Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Հայաստանի Օստեոպորոզի ասոցիացիան իրականացրեց Օստեոպորոզի VII գիտաժողովը

Հայաստանի Օստեոպորոզի ասոցիացիան իրականացրեց Օստեոպորոզի VII գիտաժողովը

Հոկտեմբերի 15-ին  «Արմենիա Մարիոտ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում կայացավ Օստեոպորոզի ամենամյա VII գիտաժողովը: Գիտաժողովի մեկնարկն ազդարարեց ՀՀ ԱՆ պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի ուղերձը:

 

Գիտաժողովի գլխավոր առանձնահատկությունը դարձավ  Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Մետաբոլիկ  ոսկրային հիվանդությունների ծառայության ղեկավար, Էնդոկրինոլոգիական բաժանմունքի վարիչ, մեր հայրենակից  պրոֆեսոր Ջոն Բելեզիկյանի ներկայությունը: Պրոֆեսորի հետ զրուցեցինք օստեոպորոզի բուժման և կանխարգելման հնարավորությունների մասին:


–   Պրոֆեսոր Բելեզիկյան, ուրախ ենք ողջունելու Ձեզ՝ Հայաստանում: Մեծ է Ձեր ներդրումը Հայաստանում օստեոպորոզի ախտորոշումն ու բուժումը ճիշտ կազմակերպելու գործում: Մանրամասնեք, խնդրե՛մ, օստեոպորոզի բուժման նոր մոտեցումների մասին:


Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Մետաբոլիկ  ոսկրային հիվանդությունների ծառայության ղեկավար, Էնդոկրինոլոգիական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Ջոն Բելեզիկյան–   Շնորհակալ եմ: Նորագույն մեթոդներն այսօր բազմաթիվ են, սակայն դրանց կողքին կիրառվում են նաև բուժման ավանդական մեթոդների նոր մոտեցումները: Այսօրվա գիտաժողովում խոսեցի հենց այդ նոր մոտեցումների մասին, փորձեցինք տարբեր մեթոդների միջև համեմատականներ անցկացնել:


–   Ինչքանո՞վ են մեթոդները մատչելի:


–   Սա խնդիր է բժշկության բոլոր բնագավառներում: Որ բնագավառն էլ լինի, միևնույն է, բուժումը թանկ արժե: Ամեն ինչ արվում է, որպեսզի մարդիկ, ովքեր ունեն դեղորայքի կարիք, կարողանան ձեռք բերել: Այդ պատճառով էլ այսօր ստեղծվել են մի շարք գեներիկ դեղամիջոցներ, որոնք բավականին մատչելի և հասանելի են լայն զանգվածներին:


–   Օստեոպորոզը և տղամարդու առողջությունը…


–   Նախկինում օստեոպորոզը համարվել է կանանց հիվանդություն, սակայն ներկայումս հայտնի է, որ օստեոպորոզով հիվանդների մեկ քառորդը տղամարդիկ են: Այժմ օստեոպորոզը մեծ խնդիր է տղամարդկանց առողջության համար: Զեկույցի ընթացքում այս հարցը մանրամասն քննարկվեց:

 

Հայաստանի Օստեոպորոզի ասոցիացիան իրականացրեց Օստեոպորոզի VII գիտաժողովը Հայաստանի Օստեոպորոզի ասոցիացիան իրականացրեց Օստեոպորոզի VII գիտաժողովը  


–   Հնարավո՞ր է կանխարգելել հիվանդության զարգացումը: Եթե այո, ինչպե՞ս:


–   Ընդհանուր առմամբ հնարավոր է, բայց չմոռանանք, իհարկե՛, որ այն ունի նաև ժառանգական հիմք: Օստեոպորոզի դեմ կարելի է պայքարել կենսակերպում որոշակի փոփոխություններ կատարելով: Բոլորս էլ գիտենք, որ հայերը շատ են ծխում: Սա մեծ խնդիր է, քանի որ անմիջապես ազդում է ոսկրերի ամրության վրա: Իր վատ ազդեցությունն է թողնում նաև խմիչքը: Այս ամենի հետ մեկտեղ մենք նաև ֆիզիկապես պասիվ ապրելակերպ ենք վարում, ինչը շատ վտանգավոր է: Առնվազն, ինչ մենք կարող ենք անել` չծխել, չխմել և ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելն է: Այս ամենը պահպանելով` մենք գուցե ամբողջական կանխարգելում չապահովենք, բայց կյանքը, միանշանակ, կդառնա ավելի որակյալ:

Հայաստանի Օստեոպորոզի ասոցիացիայի  նախագահ, Էրեբունի բժշկական կենտրոնի Ռևմատոլոգիայի բաժանմունքի վարիչ, Երևան քաղաքի գլխավոր ռևմատոլոգ Արմինե ՀարոյանՀաջորդ զրուցակիցը Հայաստանի Օստեոպորոզի ասոցիացիայի  նախագահ, Էրեբունի բժշկական կենտրոնի Ռևմատոլոգիայի բաժանմունքի վարիչ, Երևան քաղաքի գլխավոր ռևմատոլոգ Արմինե Հարոյանն էր:


–   «Ո՛չ օստեոպորոզին»... ինչու՞ է հիվանդությունն արժանացել նման առանձնահատուկ ուշադրության:


–   Այսօր օստեոպորոզը դարձել է ամենատարածված հիվանդություններից մեկն ամբողջ աշխարհում: Բավական է ասել, որ օստեոպորոզից մահացությունների թիվը 4-րդ տեղում է` զիջելով միայն սրտանոթային, ուռուցքային հիվանդություններին և շաքարային դիաբետի բարդություններին: Կապված այս հիվանդության հիմնական բարդության՝ կոտրվածքների հետ, պետության ծախսերը բավականին մեծ են: Հիվանդությունը ենթադրում է ոսկրերի ամրության նվազում, որը բերում է ոսկրի փխրունության՝ նպաստելով պատահարներից տարբեր կոտրվածքների առաջացմանն ու մեծ հոգս դառնում թե՛ հիվանդի, թե՛ խնամողի, թե՛ երկրի համար:


–   Օստեոպորոզն առողջապահական խնդրից վերածվել է հասարակական խնդրի, այո՞: Ի՞նչ է արվում այս ուղղությամբ:


–   Միանշանակ այդպես է: Շատ կարևոր նշանակություն ունեն ռիսկի գործոնները, որոնք տարբեր երկրներում տարբեր են: Հիմա մենք հետազոտության փուլում ենք, փորձում ենք հասկանալ, թե որ սովորություններն են հայերիս մոտ տարածաված, որոնք կարող են խթանել օստեոպորոզի զարգացմանը:

 

Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Մետաբոլիկ  ոսկրային հիվանդությունների ծառայության ղեկավար, Էնդոկրինոլոգիական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Ջոն Բելեզիկյան Հայաստանի Օստեոպորոզի ասոցիացիան իրականացրեց Օստեոպորոզի VII գիտաժողովը  


-–   Կմանրամասնե՞ք Հայաստանի օստեոպորոզի ասոցիացիայի նպատակների և գործունեության մասին:


-–   Արդեն 7 տարի է, ինչ  Հայաստանի օստեոպորոզի ասոցիացիան գոյություն ունի և բավականին ակտիվ գործունեություն է ծավալում: Առաջին հերթին մեր նպատակը տեղեկացվացության մակարդակի բարձրացումն է: Այս ուղղությամբ աշխատանքներ ենք տանում թե՛ բժիշկների, թե՛ հիվանդների շրջապատում: Հեռուստատեսությամբ և այլ լրատվամիջոցներով բազմիցս խոսել ենք օստեոպորոզի առաջացրած խնդիրների մասին, բազմաթիվ կոնֆերանսներ, գիտաժողովներ ենք կազմակերպել, որոնք ուղղված են եղել բժշկի

 

Հայաստանի Օստեոպորոզի ասոցիացիան իրականացրեց Օստեոպորոզի VII գիտաժողովը Հայաստանի Օստեոպորոզի ասոցիացիան իրականացրեց Օստեոպորոզի VII գիտաժողովը

 

վերապատրաստմանը, տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը: Շատ կարևոր է աշխատանքը երեխաների հետ, ովքեր կարող են իրենց խելացի վարքով, առողջ կենսակերպով փոխել օստեոպորոզի վիճակագրությունը: Այս ոլորտում մեծ ներդրում ունի մեր հայրենակից, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Բելեզիկյանը: Ժամանակին և ճշգրիտ ախտորոշման համար անհրաժեշտ են ժամանակակից սարքավորումներ,  որոնցից առաջինը  ռենտգեն դենսիտոմետրիան (DEXA) է: Ջոն Բելեզիկյանի շնորհիվ այսօր Հայաստանում ունենք 6 դենսիտոմետր:  Մեր նպատակներից մեկը նաև կառավարական մարմինների ուշադրությունն այս խնդրի վրա սևեռելն է, որպեսզի ժամանակի ընթացքում օստեոպորոզի խնդրին տանք հասարակական խնդրի կարգավիճակ:

Կալիֆորնիայի Էնդոկրինոլոգիայի և մետաբոլիզմի           Համալսարանական բժշկական խմբի ղեկավար Մարիամ ՄանուկյանՄեր զրուցակիցն է Կալիֆորնիայի Էնդոկրինոլոգիայի և մետաբոլիզմի           Համալսարանական բժշկական խմբի ղեկավար Մարիամ Մանուկյանը:


–   Ինչո՞ւ է օստեոպորոզն ավելի մեծ տարածվածություն գտնում հենց կանանց շրջանում:


–   Մի քանի օր առաջ կատարեցինք «առողջ ապագա» սկրինինգային ծրագիրը, որը մեզ հնարավորություն կտա պարզելու, թե կախվա՞ծ է արդյոք այն՝ սննդից, վաղ մենոպաուզայից, կամ վիտամին D-ի պակասությունից: Մենոպաուզան լինում է և՛ կանանց մոտ, և՛ տղամարդկանց: Պարզապես կանանց մոտ  էսթրոգենները կտրուկ իջնում են, այդ իսկ պատճառով օստեոպորոզն ավելի մեծ տարածում է  գտնում կանանց շրջանում: Տղամարդկանց մոտ այս հիվանդությունը զարգանւմ է 10-15 տարի ավելի ուշ, քան կանանց մոտ:


–   Ի՞նչ առանձնահատկություն ունի օստեոպորոզի վարումը, եթե հիվանդը նաև շաքարային դիաբետ ունի:


–   Այս թեմայով այսօր զեկուցում կարդացի: Ամբողջ աշխարհում սա նորություն է, քանի որ մարդիկ մշտապես կարծել են, որ շաքարային դիաբետով հիվանդները, ովքեր մեծամասամբ գեր են լինում, ամուր ոսկրեր ունեն:  Հայտնի փաստ է, որ գիրության միակ դրական կողմը ոսկրերի ամրության երաշխավորությունն է: Բայց արի ու տես, որ օստեոպորոզը մեծ խնդիր է նաև շաքարային դիաբետով տառապողների համար: Զեկույցում հնչել են խորհուրդներ, թե ինչպես պետք է վարել օստեոպորոզը, եթե հիվանդը նաև դիաբետ ունի:


Աշտարակի հիվանդանոցի օրթոպեդ-տրավմատոլոգ Սարգիս ՍահակյանԱշտարակի հիվանդանոցի օրթոպեդ-տրավմատոլոգ Սարգիս Սահակյանի հետ զրուցեցինք Հայաստանում օստեոպորոզի տարածվածության մասին:


–   Ինչպիսի՞ն է օստեոպորոզի տարածվածությունը Հայաստանում, ո՞ր տարիքից է ավելի խոցելի և ռիսկային:


–   Առհասարակ, հիվանդությունը մեծ տարածում ունի ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Օստեոպորոզը տարածված է հիմնականում միջին և միջինից բարձր տարիքային խմբերում: Կապված մենոպաուզայի հետ` հիվանդությունն ավելի արտահայտված է կանանց շրջանում: Օստեոպորոզի զարգացման վրա մի շարք գործոններ են ազդում՝ գեների առկայությունը, աշխարհագրական դիրքը, կենսակերպը:  Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միևնույն երկրի տարբեր շրջաններում օստեոպորոզը կարող է տարածվածության տարբեր մակարդակների վրա գտնվել: Օրինակ, մենք հետազոտություններ ենք անցկացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերում, և տարբեր արդյունքներ են գրանցվել: Գյուղական վայրերում քիչ է օստեոպորոզի տարածվածությունը, իսկ քաղաքային միջավայրում ապրողների մոտ օստեոպորոզն ավելի տարածված է:


Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ.,պրոֆեսոր Կարինե ԱռուստամյանՄոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ.,պրոֆեսոր Կարինե Առուստամյանի հետ զրուցեցինք իր պատրաստած զեկույցի մասին:


–   «Երևանում DXA-ի կիրառման կլինիկական և գիտական նվաճումները». Մանրամասնեք, խնդրեմ, Ձեր զեկույցի թեման և նրա կարևորությունը:


–   Որպեսզի կարողանանք մշակել օստեոպորոզի կանխարգելման, ախտորոշման և բուժման ճիշտ ծրագիր, պետք է ունենալ օստեոպորոզին վերաբերող վիճակագրական տվյալներ: Այսօր ներկայացրել եմ այն աշխատանքը, որը կատարվել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում: Մենք իրականացրել ենք հետդաշտանադադարային շրջանում գտնվող կանանց հետազոտություն, որի արդյունքում պարզել ենք ոսկրերի հանքային խտության ցուցանիշը, կմախքի ախտահարման հիմնական շրջանները և դաշտանադադարի տևողության հետ կապված ոսկրերի հանքային խտության նվազման հաճախականությունը: Այս տվյալները մեծ նշանակություն կունենան վերը նշված ռազմավարությունն իրականացնելիս:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գևորգ Զուռնաչյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)`  միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում

Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ