Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Կայացան Իլյա Եգորովի «Քրոնիկ հիվանդություններ. խնդրի արդյունավետ լուծում» խորագրով դասախոսությունները

Կայացան Իլյա Եգորովի «Քրոնիկ հիվանդություններ. խնդրի արդյունավետ լուծում» խորագրով դասախոսությունները

Կարդիոցերեբրալ համախտանիշ, հոդային համախտանիշ, հետդաշտանդադարային շրջան. պարզաբանումներ, առաջարկներ և լուծումներ Ռուսաստանի առաջավոր մասնագետից։

 

Մայիսի 6-ին Գյումրիում և 7-ին ` Երևանում, կայացավ «Քրոնիկ հիվանդություններ. խնդրի արդյունավետ լուծում» խորագրով  կոնֆերանսը, որը կազմակերպել էր «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ հայաստանյան ներկայացուցչությունը: Կոնֆերանսի հատուկ հյուրն ու բանախոսը բժշկական գիտությունների դոկտոր, խոշոր մասնավոր կլինիկայի թերապևտիկ բաժանմունքի ղեկավար, համառուսաստանյան «Գիտելիք» ընկերության «Քո առողջությունը» ամսագրի գլխավոր խմբագիր, «Պրակտիկ բժիշկ» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, «Ժամանակակից ռևմատոլոգիա» և «Անձնական բժիշկ» ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ  Իլյա Վադիմի Եգորովն էր:

 

Բ.գ.դ., համառուսաստանյան «Գիտելիք» ընկերության «Քո առողջությունը» ամսագրի գլխավոր խմբագիր, «Պրակտիկ բժիշկ» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, «Ժամանակակից ռևմատոլոգիա» և «Անձնական բժիշկ» ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ  Իլյա Վադիմի ԵգորովԿոնֆերանսի ընթացքում բանախոսը ներկայացրեց բժշկության մեջ հրատապ երեք թեմաներ, կիսվեց իր պրակտիկ և տեսական գիտելիքներով: Թեմաներից յուրքանանչյուրի մասին զրուցեցինք կոնֆերանսի բանախոս, բ.գ.դ. Իլյա Եգորովի հետ:


–   Կարդիոցերեբրալ համախտանիշ. երկու կրակի միջև: Կմանրամասնե՞ք։


–   Բանն այն է, որ սրտի հիվանդությունները խիստ կապված են գլխուղեղի հետ: Այսօր, երբ սեմինարին հավաքվել էին մեծ թվով պրակտիկ բժիշկներ, ովքեր նաև տարեց մարդկանց առողջությամբ են զբաղվում, օգտվելով առիթից` խոսեցինք հիվանդությունների կապի մասին: Տարեց մարդիկ հասարակության այն խումբն են, ովքեր ամենից շատ են տառապում սրտային հիվանդություններից, հիշողության և մտավոր թուլությունից: Շատ կարևոր է բժիշկներին բացատրելը, որ սրանք ոչ թե առանձին գործընթացներ են, այլ շաղկապված են միմյանց: Ես փորձեցի հնարավորինս մատչելի բժշկին կներկայացնել իմ փորձն այս ասպարեզում, հիվանդությունների կապն ու փոխազդեցությունը միմյանց, կարծում եմ բժշկի համար պարզ դարձավ այն ամբողջ շղթան, թե ինչպիսին պետք է լինի բուժման պրակտիկան:

–   Հոդային համախտանիշ: դիֆերենցիալ ախտորոշումից` բուժում. ինչու՞մն է խնդրի հրատապությունը։:


–   Երբեմն ասում են. «Մենք վաղուց արդեն չենք անհանգստանում հիվանդին տեսնելիս: Դե ևս մեկ հիվանդ…» Իմ ոչ փոքր աշխատանքային պրակտիկայի ընթացքում հասկացել եմ հակառակը:

 

Կայացան Իլյա Եգորովի «Քրոնիկ հիվանդություններ. խնդրի արդյունավետ լուծում» խորագրով դասախոսությունները Կայացան Իլյա Եգորովի «Քրոնիկ հիվանդություններ. խնդրի արդյունավետ լուծում» խորագրով դասախոսությունները Կայացան Իլյա Եգորովի «Քրոնիկ հիվանդություններ. խնդրի արդյունավետ լուծում» խորագրով դասախոսությունները


Հոդային համախտանիշը, հոդի հիվանդությունն ամեն անգամ նոր քննություն է բժշկի համար: Եթե տեսնում եմ ուռած, կարմիր հոդ, ինձ համար քննություն է այն բանի համար, որ նման ախտանիշների առկայությամբ կարելի է մատնանշել մոտ 200 հիվանդություն: Բժիշկը պետք է ճիշտ կողմնորոշվի: Պետք է գիտակցել բոլոր հնարավոր տարբերակները` ինչի հետ կարող ենք գործ ունենալ: Բժիշկներից շատերը գիտեն, որ կարմրած հոդի ետևում կարող է լինել նույնիսկ հաստ աղիքի ուռուցք: Խոսեցինք նաև մեզ մոտ շատ տարածված մի երևույթի մասին, երբ Մալախով ազգանունով հայտնի մեկը խորհուրդ է տալիս իր այցելուներին կաղամբի թերթը թաթախել մեզի մեջ և դրանով փաթաթել հոդը: Բայց չէ՞ որ այդ կաղամբի տերևը չի գտնի դրա ետևում թաքնված խնդիրը, այն իրականում ոչ մի լուծում չի տա:

 
–   Իսկ առհասարակ բուժելի՞ են հոդային բոլոր հիվանդությունները:


–   Ոչ։ Կան հոդաբորբեր (արթրիտներ), որոնք հիանալի բուժվում են, բայց կան նաև այնպիսինները, որոնք, ցավոք, դասվում են մահացու հիվանդությունների շարքը:

 

Կարդիոցերեբրալ համախտանիշ, հոդային համախտանիշ, հետդաշտանդադարային շրջան. պարզաբանումներ, առաջարկներ և լուծումներ Ռուսաստանի առաջավոր մասնագետից Կարդիոցերեբրալ համախտանիշ, հոդային համախտանիշ, հետդաշտանդադարային շրջան. պարզաբանումներ, առաջարկներ և լուծումներ Ռուսաստանի առաջավոր մասնագետից Կարդիոցերեբրալ համախտանիշ, հոդային համախտանիշ, հետդաշտանդադարային շրջան. պարզաբանումներ, առաջարկներ և լուծումներ Ռուսաստանի առաջավոր մասնագետից


–   Ախտորոշիչ փունջ հետդաշտանադադարային շրջանի պացիենտի մոտ. կմանրամասնե՞ք:


–   Մեր  այցելուների մեծամասնությունը կանայք են, իսկ տոկոսային առումով այդ կանանց 70%-ը 55-ն անց են: Կնոջ կյանքում սա շատ մի բարդ փուլ է, որը կոչվում է հետդաշտանադադարային: Այս փուլում կնոջ մոտ նվազում է  կանացի սեռական հորմոնների մակարդակը: Քանի որ կինն ամբողջ կյանքն ապրում է որոշակի հորմոնալ կարգավիճակում, և  այդ հորմոնալ կարգավիճակը պահպանում է նրան հիվանդություններից, բազմաթիվ տհաճ երևույթներից, ապա այդ հորմոնների աստիճանաբար պակասելը ռիսկային գործոն է, և բերում է տարբեր հիվանդությունների զարգանալուն, հաճախակի հիվանդանալուն:

 

Կայացան Իլյա Եգորովի «Քրոնիկ հիվանդություններ. խնդրի արդյունավետ լուծում» խորագրով դասախոսությունները Կայացան Իլյա Եգորովի «Քրոնիկ հիվանդություններ. խնդրի արդյունավետ լուծում» խորագրով դասախոսությունները Կայացան Իլյա Եգորովի «Քրոնիկ հիվանդություններ. խնդրի արդյունավետ լուծում» խորագրով դասախոսությունները

 

–   Ի՞նչ կտա կոնֆերանսը պրակտիկ բժշկին:


–   Ամենակարևորն է, որ մեր հիվանդներն արդյունավետ և արագ բուժում ստանան: Դրա համար առաջին հերթին բժիշկը պետք է շատ ստույգ պատկերացում ունենա այն մասին, թե ինչ հիվանդության հետ գործ ունի և ինչ կտրուկ քայլեր են հարկավոր: Այս կոնֆերանսը մեծապես կնպաստի բուժման որակի լավացմանը:


Զրուցեցինք նաև կոնֆերանսի կազմակերպիչ «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյանի հետ:


«Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյան–   Ո՞րն է կոնֆերանսի նպատակը, ի՞նչ է ներկայացվելու այսօր:


–   Այսօր Մենք բացառիկ հնարավորություն ունեցանք լսելու բժշկության բնագավառում Ռուսաստանի ամենաառաջատար մասնագետներից մեկին` Իլյա Եգորովին: Նա ներկայացրեց 3 թեմա, որի ընթացքում պատմեց դեղամիջոցների համալիր նշանակման մասին ամենատարբեր հիվնդությունների, մեծամասամբ երկարատև հիվանդույթունների դեպքում, որի համար նախատեսված համալիր միջոցների մեջ մտնում են նաև «Գեդեոն Ռիխտեր» ընկերության դեղամիջոցները:


–   Հատկապես ո՞ր դեղամիջոցների մասին խոսվեց:


–   «Գեդեոն Ռիխտեր» ընկերության  «Էկվատոր» և «Կավինտոն» դեղամիջոցների մասին, որոնք հիշատակվեցին կարդիոցերեբրալ  համախտանիշի մասին դասախոսության մեջ: Իսկ ինչո՞ւ երկու կրակի միջև, որովհետև հիվանդը չգիտի, թե որ բժշկին դիմել այս ախտաբանության դեպքում: Սա և՛ սրտաբանական, և՛ նյարդաբանական խնդիր է: Դասախոսության երրորդ թեման շատ հետաքրքիր, ակտուալ թեմա էր, որտեղ խոսվեց նաև «Օստալոն» դեղամիջոցի կիրառման մասին:


–   Ի՞նչ եք ակնկալում կոնֆերանսից:


–   Շատ ուրախ ենք, որ պարոն Իլյա Եգորովը համաձայնեց մասնակցել մեր կազմակերպած սեմինարին: Այն մեկ անգամ ևս հնարավորություն տվեց սևեռել բժշկի ուշադրությունը շոշափվող թեմաներին, օգնել պրակտիկ բժշկին արագ ու ստույգ կողմնորոշվել ախտորոշման և բուժման գործընթացում, արդյունավետ լուծումներ գտնել:

 

Իլյա Եգորովի «Քրոնիկ հիվանդություններ. խնդրի արդյունավետ լուծում» դասախոսությունը Գյումրիում Իլյա Եգորովի «Քրոնիկ հիվանդություններ. խնդրի արդյունավետ լուծում» դասախոսությունը Գյումրիում Իլյա Եգորովի «Քրոնիկ հիվանդություններ. խնդրի արդյունավետ լուծում» դասախոսությունը Գյումրիում

Իլյա Եգորովի «Քրոնիկ հիվանդություններ. խնդրի արդյունավետ լուծում» դասախոսությունը Գյումրիում

 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)`  միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում

Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ