Առաջին նախաբժշկական օգնություն
Սա պետք է իմանան բոլորը. ի՞նչ անել ուղեղի կաթվածի դեպքում
Ուղեղի կաթվածը (ինսուլտը) չափազանց վտանգավոր մի վիճակ է, որը կարող է սպանել մարդուն կամ նրան հավիտյան հաշմանդամ դարձնել։Սակայն ինսուլտի շատ հետեւանքներից կարելի է խուսափել, եթե հիվանդը ճիշտ ժամանակին ստանա համապատասխան օգնություն եւ տեղափոխվի հիվանդանոց։
Ո՞րն է առաջին օգնությունը ինսուլտի ժամանակ։ NEWS.am Medicine-ի թղթակցի այս հարցին պատասխանել է Երեւանի պետական բժշկական համալսարանի Նյարդաբանության ամբիոնի ղեկավար, բժշկական գիտությունների պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը։
Դուք կասկածում եք, որ Ձեր մերձավոր մարդկանցից որեւէ մեկի մոտ կա ինսուլտի վտանգ, ապա այս դեպքում, ինչպես հայտնեց պրոֆեսորը, առաջին օգնությունը կլինի արագ շտապօգնություն կանչելը, քանի որ միայն մասնագետները կարող են ճիշտ եւ արդյունավետ բուժում նշանակել։
- Մինչ շտապօգնության աշխատակիցների գալը համոզվեք՝ արդյո՞ք հիվանդի շնչառությունը խաթարված է, թե ոչ։ Եթե այո, ապա նրան անհապաղ պետք է արհեստական շնչառություն տալ կամ գլխի համար այնպիսի հարմար դիրք գտնել, որ հիվանդը ինքնուրույն կարողանա շնչել։
- Եթե կան զարկերակային բարձր ճնշման նշաններ, ապա անհրաժեշտ է այն իջեցնել՝ թեկուզ տնական միջոցներով։ Սակայն ճնշումը շատ իջեցնելն էլ վտանգավոր է, քանի որ դա կարող է հանգեցնել ավելի լուրջ բարդությունների։ «Այստեղ թաքնված վտանգ կա, ինչի մասին նախկինում անգամ բժիշկները չէին մտածում։ Երբ հիվանդը տեղափոխվում էր հիվանդանոց բարձր զարկերակային ճնշմամբ (200/150), նրան միզամուղ էին տալիս եւ կտրուկ իջեցնում զարկերակային ճնշումը մինչեւ 120/70։ Սա հանգեցնում էր երկրորդային իշեմիայի, քանի որ բացառված չէ, որ տվյալ հիվանդի զարկերակային նորմալ ճնշումը 150/100-ն է, իսկ ավելի ցածրի դեպքում արյունը չի հասնում ուղեղի հյուսվածքներին, եւ սա կարող է բարդություններ առաջացնել»,- բացատրեց բժիշկը։
- Շատ մասնագետներ նաեւ պնդում են, որ ինսուլտի դեպքում հիվանդին չի կարելի ուտելիք կամ ընպելիք տալ, չէ որ տվյալ մարդու կլլող օրգանները կաթվածահար են եղել, եւ ուտելիքը կարող է ընկնել շնչուղիների մեջ եւ շնչահեղձություն առաջացնել։
- Եթե հիվանդը փսխում է, ապա մասնագետները խորհուրդ են տալիս նրան կողքի շրջել։ Դա կկանխի փսխումների հոսքը դեպի շնչուղիներ։
- Հիվանդի կիպ հագուստը ցանկալի է հանել, որպեսզի այն հիվանդին չխանգարի։
Պրոֆեսորը մեկ անգամ եւս հիշեցրեց, որ ինսուլտի դեմ պայքարող բոլոր «տնական մեթոդները» (օրինակ, ոտքերը տաք ջրի մեջ դնելը) անարդյունավետ են եւ կարող են անգամ վնասել, այդ պատճառով ինչքան հնարավոր է արագ, ցանկալի է մեկ ժամվա ընթացքում, հիվանդին պետք է տեղափոխել հիվանդանոց։
Կարդացեք նաև
- Հեռացրե՛ք այրվածք ստացածին ջերմության ազդեցությունից:
- Սառեցրե՛ք այրվածքային մակերեսը. լվացե՛ք պաղ, բայց ոչ սառը ջրով 10-20 րոպեների ընթացքում...
Յուրաքանչյուր մարդ կարող է հանկարծ իրեն վատ զգալ կամ վնասվածք ստանալ՝ անկախ տարիքից, առողջական վիճակից:
Այդ պատճառռով բժշկական առաջին օգնության պայուսակը պետք է ձեռքի տակ լինի...
Ի՞նչ գործոններ կարող են այրվածք առաջացնել և ի՞նչ ախտանիշներով են դրսևորվում:
Այրվածքը ցավ առաջացնող ախտաբանություն է: Այն կարող է առաջանալ արևի ճառագայթներից, տեխնիկական ճառագայթող սարքերից, շատ տաք...
Քթային արյունահոսությունները առաջանում են քթի անոթավորմանը մասնակցող անոթների ամբողջականության խախտման հետևանքով և կլինիկորեն դրսևորում են քթից արյան հոսքով...
Սկսվել է երկար սպասված արձակուրդային հրաշալի ժամանակաշրջանը։ Ձմեռվա երկար երեկոներին շատերս էինք երազում, թե ինչպես պիտի կապենք ճամպրուկները, ընտրում էինք ճամփորդական երթուղիներ...
Ջերմային հարված սովորաբար տեղի է ունենում, երբ մարդը գերտաքանում է։ Դա կարող է պատահել աշխատելիս, մարզվելիս կամ պարզապես շոգ վայրում գտնվելիս։ Ջերմային հարվածը չբուժելու դեպքում կարող են վնասվել ներքին օրգանները...
Միջատների խայթոցը շատ ցավոտ է և ուղեկցվում է կծած տեղում կարմրության և այտուցի առաջացմամբ։ Մեղուների, կրետների, իշամեղուների և բոռերի խայթոցը վտանգավոր է ուժեղ ալերգիկ ռեակցիայի զարգացման պատճառով...
Ոտքի կոտրվածքը առավել հաճախ առաջանում է ընկնելու կամ հարվածի հետևանքով, ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Մարզիկները նման վնասվածք...
Ձմռանը շատ են զվարճանքները, ինչպիսիք են` սահնակներով կամ չմուշկներով սահելը, ձնագնդի խաղալը, ձնեմարդ պատրաստելը, և, իհարկե, դահուկային սպորտը, ձմեռային ձկնորսությունը։ Սակայն ոչ բոլոր...
Անոթային վնասվածքների պատճառները
Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...
Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...
Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ, հակառակ դեպքում, պատրաստ լինելու...
Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել
Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն