները Կատարվում են նաեւ բիոպսիաներ` ուռուցքների հյուսվածաբանական հետազոտությամբ: Ստացվում են չարորակ գոյացությունների լիարժեք իմունոհիստոլոգիական տվյալներ` չարորակ գոյացության տիպը, էստրոգեն/պրոգեստերոն ER, PR ստատուսը, HER2, ki67 եւ այլն: Որոշվում են ուռուցքի լյումինալ A, լյումինալ B եւ եռակի նեգատիվ ձեւերը: Չարորակ ուռուցների այս տվյալները շատ կարեւոր են հիվանդության բուժման եւ ելքի կողմնորոշման հարցում:

Հասմիկ Դավթյանի խոսքով՝ դեպքերի 80 տոկոսում կրծքագեղձի նորագոյացությունները կանանց մոտ բարորակ են լինում: Երբեմն լինում են կասկածներ քաղցեղի վերաբերյալ կամ էլ այդ ուռուցքները քաղցկեղային են լինում։ Ամենից հաճախ հանդիպող գոյացություններից են կիստաները, որոնց խոշոր չափերի դեպքում կատարվում է ասպիրացիա եւ հիվանդը մնում է հսկողության տակ։ Երիտասարդ տարիքում, մասնագետի խոսքով, հաճախ են հանդիպում ֆիբրոադենոմաներ, ադոնեմաներ, կերակրող մայրերի մոտ լինում է գալակտոցելե։ Հանդիպում են նաեւ ինտրակիստոզ պապիլոմաներ, որոնք խորհուրդ է տրվում հեռացնել։

Որո՞ նք են թվային մամոգրաֆիայի հիմնական առավելությունները Բժիշկը հավելել է, որ կան ֆիբրոադենոմաների տեսակներ, օրինակ տերեւանման ֆիբրոադենոմաները, որոնց հանդեպ պետք է ծայրաստիճան ուշադիր լինել, քանի որ դրանք չարորակ գոյացությունների՝ սարկոմայի ու կարցինոմայի վերածվելու ներուժ ունեն։ «Դրա համար էլ մենք խորհուրդ ենք տալիս դրանք շտապ հեռացնել»,- ասել է նա։

Որո՞ նք են թվային մամոգրաֆիայի հիմնական առավելություններըՀասմիկ Դավթյանի խոսքով՝ կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման դեպքում կանխատեսումները շատ լավն են, ուստի ինքը կանանց խորհուրդ է տալիս մշտապես ուշադիր լինել կրծքագեղձի նկատմամբ։ «Պետք է ամեն ամիս՝ դաշտանի ցիկլից հետո, շոշափել կուրծքը եւ ուշադրություն դարձնել դրա ձեւին, հասկանալ, թե կուրծքն ու պտուկը ներքաշված են, թե ոչ։ Եթե շոշափելիս կինն ինչ–որ նոր բան է նկատում, պետք է անհապաղ դիմել բժշկի», – ասել է նա։

Բժիշկը նաեւ հիշեցրել է, որ մինչեւ 35 տարեկան կանանց խորհուրդ է տրվում կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն անցնել տարին մեկ անգամ։ 35-40 տարեկանում խորհուրդ է տրվում մեկ անգամ մամոգրաֆիա անել բազային մամոգրամա ունենալու համար։ 40-50 տարեկան հասակում կանայք պետք է 2 տարին մեկ անգամ մամոգրաֆիա անցնեն, իսկ 50-ից հետո՝ տարին մեկ անգամ։

«Այսինքն՝ մամոգրաֆիան առողջ կանանց հետազոտություն է։ Պարտադիր չէ, որ կինը բողոքներ ունենա, գոյացություններ շոշափի, արնահոսություն ունենա պտուկից, որ գնա մամոգրաֆիայի։ Միակ ցուցումն այստեղ տարիքն է»,– ասել է նա։

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մարդ հանրագիտարան. ultraimaging.am
Մարդ հանրագիտարան. ultraimaging.am

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...

Նյարդաբանություն
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում Բժշկական գենետիկայի կենտրոնում. cmg.am
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում Բժշկական գենետիկայի կենտրոնում. cmg.am

ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...

Արյուն կղանքում. armeniamedicalcenter.am
Արյուն կղանքում. armeniamedicalcenter.am

Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...

Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am
Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am

Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից:  Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...

Թերապիա
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։

ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am

Գենետիկ հետազոտությունները երկու գլխավոր նպատակ են հետապնդում...

Գենետիկա Ուռուցքաբանություն
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։

ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...

Նյարդաբանություն
ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։

Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...

Առողջ երեխա
ՄՌՏ-ն կլաուստրոֆոբիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ-ն կլաուստրոֆոբիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա ՄՌՏ. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա ՄՌՏ. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...

Որովայնի և փոքր կոնքի օրգանների ՄՌՏ․ հարցազրույց ռադիոլոգ Գայանե Կիրակոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Որովայնի և փոքր կոնքի օրգանների ՄՌՏ․ հարցազրույց ռադիոլոգ Գայանե Կիրակոսյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։

Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...

ՄՌՏ, թե՞ կոլոնոսկոպիա. armeniamedicalcenter.am
ՄՌՏ, թե՞ կոլոնոսկոպիա. armeniamedicalcenter.am

Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...

Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am
Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ  ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։

ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...

Շնչառական համակարգ
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ  հետազոտել  կարիոտիպը


Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...

Գենետիկա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ