Իրադարձություններ Հայաստանում
Երևանում կբացվի օնկոլոգիական նոր կենտրոն. «Այն կդառնա միակը տարածաշրջանում, որտեղ ժամանակակից տեխնոլոգիաներով դեղեր կարտադրվեն»

Երևանի Աջափնյակ համայնքում այսօր տեղի ունեցավ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա գտնվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Կենտրոնի ստեղծման երկարաժամկետ ծրագիրը համատեղ մշակվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, ՀՀ էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունների կողմից: Այն իրականացնելու է ռադիոիզոտոպների արտադրության, ռադիոիզիտոպային, ռադիոլոգիական և լաբորատոր ախտորոշման, ռադիոիզոտոպային և ճառագայթային, ուռուցքաբանական ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային վիրաբուժական, քիմիաթերապևտիկ և այլ ծառայություններ:
Կենտրոնի ճարտարապետա-շինարարական նախագծերն իրականացվել են բելգիական IBА և ամերիկյան GMS ընկերությունների կողմից, իսկ ՀՀ կառավարության որոշմամբ նորաստեղծ կենտրոնին տրամադրվել է 1,1 միլիարդ դրամ երկարաժամկետ բյուջետային վարկ, ինչպես նաև` Ա.Ալիխանյանի անվան Ազգային Գիտական Լաբորատորիայի տարածքում առանձնացվել 13500 քառակուսի մետր հողատարածք: Նշենք, որ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է 30-60 միլիոն ԱՄՆ դոլար:
Ճեպազրույցում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հայկ Բաքրջյանը նշեց, որ կենտրոնի առաջնային խնդիրն է բավարարել ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան ուռուցքային հիվանդությունների բուժման պահանջարկը` ստեղծելով այնպիսի ենթակառուցվածք, որը թույլ կտա դարձնել այն տարածաշրջանային կենտրոն և խթանել բժշկական շրջանառությունը: Նա վստահեցրեց, որ կենտրոնը հասանելի կլինի հայ հասարակության լայն շրջանակներին: Բացի այդ, նրա խոսքով` այս բուժհաստատությունը կդառնա միակը տարածաշրջանում, որտեղ ժամանակակից, վերջին տեխնոլոգիաներով զինված սարքերի միջոցով դեղեր են արտադրվելու:
«Կկարողանանք կենտրոնի ժամանակակից սարքերը գործածել նոր դեղեր արտադրելու համար»,- ասաց Հայկ Բաքրջյանը:
Իր հերթին հոգաբարձուների խորհրդի մյուս անդամ Արա Դարզինը նշեց, որ կենտրոնը հնարավորություն կտա ավելի վաղ ախտորոշում անել և ավելի ճշգրիտ որոշել ինչ տիպի ուռուցքի հետ գործ ունեն: «Խոսքը ոչ միայն քաղցկեղին է վերաբերում, այլև այլ հիվանդությունների: Կենտրոնը խթան կհանդիսանա ոչ միայն ազգի առողջության, այլ նաև տնտեսության աճի առումով»,- հավելեց նա:
Հիմնարկեքի բացման խոսքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կարևորեց այն, որ ծրագիրն իրականացնում է պետական և մասնավոր հատվածների, ինչպես նաև` միջազգային կառույցների մասնակցությամբ: «Սա պետության, մասնավորի ու միջազգային ընկերությունների միջև համագործակցության փայլուն օրինակ է »,- ասաց նա, շեշտելով, որ ծրագիրը կարևոր է ոչ միայն գիտության, այլ նաև տնտեսության համար, քանի որ հնարավորություն կտա նաև արտահանել արտադրությունը:
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ ծրագիրը հնարավորություն կտա հանրության մոտ որակապես նոր մոտեցում ձևավորել բուժծառայության նկատմամբ: Նա ցավով նաև նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում նկատվում է օնկոլոգիական հիվանդությունների աճ և հույս հայտնեց, որ կենտրոնի գործունեությունը համարժեք պատասխան կլինի այդ մարտահրավերին:

Կարդացեք նաև

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...


Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...


Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...



Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...


Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...


Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն