Իրադարձություններ Հայաստանում
«Արտադրություն, ինքնատիպություն, նորարարություն» ցուցահանդես

Ցուցահանդեսն արդեն ետևում է: Մասնակիցներից յուրաքանչյուրն այդ դահլիճից տարավ այդ երեք օրվա ընթացքում իր սեփականը դարձած ինչ-որ մի բան: Եվ վաղն իսկ յուրաքանչյուր մասնակից կձուլվի աշխատանքային առօրյային:
Մենք հանդպեցինք «Արտադրություն, ինքնատիպություն, նորարարություն» ցուցահանդեսի կազմակերպիչ, «Ես հայ եմ» նորարարական խմբի կազմակերպիչ Գևորգ Թադևոսյանին:
– Գևո՛րգ, ե՞րբ և ինչպե՞ս է ծնվել «Ես հայ եմ» խմբի ստեղծման գաղափարը: Ենթադրում ենք, որ դրան նախորդել են մտորումների և նախապատրաստական երկար տարիներ:
– Ընդամենը կես տարի առաջ «հայ» բառը հարգանքի արժանի մակարդակի հասցնելու ցանկությամբ ծնվեց «Ես հայ եմ» ընկերությունը: Չեմ կարող հստակ հիշել, սակայն կարծում եմ, որ գաղափարը սկսել էր հասունանալ ավելի վաղ: Այն գիտակցումը, որ «հայ» բառը ամենուր պիտի հնչի ըստ արժանվույն և յուրաքանչյուրս ամենուր միայն հպարտ պիտի լինի դրանով, ինձ ուժ է տալիս: Եթե սիրում ես քո հայրենիքդ, ապա ուզում ես այն տեսնել կայուն, Երկիր մոլորակի վրա իր արժանի տեղում:
– Ինչպե՞ս է «Ես հայ եմ»-ը «արտահայտում» իր խոսքը: Ի՞նչ եք անում դուք դրա համար: Եվ ինչո՞ւ հենց ցուցահանդեսը դարձավ այն միջոցներից մեկը, որ մեզ հիշեցրեց մեր հայ լինելը:
– Մենք կարող ենք մեծ հաջողությունների հասնել՝ ունենալով ինքնագիտակցության բարձր մակարդակ: Մենք կազմակերպում ենք հանդիպումներ և քննարկումներ ամենատարբեր ոլորտներում՝ նպատակ ունենալով բարձրացնել ազգային մշակույթը, համընթաց քայլել այսօրվան ու ընդառաջ գնալ ապագային, ի վերջո փոխենք մոտեցումը ինքներս մեզ: Այս խոսքերով չեմ ուզում որևէ մեկին թերագնահատել, խոսքն այն մասին է, որ ճանաչենք ինքներս մեզ, հարգենք ու գնահատենք: Հենց այս նպատակն էլ հետապնդում էր ցուցահանդեսը: Մենք փորձում էինք ցուցահանդեսին միացնել նաև առևտրի, արտադրության, առողջապահության ոլորտները, ինչպես նաև մշակութայինն ու կրթականը: Երեք օրերի ընթացքում անցկացվեցին ազգային ինքնագիտակցության պահպանման, հասարակական խնդիրների, գիտություն-արտադրություն կապի ամրապնդման թեմաներով քննարկումներ և կոնֆերանսներ:– Գևորգ, ցուցադրությանը բացառապես հայկակա՞ն արտադրանք էր ներկայացվում:
– Ցուցադրությանը ներկայացվում էր հայ մարդու կերպարը, ով աշխատում է, ով պայքարում է, ով ջանում է, ով զարդարում և բարելավում է իր շրջակա աշխարհը: Այսպիսին եմ պատկերացնում հային: Ցուցադրությունը հնարավորություն տվեց ծանոթանալ և ճանաչել մեկ-մեկու, ինչն անհրաժեշտություն է:
– Արդյո՞ք այսօրվա ցուցահանդեսը կդառնա՞ ամենամյա: Եվ ինչով կզբաղվի «Ես հայ եմ»-ը դրանից հետո:
– «Արտադրություն, ինքնատիպություն, նորարարություն» ցուցահանդեսը հաջողված եմ համարում, և ցանկանում եմ, որ հաջորդ անգամ ավելի շատ ընկերություններ ներառվեն: Իսկ մեր հաջորդ քայլը կլինի ԶԼՄ-ների միջոցով մեր պատրաստած սոցիալական գովազդի տարածման փորձը: Դա լուրջ և պատասխանատու քայլ է: Մենք թողարկման ենք պատրաստում «azatamart.am» պորտալը, որն այսօր մշակման գործընթացում է:
– Ի վերջո…
– Եկեք չչարաշահենք հայ բառը, եկեք հայ մնանք, եկեք հիշենք, որ հայն աշխատասեր, ստեղծարար, Արարչին մոտ, համեստ, բայց անվեհեր մարդ է: Ես հայ եմ:

Astxik
05.04.2012




Կարդացեք նաև

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...


Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...


Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...



Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...


Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...


Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն