Ախտորոշում
Ի՞նչ առավելություններ ունի երկշերտ էնդոսկոպիկ մամոպլաստիկան. nairimed.com
«Նաիրի» ԲԿ-ում ներկայում կատարվում է նաև երկշերտ (dual-plane) էնդոսկոպիկ մամոպլաստիկա (կրծքագեղձի պլաստիկ վիրահատություն)։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց «Նաիրի» ԲԿ պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության ծառայության պլաստիկ վիրաբույժ Աննա Մովսեսի Սարգսյանը։
Ըստ մասնագետի, երկշերտ պլաստիկ վիրահատությունն ունի մի շարք առավելություններ և՛ բժիշկների, և՛ պացիենտների համար։
«Երկշերտ մամոպլաստիկան ամբողջ աշխարհում ունի մեծ պահանջարկ, նաև` արդեն Հայաստանում։ Վերջին շրջանում մեր կենտրոն են դիմում պացիենտներ, ովքեր ցանկանում են իրականացնել հենց այս վիրահատության տեսակը։ Նրանց գոհացնում են արդյունքները, և պացիենտները հեռանում են շնորհակալական խոսքերով, ինչն ուրախալի է»։
Ա. Սարգսյանի խոսքով՝ երկշերտ մամոպլաստիկան թույլ է տալիս նաև խուսափել հետվիրահատական բարդություններից։
«Նախկինում մենք ստիպված էինք իմպլանտացիայի ժամանակ օգտագործել մեկ հարթակ, այսինքն, իմպլանտը տեղադրվում էր կամ մկանի, կամ գեղձի տակ։ Եթե պացիենտը ցանկանում էր մեծացնել կրծքագեղձերը, իսկ նրա մոտ գեղձային հյուսվածքն անբավարար էր, իմպլանտը տեղադրվում էր մկանի տակ, ինչը մեծ սահմանափակումներ էր առաջացնում: Իմպլանտները, հրելով մկանը, բարձրանում էին դեպի վեր և կրծքին տալիս անբնական` գնդականման տեսք, ինչը էսթետիկ տեսակետից գեղեցիկ չէր»։
«Dual-plane» կամ երկշերտ վիրահատությունը կատարվում է հատուկ եղանակով, որը թույլ է տալիս իմպլանտի մի մասը տեղավորել գեղձի, մյուս մասը՝ մկանի տակ։ Արդյունքում գեղձն ընդունում է շատ բնական և գեղեցիկ տեսք՝ կաթիլանման կուրծք, որն էլ ձգտում են ունենալ կանայք»։
Խոսելով վիրահատական գործընթացից, մասնագետը նշում է. «Երկու կրծքագեղձի միաժամանակյա վիրահատական գործընթացը տևում է 1,5-2 ժամ։ Հետվիրահատական շրջանն ընթանում է անհամեմատ թեթև, նվազագույն ցավերով, քանի որ մկանը զերծ է մնում լարվածությունից` ի տարբերություն ենթագեղձային և ենթամկանային տեղադրման եղանակով կատարած վիրահատությանը։ Այս դեպքում արդեն դրենաժի անհրաժեշտություն չի լինում, քանի որ իմպլանտի մի մասը գտնվում է մկանի տակ, և այն իր վրա է վերցնում դրենավորումը։ Չեն առաջանում նաև արյունազեղումներ»։
Բժշկուհի Աննա Սարգսյանը հարկ համարեց նաև նշել, որ երկշերտ մամոպլաստիկան կատարվում է ֆիբրօպտիկ հսկողության տակ։
«Բժիշկը հնարավորություն ունի էկրանի վրա տեսնել վիրահատության ընթացքը, ինչպես դա տեղի է ունենում լապարոսկոպիկ վիրահատությունների ժամանակ։ Վիրաբույժին տեսանելի են մաշկի շերտերը, իմպլանտների դիրքերը, ուստի անճշտության հավանականությունը գրեթե 0 է։ Ավելին, որևէ անոթից արյունահոսության դեպքում կա հնարավորություն այն անմիջապես կոագուլյացիայի ենթարկելու»։
Մասնագետը խորհուրդ չի տալիս տեղադրել ցածրարժեք իմպլանտներ։
«Ինչպես գիտեք, իմպլանտների տարբեր տեսակներ գոյություն ունեն։ Անշուշտ, բրենդային իմպլանտները թանկ արժեն, սակայն ունեն առավելություններ. տեղադրման ժամկետը ցմահ է, պացիենտը ստանում է տվյալ իմպլանտի, այսպես կոչված, անձնագիրը, որտեղ լրացվում է իմպլանտի հաշվառման համարը, այլ կերպ ասած` տրվում է իմպլանտի երաշխիք։ Այն միջազգային է, այսինքն, անձը գտնվելով Հայաստանից դուրս, ցանկացած երկրում կարող է պահանջել իմպլանտի փոխարինում։
Նման առավելություններ, ցավոք, չունեն ցածրարժեք իմպլանտները, անձնագիր չի տրվում, պիտանելիության ժամկետը 5-10 տարի է, որից հետո կարող է փոխարինելու կարիք լինել, չի բացառվում գելի արտահոսք, ինչը վտանգավոր է կյանքի համար»։
Աննա Սարգսյանը զրույցն ավարտեց` խոսքն ուղղելով այն կանանց, ովքեր պատրաստվում են դիմել նման միջամտության, խորհուրդ տալով առավելություն տալ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ վիրահատություններին և իմպլանտի ընտրության դեպքում նախապատվություն տալ բարձրակարգ արտադրանքին:
Կարդացեք նաև
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...
Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...
Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...
ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...
Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն