Ախտորոշում
Հետազոտությունները հղիության ժամանակ. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Մերի Թադևոսյանի հետ. morevmankan.am
Հղիության ընթացքում հետազոտությունների ի՞նչ փաթեթ է իրականացվում:
Հայաստանում առկա է հղիության ընթացքում իրականացվող հետազոտությունների պարտադիր ցանկ: Մեր կլինիկայում կատարվող այդ հետազոտությունները բաժանվում են երեք ժամկետային փաթեթների՝ 12, 20 և 30 շաբաթականում: Ներկայում առողջապահության նախարարությունը փաթեթում համալրել է հեպատիտներին վերաբերող հետազոտությունը՝ 36 շաբաթական ժամկետում:
Ե՞րբ է առաջին անգամ հղին այցելում բժշկի մոտ, հաշվառվում և ի՞նչ հետազոտություններ են կատարվում:
Հղիի առաջին այցի ժամանակ, երբ նա նաև հաշվառվում է, կատարվում են հետևյալ հետազոտությունները՝ արյան ընդհանուր (արյան խումբ, ռեզուս գործոն և այլն), կենսաքիմիական (կրեատինին, գլյուկոզա, պրոթրոմբինային ժամանակ, ինդեքս), մանրէաբանական (հեպատիտ B և C, սիֆիլիս, ՄԻԱՎ), մեզի ընդհանուր և սեռական օրգանների արտադրության քննություն, վարակների առկայությունը հայտնաբերող հետազոտություններ, որոնք կարող են ներարգանդային աճի դանդաղման, վիժման սպառնալիքի պատճառ դառնալ: Իրականացվում է նաև ուլտրաձայնային հետազոտություն:
Կան լրացուցիչ հետազոտություններ, որոնք պետական հովանավորչությամբ չեն իրականացվում, բայց որոշ խմբերի հղիներին նշանակվում են: Այդ խմբերում ներառվում են կանայք, որոնք տարիքով մեծ են, անամնեզում նշում են ընտանիքի անդամների կամ արդեն ծնված երեխաների մոտ առկա գենետիկ շեղումներ:
Վերջին տարիներին չզարգացող հղիության պատճառներից է թրոմբոֆիլիա հիվանդությունը, որը հայտնաբերվում է բավականին հաճախ, ու թեև այդ ախտաբանության հայտնաբերման համար հետազոտություններն ընդգրկված չեն ընդհանուր ցանկում, միևնույն է, ցանկալի է իրականացնել:
Ե՞րբ են կատարվում գենետիկ հետազոտությունները:
Գենետիկ հետազոտությունները կատարվում են նախ` 12 շաբաթական ժամկետում, երբ իրականացվում է հիմնական գենետիկ քննությունը, որի օգնությամբ պարզվում են երեխայի քթոսկրի առկայությունը, օձիքային տարածքի չափը և գենետիկ խնդիրների այլ ցուցիչներ: Կատարվում են ևս երկու հետազոտություններ՝ մարդու խորիոնային հոնադոտրոպինը և հղիության հետ կապված պլազմային պրոտեին A-ն (PAPP-A), որոնք հայտնաբերում են նյարդային համակարգի հետ կապված գենետիկ շեղումները: Այս երկու հետազոտության և 12 շաբաթականում իրականացվող սքրինինգի արդյունքների հիման վրա պարզվում է գենետիկ խնդրի առկայությունը և նրա վտանգավորության աստիճանը:
Ինչպե՞ս են հետազոտվում և հսկվում առողջական խնդիրներ ունեցող հղիները:
Եթե հղին ունի գեթ մեկ ցուցում՝ կապված սիրտ-անոթային, էնդոկրին կամ այլ համակարգերի հետ, բնականաբար, նշված հետազոտություններին ավելանում են նաև այն հետազոտությունները, որոնք առանձնահատուկ են և պահանջում են նեղ մասնագետների՝ ներզատաբանի, արյունաբանի, սրտաբանի խորհրդատվություն: Առողջական խնդիրների դեպքում հղիների հետազոտությունները և այցերը իրականացվում են ավելի հաճախ: Այսօր պոլիկլինիկաներն արդեն ունեն բոլոր լրացուցիչ հսկողության, մասնագետների և հետազոտությունների հնարավորությունները;
Հաճախ են հսկվում և հետազոտվում շաքարային դիաբետով հիվանդ հղիները: Հատուկ հսկողություն է իրականացվում նաև վահանագեղձի խնդիրներով հղիների հանդեպ:
Ներկայում մեծ խնդիր է նաև վարիկոզի առկայությունը` հատկապես կրկնակի հղիների մոտ: Սակայն, եթե նախկինում վարիկոզի ժամանակ հաճախ էին դիմում կեսարյան հատման, ներկայում, անոթաբանի խորհրդատվությունը հաշվի առնելով, հնարավորին փորձում են իրականացնել ինքնուրույն ծննդալուծում:
Վարիկոզի առկայության դեպքում կինը հսկվում է նաև անոթաբանի կողմից, կատարվում են դուպլեքս հետազոտություն, արյան կոագուլոգրամա:
Վարիկոզի դեպքւմ հղին՝ հղիության ընթացքում և ծննդաբերության կամ կեսարյան հատման ժամանակ, կրում է կոմպրեսիոն գուլպաներ: Ներկայում գտնում են, որ բոլոր վիրահատությունները պետք է իրականացվեն կոմպրեսիոն գուլպաների առկայությամբ` անկախ նրանից` առկա՞ է վարիկոզ, թե` ոչ:
Եթե հղիության ընթացքում հայտնաբերվում են շեղումներ...
Եթե առաջին սքրինինգի ժամանակ շեղումներ են հայտնաբերվում, օրինակ` ժառանգական թրոմբոֆիլիա, պարտադիր հետազոտություններից զատ կատարվում է նաև արյունաբանի խորհրդատվություն, նրա կողմից նշանակվում է հետազոտություններ և բուժում:
Եթե հղիի մոտ առկա է լուրջ խնդիր, հղիության ընդհատումը կատարվում է մինչև 12 շաբաթականը:
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում բազմապտուղ հղիությունների ժամանակ:
Բազմապտուղ հղիությունները ներկայում շատ են, քանի որ ավելացել են արտամարմնային բեղմնավորման համար դիմողները, որի ժամանակ մեծ է բազմապտուղ հղիությունների հավանականությունը: Այդ հղիների հետազոտությունները գրեթե նույնն են, ինչ մյուս հղիությունների ժամանակ, երբեմն հաճախ է իրականացվում ուլտրաձայնային հետազոտությունը:
Ի՞նչ փոփոխություններ են կատարվում հետազոտությունների փաթեթում` կորոնավիրուսի հետ կապված:
Այն հղիների մոտ, որոնք հղիությունից առաջ՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում հիվանդացել են կորոնավիրուսով, ավելի մանրակրկիտ են հետազոտվում արյան մակարդելիության ցուցանիշները, որովհետև նրանց մոտ երբեմն լինում են նկատելի շեղումներ: Նման դեպքերում հղիության ընթացքում նշանակվում է վիտամինային, արյան մակարդելիության կարգավորման, իմունիտետը բարձրացնող դեղորայք:
Հետազոտությունների փաթեթը 20 շաբաթականում:
16-20 շաբաթականում կատարվում է երկրորդ գենետիկ սքրինինգը, որը վերաբերում է ալֆաֆետոպրոտեինին: Այդ ցուցիչն անմիջապես ցույց է տալիս Դաուն հիվանդության առկայությունը: Դաուն թեստի փոփոխական լինելու դեպքում վերջնական արդյունքը հաստատվում է ամնիոցենտեզ կատարելուց հետո, որը ենթադրում է պտղաջրերի հետազոտություն:
20 շաբաթականում իրականացվում է հերթական ուլտրաձայնային հետազոտությունը, որը ցույց է տալիս երեխայի սրտի խոռոչների, անոթային համակարգի ամբողջականությունը, ընկերքի տեղակայումը, գլխուղեղի զարգացումը և այլն:
Եթե նորմալ հղիություն է ընթանում և երկրորդ սքրինինգում ամեն բան նորմալ է՝ գրեթե մինչև 30 շաբաթականը հետազոտություններ կրկնելու կարիք հնարավոր է այլևս չառաջանա: Սակայն անպայման վերահսկել է պետք զարկերակային ճնշումը, արյան մեջ հեմոգլոբինի տատանումները:
Հետազոտությունների փաթեթը 30 շաբաթականում:
30 շաբաթականում կրկնվում են հետևյալ հետազոտությունները՝ արյան և մեզի ընդհանուր, արյան կենսաքիմիական քննություն(կրեատինին, պրոթրոմբինային ժամանակ և այլն), սեռական վարակների հետազոտություն, ուլտրաձայնային հետազոտություն:
Ներկայում ավելացվել է հղիների հսկողության նոր փաթեթ, ըստ որի՝ 36 շաբաթականում ևս պետք է կրկնել հետազոտությունները՝ արյան և մեզի ընդհանուր քննությունը, հեպատիտ C-ն, որը վտանգավոր վիճակի՝ պրեէկլամպսիայի ախտորոշման համար խիստ կարևոր դեր ունի:
Կա ևս մեկ հետազոտություն՝ կարդիոտոկոգրաֆիան (երեխայի սրտի զարկերի և արգանդի տոնուսի գրանցում), որը կատարվում է 32 շաբաթականից սկսած:
Դոպլերոգրաֆիկ հետազոտությունը (երեխայի սիրտ-անոթային համակարգի վիճակը, շարժողական ակտիվությունը և արյան հոսքի համապատասխանությունը) պարտադիր հետազոտություն չէ, և կատարվում է այն դեպքերում, երբ առկա պտղի աճի դանդաղում: Այս հետազոտության իրականացման լավագույն ժամկետը 26-28 շաբաթականից հետո է: Վերոնշյալ հետազոտություններից զատ, եթե գործ ունենք ռեզուս բացասական կնոջ հետ, պարբերաբար կատարվում է նաև արյան մեջ ռեզուս հակամարմինների որոշում:
Շատ հղիներ՝ առաջնորդվելով համացանցային տեղեկատվությամբ, կողմնակի խորհուրդներով, ինքնուրույն հետազոտությունների են դիմում և առանց անհրաժեշտության օգտագործում ավելորդ դեղորայք: Մինչդեռ հետազոտությունները և դեղերի ընդունումը պետք է կատարել միայն բժշկի ցուցումով:
Պարզապես պետք է վստահել բժշկի գիտելիքներին և փորձառությանը:
Կարդացեք նաև
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...
Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...
Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...
ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...
Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն