Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Մեկնարկեց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարումներ. կիզակետում Եվրազիան է» թեմատիկ գիտաժողովը

Մեկնարկեց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարումներ. կիզակետում Եվրազիան է» թեմատիկ գիտաժողովը

Օգոստոսի 29-31-ը  Երևանում անց է կացվում  Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի (ՀամՀԱ) (www.wpanet.org)  «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարումներ. կիզակետում Եվրազիան է» թեմատիկ գիտաժողովը (www.apnet.am/wpa2013):

 

Գիտական ծրագրում ընդգրկված են 8 պլենար դասախոսություն, 27 սիմպոզիում, ընդհանուր առմամբ` 120-ից ավել զեկույց: Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը: Նախարարը կարևորեց այն փաստը, որ Երևանը դարձել է հոգեկան առողջության մայրաքաղաք, քանի որ այստեղ են հավաքվել ոլորտի առաջատար մասնագետները` համաշխարհային մաշտաբով: Գիտաժողովի ծրագրում ներառված են հոգեկան առողջության ոլորտի բազմաբնույթ հարցեր, այդ թվում` զեկուցումներ Հայոց ցեղասպանության, երկրաշարժի, երկարատև հետևանքների, միջնադարյան շրջանի հոգեթերապիայի հայկական մոտեցումների վերաբերյալ:

 

Մեկնարկեց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարումներ. կիզակետում Եվրազիան է» թեմատիկ գիտաժողովը Մեկնարկեց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարումներ. կիզակետում Եվրազիան է» թեմատիկ գիտաժողովը


Գիտաժողովի հիմնական նպատակների, Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի խնդիրների մասին լրագրողներին պարզաբանումներ տվեց ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը


ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյան–   Պարոն Դումանյան հոգեկան առողջության տեսանկյունից ի՞նչ վիճակում է գտնվում մեր երկիրը և ինչո՞վ է տարբերվում մեր ցուցանիշը մյուս երկրներից:


–   Հոգեկան առողջությանը վերաբերող մեր ցուցանիշը շատ չի տարբերվում այլ երկրների ցուցանիշներից: Պարզապես պետք է արձանագրել, որ այս ոլորտում մենք դեռ շատ խնդիրներ ունենք, ինչպես գիտական, կազմակերպչական, կառուցվածքային, այնպես էլ պայմանների բարելավման տեսանկյունից:


–   Ի՞նչ անելիքներ կան առաջիկայում:


–   Ոչ վաղ անցյալում կոլեգիայի նիստում այս հարցը մանրամասն քննարկել ենք, միջոցառումների ցանկ ենք ստեղծել,այդ թվում` հոգեկան առողջության բարելավման հայեցակարգը, որը շուտով կներկայացնենք կառավարության հաստատմանը:


–   Ի՞նչ կարևորություն ունի այսօրվա գիտաժողովը:


–   Առաջին հերթին այն կարևոր է մեզ համար, որովհետև Երևանում են հավաքվել այս ոլորտում աշխարհի ամենահեղինակավոր գիտնականները, միջազգային կազմակերպությունների, ինստիտուտների ղեկավարները: Մենք կտեսնենք, թե աշխարհը հոգեկան առողջության պահպանման հարցում ինչ ուղղությամբ է զարգանում: Շուրջ 220  հայտնի գիտնականներ են հյուրընկալվել, ում հետ  այս մի քանի օրերի ընթացքում պետք է շատ ինտենսիվ աշխատենք: Գիտաժողովի  կարևոր նպատակներից  է  «Երևանյան հռչակագրի» ստորագրումը:

 

Մեկնարկեց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարումներ. կիզակետում Եվրազիան է» թեմատիկ գիտաժողովը Մեկնարկեց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարումներ. կիզակետում Եվրազիան է» թեմատիկ գիտաժողովը Մեկնարկեց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարումներ. կիզակետում Եվրազիան է» թեմատիկ գիտաժողովը


–   Դուք նշեցիք, որ այս ոլորտը լի է խնդիրներով: Առանձնացրեք, խնդրեմ, մի քանիսը:


–   Խնդիրները բազմակողմանի են: Առաջինը, որ կուզենայի նշել, կադրային խնդիրն է: Այսօր փաստ է, որ մեր երիտասարդները խուսափում են դառնալ հոգեբույժ: Ամբողջ Հանրապետությունում մենք ունենք շուրջ 150 հոգեբույժ, բայց կարիք ունենք կրկնապատիկի: Երկրորդ խնդիրը վերաբերում է շենքային պայմաններին: Այսօր մեր հոգեբուժական ծառայությունները ոչ բարվոք վիճակի շենքերում են տեղակայված: Այս խնդիրը առաջիկա տարիներին մեր լուծելի խնդիրների շարքում է: Հաջորդը ֆինանսավորման խնդիրն է: Այստեղ մոտ ժամանակներս բարեփոխումներ կլինեն: Նախկինում ֆինանսավորումը կատարվել է ըստ բուժված դեպքի, իսկ այժմ ցանկանում ենք հոգեբուժական ծառայությունը դնել ընդհանուր պահպանման ծախսերի հոդվածում: Խնդիր է նաև ոլորտում գիտական աշխատանքների ոչ բավարար քանակն ու մակարդակը:

 

Մեկնարկեց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարումներ. կիզակետում Եվրազիան է» թեմատիկ գիտաժողովը Մեկնարկեց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարումներ. կիզակետում Եվրազիան է» թեմատիկ գիտաժողովը Մեկնարկեց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարումներ. կիզակետում Եվրազիան է» թեմատիկ գիտաժողովը


–   Պարոն Դումանյան, հաճախ է ասվում, որ մեր հոգեբուժարանները գերծանրաբեռնված են, հիվանդների համար բավարար տեղ չի հատկացվում: Իսկապե՞ս այդպես է:


–   Ոչ, այդպիսի խնդիր չկա:  Նույնիսկ ունենք եղած մահճակալներն ավելի արդյունավետ օգտագործելու հարց:


Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ  Արմեն ՍողոյանԳիտաժողովի հայաստանյան կազմակերպիչներից է Հայկական հոգեբուժական ասոցիացիան (ՀՀԱ)։ ՀՀԱ նախագահ  Արմեն Սողոյանը պատասխանեց մեր ուղղած հարցերին:


–   Պարոն Սողոյան, կմանրամասնե՞ք գիտաժողովի անցկացման կարգի և բնույթի մասին:


–   Այսօր Երևանում մեկնարկում է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի տարածաշրջանային գիտաժողովը: Մասնակիցներ են ժամանել ավելի քան 30 երկրներից: Ի թիվս աշխարհահռչակ այլ գիտնականների Երևանում են նաև ՀամՀԱ Գործադիր կոմիտեն, նախագահ Պեդրո Ռուիզը, Հոգեսոցիալական վերականգնման համաշխարհային ասոցիացիայի նախագահ Աֆզալ Ջավեդը, Դինամիկ հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի նախագահ Նիկոլայ Նեզնանովը, Ընտանեկան բժիշկների համաշխարհային կամակերպության նախագահ Մայքլ Քիդը:


–   Մեր երկրում  հատկապես ո՞ր գործոններն են խթանում հոգեկան առողջության խնդիրների, հոգեկան խանգարումների առաջացմանը:


–   Կան որոշակի հոգեկանխանգարումներ, որոնք առաջանում են անկախ երկրից, աշխարհագրությունից, սոցիալ-տնտեսական վիճակից: Կան հոգեկան խանգարումներ, որոնք  պայմանավորված են տվյալ իրավիճակով: Օրինակ, երկարատև սթրեսները անհետևանք չեն անցնում: Ցեղասպանությունը, երկրաշարժերը չեն կարող անհետևանք անցնել մարդու հոգեկան աշխարհում:

 

Մեկնարկեց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարումներ. կիզակետում Եվրազիան է» թեմատիկ գիտաժողովը Մեկնարկեց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարումներ. կիզակետում Եվրազիան է» թեմատիկ գիտաժողովը

 

–   Եթե համեմատենք մեր երկրում հոգեկան խանգարումների տարածվածության ցուցանիշը այլ երկրների հետ, ապա…


–   Ապա կտեսնեք, որ Ռուսաստանի կամ Արևմտյան երկրների համեմատ մեզ մոտ հոգեկան խանգարումների տարածվածության ցուցանիշը նույնիսկ ցածր է: Սա վկայում է ոչ թե այն մասին, որ մեր հանրապետությունում քիչ են դեպքերը, այլ դիմելիությունն է ավելի քիչ: Մենք հաշվառում ենք բոլոր այն հիվանդներին, ովքեր  դիմում են բժշկի: Համաշխարհային  առողջապահական կամզակերպության տվյալներով` յուրաքանչյուր 4 անձից մեկը իր կյանքի ընթացքում ունենում է հոգեկան խանգարման որևէ խնդիր:

 

Մեկնարկեց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարումներ. կիզակետում Եվրազիան է» թեմատիկ գիտաժողովը Մեկնարկեց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարումներ. կիզակետում Եվրազիան է» թեմատիկ գիտաժողովը Մեկնարկեց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարումներ. կիզակետում Եվրազիան է» թեմատիկ գիտաժողովը


–   Նշեք, խնդրեմ, հոգեկան առողջության բնագավառում վերջին տարիների ամենակարևոր ձեռքբերումներից:


–   ՀՀ ԱՆ հրամանով մենք պատրաստել ենք հոգեկան առողջության բարելավման  ռամզավարություն, որը 2014-2019 թվականների համար կոնկրետ գործողություններ  է նախատեսում: Ունենալով նաև մեր միջազգային գործընկերների աջակցությունը` մենք հուսով ենք, որ առաջիկա տարներին հոգեկան առողջության ոլորտում արմատական փոփոխություններ տեղի կունենան:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գևորգ Զուռնաչյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com
Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com

Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...

Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց
Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց

2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ