Ախտորոշում
Որովայնի և փոքր կոնքի օրգանների ՄՌՏ․ հարցազրույց ռադիոլոգ Գայանե Կիրակոսյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների, մակերիկամների, ենթաստամքսային գեղձի փոփոխությունները գնահատելու համար: ՄՌՏ -ն ներառում է բազմաթիվ ռեժիմներ, որոնք հնարավորություն են տալիս պարզելու ուռուցքային գոյացությունների առկայությունը և նրանց բնույթը (բարորակ կամ չարորակ): Հետազոտություն իրականացում է նաև բորբոքային գործընթացները հայտնաբերելու, օրգան-համակարգերի վիճակը գնահատելու համար:
Փոքր կոնքը՝ տղամարդկանց դեպքում, հնարավորություն է տալիս հետազոտելու միզապարկը, շագանակագեղձը, ուղիղ աղին: Շագանակագեղձի համար օգտագործվում է PIRADS դասակարգումը, որով գնահատվում է գեղձի ուռուցքները:
Կանանց մոտ փոքր կոնքի հետազոտման ժամանակ դիտարկվում են արգանդը, հավելումները, ձվարանը, հեշտոցը: Կանանց մոտ հետազոտությունը պետք է իրականացնել դաշտանի 7-12-րդ օրերին՝ էնդոմետրիումը ավելի ճշգրիտ գնահատելու համար:
Որովայնի խոռոչի և փոքր կոնքի յուրաքանչյուր օրգան-համակարգի հետազոտման ընթացքում դիտվում և գնահատվում են նաև հարակից ավշային հանգույցները:
ՄՌՏ հետազոտությամբ սուր վիճակներ գրեթե չեն ախտորոշում, որոնց դեպքում նախընտրելի են ՀՏ կամ այլ հետազոտությունները:
Հետազոտությունից առաջ պե՞տք է նախապատրաստվել։
Ե՛վ որովայնի, և՛ փոքր կոնքի օրգանների համար ամենակարևոր պայմաններից է բուժառուի հետազոտությանը ճիշտ նախապատրաստումը. նա պետք է լինի բավարար պատրաստված, ինչը կօգնի ճիշտ ախտորոշում իրականացնել:
Շատ կարևոր է աղիների դատարկ լինելը: Բուժառուն հետազոտությունից մեկ օր առաջ՝ ժամը 18։00-ից հետո պետք է չսնվի կամ սնվի շատ թեթև: Հետազոտությունը, սովորաբար, իրականացվում է առավոտյան, որպեսզի նա կարողանա ներկայանալ սոված, իսկ հետազոտությից 30 րոպե առաջ ընդունի 2 հաբ Նո-շպա։ Աղիները պետք է դատարկ լինեն: Այս միջոցառումները նախատեսված են, որպեսի հնարավորին պակասեն աղիներում գազերը, պերիստալտիկան, քանի որ դրանք առաջացնում են արտեֆակտներ և խանգարում են որակյալ նկարներ ստանալուն:
Ե՞րբ է ներմուծվում կոնտրաստանյութը։
Կոնտրաստանյութի անհրաժեշտությունը միշտ որոշվում է հետազոտության ընթացքում: Որևէ օջախ կամ գոյացություն հայտնաբերելու դեպքում ներարկվում է կոնտրաստանյութ՝ օջախի կամ ուռուցքի բնույթը, առաջնային կամ երկրորդային լինելը որոշելու համար: Եթե գոյացության առկայույունը նախկինում արդեն ախտորոշված է, ապա կոնտրաստը ի սկզբանե ներմուծվում է:
Որովայնի խոռոչի ՄՌՏ-ի ՄՌ-խոլանգիոգրաֆիայի ռեժիմի շնորհիվ հնարավոր է գնահատել լեղուղիները: Քանի որ լեղին, ինքնին, կոնտրաստ նյութ է, և հավելյալ կոնտրաստ նյութ ներարկելու անհրաժեշտություն չի առաջանում, և հնարավոր է ստանալ լեղուղիների ամբողջական պատկերը:
Որքա՞ն է որովայնի խոռոչի օրգանների ՄՌՏ-ի տևողությունը։
Որովայնի հետազոտությունը տևում է մոտավորապես 40 րոպեից մինչև մեկ ժամ, փոքր կոնքը՝ 30 րոպեից մինչև 40 րոպե:
Ո՞ր դեպքերում է ՄՌՏ-ն նախընտրելի։
Յուրաքանչյուր հետազոտություն իր ուրույն դերն ու նշանակությունն ունի, առավելություններն ու սահմանափակումները: Սուր դեպքերը հիմնականում ախտորոշվում են ՀՏ-ով, սակայն որովայնի ուռուցքային գործընթացների կասկածի դեպքում ՄՌՏ-ն է առաջնային է: Տարբերությունը հիմնականում այն է, որ թե՛ ռենտգեն, թե՛ ՀՏ հետազոտությունների ժամանակ կիրառվում են ռենտգեն ճառագայթներ, իսկ ՄՌՏ-ի դեպքում մագնիսական դաշտ է ստեղծում, որի շնորհիվ էլ ստացվում են պատկերները:
Հակացուցում է բուժառուի օրգանիզմում մետաղների առկայությունը:
18.01.2024 Կարդացեք նաև
Դենսիտոմետրիան ռենտգենյան հետազոտության տարատեսակ է, որը թույլ է տալիս գրեթե 99% ճշգրտությամբ որոշել ոսկրերի հանքային խտությունը` քանակապես, և ախտորոշել օստեոպերեզը...
04.08.2025
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...
05.09.2024
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
21.03.2024
ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...
14.03.2024
Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...
29.02.2024
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
23.02.2024
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
14.02.2024
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
05.02.2024
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
31.01.2024
Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...
26.01.2024
Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...
22.01.2024
Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...
18.01.2024
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
10.01.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ