Ախտորոշում
Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն. հարցազրույց սոնոգրաֆիստ Հասմիկ Օհանյան. armeniamedicalcenter.am
Անոթների դուպլեքս կամ տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորումը ախտորոշման նորագույն մեթոդներից է: Այն հնարավորություն է տալիս ստանալ անոթների երկչափ պատկեր, որի հիման վրա անոթային բոլոր ախտաբանությունների, տարբեր հիվանդությունների ժամանակ հայտնաբերվում են խնդիրների առկայությունը, գնահատվում անոթների պատերի վիճակը՝ նեղացումների աստիճանը, նրանց տեղակայումը, թրոմբների առկայությունը, անոթներում արյան հոսքի արագությունը և բնույթը:
Դուպլեքս հետազոտության ժամանակ կիրառվում է գունային դոպլեր սքանավորում և սպեկտրալ դոպլեր վերլուծություն:
Սպեկտրալ դոպլեր վերլուծության միջոցով հետազոտվում է անոթներում արյան հոսքի արագությունը։ Մեթոդն անփոխարինելի է նյարդաբանական և անոթային խնդիրների հայտնաբերման ժամանակ: Անոթների դուպլեքս հետազոտման այս մեթոդը հնարավորություն է տալիս գնահատել անոթի լուսանցքում արյան շրջանառության ցուցանիշները՝ անոթների նեղացումների աստիճանները, անոթներում խցանումները թրոմբով և աթերոսկլերոտիկ վահանիկներով:
Դուպլեքս հետազոտությունը մեծ առավելություն ունի նախկինում կիրառվող նմանատիպ այլ հետազոտություններից (անոթների դոպլեր կամ դոպլերոգրաֆիա), որոնք թույլ էին տալիս գնահատել միայն արյան հոսքի արագությունը և ուղղությունը:
Հետազոտությունների ո՞ր խմբին է պատկանում անոթների դուպլեքս հետազոտությունը:
Այս հետազոտությունը ուլտրաձայնային ախտորոշման տեսակ է: Մագիստրալ անոթների հետազոտության համար այն համարվում է ոսկե ստանդարտ։ Արմենիա ՀԲԿ-ում դուպլեքս հետազոտությունը ներդրվել է 2000 թվականին:
Որո՞նք են դուպլեքս հետազոտության առավելությունները:
Անոթների դուպլեքս ախտորոշման հիմնական առավելություններից են մեթոդի բարձր զգայունությունը, ոչ ինվազիվությունը, կրկնակի հետազոտությունների հնարավորությունը, մատչելիությունը, անցավ լինելը։
Ո՞ր անոթներն են առավել հաճախ հետազոտվում:
Դժվար է ասել, թե որ համակարգն է ավելի հաճախակի հետազոտվում, քանի որ Արմենիա ՀԲԿ-ն բազմապրոֆիլ կլինիկա է, ներառում է նյարդավիրաբուժության, նյարդաբանական, անոթային վիրաբուժության և այլ բաժանմունքներ: Ի տարբերություն այլ կլինիկաների, մեզ մոտ կատարվում են միջամտություններ և՛ զարկերակների, և՛ երակների խնդիրների դեպքում:
Ո՞ր գանգատների և հիվանդությունների ժամանակ է ցուցված դուպլեքս հետազոտությունը:
Վերջույթների անոթների դուպլեքս հետազոտությունը խորհուրդ է տրվում կատարել, երբ հիվանդը նշում է վերջույթների ջղաձգություն, վերջույթներում ծանրության զգացողություն, այրոց, սառնություն, ցավ, թմրածություն, խոցերի առկայություն, մաշկի գույնի փոփոխություն, մաշկին անոթային աստղիկների առկայություն, այտուց, անցողիկ կաղության առաջացում:
Իրականացվում է նաև պլանային վիրահատությունների դեպքերում (սիրտ-անոթային համակարգ, որովայն, փոքր կոնք և վնասվածքաբանական, օրթոպեդիկ ախտաբանություններ)։ Գլխուղեղի անոթների դուպլեքս հետազոտություն խորհուրդ է տրվում կատարել գլխապտույտի, ականջներում աղմուկի առկայության, գիտակցության խանգարումների, անհայտ ծագման հաճախակի գլխացավերի ժամանակ:
Դուպլեքս հետազոտություն ցուցված է նաև համակարգային հիվանդությունների ժամանակ, որոնք ուղեղային արյան շրջանառության խանգարման պոտենցիալ պատճառներ են (շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա, վասկուլիտներ և այլն):
Որքանո՞վ է մեթոդը վտանգավոր օրգանիզմի համար:
Այն համարվում է անվտանգ մեթոդ: Հետազոտվողի ճառագայթվելու հավանականությունը բացակայում է, քանի որ այն ոչ ճառագայթային հետազոտություն է: Դա հնարավորություն է տալիս հետազոտությունը կատարել հղիներին, կերակրող մայրերին, նորածին երեխաներին:
Ինչպիսի՞ն է հետազոտության ճշգրտությունը և ինչի՞ց է կախված:
Ախտորոշման ճշգրտությունը կախված է և՛ մասնագետի մասնագիտական հմտություններից, և՛ կիրառվող սարքի որակից ու բնութագրից: Արմենիա ՀԲԿ-ում կիրառվող սարքը նորագույններից է և համարվում է լավագույնը:
Սարքը հնարավորություն է տալիս հետազոտել անոթներում նույնիսկ ամենաաննշան փոփոխությունները:
Ինչպե՞ս է իրականացվում հետազոտությունը և անհրաժե՞շտ են նախապատրաստական միջոցառումներ:
Հետազոտությունն իրականացվում է բուժառուի պառկած և կանգնած դիրքերում։ Նախապատրաստական միջոցառումների խիստ կանոնակարգ չկա: Որոշ անոթների արյան հոսքերի արագությունները ճշգրիտ գնահատելու համար ցանկալի է հետազոտությունն իրականացնել բուժառուի հանգիստ վիճակում, և հետազոտությունից առաջ բուժառուն ալկոհոլ և որոշ դեղեր պետք է չընդունի:
Որքա՞ն է հետազոտության տևողությունը և որքա՞ն հաճախ այն կարելի է կրկնել:
Հետազոտության տևողությունը մոտավորապես 15-30 րոպե է, իսկ հետազոտության պատասխանը տրամադրվում է ավարտից անմիջապես հետո: Հետազոտությունը կարելի է կրկնել ըստ անհրաժեշտության և հիվանդության ընթացքով պայմանավորված:
Եթե նույնիսկ գանգատներ չկան, 40 տարեկանն անց մարդկանց խորհուրդ է տրվում տարեկան մեկ անգամ կանխարգելիչ նպատակով անցնել անոթների դուպլեքս սքանավորում:
Կարդացեք նաև
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...
Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...
Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...
ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...
Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն