Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Մարգարյան ծննդատան ամենամեծ ձեռքբերումը լույս աշխարհ եկած շուրջ 300.000 երեխաներն են

Մարգարյան ծննդատան ամենամեծ ձեռքբերումը լույս աշխարհ եկած շուրջ 300.000 երեխաներն են

Ուղիղ 80 տարի առաջ Երևանում հիմնվեց Հայաստանի լավագույն մանկաբարձա-գինեկոլոգիական բուժհաստատություններից  մեկը` «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը» (հասարակությանը հայտնի` որպես Մարգարյան ծննդատուն): Դեկտեմբերի 20-ին  կայացավ Կենտրոնի  ստեղծման 80-ամյակին նվիրված գիտաժողով-միջոցառում: 

 

Հոբելյանի առթիվ զրուցեցինք ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ գիտահետազոտական կենտրոնի ղեկավար պրոֆ. Գեորգի Օկոևի հետ:

 

ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Գեորգի Օկոև

ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Գեորգի Օկոև

 

–  Պարոն Օկոև, նախ ուզում ենք  ի սրտե շնորհավորել  Ձեզ` «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» հոբելյանի կապակցությամբ:  80-ամյա պատմության մեջ  ո՞րն է` ըստ  Ձեզ, ձեր կենտրոնի ամենագնահատելի ձեռքբերումը:


–  Շնորհակալությու′ն` ջերմ շնորհավորանքի համար: Այսօր մենք տոնում ենք մեր կենտրոնի 80-ամյակը: Կարծում եմ` մեր երկրում  հազվագյուտ բժշկական հաստատություններ կարող են փաստել, որ կատարում են 80 տարի տևած բժշկական պարտականություններ: Մեր ամենամեծ ձեռքբերումն այս տարիների ընթացքում մոտ 300.000 ծնված երեխաներն են: Կան գիտական, գործնական, տեխնիկական ձեռքբերումներ, բայց ամենագնահատելին երեխաներն են, ովքեր ծնվել են Մարգարյան ծննդատանը:  


–  Եթե համեմատական անցկացնենք  այլ բուժհաստատությունների հետ, ըստ Ձեզ, վարկանիշային աղյուսակում ո՞ր հորիզոնականը կզբաղեցնի Մարգարյան ծննդատունը:


–  Դժվար է սեփական հիմնարկը ներկայացնել գովեստի խոսքերով: Պարզ է մի բան. չեմ կարծում, որ կա Հայաստանում ապրող որևէ մեկը, ով չիմանա Մարգարյան ծննդատան մասին` որտեղ է, ինչ հիվանդանոց է…

 

ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Գեորգի Օկոև ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ գիտահետազոտական կենտրոն ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, պրոֆեսոր Կարինե Առուստամյան

ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ գիտահետազոտական կենտրոն

 

 

–  Առանց խոչընդոտների պատմություն չի ստեղծվում, ինչպիսի՞ խնդիրներ են հանդիպել ձեր ճանապարհին:


–  Առանց դժվարությունների կյանք չի լինում: Բժշկության մեջ ևս լինում են հաջողություններ, բարդություններ, բայց մեր հաջողությունները, մեր հաղթանակները շատ ավելի շատ են ու ակնառու: Դա արդեն մեզ իրավունք է տալիս վստահ առաջ շարժվելու ու ասելու. մենք հանդիպենք մեր 90-ամյակին, որին այսօր արդեն Ձեզ նախապես հրավիրում եմ, հետո էլ` 100-ամյակին, ու կշարունակենք խոսել` ինչ է տեղի ունեցել հաջորդիվ 20 տարիների ընթացքում...

 

ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ գիտահետազոտական կենտրոնի 80-ամյակին նվիրված գիտաժողով-միջոցառում   ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ գիտահետազոտական կենտրոնի 80-ամյակին նվիրված գիտաժողով-միջոցառում   ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ գիտահետազոտական կենտրոնի 80-ամյակին նվիրված գիտաժողով-միջոցառում

 

–  Համագործակցո՞ւմ է արդյոք ծննդատունը տարածաշրջանի կամ արտասահմանյան բուժհաստատությունների հետ:


–  Այո, իհարկե: Մենք համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության Վ. Կուլակովի անվան կենտրոնի հետ, Ուկրաինայի պերինատոլոգիայի կենտրոնի, Ֆրանսիայի «Վերարտադրողական առողջության ինստիտուտի», Իսրայելի, Անգլիայի ու էլի մի շարք երկրների առաջատար բուժհաստատությունների և բժիշկների հետ:


–  Ինչո՞վ է կարևորվելու այս օրը և արդյո՞ք այն ենթադրում է նոր աշխատանքային սկիզբ:


–  Այսօրը կդառնա պատմություն: Իհարկե, ով պատմությունը չի հիշում, նա չունի ապագա, բայց ես վստահ եմ, որ մենք միայն պատմությունով չենք ապրելու: Մենք նոր նախագծեր ունենք, պետք է շարունակենք աշխատել ավելի մեծ եռանդով. բժշկությունը զարգանում է, և մենք պետք է փորձենք քայլել նրան համընթաց:

 

Դեկտեմբերի 20-ին կայացավ ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ գիտահետազոտական կենտրոնի 80-ամյակին նվիրված գիտաժողով-միջոցառում Դեկտեմբերի 20-ին կայացավ ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ գիտահետազոտական կենտրոնի 80-ամյակին նվիրված գիտաժողով-միջոցառում  

Դեկտեմբերի 20-ին կայացավ ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ գիտահետազոտական կենտրոնի 80-ամյակին նվիրված գիտաժողով-միջոցառում

 

 

 

–  Որպես ոլորտի լավագույն մասնագետներից, կարող ե՞ք նշել` ո՞ր խնդիրն է այսօր հատկապես հրատապ, և ի՞նչ լուծում եք առաջարկում:


–  Խնդիրները շատ են.  ես չեմ կարող դրանք բոլորը նշել, միայն կա մեկ ցանկություն, խորհուրդ… Ուզում եմ մաղթել մեր երիտասարդներին շատ երեխաներ ունենալ: Տատիկ-պապիկնե´ր, ստիպե´ք երիտասարդներին շատ թոռնիկներ պարգևեն ձեզ...

Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, պրոֆեսոր Կարինե Առուստամյան

ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, պրոֆեսոր Կարինե Առուստամյան

 

Մեր հաջորդ զրուցակիցն է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, պրոֆեսոր Կարինե Առուստամյանը:

 

–  Տիկին  Առուստամյան, կարո՞ղ եք հիշել Մարգարյան ծննդատան 80-ամյա պատմության ամենավառ կետերը:


–  Դժվար է այսօր առանձնացնել այդ կետերը: Յուրաքանչյուր պատմություն ունի իր սկիզբը, ընթացքը, ապագան: Այսօր այդ երեքը միահյուսվել են: Կենտրոնի պատմության համար վառ է եղել 1931 թ., երբ պրոֆ. Գ. Արեշյանի ջանքերով ստեղծվել է Մայրության և մանկության ինստիտուտը, վառ է եղել 1951 թ., երբ այն տեղափոխվել է նորակառույց շենք և շարունակել աշխատանքը պրոֆեսոր Պ. Մարգարյանի ղեկավարությամբ, 1973 թվականը, երբ մեծ Գր. Օկոևի (հայր Օկոև) ղեկավարությամբ կազմափոխումներ տեղի ունեցան՝ թե´ կառուցվածքային, թե´ գիտական, թե´ սարքավորումների ձեռք բերման առումով: Չի´ կարելի այսօր չնշել Գեորգի Օկոևին(որդի Օկոև), ով շարունակեց վերակառուցողական գործընթացների ընտրած ուղին, ժամանակի պահանջներին համահունչ ներդրեց և իրականացրեց նոր ախտորոշիչ և  բուժական մեթոդներ, այդ թվում՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ , մասնավորապես` արտամարմնային բեղմնավորման մեթոդը:


–  Դժվարություններն օգնում են ձգտելու` ավելի առաջ շարժվել, կատարելագործվել…


–  Երբ որևէ բժիշկ անհաջողություն է  ունենում՝ կապված հիվանդի հետ, ավելի ստույգ` երբ հիվանդը բավարարված չի հեռացել, դա ամենամեծ խթաններից մեկն է բժշկի և առհասարակ ողջ անձնակազմի համար` անելու ամեն հնարավորը, որ հաջորդ հիվանդը է´լ ավելի շրջապատված լինի հոգատար վերաբերմունքով, հավատա, վստահ ու պաշտպանված զգա։

 

ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ գիտահետազոտական կենտրոնի 80-ամյակին նվիրված գիտաժողով-միջոցառում

ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ գիտահետազոտական կենտրոնի 80-ամյակին նվիրված գիտաժողով-միջոցառում ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ գիտահետազոտական կենտրոնի 80-ամյակին նվիրված գիտաժողով-միջոցառում

 

–  Ի՞նչ խորհուրդ ունի այսօրվա միջոցառումը:


–  Այսօր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի  ծննդյան օրն է: Մենք ուզում ենք հարգանքի տուրք մատուցել մեր մեծերին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել` ստեղծելու ու կայացնելու կենտրոնը, վերհիշել ու մեծարել նախորդ սերունդների երախտավորներին, ովքեր իրենց հարուստ փորձն են փոխանցել մեզ: Անշուշտ, պետք է շնորհակալություն հայտնենք այսօրվա բժիշկներին,  ովքեր իրենց նվիրումով աշխատանքով օրինակ են դառնալու մեր ապագա բժիշկների համար:

 

ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ գիտահետազոտական կենտրոնի 80-ամյակին նվիրված գիտաժողով-միջոցառում

ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ գիտահետազոտական կենտրոնի 80-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա էր Զորի Բալայանը ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ գիտահետազոտական կենտրոնի 80-ամյակին նվիրված գիտաժողով-միջոցառում
ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ գիտահետազոտական կենտրոնի 80-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա էր Զորի Բալայանը

 

 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ