Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Ալերգիան դարի գլոբալ երևույթ. կոնֆերանս՝ «Բեռլին Խեմի» ընկերության նախաձեռնությամբ

Ալերգիան դարի գլոբալ երևույթ. կոնֆերանս՝ «Բեռլին Խեմի» ընկերության նախաձեռնությամբ

Հոկտեմբերի 11-ին Մոսկվայի տանը կայացավ «Բեռլին Խեմի» գերմանական դեղագործական ընկերության «Նիկսար» հակաալերգիկ դեղամիջոցի շնորհանդեսը:


Նոր դեղամիջոցի մասին զրուցեցինք «Բեռլին Խեմի» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արմեն Ղոսալմյանի հետ:


–   Ներկայացրեք, խնդրե՛մ, ձեր ընկերությունը:


«Բեռլին Խեմի» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արմեն Ղոսալմյան–   «Բեռլին Խեմի» դեղագործական ընկերությունը գերմանական ծագում ունի: Այսօր միավորված  է իտալական «Մենարինի» դեղագործական ընկերության հետ և ներկայացնում է 2 կազմակերպությունների դեղամիջոցներն աշխարհի ավելի քան 110 երկրներում: Ընկերությունը մշտապես ներկայանում է նորարարական տեխնոլոգիաներով մշակված, մշտապես բժիշկների վստահությունը վայելող բարձր անդյունավետությամբ դեղամիջոցներով: Կազմակերպությունն ունի շուրջ 150 տարվա պատմություն: 


–   Բժշկության ո՞ր բնագավառներն են շեշտադրվում ձեր գործունեության մեջ:


–   Մեր ընկերությունն ամենամեծ դեղաբազան ներկայացնում է սրտաբանության ոլորտում: Ունենք նաև դեղամիջոցներ, որոնք մեծ կիրառություն ունեն  աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, ցավի ժամանակ: Առհասարակ, մենք դեղամիջոցներ ենք ներկայացնում բժշկության բոլոր բնագավառներում:


–   Ի՞նչ ներդրում ունի ընկերությունն ալերգիայի բնագավառում:


–   Այսօր մենք ներկայացնում ենք «Նիկսար» դեղամիջոցը: Այն առաջինն է «Բեռլին Խեմի»-ի դեղացանկում որպես հակաալերգիկ, հակահիստամինային դեղամիջոց: Ունի բավականին մեծ ճանաչում ամբողջ աշխարհում, իսկ այժմ ներկայացվում է նաև Հայաստանում: Համաշխարհային հետազոտությունների տվյալներն ապացուցել են դեղամիջոցի բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը:

 

«Բեռլին Խեմի» ընկերության «Նիկսար» հակաալերգիկ դեղամիջոցի շնորհանդեսը «Բեռլին Խեմի» ընկերության «Նիկսար» հակաալերգիկ դեղամիջոցի շնորհանդեսը «Բեռլին Խեմի» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արմեն Ղոսալմյան


–   Որպես երկրորդ սերնդի հակահիստամինային դեղամիջոց, ի՞նչ առավելություններ ունի:


–   Եթե համեմատենք առաջին սերնդի դեղամիջոցների հետ, առավելությունները բազմաթիվ են: Առավելություններից է քնկոտություն չառաջացնելը, կարելի է  օգտագործել ավելի ազատ ռեժիմով, քանի որ չի ազդում մարդու աշխատունակության վրա: Կողմնակի ազդեցությունները նվազագույն են, արդյունավետությունը` բարձր:


Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնալերգոլոգ-իմունոլոգ, բ.գ.դ., պրոֆեսոր Սպարտակ ԳամբարովԱլերգիայի, նրա վարման առանձնահատկությունների մասին զրուցեցինք Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնալերգոլոգ-իմունոլոգ, բ.գ.դ., պրոֆեսոր Սպարտակ Գամբարովի հետ:


–   Ի՞նչ է ալերգիան՝ հիվանդությու՞ն, համախտանի՞շ, թե՞ կենսաձև:


–   Ալերգիան մի հիվանդություն չէ, այն գլոբալ երևույթ է: XXI դարն իմունային համակարգի խանգարումների հետ կապված հիվանդությունների դարն է, և   իմունային դիսբալանսի արդյունք են  նաև ալերգիկ հիվանդությունները, որոնց կատաստրոֆիկ աճ է նկատվում ամբողջ աշխարհում:

–   Ալերգիաների տարածվածության առումով հայկական լեռնաշխարն ունի՞ որևէ առանձնահատկություն, այսինքն, կա՞ն յուրօրինակ ալերգեններ:


–   Եթե ալերգիաների մասին խոսենք ընդհանրապես, ապա դրանք տարածված են ամբողջ աշխարհում: Մեր կողմից կատարված հետազոտությունը ցույց է տալիս, որ, օրինակ, բրոնխիալ ասթմայով տառապում են հիմնականում Երևանի բնակիչները, սննդային ալերգիան մեծ տարածում ունի հատկապես ուսանողության շրջանում: Յուրաքանչյուր ալերգիկ հիվանդություն ունի իր առանձնահատկությունը, դրսևորման ձևը, նպաստող պայմանները և այլն:

 

Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնալերգոլոգ-իմունոլոգ, բ.գ.դ., պրոֆեսոր Սպարտակ Գամբարով «Բեռլին Խեմի» ընկերության «Նիկսար» հակաալերգիկ դեղամիջոցի շնորհանդեսը «Բեռլին Խեմի» ընկերության «Նիկսար» հակաալերգիկ դեղամիջոցի շնորհանդեսը


–   Ինչպե՞ս պայքարել


–   Առհասարակ իմունային համակարգի հետ պետք է շատ զգույշ լինել: Ալերգիկ հիվանդությունների ուսումնասիրմամբ պետք է զբաղվեն ալերգոլոգները: Ցավոք, մեզ մոտ ալերգիայի բուժումն իրենց վրա են վերցնում բոլորը, և ոչ մի դրական արդյունքի դա չի բերում՝ կոշկակարը պետք է կոշիկ կարի, դերձակը պետք է շոր կարի:


ՀՀ ԱՆ գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան, Էրեբունի բժշկական կենտրոնի Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի վարիչ, Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ամբիոնի վարիչ, բ.գ.դ, պրոֆեսոր Արթուր ՇուքուրյանՄեր հաջորդ զրուցակիցն է ՀՀ ԱՆ գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան, Էրեբունի բժշկական կենտրոնի Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի վարիչ, Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ամբիոնի վարիչ, բ.գ.դ, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը:


–   Ալերգիայի տեսակները, որո՞նք են ամենատարածվածները, ի՞նչ տեղ են զբաղեցնում ալերգիկ հարբուխները:


–   Այսօրվա քննարկվող թեման նվիրված է ալերգիկ հիվանդությունների շարքում ամենից հաճախ հանդիպող ալերգիկ հարբուխին: Տարբեր երկրների վիճակագրական տվյալների համաձայն 15-50%-ի է հասնում այս հիվանդության տարածվածությունը: Հիվանդության առաջացրած բարդությունները բավականին  լուրջ են, ինչպես օրինակ՝ ասթման, այդ պատճառով էլ վերջերս ստեղծվել է միջազգային հանձնաժողով, որը զբաղվում է հենց ալերգիկ հարբուխներով:


–   Կարելի՞ է համեմատականներ անցկացնել ալերգիկ հարբուխի և շաքարային դիաբետի վարման միջև:


–   Ինչ-որ չափով՝ այո: Ինչպես նշվեց, ասթման ալերգիկ հարբուխների ամենավատ բարդություններից է, և իսկապես, ինչպես շաքարային դիաբետի, այնպես էլ ասթմայի վարման ընթացքում կենցաղը և շատ բան ստիպում է հիվանդին՝ փոխել իր տեսակետը, մոտեցումը տարբեր երևույթների հանդեպ, լինել ավելի աչալուրջ:


–   Ինչպիսի՞ բուժում է  ենթադրում հիվանդությունը:


–   Բուժումը պետք է լինի երկկողմանի: Բժիշկը պետք է հետևի հիվանդության ընթացքին, կանխի զարգացումը, իսկ հիվանդից պահանջվում է  կարգապահություն և հետևողականություն:

 

«Բեռլին Խեմի» ընկերության «Նիկսար» հակաալերգիկ դեղամիջոցի շնորհանդեսը «Բեռլին Խեմի» ընկերության «Նիկսար» հակաալերգիկ դեղամիջոցի շնորհանդեսը ՀՀ ԱՆ գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան, Էրեբունի բժշկական կենտրոնի Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի վարիչ, Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ամբիոնի վարիչ, բ.գ.դ, պրոֆեսոր Արթուր Շուքուրյան


–   Բուժման ի՞նչ նորագույն մեթոդներ կան:


Քիչ առաջ նշեցի «ARIA» միջազգային հանձնաժողովի մասին, նրանք մշակում են հատուկ առաջարկներ, բուժման նորագույն մեթոդներ: Առաջարկների թվում են հիվանդության ախտորոշումը, կլինիկական ախտանիշների արտահայտումների հաստատումը: Մենք ինքներս էլ փորձում ենք միշտ ներկա գտնվել հանձնաժողովի սեմինարներին, քանի որ դրանք մի նպատակ ունեն` ամբողջ աշխարհում մեծ թափ առած հիվանդության վերահսկողություն:


–   Ի՞նչ տեղ է զբաղեցնում հակահիստամինային բուժումը:


–   Եթե խոսքը ալերգիկ հարբուխների մասին է, սա իրենից ներկայացնում է խումբ, որտեղ ներգրավված են բոլոր կլինիկական արտահայտությունները: Հակահիստամինային դեղամիջոցները բաժանվում են 2 սերնդի: 1-ին սերնդի դեղամիջոցներն ունեն սեդատիվ ազդեցություն, իսկ 2-րդ սերունդը` ոչ: Հիմա ավելի տարածված է 2-րդ խմբի կիրառումը, քանի որ կողմնակի ազդեցությունները հասցված են նվազագույնի: Դրանք քնկոտություն չեն առաջացնում, կարելի է ընդունման ժամանակ օգտագործել ալկոհոլ, վարել ավտոմեքենա, այսինքն, աշխատունակության վրա ոչ մի ազդեցություն չեն թողնում:

 

Էրեբունի բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար  Քրիստինա Ջամալյան «Բեռլին Խեմի» ընկերության «Նիկսար» հակաալերգիկ դեղամիջոցի շնորհանդեսը


–   Որպես մասնագետ, ի՞նչ խորհուրդ կտաք ալերգիա ունեցող մարդկանց:


–   Երբեք մի՛ մտածեք, որ միայնակ եք, ձեր սպասումները, ձգտումները կիսեք բժիշկների հետ, այլ ոչ՝ հարևանի: Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ:

Էրեբունի բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար  Քրիստինա ՋամալյանԷրեբունի բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար  Քրիստինա Ջամալյան:


–   Ի՞նչ տեղ է զբաղեցնում հակահիստամինային բուժումը ալերգիայի բնագավառում:


–   Ալերգիկ հիվանդությունները` հատկապես եղնջացանը և ալերգիկ հարբուխը, ամենատարածված հիվանդություններն են ամբողջ աշխարհում: Վերջերս որակավորվում են անգամ՝ որպես համաճարակ: Քանի որ մենք գործ ունենք քրոնիկ հիվանդության հետ, ամենակիրառելին և օգտակարն այս հարցում հակահիստամինային դեղամիջոցներն են, որոնք կարելի է օգտագործել երկարատև, գրեթե չունեն կողմնակի ազդեցություններ և բավականին արդյունավետ են:


–   Այսօր ներկայացվող դեղամիջոցի կիրառությունը ձեր պրակտիկայում…


–   Այս կոնֆերանսը կամզակերպվեց այն ժամանակ, երբ ալերգոլոգներն արդեն հասցրել են պրակտիկայում կիրառել դեղամիջոցը: Սակայն այլ բան է, երբ տվյալներ են մեզ փոխանցում, այլ բան է, երբ ինքներս ենք կիրառում: Դեղամիջոցն իսկապես գործող է:  Բոլոր հին դեղամիջոցները մեր պրակտիկայում փորձվել են, և, քանի որ հիվանդությունները, որոնց դեպքերում օգտագործվում են հակահիստամինային դեղամիջոցները, քրոնիկ են  ու պահանջում են երկարատև օգտագործում, ուստի հրատապ են դառնում նոր դեղամիջոցների ի հայտ գալը, քանի որ հները որոշ ժամանակ անց կորցնում են իրենց արդյունավետությունը: Այժմ բժիշկն իր ձեռքի տակ կունենա նոր և միանգամայն արդյունավետ դեղամիջոց:


Մաշկաբանության և սեռավարակաբանության գիտա-բժշկական կենտրոնի տնօրեն, Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան Մաշկաբանություն և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն ԲաբայանՄաշկաբանության և սեռավարակաբանության գիտա-բժշկական կենտրոնի տնօրեն, Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Մաշկաբանություն և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Բաբայանը:


–   Մաշկավենարաբանության մեջ ալերգիկ դրսևորումները և հակահիստամինային դեղամիջոցների կիրառությունը ինչքա՞ն հաճախ են հանդիպում:


 –   Ո՛չ միայն մեր մասնագիտության մեջ, այլ ընդհանրապես՝ բժշկության մեջ ձեր նշած դեղամիջոցները լայնորեն կիրառվում են: Պրակտիկորեն այսօր չկա մի բնագավառ բժշկության մեջ, որ  «ալերգիկ ռեակցիա» արտահայտությունը չհնչի: Ալերգիա երևույթը հայտնի է եղել  դեռևս մեր թվարկությունից առաջ,  բայց ընդամենը  100 տարի առաջ ընդունվեց ալերգիա տերմինը, իսկ մոտ 10 տարի առաջ սկսեց մեծ ուշադրություն հրավիրել իր վրա, ստեղծվեց ալերգոլոգիա ճյուղը, առաջ եկան դրանով զբաղվող առանձին մասնագետներ: Եթե մինչ այդ դրա կարիքը չկար, ապա XXI դարում ալերգիան դարձավ ամենատարածվածներից և բժշկության ամենակարևոր խնդիրներից՝ ստիպելով լրջորեն զբաղվելու հիվանդության ուսումնասիրմամբ:


–   Ի՞նչ նորարարություններ կան այս բնագավառում, որո՞նք են բուժման նոր մեթոդները:


–   Ալերգոլոգիայում կիրառելի են հին մեթոդները, սակայն փոխվում են հնարավորությունները: Տարեց-տարի նոր, ավելի ազդեցիկ դեղամիջոցներ…: Այսօր էլ ներկայացվելու է նոր դեղամիջոց, խնդրի նոր լուծում:


–   Մասնագիտական տեսանկյունից Ձեր կոչը ալերգիայով տառապողներին:


–   Մենք  բոլորս ալերգիայի մեջ ենք: Ամենուրեք կա ալերգիա հասկացությունը, անգամ դեղամիջոցը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա, այնպես որ` հարևանի փորձած դեղամիջոցը, պարտադիր չէ, որ համապատասխանի նաև ձեզ: Ձեր առողջական խնդիրների մասին պատմեք բժշկին:

 

«Բեռլին Խեմի» գերմանական դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցները  

«Բեռլին Խեմի» գերմանական դեղագործական ընկերության

հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցները

 

 

 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)`  միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում

Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ