Իրադարձություններ Հայաստանում
Հոկտեմբերի 5-ին 2013թ. տեղի ունեցավ «Սինուսիտ և ռինիտ. բուժման ժամանակակից մեթոդները» թեմայով կոնֆերանսը

«ԷՐԵԲՈՒՆԻ –ՊԼԱԶԱ» բիզնես-կենտրոնում Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիան և «Յադրան» գալենական լաբորոտորիան (Խորվաթիա) կազմակերպել էին «Սինուսիտի և ռինիտի համակցված բուժման ժամանակակից մեթոդները» կոնֆերանսը:
Կոնֆերանսի հատուկ հյուրը և բանախոսը Պետերբուրգի գիտահետազորական ինստիտուտի քիթ-կոկորդ-ականջ և խոսքի գիտության փոխտնօրեն, բ.գ.թ. Սերգեյ Ռյազանցևն էր:
Կոնֆերանսի թեմայի մասին զրուցեցինք ՀՀ գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի հետ:
– Ինչպիսի՞ն է սինուսիտների և ռինիտների միջազգային և հայաստանյան վիճակագրությունը:
– Գրեթե համընկնում է: Ընդհանուր քիթ-կոկորդ-ականջաբանական (ՔԿԱ) հիվանդությունների մեջ այս ախտաբանությունները 8-ից մինչև 25% են կազմում: Աշուն-ձմեռ անցումային շրջանում հիվանդույթյուններն ավելի ինտենսիվ կերպով են գլուխ բարձրացնում:
– Չբուժվելու դեպքում ի՞նչ հնարավոր բարդություններ կարող են զարգանալ:
– Չբուժվելու դեպքում բարդությունները կարող են շատ ավելի վտանգավոր լինել, քան մարդիկ կարծում են: Կարող են վնասել հարակից համակարգերից ակնագունդը, ակնակապիճը, և, վատագույն դեպքում` ներգանգային բարդություններ կարող են առաջացնել:
– Ե՞րբ դիմել բժշկի, ե՞րբ բուժումը կազմակերպել տանը, ե՞րբ՝ ստացիոնարում:
– Ցանկացած նման հիվանդության տևողությունը, եթե անցնում է 2-3 օրից, պետք է տագնապային համարել և անհապաղ դիմել բժշկի: Մի շարք հանգամանքներից ելնելով` մարդիկ հաճախ սկսում են ինքնաբուժությամբ զբաղվել, սակայն 3 և ավել օրեր տևող դեպքերում չի կարելի հապաղել:
![]() |
![]() |
![]() |
– Բուժման ի՞նչ սկզբունքներով են ուղղորդվում այսօր:
– Սկսվում է դեղորայքային բուժումից, և միայն արդյունավետ չլինելու դեպքում բուժումը կարող է լինել անգամ վիրաբուժական:
– Հիվանդների ապաքինման, բարդությունների զարգացման դեպքերի համեմատականությունը այսօր, 10 տարի առաջ, 20 տարի առաջ:
– Առաջնթացը հաստատ նկատելի է: Ի ուրախություն մեզ բոլորիս` կան ժամանակակից դեղեր, որոնք հակաբորբոքիչ ազդեցություն ունեն և բավականին մեծ արդյունավետություն: Շատ հաճախ հիվանդները բողոքում են բժշկից, եթե վերջինս հակաբիոտիկներ չի նշանակում: Այս մոտեցումը ծայրահեղական է, քանի որ մեր օրերում կան հիանալի դեղամիջոցներ, որոնք շատ հաճախ կարողանում են փոխարինել հակաբիոտիկներին:
![]() |
![]() |
![]() |
– Իրատեսական ի՞նչ անելիքներ կան մոտ ապագայում:
– Այժմ մենք աշխատում ենք միջազգային արձանագրությունների, մեթոդների ներմուծման վրա: Ապագայում պետք է դիմենք Առողջապահության նախարարություն, որպեսզի վերջնականապես հաստատվեն այս չափանիշները, քանի որ նրանք միաժամանակ ունեն իրավաբանական նշանակություն, ինչը կապահովի նաև բժշկի պաշտպանվածությունը:
– Ի՞նչ ձեռքբերումներ ունի Հայաստանն այս ոլորտում:
– Մենք Եվրոպային հավասար քայլերով ենք ընթանում: Վերջին տարիներին Հայաստանում մեծ արդյունավետությամբ ներդրել ենք ներքթային, ներդիտակային մեթոդները: Այս մեթոդների կիրառման համար համապատասխան սարքավորումներ են անհրաժեշտ, որոնք արդեն ունենք Հայաստանում:
Կոնֆերանսի կազմակերպիչ «Յադրան» դեղագործական ընկերության ԱՊՀ տարածաշրջանում գլխավոր տնօրեն Նիկոլայ Եգորենկովի հետ զրուցեցինք կոնֆերանսի թեմայի հրատապության և ոլորտում ընկերության դերի մասին:
– Համառոտ ներկայացրեք, խնդրե´մ, ընկերության պատմությունից:
– «Յադրան»-ը խորվաթական արտադրող է, համեմատաբար երիտասարդ ԱՊՀ դեղագործական շուկայում: Ռուսաստանում այն սկսել է գործել 1998 թվականից և շատ կարճ ժամանակամիջոցում հասցրել գրավել բժիշկների ուշադրությունը, արժանանալ նրանց վստահությանը: 2006 թվականից մեր գործունեությունը ծավալեցինք նաև Հայաստանում: Բավականին արդյունավետ և բեղմնավոր համագործակցություն ունենք «Ֆարմ Թրաստ» ընկերության հետ: Մեծ թվով դեղեր արդեն գրանցված են Հայաստանում, այդ թվում նաև «Ակվա Մարիսը»: Վերջինս համատասխանում է GMP չափանիշներին, պատրաստված է 100% բնական բաղադրիչներից, ինչը թույլ է տալիս վստահ լինել թե՛ որակի, թե՛ արդյունավետության վրա:
– Սինուսիտներ և ռինիտներ. ինչքանո՞վ է թեման հրատապ մեր օրերում:
– Ներկա բժիշկների համար այս թեման հրատապ է, քանի որ, ինչպես մեզ է հայտնի, Հայաստանում դեռևս նմանատիպ կոնֆերանս չի եղել ՔԿԱ մասնագետների, մանկաբույժների համար: Հայաստանը փորձում է կիրառել սինուսիտների և ռինիտների բուժման միջազգային մեթոդները:
![]() |
![]() |
![]() |
– Ո՞րն է Յադրան դեղագործական ընկերության դերը և ի՞նչ է առաջարկում սինուսիտների և ռինիտների բուժման համար:
– «Ֆարմ Թրաստ» ընկերության հետ համատեղ կազմակերպել ենք այս միջոցառումը, Սանկտ Պետերբուրգից հրավիրել Պետերբուրգի գիտահետազոտական ինստիտուտի ՔԿԱ և խոսքի գիտության փոխտնօրեն Սերգեյ Ռյազանցեվին, ով կվարի սեմինարը: Մենք այսօր ներկայացնում ենք Ակվա Մարիս դեղամիջոցների շարքը, որոնք ստեղծված են հենց ՔԿԱ օրգանների բուժման և կանխարգելման համար:
Մեր հաջորդ զրուցակիցն է սեմինարի բանախոս, Պետերբուրգի գիտահետազոտական ինստիտուտի ՔԿԱ և խոսքի գիտության փոխտնօրեն, բ.գ.թ. Սերգեյ Ռյազանցևը:
– Սինուսիտներ և ռինիտներ. ինչպիսի՞ն է միջազգային վիճակագրությունը:
– Ցավոք, միջազգային վիճակագրական ցուցանիշները գնալով աճում են՝ չնայած ոլորտում կատարվող ձեռքբերումներին, հաջողություններին: ԱՄՆ-ում մոտ 40.000 տարեկան դեպք է արձանագրվում, Ռուսաստանում՝ ավելի քան 30 միլիոն: Նշված հիվանդությունները համարվում են ամենատարածվածներից: Վերջերս ես և պարոն Շուքուրյանը մասնակցում էինք միջազգային վեհաժողովի, որտեղ ներկայացվում էին սինուսիտների բուժման եվրոպական մեթոդները: Ռուսաստանում մենք ունենք բուժման սեփական չափանիշները: Հայաստանում բուժման մեթոդներն ավելի մոտ են ռուսականին, քան եվրոպականին: Այսօր զեկույցում անդրադարձա բուժման այդ մեթոդների համեմատականին:
– Ձեր զեկույցի թեմայի հրատապության մասին, խնդրե´մ:
– Այսօր ներկայացրեցի բոլոր այն վիճահարույց խնդիրները, որոնք արծարվել են միջազգային վեհաժողովում: Մենք քննարկեցինք բուժման նորագույն մեթոդները, դրանց արդյունավետությունը և անվտանգությունը:
![]() |
![]() |
![]() |
– Ի՞նչ հնարավոր բարդություններ կարող են առաջանալ, եթե հիվանդը չբուժվի:
– Կարող է քրոնիկական դառնալ: Քրոնիկ սինուսիտը մի շարք բարդություներ է առաջացնում, որոնցից արժե խուսափել: Ինչ վերաբերում է ռինիտներին, ալերգիան այսօր սրընթաց աճում է: Եթե նախկինում հիվանդների քանակի 10-20%-ն էր նորմա համարվում, այսօր՝ մինչև 40%-ը: Չի բացառվում, որ շուտով ամեն երկրորդը ալերգիկ է լինելու: Միջազգային կազմակերպությունների տվյալներով` 2025թ. ալերգիայի տարածվածությունը երեխաների մոտ կհատի 50-%-ը:
– Որոնք են բուժման նորագույն մեթոդները, որոնց կիրառումը ճակատագրական կլինի թե՛ հիվանդների, թե՛ բժիշկների համար:
– Միջազգային տենդենցներին համապատասխան` մենք ևս ցանկանում ենք հետզհետե հեռանալ վիրաբուժությունից, և ավելի շատ հենվել դեղորայքային, թերապևտիկ բուժման վրա:
Մեր հաջորդ զրուցակիցը Յադրան դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ , դեղագետ Նարինե Հովսեփյանն է:
– Նարինե, ներկայացրեք, խնդրեմ, Յադրան դեղագործական ընկերությունը Հայաստանում:
– Ընկերությունը շուկայում է մոտ 20 տարի, իսկ Հայաստանում` 2006 թվականից: Հայաստանում ոչ բոլոր դեղամիջոցներն են գրանցված, բայց մոտ ապագայում նախատեսում ենք ավելի մեծ անվանացանկ գրանցել, որպեսզի հայաստանյան շուկայում ևս լինեն մեր որակյալ դեղամիջոցները: «Յադրան»-ի դեղամիջոցներն արտադրվում են նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչի շնորհիվ ապահովվում է դեղամիջոցների որակը, անվտանգությունը և արդյունավետությունը:
– Հատկապես ո՞ր ոլորտում է «Յադրան»-ն առաջատար:
– Յադրանն առաջատար է «Ակվա Մարիս» դեղամիջոցով, որն իր մեջ կրում է ծովի ջրի բուժիչ հատկությունները: Այս դեղերը ամենից հաճախ օգտագործվում է հենց ՔԿԱ հիվանդությունների ժամանակ: Յադրանը ունի նաև դեղամիջոցներ, որոնք կիրառվում են ուրոլոգիայում, գինեկոլոգիայում, մաշկաբանության, ակնաբանության և այլ ոլորտներում:
![]() |
Կոնֆերանսի կազմակերպիչներ |

Կարդացեք նաև

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...


Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...


Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...



Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...


Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...


Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն