Ախտորոշում
Համակարգչային տոմոգրաֆիա. հարցազույց «Արմենիա» ԲԿ ռադիոլոգ Ելենա Բաղդասարյանի հետ. armeniamedicalcenter.am
Խոսենք համակարգչային տոմոգրաֆիա հետազոտության մասին:
Համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) ժամանակակից հետազոտության մեթոդ է, որը հնարավորություն է տալիս հետազոտել ամբողջ օրգանիզմի օրգան-համակարգերը: Այն ճառագայթային հետազոտություն է, այսինքն, հիմնված է ռենտգենյան ճառագայթների վրա: Արմենիա բժշկական կենտրոնում ՀՏ-ն ներդրվել է 2005 թվականից, իսկ 2015-ին հիվանդանոցը համալրվեց նոր սերնդի երկու համակարգչային տոմոգրաֆով: Դրանք մուլտիսպիրալային համակարգչային տոմոգրաֆներն են:
Ի՞նչ է իրենից ներկայացնում համակարգչային տոմոգրաֆը:
ՀՏ-ն իր մեջ ներառում է Գենտրի, որի մեջ տեղակայված է ռենտգենյան խողովակը: Հենց այդ խողովակում են գեներացվում ռենտգենյան ճառագայթները: Հաջորդ բաղկացուցիչ մասը հատուկ սեղանն է, որի վրա պառկում է պացիենտը և անցնում Գենտրիի միջով: Տոմոգրաֆն ունի նաև համակարգչային համալրում, որտեղ ամբողջ տեղեկատվությունը թվայնացվում է և արտացոլում հետազոտման պատկերը:
Սենյակները պարտադիր կերպով մեկուսացված և առանձնացված են, քանի որ հետազոտման սենյակում հետազոտության պահին առկա է ճառագայթում: Բժիշկների սենյակը միանգամայն պաշտպանված է ճառագայթումից:
Ինչո՞վ են տարբերվում նոր սերնդի տոմոգրաֆները նախկիններից:
Ժամանակակից սարքերը բավականին հզոր են, թույլ են տալիս ավելի մանր շերտերով ուսումնասիրել հետաքրքրող հատվածը և հնարավորություն են տալիս նաև երեխաների հետազոտությունն իրականացնել նվազագույն ճառագայթային դոզայով:
Նախկինում տոմոգրաֆային հետազոտությունն իրենից ներկայացնում էր միաշերտ հետազոտություն, և այն կոչվում էր քայլային ՀՏ: Դրա ընթացքում յուրաքանչյուր սքանավորման համար հիվանդը պետք է պահեր շունչը, ապա կատարվեր սեղանի տեղաշարժ, և ամեն 5-8 մմ-ի համար պահանջվում էր առանձին նկար:
Հետո ստեղծվեցին պարույրային խողովակով սարքեր, այսինքն, մեկ անգամ շունչը պահելով կարելի էր հետազոտել բավականին մեծ տարածք: Իսկ ներկայում մի քանի պարույրային սարքերը (2-4-6-16 և ավելի) թույլ են տալիս ավելի մանր շերտերի ռեկոնստրուկցիաներ, և առավել կարճանում է հետազոտության ժամանակը:
Որքան սարքը հզոր և զարգացած է, այնքան ավելի շատ է ճառագայթումը, սակայն նոր սարքերն ունեն ճառագայթը առավելագույն ցածր դոզայի սահմանների նվազեցնելու հնարավորություն, իհարկե, ոչ որակի հաշվին:
Ո՞ր հիվանդությունների և իրավիճակների դեպքում է նշանակվում ՀՏ հետազոտություն:
Հիմնականում նշանակվում է բազմաօրգանային հետազոտությունների ժամանակ: ՀՏ հետազոտությամբ ուսումնասիրվում են գլխուղեղի, կրծքավանդակի, որովայնի օրգանների, փոքր կոնքի և ոսկրային համակարգի ախտահարումները: Այն թույլ է տալիս հայտնաբերել տարբեր ախտաբանական պրոցեսներ, որոնցից հատուկ տեղ է տրվում ուռուցքային հիվանդություններին:
Բժշկության զարգացման հետ մեկտեղ, մեծանում են այս հետազոտության ցուցումները: Եթե նախկինում կարելի էր սահմանափակվել ռենտգեն հետազոտմամբ, ՈՒՁՀ-ով, ապա ներկայում ավելի հաճախ ենք դիմում նորագույն հետազոտության մեթոդներին, որոնցից է ՀՏ-ն:
Որքանո՞վ է համակարգչային տոմոգրաֆիան արդյունավետ խոռոչային օրգանների հետազոտման համար:
Խոռոչային և պարենխիմատոզ օրգանների հետազոտման միջև տարբերություն և սահմանափակումներ չկան:
Խոռոչավոր օրգանների համար օգտագործվում է ո՛չ միայն ներերակային ներարկումը, այլ նաև խոռոչի կոնտրաստավորումը:
Հնարավո՞ր է ՀՏ հետազոտությամբ պարզել նորագոյացության բնույթը:
Ուռուցքների բարորակ կամ չարորակ բնույթը պարզելու համար ամենակարևորը հյուսվածաբանական հետազոտությունն է, բայց կան ցուցոնիշներ, որոնք համադրելով հնարավոր է լինում շատ դեպքերում որոշել ուռուցքի բնույթը:
Ինչպե՞ս պետք է նախապատրաստվել ՀՏ հետազոտությանը:
Հետազոտությունը որևէ լուրջ նախապատրաստում չի պահանջում: Եթե հետազոտությունը պետք է կատարվի ներերակային կոնտրաստավորմամբ, ապա անհրաժեշտ է ունենալ կրեատինինի ցուցանիշը արյան մեջ: Դա պարտադիր է 60-նն անց անձանց և երիկամային խնդիրներ ունեցող պացիենտների դեպքում, անկախ տարիքից:
Որովայնի օրգանների հետազոտման ժամանակ պացիենտը պետք է լինի քաղցած:
Կա՞ տարբերություն երեխաների հետազոտության դեպքում:
ՀՏ սարքերը ներառում են ծրագիր, որը թույլ է տալիս երեխաներին հետազոտել ըստ քաշի և տարիքի` սկսած նորածնային տարիքից: Եթե երեխան անհանգիստ է, նրան պետք է հանգստացնել, ծայրահեղ դեպքում կատարվում է անզգայացում:
Ինչպիսի՞ հակացուցումներ կան:
Հակացուցումները կապված են կոնտրաստային նյութի օգտագործման հետ: Ներկայում այդ ցանկը բավականին կրճատվել է, քանի որ կիրառվում են առավել որակյալ կոնտրաստային նյութեր:
ՀՏ հետազոտության հակացուցումներին են դասվում կրեատինինի բարձր ցուցանիշներն արյան մեջ:
Հակացուցում է յոդի նկատմամբ ալերգիան, քանի որ կոնտրաստային նյութի հիմքում յոդն է: Այլ ալերգիաների ժամանակ հակացուցում չկա:
Հակացուցում է վահանաձև գեղձի տոքսիկ հիվանդությունների առկայությունը, որոնց ժամանակ արգելված է յոդի ներարկումը:
Ալերգիկ հակացուցումներից բացի բոլոր այլ հակացուցումները հարաբերական են:
Հարաբերական հակացուցում է պացիենտի անհանգիստ պահվածքը, կլաուստրոֆոբիան (վախ փակ տարածքների նկատմամբ): Չնայած ՀՏ ժամանակակից ապարատները բաց են, բայց միևնույն է, կան մարդիկ, ովքեր վախենում են նույնիսկ այդ դեպքում:
Ի՞նչ տարբերություն կա ՀՏ և ՄՌՏ հետազոտությունների միջև:
Տարբերությունն, առաջին հերթին,ճառագայթներն են: ՄՌՏ-ի դեպքում կիրառվում են մագնիսառեզոնանսային ալիքներ, իսկ ՀՏ-ի ժամանակ`ռենտգենյան:
Որքա՞ն ժամանակից է պատրաստ լինում պատասխանը:
Քանի որ հետազոտման զննությունն ու եզրահանգումը երկար ժամանակ են պահանջում, պատասխանը պացիենտին տրվում է պլանային դեպքում 1-2 աշխատանքային օրվա ընթացքում: Հիմնականում դա հետազոտության հաջորդ օրն է: Եթե դեպքը շտապ է, և դա հետազոտության ժամանակ տեսնում է նաև բժիշկ ռադիոլոգը, պատասխանը տրվում է մոտ մեկ ժամվա ընթացքում:
Հիվանդանոցում առկա՞ է ՀՏ հետազոտության իրականացում պետպատվերի շրջանակներում:
Կան պետպատվերի շրջանակներում իրականացվող հետազոտություններ: Նման դեպքերում պացիենտները նախապես հերթագրվում են, ներկայացնում համապատասխան փաստաթղթեր:
Կարդացեք նաև
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...
Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...
Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...
ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...
Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն