Իրադարձություններ Հայաստանում
Քննարկվեցին ընթացիկ ծրագրերն ու համակարգի զարգացման տեսլականը
ՀՀ առողջապահութան նախարար Դերենիկ Դումանյանի հրավերով աշխատանքային կարճատև այցով Հայաստանում է գտնվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Ջակաբը։ Այսօր տեղի ունեցած հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն հայտնեց տիկին Ջակաբին իր հրավերն ընդունելու համար և վստահեցրեց, որ նրա այցը դրական լուրջ ազդեցություն կունենա հետագա համագործակցության վրա։
Մինչ ԱՀԿ-Հայաստան համագործակցության հարցերի քննարկումը Դերենիկ Դումանյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումները և այն մոտեցումները, որոնք առաջիկա տարիներին առողջապահական քաղաքականության հիմքում են լինելու։ Նախարարը կարևորեց հատկապես ԱՀԿ-ի քաղաքականությանը համահունչ ՀՀ Առողջապահության քաղաքականության հայեցակարգի մշակումը, որի հիմնական ուղղությունների շուրջ էլ կձևավորվեն բարեփոխումների ապագա ծրագրերը։ Դերենիկ Դումանյանը խոսեց նաև վերջերս ՀՀ կառավարության կողմից հաստատված առողջապահական համակարգի ֆինանսավորման հայեցակարգի, դեղորայքային քաղաքականության, հանրային առողջապահական ծառայությունների զարգացման, ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման, Համաշխարհային բանկի վարկային ծրագրով ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի, բնակչության 50 տոկոս ընդգրկվածությամբ սկրինինգների իրականացման, մոր և մանկան առողջության պահպանման, առողջապահական համակարգի տարբեր մակարդակներում ծառայությունների տրամադրման կազմակերպման և կառավարման օրինակելի մոդելի, ինչպես նաև ախտորոշման ու բուժման չափորոշիչների ներդրման և այլ ծրագրերի մասին։
Անդրադառնալով ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հետ համատեղ արդյունավետ աշխատանքին` Դերենիկ Դումանյանը նշեց, որ վերջերս ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստերից մեկում մանրամասն ներկայացվել են այդ համագործակցության արդյունքները։
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Ջակաբը վստահեցրեց, որ իր ղեկավարած կառույցը պատրաստ է աջակցելու ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերին։ Նա բարձր գնահատեց հատկապես Հայաստանում ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման ծրագրի դրական արդյունքները, ինչպես նաև մայրական և մանկական մահացության ցուցանիշների նվազումը։ Ընդգծեց, որ դեռևս լուրջ խնդիր է հանրապետությունում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների մեծ տարածվածությունը, ուստի խրախուսելի են Համաշխարհային բանկի վարկային ծրագրով նախատեսվող սրտանոթային համակարգի հիվանդությունների, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգները։ Տիկին Ջակաբը կարևորեց նախարարության հաստատակամությունը համակարգի առջև ծառացած խնդիրների լուծման գործում, մանավանդ, որ դրան նպատակաուղղված ծրագրերն ու մոտեցումները բխում են եվրոպական ուղեցույցներից։
Նախարար Դումանյանը Ժուժաննա Ջակաբին շնորհակալություն հայտնեց ինչպես այցի, այնպես էլ աջակցության պատրաստակմության համար։
Վաղը կազմակերպվող համատեղ աշխատաժողովում ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի «Առողջություն 2020» համապարփակ քաղաքականության լույսի ներքո մանրամասն կքննարկվեն գերակա խնդիրների շուրջ իրականացվող ծրագրերն ու գործողությունները։
20.06.2013 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ