Իրադարձություններ Հայաստանում
Արմեն Փիրուզյանի դասախոսությունը` նվիրված զարկերակային գերճնշման բուժման ժամանակակից մեթոդներին
Զարկերակային գերճնշումից խուսափելու ամենաարդյունավետ ճանապարհը առողջ կենսակերպն է։
Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես-կենտրոնում «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության նախաձեռնությամբ տեղի ունեցավ զարկերակային գերճնշման բուժման ժամանակակից մեթոդներին նվիրված կոնֆերանս։
Թեմայի վերաբերյալ զրուցեցինք կոնֆերանսի բանախոս, ԵՊԲՀ Մուրացան համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Արմեն Փիրուզյանի հետ։
– Որտե՞ղ է վերջանում հիպերտոնիա ախտանիշը և սկսվում հիվանդությունը։ Ի՞նչ ձևակերպում կտաք։
– Զարկերակային գերճնշումը ամենատարածված հիվանդություններից մեկն է աշխարհում։ Զարկերակային ճնշման բարձրացումը որպես ախտանիշ կարող է հանդես գալ մի շարք հիվանդությունների և համախտանիշների կազմում։
– Եթե կան զարկերակային ճնշման տատանումներ, ե՞րբ դիմել բժշկի. կա՞ սահմանային բնորոշում, որի դեպքում արդեն պետք է բժշկի դիմել կամ դեղամիջոցներ ընդունել։
– Ի սկզբանե պետք է դիմել բժշկի։ Սխալ է այն պատկերացումը, որ մինչև ինչ-որ սահմանն անվտանգ է, որից հետո դառնում է վտանգավոր։ Զարկերակային ճնշման տատանումները հանգեցնում են սրտանոթային համակարգի և թիրախ օրգանների վնասման։ Նույնիսկ նորմալ 115/70 կամ 135/80 ճնշումների մեջ առկա է սրտանոթային ռիսկի կրկնակի տարբերություն։ Տարիներ առաջ հիվանդության դասակարգման մեջ նոր սահման մտցրեցին, որը կոչվում է նախահիպերտենզիա, իսկ եվրոպացիներն ասում են «բարձր նորմա»։ Այս պարագայում զարկերակային ճնշման թվերը չեն հասնում հիպերտենզիայի սահմանին, բայց արդեն նախազգուշացում են, որ օրգանիզմում որոշակի խնդիրներ կան։ Ինքնաբուժմամբ, առհասարակ, չի կարելի զբաղվել։
– Հիպերտոնիայի դեմ պայքարի ո՞ր միջոցներն եք նախընտրելի համարում։
– Ոչ մի դեղորայքային բուժում արդյունավետ չի լինի, եթե այն չզուգակցվի կենսակերպի փոփոխության հետ։ Առաջին հերթին պետք է կարևորել առողջ կենսակերպը, նոր միայն բուժման մեթոդները։ Համաշխարհային պրակտիկայում հիվանդության առկայության դեպքում բազմաթիվ դեղախմբեր են օգտագործվում, սակայն առանձնացնել կամ խոսել որևէ մեկի առավելության մասին, ճիշտ չեմ համարում, նախընտրության համար պետք է հետևել միջազգային ուղեցույցներին։
– Ի՞նչ փոխել կենսակերպում, ի՞նչն է առաջնային կարևորության։
– Ավելորդ քաշի նվազեցում, ֆիզիկական ակտիվության բարձրացում, ծխախոտի բացառում և ճիշտ սննդակարգ։ Ճիշտ սննդակարգի մեջ առաջնայինը կերակրի աղի ընդունման կրճատումն է, և հնարավորինս շատ միրգ ու բանջարեղեն օգտագործելը։
– Թեմայի հրատապության մասին. այսօր բժշկությունն այս խնդրում գիտապրակտիկ տեսակետից ի՞նչն է ակցենտավորում։
– Թեման միշտ էլ հրատապ է։ Պետք է հետևողական լինել անգամ այն դեպքում, երբ թվում է, թե հիվանդությունը նահանջել է։ Զարկերակային հիպերտենզիայի հետ կապված դեռևս լուծելի շատ խնդիրներ կան, դրանցից առաջինը հիվանդությունը հսկողության ենթարկելու խնդիրն է, նշանակակետային մակարդակների զարկերակային ճնշումն իջեցնելը և պահպանելը։ Եթե վերցնենք համաշխարհային տվյալները, հսկողության տակ են գտնվում հիվանդների միայն 30-35 տոկոսը։ Ավելացնեմ նաև. հիպերտոնիկների միայն 42 տոկոսն է ստանում դեղորայք, սակայն առանց հսկողության, այսինքն՝ նրանց ճնշումը դեռևս իջեցված չէ անհրաժեշտ մակարդակի։ Հիվանդի լավ զգալը դեռ չի նշանակում, որ նա առողջ է։
– Ի՞նչ հաջողություններ ունի բժշկությունն այսօր հիպերտոնիայի դեմ պայքարում։
– Ձեռքբերումները շատ են։ Վերջին ձեռքբերումներից է դեղորայքային խմբերի մեջ նոր խմբի համալրումը, որը կոչվում է «Ռենինի ուղղակի պաշարիչներ»։ Ավելացել են մի շարք ոչ դեղորայքային բուժման միջոցներ։
– Հայաստանում կա՞ն մեթոդականներ, որոնցով ուղղորդվեն բժիշկները։
Այո, կան մեթոդականներ։ Առհասարակ, այսօր տեղեկատվական աղբյուրները բավականին շատ են, ինչը բժիշկներին թույլ է տալիս մշտապես իրազեկված լինել։
![]() |
![]() |
– Այսօր քննարկվող բուժման մեթոդն ինչո՞վ է առանձնանում։
– Այսօր նորություն չենք ներկայացնելու։ Այն դեղորայքային խումբը, որի մասին խոսելու ենք, նոր չէ շուկայում։ Խնդիրը դեղորայքի ճիշտ ընտրությունն է հիվանդության կոնկրետ աստիճանի և հիվանդների կոնկրետ խմբի համար։
– Ձեր խորհուրդներն ընթերցողին` կանխարգելելու զարկերակային գերճնշումը։
– Առողջ կենսակերպ։ Պետք է ձգտել զարկերակային ճնշումը չհասցնել այն մակարդակին, որ դեղորայքային բուժման անհրաժեշտություն առաջանա։ Պետք է ի սկզբանե առողջ կենսակերպով կանխարգելել հիվանդության առաջացումը։
Թեմային հարող մի քանի հարցերի պատասխաններ փորձեցինք ստանալ դեղագործական ընկերության մենեջեր Լուսինե Բլուրցյանից։
– Ընդհանուր առմամբ Ձեր ընկերության դերը սրտաբանության բնագավառում և, մասնավորապես, հիպերտոնիայի բուժման մեջ։
– Առհասարակ զարկերակային հիպերտենզիա ասվածը բավականին բարդ երևույթ է։ Այդ պատճառով էլ շատ են նաև տարբեր մեխանիզմներով ազդող բուժմանն ուղղված դեղամիջոցները։ «Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը սրտաբանության բնագավառում դեղամիջոցների լայն տեսականի է ներկայացնում։ Զարկերակային հիպերտենզիայի բուժմանն ուղղված տարբեր խմբերի դեղամիջոցներն ընկերության ցուցակում նույնպես բավականին բազմազան են։ Այսօր ներկայացնելու ենք դեղամիջոց սարտանների խմբից։
– Մանրամասնեք, խնդրեմ, արդի բուժման մեթոդներին համահունչ «Գեդեոն Ռիխտեր»-ի նորամուծությունները։
– Այն դեղամիջոցները, որոնք ներմուծվում են Հայաստան, հետազոտված են, ունեն մեծ ապացուցողական հիմք, համապատասխանում են բժշկության նորագույն ստանդարտներին, և կիրառվում են ամենատարբեր պաթոլոգիաների դեպքում, այդ թվում նաև՝ զարկերակային հիպերտենզիայի բուժման գործընթացում։ Ուստի բժիշկները վստահորեն կարող են նշանակել` ակնկալելով արդյունավետ բուժում։
– Ձեր խորհուրդը ընթերցողին` ինչպե՞ս խուսափել զարկերակային հիպերտենզիայից։
– Ելնելով մեր ազգային բնորոշումներից, խնդիրն ավելի է բարդանում։ Մենք սովոր չենք առողջ կենսակերպի` չծխել, ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել, ճիշտ սնվել, քիչ նյարդայնանալ։ Ի դեպ, այս հարցում մեծ է նաև գենետիկայի դերը։ Եթե գենետիկորեն մարդը հակված է զարկերակային հիպերտենզիայի, ապա դժվար կլինի խուսափել դրանից անգամ առողջ կենսակերպի առկայության դեպքում։
05.04.2013 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ


