Ախտորոշում
Ի՞նչ է ցույց տալիս արյան կենսաքիմիական հետազոտությունը և ինչպե՞ս է այն իրականացվում
«Արյան կենսաքիմիա» բառակապակցությունը շատերին է ծանոթ, այն տեղեկատվական հետազոտություն է, որը տարբեր մասնագիտացմամբ բժիշկները հաճախ են պացիետներին նշանակում` հիվանդության ախտորոշման համար: Միջամտությունը երակից արյան նմուշի վերցնելը և վերջինիս ցուցանիշների թեստավորելն է: Արյան կենսաքիմիական հետազոտության արդյունքները մուտքագրվում են բավականին ընդլայնված աղյուսակի մեջ, և տվյալների վերծանումն օգնում է հիվանդության առկայության և ախտորոշման գործընթացին:
Քչերը կարող են պարծենալ, որ բժիշկն իրենց մանրամասն բացատրել է արյան կեսնաքիմիական հետազոտության բլանկի յուրաքանչյուր տողը, այդ ամենին ստանդարտ ընդունելության ժամանակահատվածը չի բավականացնի: Սակայն երբեք ուշ չէ ինքնակրթությամբ զբաղվելը:
Ինչու՞մ է կայանում արյան կենսաքիմիական հետազոտության առանձնահատկությունը:
Այն ախտորոշիչ լաբորատոր եղանակ է, որը թույլ է տալիս գնահատել ներքին օրգանների աշխատանքը, որոշել օրգանիզմի պահանջը տարբեր միկրո- և մակրոտարրերի, վիտամինների, հորմոնների և ֆերմենտների նկատմամբ, հայտնաբերել նյութափոխանակության խանգարումները: Արյան կենսաքիմիական հետազոտությունն անհրաժեշտ է գրեթե բոլոր հիվանդությունների ախտորոշման համար: Այն առավել մանրամասն հետազոտություն է, քան արյան կլինիկական քննությունը:
Հատկապես կարևոր է արյան կենսաքիմիական քննությունը` հղիության ժամանակ: Կնոջ նորմալ ինքնազգացողության դեպքում այն նշանակվում է առաջին և երրորդ եռամսյակում, իսկ ոքսիկոզի, վիժման սպառնալիքի կամ ընդհանուր թուլության դեպքում ավելի հաճախ է իրականացվում:
Միջամտության նախապատրաստում և իրականացում
- վերցրվում է երակային արյուն, քանի որ նման հետազոտության համար ավելի որակյալ կենսանյութ է անհրաժեշտ, քան արյունը` մատից: Որպեսզի ախտորոշումն ավելի ճշգրիտ լինի, անհրաժեշտ է ապահովել մի շարք պայմաններ,
- արյունը պետք է հանձնել առավոտյան՝ ժամը 8:00-11:00, քաղցած,
- միջամտության օրն ու նախօրեին խորհուրդ է տրվում չխմել գազավորված ջուր,
- այլ ըմպելիքներն ու ծանր սնունդն անհրաժեշտ է բացառել,
- բժշկին հարցրեք՝ արդյո՞ք կարիք կա դեղեր ունդունելու դեպքում դրանք ընդհատել, և եթե այո, ապա որքան ժամանակով: Արյունը շատ զգայուն է դեղերի նկատմամբ, վերջիններս կարող են աղավաղել քննության արդյունքները,
- նախքան միջամտությունն առնվազն մեկ ժամ չի կարելի ծխել,
- նախքան միջամտությունը մեկ օրվա ընթացքում չի կարելի ալկոհոլ ընդունել:
- նախօրեին ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածություններն անհրաժշտ է հասցնել նվազագույնի,
- արյան նմուշը վերցնելուց անմիջապես առաջ խորհուրդ է տրվում 10-20 րոպե հանգիստ նստել նախասրահում,
- եթե Դուք ֆիզիոթերապիայի կուրս եք անցնում կամ Ձեզ նշանակված է գործիքային հետազոտություն, ապա բժշկին հարցրեք՝ արդյո՞ք պետք է հետաձգել արյան կենսաքիմիական հետազոտությունը կամ կատարել մյուս միջամտությունների ընդմիջում,
- լաբորատոր ցուցանիշների դիանամիկային պետք է հետևել նույն բժշկական հաստատությունում և հնարավորինը նույն պայմաններում, այդ դեպքում արդյունքները ճշգրիտ կլինեն:
Արյան կենսաքիմիական հետազոտության արդյունքների վերծանում
Ժամանակակից լաբորատոր անալիզատորների առկայության դեպքում, որոնք արյան կենսաքիմիական բաղադրության բոլոր տվյալները կարող են ներկայացնել մի քանի ժամվա ընթացքում, վերջիններիս վերծանումը էականորեն արագացել է:
Առավելագույնը երեք օրվա ընթացքում պացիենտը ստանում է տպագրված աղյուսակ, որտեղ նշված է, թե որ ցուցանիշներն են ուսումնասիրվել, ինչ տվյալներ են ստացվել, և ինչպես են դրանք հարաբերվում նորմայի հետ: Հարկ է նշել, որ արյան կենսաքիմիական հետազոտության որոշ ցուցանիշների նորմաները կանանց և տղամարդկանց մոտ տարբեր է, ինչպես նաև նշանակություն ունի հիվանդի տարիքը:
19.04.2023 Կարդացեք նաև
Դենսիտոմետրիան ռենտգենյան հետազոտության տարատեսակ է, որը թույլ է տալիս գրեթե 99% ճշգրտությամբ որոշել ոսկրերի հանքային խտությունը` քանակապես, և ախտորոշել օստեոպերեզը...
04.08.2025
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...
05.09.2024
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
21.03.2024
ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...
14.03.2024
Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...
29.02.2024
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
23.02.2024
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
14.02.2024
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
05.02.2024
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
31.01.2024
Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...
26.01.2024
Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...
22.01.2024
ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...
18.01.2024
Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...
18.01.2024
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
10.01.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ