Ախտորոշում
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ մեթոդ է, քանի որ առավել մանրամասնությամբ, շերտ առ շերտ թույլ է տալիս տեսնել մկանային, ջլային, նյարդային, կապանային համակարգերը, հեղուկի կուտակումները, բորբոքային օջախները:
Հետազոտվում են ծնկան, արմնկային, սրունք-թաթային հոդերը, ուսահոդերը, կոնք-ազդրային հոդերը, ողնաշարը: Բոլոր հոդերի հետազոտությունը կատարվում է ամենայն մանրամասնությամբ:
Ո՞ր հիվանդությունների ժամանակ է իրականացվում հոդերի ՄՌՏ։
Հոդերի ՄՌՏ իրականացվում է հոդերի հետևյալ ախտաբանությունների դեպքում․ ծնկան հոդի կապանների պատռվածքներ, ծնկների սկավառակների՝ մենիսկների պատռվածքներ, հոդերի խորը բորբոքումներ, գոյացություններ, ռևմատոիդ հիվանդություներ:
Միաժամանակ քանի՞ հոդ կարելի է հետազոտել։
Յուրաքանչյուր հոդ հետազոտվում է առանձին, աջ ու ձախ ուսահոդերը, ծնկան հոդերը՝ նույնպես, միայն կոնքազդրային հոդերն են միաժամանակ հետազոտվում:
Սակայն, եթե մի քանի հոդերի հետազոտության անհրաժեշտություն կա, և հիվանդն ի վիճակի է երկար պառկելու, նույն հետազոտության ընթացքում, միմյանց հերթագայելով, իրականացվում է անհրաժեշտ հոդերի հետազոտությունը:
Որքա՞ն է տևում հոդերի ՄՌՏ հետազոտությունը։
Հետազոտության տևողությունը մեկ հոդի համար 25-40 րոպե է: Հետազոտության ընթացքում, անհրաժեշտության դեպքում, որոշվում է տարբեր ռեժիմների, կոնտրաստի ավելացումը (գոյացության դեպքում), համապատասխանաբար, երկարում է տևողությունը:
Բուժառուի համար հետազոտությունը բավականին հեշտ է ընթանում, որովհետև իրականացվում է նրան հնարավորին հանգիստ և հարմար դիրքով:
Ի՞նչ խնդիրներ են լուծում հետազոտության ժամանակ օգտագործվող ռեժիմները։
Կան ստանդարտ ռեժիմներ, որոնց հնարավոր է ավելացնել նաև հավելյալ ռեժիմներ:
Ռեժիմները տարբեր խնդիրների ժամանակ տարբեր են: Մեկ ռեժիմով հայտնաբերվում է կուտակված հեղուկը, մյուսով՝ հեղուկի ճնշումով, ավելի խորն առկա բորբոքումը, մյուս ռեժիմում ճարպն է ճնշվում՝ գոյացությունը տեսնելու համար և այլն: Բժիշկն յուրաքանչյուր դեպքի համար հասկանում է, թե բուժառուին ի՞նչ ռեժիմ է անհրաժեշտ:
Որո՞նք են ՄՌՏ հետազոտության առավելություները և թերությունները այլ հետազոտությունների հետ համեմատած։
ՄՌՏ-ն ախտորոշման լավագույն մեթոդ է փափուկ հյուսվածքների՝ ջլերի, մկանների, նյարդերի, կապանների, դրանց մանր շերտերի համար: Այն ոսկրային հյուսվածքն անհրաժեշտ կերպով չի բացահայտում, միայն մեծ կոոտրվածքների դեպքում կարող է ախտորոշիչ լինել: Բոլոր տեսակի վնասվածքների և ոսկրային կառուցվածքները գնահատելու ժամանակ առավել նախընտրելի են համակարգչային տոմոգրաֆիան և ռենտգեն հետազոտությունը:
ՄՌՏ հետազոտությունն, անհրաժեշտության դեպքում, ցանկացած ժամանակ կարող է կրկնվել, քանի որ այն անվնաս է, և զերծ է վտանգավոր ճառագայթումից:
Մինչև հետազոտվելը պե՞տք է նախապատրաստվել։
Ոչ, որևէ նախապատրաստման կարիք չկա:
Ի՞նչ հակացուցումներ կան։
Հակացուցումները նույնն են, ինչպես ՄՌՏ մյուս հետազոտությունների ժամանակ: Դրանք են՝ բուժառուի օրգանիզմում մետաղական իմպլանտների առկայությունը (բացի տիտանից), նոր ստենտավորված (մինչև 3 ամիս) բուժառուները, հղիությունը՝ մինչև 12 շաբաթականը, սրտի ռիթմավարի առկայությունը, երիկամների ստենտավորումը /(երիկամների ստենտները մետաղական են և շարժվում են):
Եթե հիվանդն անհանգիստ է, շարժվել է, հետազոտությունը չեղյալ է համարվում, որովհետև պետք են կատարյալ նկարներ ստանալ:
Տարիքային սահմանափակում չկա:
Ինչպե՞ս կարող են դիմել հետազոտություն անցնելու համար։
Մեր աշխատանքը հեշտանում է, երբ բուժառուն ներկայանում է կլինիկական բժշկի ցուցումով ու հետազոտման ենթակա հատվածի նշումով:
14.02.2024 Կարդացեք նաև
Դենսիտոմետրիան ռենտգենյան հետազոտության տարատեսակ է, որը թույլ է տալիս գրեթե 99% ճշգրտությամբ որոշել ոսկրերի հանքային խտությունը` քանակապես, և ախտորոշել օստեոպերեզը...
04.08.2025
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...
05.09.2024
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
21.03.2024
ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...
14.03.2024
Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...
29.02.2024
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
23.02.2024
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
05.02.2024
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
31.01.2024
Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...
26.01.2024
Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...
22.01.2024
ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...
18.01.2024
Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...
18.01.2024
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
10.01.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ