Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Վերարտադրողական բժշկության նշանակությունը ժողովրդագրական իրավիճակի բարելավման գործում. Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X կոնֆերանսը

Վերարտադրողական բժշկության նշանակությունը ժողովրդագրական իրավիճակի բարելավման գործում. Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X կոնֆերանսը

Փոքրաթիվ ազգաբնակչություն ունեցող պետությունների համար ժողովրդագրական իրավիճակի բարելավումը ոչ միայն առողջապահական, այլև ազգային անվտանգության խնդիր է։ Այս խսքերով ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը պաշտոնապես մեկնարկեց  «Վերարտադրողական բժշկության դերը ժողովրդագրական իրավիճակի բարելավման գործում» գիտաժողովը:

 

Նախարարի խոսքում նշված խնդիրների լուծմանը, ինչպես նաև անպտղության բուժման նպատակով օժանդակ տեխնոլոգիաների և ժամանակակից դեղամիջոցների կիրառմանն էր նվիրված «Վերարտադրողական բժշկության դերը ժողովրդագրական իրավիճակի բարելավման գործում» գիտաժողովը` միջազգային առաջատար մասնագետների մասնակցությամբ: Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ում բարձր հովանու ներքո ստեղծված «Արագիլ» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ ժամանակակից թանկարժեք բուժումը հասանելի է դառնում անապահով ընտանիքների համար: «2014թ. հունվարի 1-ից սոցիալապես առավել խոցելի խմբերում ընդգրկված ընտանիքների զույգերին անպտղության դեպքում օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը կերաշխավորվի պետության կողմից։ Սա դեռևս սկիզբն է, և պետությունը նախատեսում է կարևոր այս ծրագրերը տարեցտարի ընդլայնել»-այս մասին իր խոսքում նշեց առողջապահության նախարարը:

 

Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Էդուարդ ՀամբարձումյանՎերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի գործունեության շուրջ զրուցեցինք ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանի հետ:


–   Այսօր վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական 10-րդ համաժողովն է: Համառոտ ներկայացրեք, խնդրեմ, անցած ուղու մասին:


–   Եթե տեսել եք` ինչպես է արագիլը թռիչք կատարում, ապա գիտեք, թե ինչ դժվարությամբ է նա կարողանում անջատվել գետնից, ինչ դժվարությամբ է թափք հավաքում և երբ օդում մի քանի անգամ թափահարում է թևերը, նրան արդեն դժվար է կանգնեցնել: Նա անընդհատ վեր է ընթանում` ճախրելով ավելի ու ավելի բարձր, ու միայն ջանում պահպանելու թռիչքի մակարդակը:  Սա, իհարկե´, խորհրդանշական նկարագրությունն է այն բանի, թե ինչպես մեր կազմակերպությունը՝ Ռիտա Սարգսյանի օգնությամբ, թև առավ և բարձունքների հասավ:

 

Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X կոնֆերանսը Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X կոնֆերանսը Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X կոնֆերանսը


–   Վերարտադրողական բժշկության ազդեցությունը ժողովրդագրական իրավիճակի վրա ինչպիսի՞ն է:


–   2008թ. Եվրոմիությունը նշեց, որ վերարտադրողական բժշկությունը կարևորագույն դեր ունի Եվրոպայում իշխող դեմոգրաֆիկ ճգնաժամի լուծման հարցում: Եթե նրանք դա ճգնաժամ են անվանում, ապա մեզ մոտ երկար տարիներ ճգնաժամային իրավիճակ է: Զեկուցողներից մեկը ներկայարեց, որ Ճապոնիայում 20 տարի առաջ նույն ցուցանիշներն էին այս բնագավառում, ինչ մեզ մոտ այսօր է: Նրանք էլ կտրուկ միջոցների դիմեցին և սկսեց աճել բնակչության թիվը: Եթե ոչինչ չձեռնարկվի, ապա այս տեմպով 50 տարի հետո ազգաբնակչության թիվը կկրճատվի 50%-ով, քանի որ ծնելիությունը ցածր է, իսկ անպտղությունը՝ բարձր:

 

–   Ձեր ելությում դուք կարևորեցիք նաև էթիկական նորմերի պահպանումն այս բնագավառում:


–   Բժշկության մեջ հնարավոր չէ գործել` առանց պահպանելու էթիկական նորմերը: Իսկ այսպիսի նուրբ հարցի դեպքում, ինչպիսին է ընտանիք կազմելը, մայրանալը, երեխայի ծնունդը, էթիկայի նորմեր չպահպանելն անկարելի է:

 

Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X կոնֆերանսը Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X կոնֆերանսը Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X կոնֆերանսը

 

–   Ի՞նչ կարևորույթուն ունեն նմանատիպ միջոցառումները, ի՞նչ արդյունք է ակնկալվում:


–   Եթե չլինեին նախկին 9 կոնֆերանսները, այս 10-րդը, որն արդեն որակական է, չէր լինի: Կոնֆերանսներին մշտապես քննարկվում են առկա խնդիրները, հաջորդ տարվա անելիքները, իսկ այս կոնֆերանսին մենք պարզապես թեմաներ չենք քննարկում, քանի որ այստեղ գործ ունենք ո´չ միայն առողջապահական, այլև հասարակական ու պետական կարևորություն ունեցող հրատապ խնդիրների հետ:


ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ պրոֆեսոր Ռազմիկ ԱբրահամյանՎերարտադրողական բժշկության մասին զրուցեցինք ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանի հետ:


–   Ինչպիսի՞ն է վերարտադրողական բժշկության իրավիճակը Հայաստանում: Կարո՞ղ եք մատնանշել  բարելավման ուղիները:


–   Վերարտադրողական առողջությունը մեր երկրում բավականին լավ հիմքերի վրա է: Վերարտադրողական առողջությունն իր մեջ ներառում է սաղմից մինչև ծերություն: Վերջին տարիներին բավականին լավ  ցուցանիշներ ունենք այս բնագավառում: Չնայած նրան, որ ծնելիության ցուցանիշն ընդհանրապես նվազել է, վերջին տարիներին 2-3% աճ է նկատվում: Մենք ունենք մայրական մահացության, պերինատար  մահացության ցածր տոկոս, և չբերությունը, եթե համեմատենք 10 տարի առաջ ցուցանիշի հետ, կրկնակի նվազել է: Իհարկե´, մշտական աշխատանքներ են տարվում` ոլորտի բարելավման նպատակով, հիանալի կիրառվում է բուժման լապարոսկոպիկ մեթոդը , հորմոնալ բուժումը, և ինչու ո´չ, իր տեղը պետք է գտնի արդեն արտամարմնային բեղմնավորումը:

 

Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X կոնֆերանսը Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X կոնֆերանսը Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X կոնֆերանսը


–   Ի՞նչ են տալիս նմանատիպ միջոցառումները բժշկին, առհասարակ առողջապահության ոլորտին:


Առաջին հերթին այսպիսի միջոցառումները փորձի փոխանակման հիանալի հնարավորություն են:


«Արագիլ» նորաստեղծ  հիմնադրամի մասին զրուցեցինք կոնֆերանսի կազմկոմիտեի նախագահ Կարինե Թոխունցի հետ:


Կոնֆերանսի կազմկոմիտեի նախագահ Կարինե Թոխունց–   Տիկին Թոխունց, ներկայացրեք, խնդրե´մ, նորաստեղծ «Արագիլ» հիմնադրամը: Ո՞րն է հիմնադրամի գործունեության շրջանակը:


–   «Արագիլ» հիմնադրամի հիմքում Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիան է: Վերլուծելով մեր հասարակության առաջ ծառացած խնդիրները` մենք որոշեցինք դիմել Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանին: Քանի որ առայժմ չկա պետական հովանավորություն զույգերին, ովքեր ի վիճակի չեն վճարել իրենց բուժման, արտամարմնային բեղմնավորման կիրառման համար, որոշեցինք ստեղծել հիմնադրամ, որը կաջակցի անապահով զույգերին: Դրանով իսկ մենք նպատակ ունենք  բարելավել ժողովրդագրական իրավիճակը:


–   Կարո՞ղ եք մանրամասնել՝  գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում արտամարմնային բեղմնավորմանը նախապատրաստելու ի՞նչ ժամանակակից մոտեցումներ կան:


–   Ամբողջ աշխարհում գոյություն ունեն մշակված արձանագրություններ, որոնք պետք է կիրառելի դառնան նաև Հայաստանում: Շատ հաճախ ամերիկյան և եվրոպական մոտեցումները հակամարտ են, և դժվար է կոմորոշվել, թե որն է լավագույն տարբերակը: Ժամանակ առ ժամանակ գիտնականները միասնական ուժերով հետզոտություն են իրականացնում և գալիս միասնական եզրահանգման, ինչը շատ օգնում է  առողջապահությանն ամբողջ աշխարհում: Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց մշտապես փոփոխվում են բուժման մոտեցումները:

 

Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X կոնֆերանսը Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X կոնֆերանսը Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X կոնֆերանսը

 
–   Որո՞նք են սեռավարակների ախտորոշմանը և բուժմանը խոչընդոտող հանգամանքները Հայաստանի տարածաշրջաններում ու ի՞նչ ազդեցություն են թողնում վերարտադրողական առողջության վրա:


–   Վերարտադրողական խնդիրների մոտ 80%-ը բորբոքային հիվանդությունների հետևանք են: Միգրացիայի բարձր ցուցանիշը նույնպես նպաստում է սեռավարակների  ներթափանցմանը և դրանց տարածմանը: Առողջապահության նախարարությունը մասշտաբային ծրագրեր է իրականացնում այս ոլորտում, շուտով կիրառության մեջ կմտնեն նաև սեռավարակների հատնաբերմանն ուղղված պարբերական ստուգումները:


–   Եթե ունեք խորհուրդ, կոչ, հորդոր` ուղղված կնոջը, խնդրե´մ…


–   Սկսած սեռահասունացման տարիքից` աղջիկը պետք է տարեկան նվազագույնը մեկ անգամ այցելի գինեկոլոգին, ուլտրաձայնային հետազոտություն անցնի: Իսկ առհասարակ, յուրաքանչյուր կին` անկախ տարիքից, տարեկան 2 անգամ պետք է կանխարգելիչ հետազոտություն անցնի:


«Աստելլաս ֆարմա» ընկերության բժշկական ներկայացուցիչ Ալեքսանդր ՄիրզոյանԿոնֆերանսի գլխավոր հովանավորներից էր «Աստելլաս ֆարմա» ճապոնական դեղագործական ընկերությունը: «Աստելլաս»-ի և վերարտադրողական բժշկության կապի մասին զրուցեցինք «Աստելլաս ֆարմա» ընկերության բժշկական ներկայացուցիչ Ալեքսանդր Միրզոյանի հետ:


–   Որո՞նք են «Աստելլաս» ընկերության համագործակցության եզրերն այս բնագավառում:


–   «Աստելլաս» ճապոնական դեղագործական ընկերության պրակտիկորեն բոլոր դեղամիջոցներն ինովացիոն տեխնոլոգիաներով են արտադրված: «Աստելլաս ֆարմայի» գերնպատակն է արտադրել դեղամիջոցներ`մաքսիմալ արդյունավետությամբ և մինիմալ կողմնակի ազդեցություններով: Ինչ վերաբերում է վերարտադրողական բժշկությանը, «Աստելլաս»-ը մշտապես իր աջակցությունն է ցուցաբերել կարևորագույն նախաձեռնություններին, քանի որ դրանք ո´չ միայն առողջապահական, այլև սոցիալական նշանակություն ունեն: Այս ոլորտը ուղղակիորեն կապված է երկրի ապագայի հետ, ուստի չկարևորել այն, պարզապես հնարավոր չէ: Վերարտադրողականության հետ կապված խնդիրների հիմքում հիմնականում կանգնած են տարբեր բորբոքային խնդիրները, սեռավարակները:

 

Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X կոնֆերանսը

Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X կոնֆերանսը Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X կոնֆերանսը  

 

–   Սեռավարակների բուժմանն ուղղված դեղամիջոցների` հատկապես հակաբիոտիկների, կիրառման նոր մոտեցումները:


–   Մեր ընկերության հակաբիոտիկները, որոնք օգտագործվում են տարբեր վարակների ժամանակ, մաքսիմալ անվտանգ են և չեն ազդում ո՛չ կնոջ, ո՛չ էլ հետագայում նրա պտղի զարգացման վրա: Մենք ունենք հակաբիոտիկ դեղամիջոց, որը չունի հակացուցում հղիության ոչ մի ժամկետում: Այսինքն, դրանց ապահովության աստիճանն այնքան բարձր է, որ այն հակացուցված չէ անգամ հղիության վերջին տրիմեստրում: Այդ պատճառով էլ բժիշկների մոտ մեծ վստահություն է ձևավորվել  ընկերության ներկայացրած հակաբիոտիկների հանդեպ: Իհարկե, այս ամենը  բնավ չի նշանակում, որ կարելի է չարաշահել հակաբիոտիկները:


–   Որո՞նք են  հետագա ծրագրերն այս ոլորտում: Համագործակցության հատկապես ո՞ր ոլորտն է կարևորվում:


–   «Աստելլաս ֆարման» երկար տարիների պատմություն ունի, սակայն Հայաստանում ընկերոթյան ներկայացուցչությունը ստեղծվել է մոտ 10 տարի առաջ: Մեր աշխատանքի առաջին իսկ օրվանից շատ մեծ կարևորություն ենք տվել  բոլոր պրոֆիլային ասոցիացիաների հետ համագործակցությանը: Նպատակը մեկն է. համագործակցել այնպիսի մասնագետների հետ, ովքեր կարող են ոլորտում հեղաշրջումներ կատարել, ովքեր իսկապես մտահոգ են առողջապահության կարևորագույն խնդիրներով և հետամուտ են լուծել դրանք՝ սեփական ուժերով: Մեր նպատակն է նաև համախմբել նրանց բոլորին, քանի որ հաջողության գաղտնիքը միանշանակ համախմբման, միասնականության գաղափարի մեջ է:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)`  միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում

Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ