Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Օրենսդրական փոփոխությունները կհանգեցնեն ծխախոտի թանկացմանը

2011 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ակցիզային հարկի մասին», «Ներքին շուկայի պաշտպանության մասին» եւ այլ օրենքներում փոփոխություններ կատարելու կամ ուժը կորցրած ճանաչելու մասին նախագծերի փաթեթը։


Փոփոխություններ կատարելու հիմք է հանդիսացել նաեւ ծխախոտի արտադրանքի հարկման բնագավառում ստեղծված իրավիճակը։ Թեեւ 2009-ի հունվարի 30-ից ֆիլտրով ծխախոտի արտադրանքի համար սահմանված հաստատագրված վճարի չափը շուրջ 18%-ով բարձրացվել է, այնուամենայնիվ, այդ ոլորտից հավաքագրվող եկամուտների ուղղությամբ կատարված վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ 2009-ի հունվարից սկսած պետական բյուջեի եկամուտներն սկսել են նկատելիորեն կրճատվել։ Փաստորեն, ներկայումս ծխախոտի արտադրանքի համար սահմանված դրույքաչափերի միջեւ եղած տարբերությունը չի նպաստում պետական եկամուտի անհրաժեշտ մակարդակի հավաքագրմանը։


Ծխախոտի արտադրանքը հարկման ընդհանուր համակարգ կտեղափոխվի 2014-ի հունվարի 1-ից։ Ընդ որում, ծխախոտի արտադրանքի համար կկիրառվի ակցիզային հարկի հաստատագրված դրույքաչափ, իսկ ավելացված արժեքի հարկը կհաշվարկվի ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնից։ Նախագծերի փաթեթով միաժամանակ սահմանված է, որ ծխախոտ արտադրող կամ ներմուծող չհանդիսացող անձանց կողմից ծխախոտի արտադրանքի իրացումն ազատվելու է ավելացված արժեքի հարկից։


Ըստ սահմանված ժամանակացույցի, 2011-ի հունվարի 1-ից, երեք տարվա ընթացքում կկրճատվի ծխախոտի արտադրանքի ներմուծման եւ տեղական արտադրության համար սահմանվող հաստատագրված վճարի դրույքաչափերի միջեւ եղած տարբերությունը։ 2013-ին այն կհասցվի հազար հատիկի հաշվով 1000 դրամի ծխախոտի արտադրանքի։ Զուգահեռաբար նախատեսվում է փոքր-ինչ բարձրացնել ծխախոտի արտադրանքի համար սահմանված հաստատագրված վճարի դրույքաչափերը։


Օրենսադրական այս փոփոխությունների արդյունքում ծխախոտն, անշուշտ, կթանկանա։ Ծխախոտի դեմ պայքարողներն այն կարծիքին են, որ դա բխում է սպառողի շահերից։ Արդյո՞ք դա այդպես է։


Մեկնաբանում է ՀՀ առողջապահության նախարարության ծխախոտի դեմ պայքարի ծրագրի համակարգող Ալեքսանդր Բազարչյանը.


«Ծխախոտը մշտապես համարվել է հարկեր սահմանելու համար աննաախադեպ սպառողական ապրանք։ Այն առաջին անհրաժեշտության առարկա չէ, սակայն լայնորեն սպառվում է։ Դեռ Ադամ Սմիթը, 1776-ին իր աշխատություններից մեկում ակնարկում է, որ ծխախոտահարկի միջոցով չքավորները կարող են ազատվել առաջին անհրաժեշտության ապրանքների վրա սահմանվող հարկերից։


Մեծամասամբ նպատակ ունենալով ավելացնել պետական եկամուտները, գրեթե բոլոր երկրները զանազան մեթոդներով հարկել են ծխախոտը՝ երբեմն սահմանելով բավականին բարձր հարկեր։


Վերջին տասնամյակներում հարկերի բարձրացումն օգտագործվում է նաեւ ծխախոտի օգտագործումից առողջությանը սպառնացող վտանգը նվազեցնելու նպատակով։


Ծխախոտի դեմ պայքարի մասին միջազգային շրջանակային կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն, ծխախոտի դեմ պայքարի կարեւորագույն գործողություններից է գնային համապատասխան քաղաքականության իրականացումը։ Կոնվենցիայի կողմերը՝ մասնակիցներն ընդունում են, որ գնային եւ հարկային միջոցները հանդիսանում են բնակչության տարբեր խմբերի կողմից ծխախոտային արտադրանքի օգտագործման սահմանափակման կարեւոր եւ արդյունավետ միջոց։ Կողմերը պարտավորվում են սեփական ժողովրդի առողջապահական նկատառումներից ելնելով, իրականացնել համապատասխան հարկային քաղաքականություն՝ նպատակաուղղված ծխախոտի արտադրանքի սպառման նվազեցմանը։ Հարկ է նշել նաեւ, որ 2004 թ. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիան եւ դրանով իսկ որոշակի պարտավորություններ ստանձնել։


Այն, որ գնային եւ հարկային միջոցները հանդիսանում են բնակչության տարբեր խմբերի կողմից, հատկապես երիտասարդության շրջանում ծխախոտի օգտագործման նվազեցման արդյունավետ եւ կարեւոր միջոց, դեկլարատիվ հայտարարություն չէ, այլ գիտականորեն ապացուցված փաստ։


Երբ ապրանքի գինը բարձրանում է, ապա ցածր եկամուտ ունեցող մարդիկ ավելի են հակվում կրճատելու այդ ապրանքի օգտագործումը, քան բարձր եկամուտ ունեցողները, եւ հակառակը, երբ ապրանքի գինը նվազում է, ցածր եկամուտ ունեցող մարդիկ ավելացնում են օգտագործումը։ Գների փոփոխությունով պայմանավորված՝ սպառողի պահանջարկի փոփոխության աստիճանը հայտնի է որպես պահանջարկի գնային ճկունություն՝ էլաստիկություն։ Հետազոտությունները եւ միջազգային փորձը ցույց են տալիս, որ միջին եւ ցածր եկամուտ ունեցող երկրներում գնային եւ հարկային միջամտությունների կիրառումը ավելի արդյունավետ է, քան բարձր եկամուտ ունեցող երկրներում։ Օրինակ, բարձր եկամուտ ունեցող երկրներում 10 տոկոս գնի աճը հանգեցնում է 4-5% ծխախոտի օգտագործման իջեցման, իսկ ցածր եկամուտ ունեցող երկրներում նմանատիպ միջամտությունը կարող է բերել 7-8 տոկոս ծխախոտի օգտագործման նվազեցման։ Սա է պատճառը, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ծխախոտի օգտագործման նվազեցման համար չափազանց արդյունավետ միջոց է համարում հարկերի բարձրացման քաղաքականությունը։


Վերջին տարիներին տարբեր տեսակի եկամուտի աստիճան ունեցող աշխարհի շատ երկրներ՝ այդ թվում Ռուսաստանը, Ոկրաինան, Վրաստանը, Թուրքիան, Եվրամիության երկրները, Հարավային Աֆրիկան եւ այլն, կիրառում են հարկերի բարձրացման քաղաքականություն։ Գնալով ավելի մեծ թվով երկրներ ծխախոտի բարձր հարկերն օգտագործում են նպատակային՝ ուղղում են ծխելու հետեւանքով առաջացող հիվանդությունների կանխարգելմանը կամ առողջապահական եւ սոցալական այլ միջոցառումների ու ծրագրերի իրականացմանը։ Օրինակ, Չինաստանի ամենամեծ քաղաքներից մեկը՝ Շանհայը կամ ԱՄՆ-ի մի քանի նահանգներ հավաքագրված գումարների որոշակի մասը նպատակաուղղում են առողջության պահպանման վերաբերյալ գիտելիքների բարձրացման ծրագրերի իրականացմանը, առողջապահական ծառայությունների աջակցությանը եւ այլն։


Հայաստանում ծխախոտը մնում է համեմատաբար էժան, ինչի հետեւանքով այն հասանելի է բնակչության լայն զանգվածներին։ Պետք է նշել, որ ծխախոտի արտադրանքի վերաբերյալ հարկային քաղաքականության խելամիտ իրականացումը կհանգեցնի հազարավոր մարդկանց առողջական վիճակի բարելավման եւ սոցիալական բեռի թեթեւացման»։

Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)`  միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում

Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ