Իրադարձություններ Հայաստանում
«Իրենք զոհվեցին` թեև կյանք փրկելու էին կոչված»։ Սամվել Նիկոյան, ՀՀ ԱԺ նախագահ

Ռազմաբժշկության կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ԱԺ պատվավոր մեդալով պարգևատրվեցին ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Սամվել Գալստյանը, ֆակուլտետի արտակարգ իրավիճակների բժշկության ցիկլի պետ Աշխեն Խաչատրյանը, ռազմադաշտային թերապիայի ամբիոնի ավագ դասախոս Վարդան Ծատուրյանը, ինչպես նաև «Մալաթիա» բժշկական կենտրոնի վիրաբույժ Նշան Մանուշակյանը:
Ազգային ժողովի նախագահից ԱԺ պատվոգրեր ստացան ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի համազորային պատրաստության ցիկլի դասախոս Գառնիկ Գասպարյանը, ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Կամավոր Խաչատրյանը, ԵՊԲՀ ամբիոնի վարիչ Լյուդվիգ Նանիջանյանը, «Շենգավիթ» ԲԿ փոխտնօրեն Դավիթ Մխիթարյանը, կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ տնօրեն
Բենիամին Հարությունյանը, Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցի տնօրեն
Սամվել Հարությունյանը:
Թեև մեր պետական տոնացույցում ներառված Բանակի օրվանից ավելի քան մեկ ամիս է անցել, բայց կարծում եմ, որ մեր բանակի մասին մշտապես պետք է այնպիսի զգացումներ ունենանք, ինչպես 20 տարի առաջ:
Որովհետև, ստեղծվելով իբրև անհրաժեշտություն, հայկական զինուժը միաժամանակ մեր ժողովրդի անկեղծ զգացմունքների ծնունդն է, զինվորի ու նրա ծնողի` ոգու, գիտակցության արդյունք:
Պատահական չէ, որ հախուռն կամավորն ու կանոնավոր զինվորը իսկապես մեկ հոգի ու մարմին էին դարձել հանուն հայրենիքի պաշտպանության, որը հատկապես այդ օրերին իսկապես ավելի թանկ էր, քան սեփական կյանքն ու հարազատ ծնողը:
Զինվորի կյանքի գինը երբեմն նաև նրանից առավել գիտակցում ու այդ մասին մտածում էին մարդիկ, ովքեր բառացիորեն պայքարում էին դրա համար: Եվ նշանակություն չուներ, թե որտեղ էր այդ պայքարի դաշտը` առաջին գծում, դաշտային հոսպիտալում, գնդակների տարափի տակ, թե խաղաղ կամ համեմատաբար խաղաղ պայմաններում:
Նրանք հիպոկրատյան երդում էին տվել ո´չ մարտի դաշտում և ո´չ մարտադաշտ գնալու համար, սակայն իրենց գործով նորօրյա բովանդակություն հաղորդեցին այդ երդմանը: Եվ եթե նույնիսկ խախտեցին այն, ապա միմիայն հանուն հայ զինվորի կյանքի, հանուն այդ զինվորի կողմից պաշտպանվող, բայց բոլորիս պաշտպանության կարիքն ունեցող հայրենիքի: Թե´ մարտադաշտում, թե´ դրանից հեռու գտնվող իրենց աշխատավայրերում նրանք իրենց հնարավորություններն ու գիտելիքներն ի սպաս դրեցին պահպանելու, ավելացնելու հայոց բանակի ուժը, ամուր պահելու զինվորի ոգին, և իհարկե, փրկելու նրա կյանքը:
Պատերազմի դաշտում վիրավոր կամավորականին ու զինվորին բուժօգնություն ցույց տվողները ռազմական բժշկի մասնագիտացում չունեին, բայց ունեին հայրենիքին ծառայելու քաղաքացիական բարձր գիտակցություն, որը վերածվեց հայրենիքի զինվորի կյանքի համար պատասխանատվության, իսկ Հիպոկրատի երդումը` զինվորական երդման:
Նրանք դարձան զինվորի հոգատար հրամանատարն ու հրամանատարի պարտաճանաչ զինվորը, մարմնի ցավը բուժողն ու հոգու ցավը թեթևացնողը, անծանոթ բարեկամն ու հարազատ անծանոթը: Անհրաժեշտ պահին նրանք զենք բռնեցին ու նաև իրենց կյանքը զոհեցին, թեև կյանք փրկելու էին կոչված: Բայց, ցավոք, դա էր գինն այն հաղթանակի, որի արդյունքը օրեցօր ավելի վստահ քայլող մեր պետությունն է:
Իսկ այդ վստահության կարևորագույն երաշխիքներից մեկը հայկական բանակն է` իր անբեկանելի մարտունակությամբ: Այդ վստահությունը ձեռք բերելու մեջ անուրանալի է ա´յն բժիշկների ու բուժաշխատողների վաստակը, ովքեր պատերազմական գործողությունների օրերին մարտի դաշտում և թիկունքում փրկում էին զինվորի կյանքը:
Մեծ է նաև նրա´նց ներդրումը, ովքեր այսօր նպաստում են պաշտպանության համակարգում բուժծառայությունների զարգացմանն ու արդիականացմանը, ապագա ռազմական բժիշկների պատրաստմանը:
Սա ապացույցն է այն գիտակցումի, որ մեր առաջընթացի գրավականը բոլորիս ջանքերի մեկտեղումն է`զինվորական ծառայության մեջ, թե քաղաքացիական կյանքում:
Տա Աստված, որ այդ ամենն իրականացվի խաղաղության և կայունության պայմաններում:

Կարդացեք նաև

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...


ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն