Երեխա Վիրուսային հեպատիտ (մանկական տարիքի)
Վիրուսային բնույթի տարափոխիկ հիվանդություն է, բնորոշվում է լյարդի ախտահարումով և թունավորումով։ Վարակի փոխանցման ուղիներն են՝ օրաֆեկալ, պարենտերալ և, հնարավոր է նաև, օդակաթիլային ճանապարհը։ Գործնականում տարբերում են վիրուսային հեպատիտների հետևյալ տեսակները.
- Վիրուսային հեպատիտ «Ա»։
- Վիրուսային հեպատիտ «Բ»։
- Վիրուսային հեպատիտ ո՛չ «Ա», ո՛չ «Բ»։
Էթիոլոգիան։ Վիրուսային հեպատիտ «Ա»֊ի հարուցիչը 27 նմ չափերով վիրուս է, որը հայտնաբերվում է էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ՝ կղանքում, մեզում և աղեհյութերում, հիմնականում նախադեղնուկային շրջանի վերջին շաբաթում և դեղնուկային շրջանի 10-15 օրերին։
Վիրուսային հեպատիտ «Բ»։ Արյան (պլազմայի) մեջ անջատվում է վիրուսի մակերեսային հակածինը (Ավստրալիական HBsAg): Այն կարող է անջատվել նաև մեզից, սերմնահեղուկից և, երբեմն, քթից։ Այն կարելի է հայտնաբերել հիվանդությունից 1-1,5 ամիս առաջ և ռեկոմվալեսցենցիայի շրջանում 2 ամիս, իսկ որոշ դեպքերում՝ 5 և ավելի տարի հետո։ Բացի մակերեսային հակածնի հայտնաբերումից նշանակություն ունի նաև. պլազմային (HBeAg) և կորիզային (HBcAg) հակածինների հայտնաբերումը։
Վիրուսային հեպատիտ «ո՛չ «Ա», ո՛չ «Բ»։ Հիվանդության այս ձևը վիրուսային հեպատիտ «Ա» և «Բ»-ի տարատեսակ են համարում՝ առանց շճաբանական համապատասխան ռեակցիաների։
Պաթոգենեզը։Վիրուսային հեպատիտ «Ա»-ի դեպքում հիմնականում ախտահարվում են լյարդային բլթակների ծայրամասային հատվածները, որտեղ գերակշռող մեծամասնությամբ առաջանում են պրոլիֆերատիվ փոփոխություններ։ Վիրուսային հեպատիտ «Բ»-ի դեպքում բլթակների ախտահարումը հիմնականում կենտրոնական է և առաջին պլանի վրա է բջջային ալտերատիվ պրոցեսները։
Կլինիկան։ Հեպատիտներն ունեն զարգացման 4 շրջան՝
- թաքնված,
- նախադեղնուկային (պրոդրոմալ)»
- դեղնուկային,
- ռեկոնվալեսցենտային (ապաքինման)։
Վիրուսային հեպատիտ «Ա»-ի թաքնված շրջանը 2-4 շաբաթ է, առավելագույնը 7 շաբաթ։
Նախադեղնուկային շրջանը կարող է ընթանալ զանազան տարբերակներով՝ գրիպանման, ասթենովեգետատիվ, ստամոքսաաղիքային համակարգի խանգարումներով, կեղծ հոդացավային և այլն; Ավելի հաճախ հանդիպում է գրիպանման ձևը։ Հիվանդությունը սկսվում է ջերմության բարձրացումով մինչև 38°, դոդով, գլխացավերով, մարմնի ջարդվածության զգացումով, թունավորման երևույթներով։
Դիսպեպտիկ տարբերակի դեպքում լինում են փսխումներ, լուծ, որովայնացավեր, աջ թուլակողի շրջանում ծանրության զգացում, ախորժակի անկում կամ բացակայություն և այլն։
Նախադեղնուկային շրջանի վերջին օրերին նկատվում է մեզի գույնի մգացում (ի հաշիվ լեղապիգմենտների աոկայության) և կղանքի գունազրկում։ Այս շրջանը սովորաբար տևում է 5-7 օր, սակայն, երբեմն կարող է ավելի երկարել՝ մինչև 15-17 օր և ավելի։ Նախադեղնուկային շրջանում լյարդի ու փայծաղի մեծացումն առկա է։
Դեղնուկային շրջանում նկատվում է բերանի լորձաթաղանթների, սկլերաների, մաշկի տարբեր ինտենսիվության դեղնություն։ Դեղնության զարգացմանը զուգընթաց նախադեղնուկային շրջանի ախտանիշները գրեթե վերանում են և ինքնազգացումը կարծեցյալ բարելավվում։ Որովայնի շոշափման ժամանակ հայտնաբերվում է արտահայտված հեպատոսպլենոմեգալիա, լյարդի շրջանի շոշափումը` ցավոտ, լյարդի մակերեսը՝ հարթ, եզրերը՝ կոր, պնդավուն։ Լաբորատոր քննությամբ՝ մեզում լեղապիգմենտները դրական, կղանքում՝ ստեոկոբիլինի բացակայություն, արյան մեջ՝ լեյկոպենիա, լիմֆոցիտով, էՆԱ-ն՝ նորմայի սահմաններում կամ չափավոր արագացած։ Բիլիռուբինի քանակը լինում է ավելացած ի հաշիվ նրա ուղղակի (կապված) ֆրակցիաների։ Ծանր դեպքերում սուլեմային փորձն իջած է(նորման 1,2-2,4 մլ), թիմոլային ցուցանիշն ակտիվացած (նորման 5-6 միավոր), կա ասպարտատ և մասնավորապես ալանինամինոտրանսֆերազների չափավոր ակտիվացում, խոլեսթերինի պարունակությունը նորմալ կամ իջած։ Դեղնուկային շրջանը տևում է միջին հաշվով 7-15 օր։
Վերականգնման շրջանում հիվանդի մոտ կլինիկական ախտանիշները վերանում են, կենսաքիմիական ցուցանիշները կարգավորվում, որոշ դեպքերում ալանինամինոտրանսֆերազնեոը (ԱԼՏ) կարող են մնալ ակտիվ, լյարդը և փայծաղը կրճատված։
Հեպատիտ «Ա» դեպքում սովորաբար գերծանր և քրոնիկական ձևեր չեն հանդիպում։
Վիրուսային հեպատիտ «Բ»-ի թաքնված շրջանը 2-4 ամիս է, նվազագույնը՝ 6 շաբաթ, առավելագույնը՝ 6 ամիս, երբեմն` 1 տարի։
Նախադեղնուկային շրջանը սկսվում է աստիճանաբար, հիմնականում դիսպեպտիկ կամ ասթենովեգետատիվ տարբերակներով (գլխացավ, անհանգիստ վիճակ, քնի խանգարում և այլն)։ Լինում են նաև հոդացավեր։ Նկատվում է ջերմության աստիճանական բարձրացում, թունավորման հարաճում, որը շարունակվում է նաև դեղնուկային ջոջանում։
Դեղնուկային շրջանը համարվում է հիվանդության ծաղկման էտապը՝ արտահայտված դեղնություն, թունավոր երևույթների ակտիվացում։ Այս շոջանում գրեթե բոլոր դեպքերում առկա են որովայնացավերը։ Շոշափման ժամանակ լյարդը լինում է մեծացած, ցավոտ, պինդ, եզրերը սուր, փայծաղը նույնպես մեծացած է լինում, ցավոտություն է հայտնաբերվում նաև ենթաստամոքսային գեղձի պրոյեկցիայով։ Հաճախ հայտնվում է խիստ արտահայտված քոր և հեմոռագիկ ախտանիշներ։ Նյարդային համակարգի կողմից շեղումները (քնի խանգարում, անհանգիստ վիճակ, գլխացավեր, ապատիա) շարունակվում են և, կապված հիվանդության ծանրության աստիճանից, կարող են ավելի խորանալ։ Լաբորատոր հետազոտության տվյալները նույնն են, ինչ և հեպատիտ «Ա»-ի դեպքում, սակայն հիպեոբիլիռուբինեմիան արտահայտված է ավելի խիստ։ Սուլեմային ցուցանիշը նվազում է, թիմոլային փորձի ակտիվությունը անփոփոխ է կամ իջած, պրոթրոմբինային ինդեքսը նվազում է, սպիտակուցային ֆրակցիաների փոփոխված՝ ի հաշիվ գամագլոբուլինների ավելացման, ալանին և ասպարտատամինոտրանսֆերազների (ԱԼՏ և ԱՍՏ) ցուցանիշնեոի խիստ ակտիվացում, Ավստրալիական հակածնի հայտնաբերում։
Վիրուսային հեպատիտ «Բ»-ի ռեկոնվալեսցենցիայի շրջանում կլինիկական և լաբորատոր ցուցանիշները կարգավորվում են 3-4 շաբաթից, երբեմն՝ ավելի ուշ։
Վիրուսային հեպատիտներն` ըստ ծանրության աստիճանի լինում են թեթև, միջին ծանրության և ծանր, այդ թվում նաև լյարդի սուր և ենթասուր դիստրոֆիաները։ Ծանրության աստիճանի որոշման համար մեծ նշանակություն է տրվում կլինիկական ախտանիշների արտահայտվածությանը՝ մասնավորապես թունավորմանը, ինչպես նաև կենսաքիմիական հետազոտության տվյալներին։
Բացի նկարագրված հիմնական ձևերից, հանդիպում են նաև կլինիկական այլ ձևեր.
- ոչ դեղնուկային,
- ջնջված (ենթակլինիկական),
- լատենտ կամ թաքնված,
- լեղականգային (խոլեստատիկ):
Վիրուսային հեպատիտի ոչ դեղնուկային ձևի ընթացքը սովորաբար լինում է թեթև։ Հիվանդության ծաղկման շրջանում լինում է հեպատոմեգալիա, դիսպեպտիկ և ասթենովեգետատիվ ախտանիշներ։
Ախտորոշվում է հիմնականում էպիդեմիոլոգիական տվյալների և կենսաքիմիական՝ մասնավորապես ֆերմենտային ակտիվության (ԱՍՏ, ԱԼՏ) հետազոտությունների հիման վրա։
Ջնջված ձևերը ընթանում են առանց էական ախտանիշների: Դեղնությունը կարող էլինել աննշան և անցողիկ, ֆերմենտային ակտիվությունը չափավոր բարձրացած։
Լատենտ ձևերը կլինիկական ոչ մի ախտանիշ չունեն և հանդիպում են վարակի օջախում, դեղնուկային ձևերի հետ՝ անմիջական և տևական կոնտակտի դեպքում։
Լեղականգային ձևը բնորոշվում է արտահայտված լեղականգային ախտանիշներով՝ քոր, եղնջացան, տևական բութ ցավեր աջ թուլակողում, բարձր ջերմություն, թունավորում։ Լաբորատոր քննության տվյալները՝ բիլիռուբինի պարունակության բարձրացում արյան մեջ ի հաշիվ անուղղակի (ազատ) ֆրակցիաների, հիպերխոլեսթերինէմիա, հիմնային ֆոսֆատազայի ակտիվացում։ Նստվածքային փորձերի և ֆերմենտային ակտիվության կողմից էական շեղումներ չեն հայտնաբերվում։
Ո՛չ «Ա», ո՛չ «Բ»հեպատիտը կլինիկական ընթացքով և լաբորատոր տվյալներով նմանվում է կամ հեպատիտ «Ա»-ին կամ «Բ»-ին։ Վիրուսային հեպատիտներն ըստ ընթացքի լինում են՝
- սուր ցիկլային,
- ձգձգվող,
- պերսիստացվող (մշտապես գործող),
- կրկնվող (ռեցիդիվող)
- քրոնիկական։
Հաճախ հանդիպում է հիվանդության սուր ցիկլային ձևը, որը սովորաբար տևում է մինչև 2 ամիս: Ձգձգվող ընթացքը (3-12 ամիս) հիմնականում հանդիպում է անբարենպաստ նախահիվանդագին վիճակ և ուղեկցող այլ հիվանդություններ (դիաբետ, տուբերկուլոզ) ունեցող անձանց մոտ։ Պերսիստացվող ձևը բնորոշվում է տևական սուր շրջանի առկայությամբ (մինչև մի քանի ամիս)։ Այս ձևը, որպես կանոն, ավարտվում է լավացումով։ Ռեցիդիվող ձևի դեպքում հիվանդության ընթացքի որոշակի կարճատև լավացման ֆոնի վրա նկատվում է սրացման նոր ալիք, որը նմանվում է նախնական սուր շրջանին։ Ռեցիդիվող ընթացքի ելքը լավացումն է, սակայն հաճախ, կապված օրգանիզմի վիճակից և ռեցիդիվների քանակից, ձեռք է բերում քրոնիկական ընթացք։ Քրոնիկական ձևերն իրենց հերթին կարող են ընթանալ որպես քրոնիկական ակտիվ հեպատիտ, քրոնիկական պերսիստացվող հեպատիտ և լյարդի ցիռոզ։
Վիրուսային հեպատիտների, մասնավորապես հեպատիտ «Բ»-ի ժամանակ, հաճախ են հանդիպում կլինիկական գերծանր ձևեր, որոնք դիտվում են որպես լյարդի սուր դիստրոֆիա (սուր լյարդային էնցեֆալոպաթիա, կոմա և այլն)։
Որպես բարդություններ հաճախ են հանդիպում այտուցաասցիտային համախտանիշը, լեղուղիների և լեղապարկի բորբոքումները։
Ախտորոշումը։ Հիմնված է կլինիկական, էպիդեմիոլոգիական և կենսաքիմիական մանրակրկիտ հետազոտությունների վրա։
Տարբերակիչ ախտորոշման նպատակով անհրաժեշտ է հաշվի առնել ոչ դեղնուկային ձևերի դեպքում՝ գաստրիտները, էնտերոկոլիտները, էնտերովրոուսային վարակները, դասական ձևերի դեպքում՝ դեղնությամբ ընթացող երկրորդային բնույթի հեպատիտները (թունավոր և ալերգիկ հեպատիտներ, խոլեցիստիտներ, խոլանգիտներ, մեխանիկական դեղնուկներ, հեմոլիտիկ հիվանդություններ, քութեշի և բրուցելոզի դեղնուկային ձևեր, լեպտոսպիրոզներ և այլն)։
Բուժումը։ ժամանակին ախտորոշումը և հոսպիտալացումը հիմնականում ապահովում են հեպատիտների լիարժեք բուժումը։
Թեթև ձևերի դեպքում առանձնակի դեղորայքային բուժում չի պահանջվում և բավական է կազմակերպել անկողնային ռեժիմ, դիետաթերապիա՝ սեղան N 5ա, և 5 (սպիտակուց՝ 80-100 գ, ճարպեր՝ 80 գ, ածխաջրեր՝ 450-500 գ, ընդհանուր կալորիականությունը՝ 3000-3500 կկալ), մեծ քանակությամբ հեղուկներ՝ Ջերմուկ, Բորժոմի, Էսենտուկի N 4-17, վիտամիններ, մրգահյութեր և այլն։ Միջին ծանրության և ծանր դեպքերում արտահայտված թունավորման ժամանակ՝ թունազերծող (դեզինտոքսիկացրոն) թերապիայի բոլոր միջոցառումները։ Հեղուկների քանակն օրվա ընթացքում մինչև 1-1,5-3 լիտր՝ միզամուղների կիրառումով։ Վիտամինային բալանսը և էնէրգետիկ ռեսուրսները դրդելու նպատակով տրվում է ասկորբինաթթու՝ ներերակային և էնտերալ, վիտամին B6, B12, կոկարբոքսիլազա։ Հեմոռագիկ ախտանիշների ժամանակ՝ վիկասոլ, դիցինոն,, 10% կալցիումի գլյուկոնատի, 5% ամինոկապրոնաթթվի լուծույթներ։ Տրվում է նաև 3% մագնեզիումի սուլֆատի լուծույթ` էնտերալ ընդունման ձևով։ Կարգավորում են թթվահիմնային հավասարակշռությունը։ Լյարդի բջիջների ցիտոլիզը կանխելու նպատակով տրվում է էսենցիալե (ներերակային), էսենցիալե ֆորտե, լեգալոն կամ կարսիլ (էնտերալ ընդունման ձևով)։ Լեղականգային ձևերի ժամանակ տրվում են հակախոլեստատիկ պատրաստուկներ
Աղեհյութերի ակտիվության բարձրացման և խմորման պրոցեսների կանխման նպատակով կիրառվում է պանկրեատին, պանզինորմ, մենզիմ ֆորտե, ֆեստալ, պանկուրմեն։
Ծանր նախակոմային և կոմային վիճակների դեպքում պարտադիր ձևով կատարվում է հրմոնաթերապիա։ Ցուցված են նաև անաբոլիկ հորմոնների կիրառումը։
Հակաբիոտիկների նշանակումը կազմակերպվում է անհատական ձևով՝ կապված հիվանդության ծանրության աստիճանից և ուղեկցող հիվանդություններից։ Կազմակերպվում է նաև ախտանշային բուժում։ Ապաքինման շրջանում ցուցված է ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ։ Հեպատիտով հիվանդին ստացիոնարից դուրս գրման հիմնական ցուցանիշը և ժամկետը որոշվում է կլինիկական և լաբորատոր քննության տվյալներով։ Դուրս գրումից հետո հիվանդը պետք է գտնվի դիսպանսեր հսկողության տակ՝ հեպատիտ «Ա»-ից հետո` 6 ամիս, իսկ «Բ»-ից հետո՝ 1 տարի ժամկետով:
Այդ ժամանակահատվածում, հետաձգվում են կանխարգելակիչ պատվաստումները, սննդակարգի ռեժիմը պահպանվում է 3-6 ամիս, բացառվում է ֆիզիկական լարվածությունը: Ավստրալիական հակածնակրությամբ դուրս գրված հիվանդները պետք է գտնվեն լաբորատոր պարբերական հսկողության տակ՝ մինչև առողջացումը։
Կանխարգելումը։ Հեպատիտ «Ա»-ի դեպքում աղիքային վարակների դեմ կանխարգելիչ բոլոր միջոցառումների կազմակերպումն է։ Հեպատիտ «Բ»֊ի դեպքում բուժական գործիքների կենտրոնացված ձևով լիարժեք վարակազերծումն է։ Ներարկվող արյունը, պլազման և այլն, պետք է ստուգված լինեն հակածնի պարունակության վերաբերյալ։ Ներկայումս հեպատիտ «Բ»-ի համար մշակված է և կիրառության մեջ էդրվում ակտիվ իմունացում հակահեպատիտային վակցինայով։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն