Իրադարձություններ Հայաստանում
Կոնֆերանս՝ նվիրված Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվան

1891 թ. նոյեմբերի 14-ին է ծնվել հայտնի գիտնական, բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացած Ֆրեդերիկ Բանտինգը, ով 1923 թ. հայտնաբերել է ինսուլինը: Այդ կապակցությամբ էլ ամբողջ աշխարհում նոյեմբերի 14-ն ընդունված է նշել որպես շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օր: Սկսած 1999 թվականից Հայաստանում նույնպես նշվում է Դիաբետի համաշխարհային օրը: Ամբողջ աշխարհում շաքարային դիաբետը կարևորագույն բժշկասոցիալական խնդիրներից մեկն է, որը կարճ ժամանակում հանգեցնում է հաշմանդամության և կյանքի տևողության կրճատման: Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որն ի հայտ է գալիս ենթաստամոքսային գեղձի ոչ բավարար քանակությամբ ինսուլին արտադրելու դեպքում, կամ` երբ օրգանիզմը չի կարողանում յուրացնել ինսուլինը, որն էլ առաջացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացում:
Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով Շաքարախտի հայկական ասոցիացիան` ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ, «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում կազմակերպել էր կոնֆերանս:
Կոնֆերանսի աշխատանքների, հիվանդության հետ կապված խնդիրների մասին զրուցեցինք Ներզատաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Էլզա Հայրապետյանի հետ:
– Տիկին Հայրապետյան, տարեցտարի աճում է շաքարախտով հիվանդ մարդկանց թիվը, ինչո՞վ է դա պայմանավորված:
– Այո, ամբողջ աշխարհում տարեցտարի անհավանական մեծ քայլերով աճում է շաքարախտով հիվանդ մարդկանց թիվը: Անցյալ տարվա տվյալներով՝ ամբողջ աշխարհում հաշվառվում է դիաբետով հիվանդ մոտ 366 միլիոն մարդ: 2030 թ. շաքարախտով հիվանդների թիվը կհասնի 552 միլիոնի, այսինքն` ամբողջ երկրագնդի բնակչության 9.9%-ը, որը շատ լուրջ ցուցանիշ է:
– Այս առումով կարո՞ղ եք ներկայացնել իրավիճակը Հայաստանում, ի՞նչ միտում է նկատվում:
– Հայաստանում այսօր գրանցված է դիաբետով հիվանդ մոտ 56 հազար մարդ, սակայն դա միայն հաշվառվածներն են, շատերն ունեն շաքարախտ, որոնք հաշվառված չեն, կամ` նույնիսկ չգիտեն, որ հիվանդ են: Շաքարախտն այսօր համարվում է անբուժելի հիվանդություն, ուրեմն մենք պետք է փորձենք կանխել դրա առաջացումը:
– Որո՞նք են հիվանդության առաջացման հիմնական պատճառները:
– Շաքարախտի առաջացման հիմնական պատճառներից մեկը անառողջ ապրելակերպն է։ Սխալ սննդային ռեժիմը, վնասակար սովորությունները` ծխելը, ալկոհոլը, սակավաշարժությունը, առողջության հանդեպ անհետևողականությունը, իսկ այս ամենը մեծ տարածում ունեն նաև մեր ազգաբնակչության շրջաններում:
– Նշեցիք, որ դիաբետն առ այսօր անբուժելի է, իսկ ինչպե՞ս կանխարգելել հիվանդության զարգացումը:
– Հիվանդությանը հաջորդող բարդությունների զարգացումը կարելի է դանդաղեցնել: Սա արդեն դրական է: Շաքարախտով հիվանդ մարդը, եթե վարում է ակտիվ կենսակերպ, հետևում է իր առողջությանը, կարող է այդպես ապրել ևս 30, 40 տարի ու պրակտիկորեն համարվել առողջ:
– Շա՞տ են մահվան ելքով դեպքերը:
– Ամբողջ աշխարհում հիվանդության բարդություններից 2011 թ. գրանցվել է 4.6 միլիոն մահ:
Կոնֆերանս՝ նվիրված Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվան |
– Տիկին Հայրապետյան, ինչպե՞ս խուսափել շաքարախտի հնարավոր առաջացումից:
– Եթե մարդն ամեն օր զբաղվի ֆիզկուլտուրայով, սպորտով, շաքարախտով հիվանդանալու հավանականությունը մի քանի անգամ կկրճատվի: Թվում է, թե հասարակ բան է, մտածում ենք, թե ժամանակ չունենք, որովհետև հոգեբանորեն պատրաստ չենք ընդունելու դրա անհրաժեշտությունը:
– Տարիքային և սոցիալական ո՞ր խմբերն են շաքարախտի թիրախային գոտում:
– Շաքարախտով ավելի շատ հիվանդանում են 40-59 տարեկանում: Ցավոք, բոլոր հիվանդների 80%-ը ցածր զարգացման մակարդակ ունեցող և զարգացող երկրներում են:
– Ո՞րն է այս միջոցառման գլխավոր նպատակը:
– Հիմնական նպատակներից է մարդկանց տեղեկացված պահել հիվանդության զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների մասին, որպեսզի կարողանան վերահսկել դրանք, վերանայեն վատ սովորությունները, վարեն ակտիվ կենսակերպ: Սա է հիմնականը, որով պետք է ուղղորդվենք, եթե ուզում ենք վաղն առողջ սերունդ ունենալ:Կոնֆերանսին մասնակցում էին մի շարք դեղագործական ընկերություններ: Հովանավորներից ներկա էր «Meda Pharmaceuticals Switzerland» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը։ Մենք զրուցեցինք բժշկական ներկայացուցիչ Յանա Բազիկյանի հետ:
– Կներկայացնե՞ք Ձեր ընկերությունը:
– ՄԵԴԱ-ն միջազգային դեղագործական ընկերություն է, որն ունի ներկայացուցչություններ աշխարհի ավելի քան 50 երկրներում, իսկ դեղամիջոցները վաճառվում են աշխարհի մոտ 120 երկրներում: Այս տվյալներով ՄԵԴԱ-ն տեղ է գրավում աշխարհի առաջատար 50 դեղագործական ընկերությունների սանդղակում:
– Ե՞րբ է սկսել և ո՞ր ոլորտներում է ծավալում իր գործունեությունը Հայաստանում:
– Հայաստանում «Meda Pharmaceuticals Switzerland»-ի ներկայացուցչությունը պաշտոնապես գրանցվել է 2011թվականին, իսկ ապրանքանիշերը ավելի քան 10 տարի է, ինչ ներկրվում են Հայաստան։ Մեր ընկերության արտադրության դեղամիջոցները հիմնականում ուղղված են ներզատական և նյարդային համակարգերի հիվանդությունների բուժմանը, օգտագործվում են թերապիայի, պլաստիկ վիրաբուժության և էլի մի շարք բժշկական բնագավառներում:
– Ո՞րն է Ձեր ընկերության և Շաքարախտի հայկական ասոցիացիայի համագործակցության նպատակը:
– Սկսած 2011 թվականից համագործակցում ենք ասոցիացիայի հետ: Մեր նպատակը հիվանդներին արդյունավետ և օրիգինալ դեղամիջոցներով ապահովելն է, հիվանդի կյանքի որակի բարձրացումը:Կոնֆերանսի հովանավորներից էր նաև «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը, ընկերության մենեջեր Լուսինե Բլուրցյանի հետ զրուցեցինք ընկերության նպատակների և գործառույթների մասին:
– Ներկայացրեք, խնդրեմ, Ձեր ընկերությունը։
– «Գեդեոն Ռիխտեր» ընկերությունն ամբողջ աշխարհում հայտնի է ավելի քան 110 տարվա պատմությամբ: Այն ներառում է դեղագործական գործունեության ամբողջական համակարգ՝ նոր, ավելի արդյունավետ դեղամիջոցների որոնումից ու ուսումնասիրությունից մինչև մարքեթինգի և ապրանքի իրացման օպտիմալ տեխնոլոգիական փուլի մշակում: Մեր ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում պաշտոնապես գործում է արդեն մոտ 20 տարի, իսկ նրա արտադրության ապարանքանիշերը հայտնի են մեր երկրում 60 տարուց ավելի:
– Ձեր մասնակցությունը կոնֆերանսին թույլ է տալիս ենթադրել, որ համագործակցում եք Շաքարախտի հայկական ասոցիացիայի հետ և դեղամիջոցներ առաջարկում բժշկության այս ոլորտում:
– Այո, ներկայացուցչության ստեղծման պահից համագործակցում ենք ասոցիացիայի հետ: Ներզատական համակարգում ներկայացնում ենք դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են բարձր ճնշման և արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակի ժամանակ, դիաբետիկ պոլինեյրոպաթիայի դեպքում կիրառվող հակացավային դեղամիջոցներ և այլն: Իհարկե, բժշկական այս ոլորտով չեն սահմանափակվում Հայաստան ներկրվող «Գեդեոն Ռիխտեր» ընկերության արտադրության ապրանքանիշերը, օրինակ. լայն սպեկտրով հորմոնալ դեղամիջոցներ են կիրառվում գինեկոլոգիական պրակտիկայում` կանանց սեռական հորմոնալ խանգարումների բուժման նպատակով: Բացի ասոցիացիայի կողմից կազմակերպած կոնֆերանսների մասնակցությունից, մեր ընկերությունը կազմակերպում է նաև այլ միջոցառումներ, սեմինարներ, երբ կա նոր ասելիք, նոր ապրանքանիշ` ներկայացնելու բժիշկներին։ Մեր կարևոր նպատակներից է նաև կազմակերպած միջոցառումներին ներգրավել Հայաստանի բոլոր մարզերի բժիշկներին:
![]() |
||||
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերությյուն |
Կոնֆերանս՝ նվիրված Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվան | Գեդեոն Ռիխտեր. պաշտոնական ներկայացուցիչ Լուսինե Բլուրցյան |

Anahit Vardanyan
17.11.2012




Կարդացեք նաև

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...


ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...


2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...


Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...


ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...


Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...


2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...


Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն