Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության կազմակերպած երեկոն բժիշկներին կտրել էր առօրյա հոգսերից

ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության կազմակերպած երեկոն բժիշկներին կտրել էր առօրյա հոգսերից

Հանրապետության բժիշկների համար հանգստյան օրը տպավորիչ էր դարձրել գերմանական ՇՏԱԴԱ դեղագործական ընկերությունը: Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում հյուրընկալվել էին բժիշկները` վայելելու կիրակի երեկոն և դիտելու «Խանումա» ներկայացումը, իսկ ընդմիջմանը մասնակցեցին ֆուրշետի, հնարավորություն ստացան զրուցելու միմյանց հետ, կիսվելու տպավորություններով: ՇՏԱԴԱ ընկերության մասին իրենց կարծիքի և միջոցառումից ստացած տպավորությունների մասին մեզ հետ զրույցում պատմեցին միջոցառմանը ներկա բժիշկներից և հյուրերից:

 

  Էդուարդ  Համբարձումյան Հայաստանի  վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, պտղաբերության կենտրոնի տնօրեն
  Էդուարդ Համբարձումյան
Հայաստանի վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, պտղաբերության կենտրոնի տնօրեն

Հայաստանի վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, պտղաբերության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյան. «Շատ բարձր կարծիքի եմ ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության մասին: Համագործակցում ենք և պետք է ասեմ` շատ պտղաբեր: Դեղորայքը որակյալ է, արդյունավետ և մատչելի: Մշտապես նշանակում ենք, արդյունքն էլ` ակնհայտ է: Շատ ուրախ եմ, որ նման միջոցառում են կազմակերպել` պրակտիկորեն հնարավորություն տալով լայն շրջանակներում շփում բժիշկների հետ, փորձի փոխանակում: Գաղափարն էլ ինձ համար շատ գրավիչ էր, քանի որ 2 ամիս առաջ մեր ասոցիացիան էր նույն դահլիճում միջոցառում կազմակերպել բժիշկների համար»:

 

Երևան քաղաքի գլխավոր էնդոկրինոլոգ Էլզա Հայրապետյան. «Համագործակցում ենք այն պահից, երբ ընկերությունն ունեցավ իր ներկայացուցչությունը Հայաստանում և ես շատ գոհ եմ: Այն դեղամիջոցները, որոնք մենք` էնդոկրինոլոգներս, օգտագործում ենք պրակտիկայում, ռազմավարական տեսանկյունից շատ կարևոր են և արդյունավետ։ Միջոցառումն էլ նորույթ է, հետաքրքիր գաղափար է` թատրոն դիտելու առիթով գործնական աշխատանքը համատեղված է ազատ շփման հետ: Հնարավորություն ունեցանք հանդիպել գործընկերների հետ, զրուցել, մտքեր փոխանակել»:

 

Ռուզաննա Մաղաքյան «Նատալի ֆարմ» ընկերության ներմուծման և մոնիթորինգի բաժնի վարիչ   Ողջյունի խոսք «Շտադա» դեղագործական ընկերության ներկայացուցչության կողմից   Էլզա Հայրապետյան Երևան քաղաքի գլխավոր էնդոկրինոլոգ

Ռուզաննա Մաղաքյան
«Նատալի ֆարմ» ընկերության ներմուծման և մոնիթորինգի բաժնի վարիչ 

 

 

Ողջյունի խոսք ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության ներկայացուցչության կողմից

 

 

Էլզա Հայրապետյան
Երևան քաղաքի գլխավոր էնդոկրինոլոգ

 


«Նատալի ֆարմ» ընկերության ներմուծման և մոնիթորինգի բաժնի վարիչ Ռուզաննա Մաղաքյան. «ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության հետ համագործակցում ենք ավելի քան 6 տարի և ընկերության բացառիկ ներկրողն ենք: Մեր համագործակցությունն ավելի ամրապնդվեց, երբ Հայաստանի Հանրապետությունում բացվեց ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության ներկայացուցչությունը: Տնօրեն Աշոտ Այվազյանի և ողջ անձնակազմի ջանքերի շնորհիվ հետզհետե ավելանում է ներկայացվող դեղերի ցանկը, ակտիվանում աշխատանքը, փոխվում ներկայացման ոճը, ձևը, ինչի վառ ապացույցն է նաև այսօրվա միջոցառումը: Գաղափարը յուրօրինակ է: Այն հնարավորություն ընձեռեց հանդիպելու թե՛ ներմուծողներին, թե՛ դեղագետներին և թե՛ բժիշկներին: Հաճելի երեկո է բոլորիս համար»:

 

«Շտադա» ընկերության կազմակերպած երեկոն բժիշկներին կտրել էր առօրյա հոգսերից «Շտադա» ընկերության կազմակերպած երեկոն բժիշկներին կտրել էր առօրյա հոգսերից «Շտադա» ընկերության կազմակերպած երեկոն բժիշկներին կտրել էր առօրյա հոգսերից

ՇՏԱԴԱ ընկերության կազմակերպած երեկոն բժիշկներին կտրել էր առօրյա հոգսերից

 

 

«Մալաթիա» բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժնի վարիչ Սուսաննա Հակոբյան. «Իմ ամենօրյա աշխատանքային պրոցեսում ես օգտվում եմ ՇՏԱԴԱ ընկերության դեղամիջոցներից։ Արդյունքից գոհ եմ և՛ ես, և՛ իմ պացիենտները: Բավականին արդյունավետ դեղամիջոցներ է ներկայացնում ընկերությունը, որոնք նախընտրելի են, օրինակ, մեր կանանց առողջության համար: Շատ հրաշալի միջոցառում էր, ներկայացումը նույնպես ընտրված էր ճաշակով, հաջողված ներկայացումներից է: Այս ճոխ ընդունելությունը, հիանալի վերաբերմունքը թույլ է տալիս մեզ զգալ հարգված ու գնահատված: Հոգնածությունը փարատվեց, հիանալի ժամանակ ենք անցկացնում»:

 

ԵՊԲՀ Նյարդաբանության ամբիոնի դոկտորանտ Սամսոն Խաչատրյան. «Շատ գոհ եմ ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության դեղամիջոցներից ստացած արդյունքներից, որևէ գանգատ բուժվող հիվանդներից չենք ունեցել: Արտակարգ միջոցառում է, մեծ բավականություն ենք ստանում: Միշտ հետաքրքիր է ընկղմվել արվեստի աշխարհ` հատկապես ծանր բժշկական առօրյայից հետո»:

 

Սամսոն Խաչատրյան ԵՊԲՀ Նյարդաբանության ամբիոնի դոկտորանտ   Սիրանուշ Արոյան Սրտաբանության ԳՀԻ  սրտաբան-գիտաշխատող   Սուսաննա Հակոբյան «Մալաթիա» ԲԿ մանկաբարձական բաժնի վարիչ

Սամսոն Խաչատրյան
ԵՊԲՀ Նյարդաբանության ամբիոնի դոկտորանտ

 

 

Սիրանուշ Արոյան
Սրտաբանության ԳՀԻ սրտաբան-գիտաշխատող

 

 

Սուսաննա Հակոբյան
«Մալաթիա» ԲԿ մանկաբարձական բաժնի վարիչ

 

 

Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի սրտաբան-գիտաշխատող Սիրանուշ Արոյան. «Միշտ օգտվել եմ ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության դեղամիջոցներից, օգտագործել եմ անձամբ` ինքս ինձ նշանակումներ անելով, չիմանալով Հայաստանում գործող ընկերության մասին: Որակի և գնի շահեկան ներդաշնակություն է: Այսօր ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության ներկայացուցչությունն աշխատում է բարձր մակարդակով` համեմատած մի շարք այլ դեղագործական ընկերությունների: Սպասելինքերս գերացանցեց կազմակերպված միջոցառումը, շատ տպավորված եմ` այսքան բժիշկներ հավաքվել են նման հիանալի երեկոյի շրջանակներում ու կա շփման մեծ հնարավորություն: Ամեն ինչ շատ գեղեցիկ է, ջերմ մթնոլորտ` նույնիսկ առûրյա հանդիպող մարդկանց այստեղ հանդիպելիս այնպես ենք զրուցում, ասես երկար ժամանակ չենք տեսել: Բարձր տրամադրություն ունեմ, լիովին ազատվել եմ առօրյա հոգսերից, ընկերական միջավայր ստեղծելով` վայելում եմ միջոցառումը: Կցանկանայի հաճախ լինեին նման միջոցառումները»:

 

Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում հյուրընկալվել էին բժիշկները` վայելելու կիրակի երեկոն և դիտելու «Խանումա» ներկայացումը Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում հյուրընկալվել էին բժիշկները` վայելելու կիրակի երեկոն և դիտելու «Խանումա» ներկայացումը Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում հյուրընկալվել էին բժիշկները` վայելելու կիրակի երեկոն և դիտելու «Խանումա» ներկայացումը

Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում
հյուրընկալվել էին բժիշկները` վայելելու կիրակի երեկոն և դիտելու «Խանումա» ներկայացումը

 


Զրուցեցինք նաև ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանի, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դոցենտ Մարատ Զաքարյանի հետ։ «Մեղմ ասած` շատ լավ կարծիքի եմ ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության արտադրանքի մասին: Առաջին անգամ եմ տեսնում նման միջոցառում, որին այսքան բժիշկներ ներկա գտնվեն: Մեր վաղեմի ծանոթներին ենք տեսնում, շփվում, ազատվում առօրյա խնդիրներից, թեթևանում», - ասաց Մարատ Զաքարյանը:

 

Մարատ Զաքարյան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դոցենտ   Վրեժ Շահրամանյան ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ սեքսապաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս   Աշոտ Այվազյան գերմանական «Շտադա» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն

Մարատ Զաքարյան
ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դոցենտ 

 

Վրեժ Շահրամանյան
ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս

 

Աշոտ Այվազյան
գերմանական ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն

 

 

Միջոցառման խորհրդի, նպատակի մասին զրուցեցինք գերմանական ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աշոտ Այվազյանի հետ. «Նպատակը մեկն է` մեկ հարկի տակ հավաքել տարբեր մասնագիտության բժիշկների: Ի դեպ, հրավիրված են նաև Առողջապահության նախարարության աշխատակիցներ, տարբեր դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Փորձեցինք ազատ շփման հնարավորություն տալ` հեռու աշխատանքային, մասնագիտական թեմաներից։ Մենք հրավիրել ենք մասնագետների` անկախ նրանից, համագործակցում են մեր ընկերության հետ, թե` ոչ: Նման միջոցառումները մեր ընկերության կողմից շարունակական բնույթ են կրելու, առավել ևս` տեսնելով բժիշկների կողմից գաղափարի հանդեպ պոզիտիվ վերաբերմունքը»:

 

Ընդմիջմանը մասնակցեցին ֆուրշետի, հնարավորություն ստացան զրուցելու միմյանց հետ, կիսվելու տպավորություններով   Ընդմիջմանը մասնակցեցին ֆուրշետի, հնարավորություն ստացան զրուցելու միմյանց հետ, կիսվելու տպավորություններով  

Ընդմիջմանը մասնակցեցին ֆուրշետի,
հնարավորություն ստացան զրուցելու միմյանց հետ, կիսվելու տպավորություններով

 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Ruben Hovhannisyan

01.02.2013

My thankfulness to Stada and to Mr. Ashot Aivazyan personally for a nice get-together. Things like this carry significant meaning per se, irrespective of the purpose, be that a performance, a regale or whatever. Thank you, and all the best to you! Yours, Ruben Hovhannisyan, MD Head of the Clinic of Urology, Shengavit Medical Center

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ