ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի թիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկան կազմակերպվել է համալսարանական հիվանդանոցի շենքի առաջին հարկում։ Լիարժեք սկսել է գործել 2011թ. օգոստոսի 1-ից: Բուժական բոլոր կաբինետներն ապահովված են ժամանակակից, բարձրորակ սարքավորումներով, գործիքներով և նյութերով:
ԵՊԲՀ «Պոլիկլինիկան Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի» և «Ընտանեկան, վիրաբուժական և ստոմատոլոգիայի» ամբիոնների կլինիկական բազան է:
Այդ նպատակին են ծառայում ուսումնական 3 դասասենյակ և 2 սենյակ` հագեցված անհրաժեշտ սարքավորումներով և ֆանտոմներով: Պոլիկլինիկայի ուղղվածությունն է մանկական ազգաբնակչության ստոմատոլոգիական բուժական և կանխարգելիչ բազմածավալ բուժօգնությունը: Պոլիկլինիկայում հետազոտվում, ախտորոշվում և բուժվում են ստոմատոլոգիական հետևյալ հիվանդությունները՝
★կարիես (ատամնափուտ)` կաթնատամի և մնայուն ատամի,
★բարդացած կարիես (ատամնափուտ)` կաթնատամի և մնայուն ատամի,
★ոչ կարիոզ ախտահարումներ,
★բերանի խոռոչի լորձաթաղանթների ախտահարումներ և հիվանդություններ,
★լեզվի և շրթունքների ախտահարումներ և հիվանդություններ,
★լնդաբորբ,
★հարատամնաբորբ (պարօդոնտիտ),
★կծվացքի, ատամնաշարերի և ատամների շեղումներ,
★ատամնաքարերի և ատամնափառերի մաքրում, մասնագիտական հիգիենա, հիգիենիկ դաստիարակություն:
Տեսասրահ
Դիմածնոտային վիրաբուժական բաժնի հետ համատեղ պոլիկլինիկայի բժիշկներն իրականացնում են չենթարկվող, վախի անհաղթահարելի զգացումով, ընդհանուր կամ մտավոր թերզարգացումով երեխաների ատամների բուժում` ընդհանուր անզգայացման միջոցով: Պոլիկլինիկայի մասնագետներն իրականացնում են 0-8, 12 տարեկան երեխաների, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող, սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի բնակչության անվճար ստոմատոլոգիական բուժօգնությունը:
Այստեղ սպասարկվում են ո՛չ միայն Էրեբունի համայնքի (շուրջ 10500), այլև ամբողջ հանրապետության երեխաները` ըստ դիմելիության: Ծառայությունն իրականացվում է ՀՀ-ում մանուկների ստոմատոլոգիական հիվանդություների բուժման և կանխարգելման գիտական հիմունքներով ստեղծված ծրագրերի հիման վրա:
Պոլիկլինիկայում աշխատում են ստոմատոլոգներ
★Մարինե Աշոտի Գևորգյանը
★Ռուզաննա Սերգեյի Ազարյանը
★Գայանե Մորիսի Մովսիսյանը
★Սուսաննա Արշալույսի Բեսալյանը
★Դիաննա Արայի Տեր-Գրիգորյանը (բժիշկ-օրթոդոնտ)
★Նարե Ջանիկի Ծատուրյանը
★Ֆարիգա Գագիկի Հովակիմյանը
Բժիշկների մեծամասնությունը մանուկների հետ աշխատանքի երկարամյա փորձ ունի։ Նրանք իրենց գիտելիքներն ու հմտությունը փոխանցում են երիտասարդ մասնագետներին։ Պոլիկլինիկայի բոլոր մասնագետներն աշխատում են ժամը 9:00-17:00-ը: