Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Արգանդի պարանոցի ախտաբանությանը վերաբերող ժամանակակից մոտեցումները քննարկվեցին հոկտեմբերի 23-ին կայացած գիտա-գործնական գիտաժողովում

Արգանդի պարանոցի ախտաբանությանը վերաբերող ժամանակակից մոտեցումները քննարկվեցին հոկտեմբերի 23-ին կայացած գիտա-գործնական գիտաժողովում

Գիտաժողովի կազմակերպիչներն էին ՀՀ Առողջապահության նախարարությունը և Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը: Գիտաժողովի գլխավոր հովանավորներն  ու աջակիցներն էին Գերմանական «Շտադա»  և  Ճապոնական «Աստելլաս» դեղագործական ընկերությունները: 


Կոնֆերանսի թեման արգանդի պարանոցի հիվանդություններին է վերաբերում, ինչի մասին զրուցեցինք Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի  տնօրեն  բ.գ.դ. պրոֆեսոր Գեորգի Օկոևի հետ:


–   Պարոն Օկոև, ինչքանո՞վ է արդարացված այսօրվա թեմայի ընտրությունը:


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի  տնօրեն  բ.գ.դ. պրոֆեսոր Գեորգի Օկոև–   Այսպիսի թեմաները շատ հրատապ են մեր երկրի համար: Ամբողջ աշխարհում տեղեկատվության մեծ հոսք կա, ցավոք, կան դժվարություններ ժամանակին համահունչ և մշտապես հասու լինել բոլոր նորություններին ու նորագույն մեթոդներին: Առհասարակ հեշտ չէ կապ պահպանել արտասահմանյան բժիշկների հետ, հեշտ չէ հոդվածներ, հանդեսներ ձեռք բերել:  Այդ պատճառով էլ  փորձում ենք կոմպենսացնել այդ բացը, կամզակերպել կոնֆերանսներ, որտեղ մեր բժիշկները հնարավորություն կունենան հանդիպելու առաջատար մասնագետների հետ: Այսօր հրավիրված էին առաջատար մասնագետներ Ռուսաստանի Դաշնությունից, ովքեր կներկայացնեն արգանդի վզիկի հիվանդությունները, դրանց ախտորոշումը, բուժման նոր մոտեցումները:


–   Արգանդի պարանոցի հիվանդությունների շարքում ի՞նչ տեղ է զբաղեցնում քաղցկեղը:


–   Արգանդի վզիկի քաղցկեղը համարվում է ամենաբուժվող քաղցկեղը միայն այն դեպքում, երբ ժամանակին է բուժումն իրականացվում: Հին Հռոմում ասում էին. ով լավ ախտորոշում է, լավ էլ բուժում է:

 

Արգանդի պարանոցի ախտաբանությանը վերաբերող ժամանակակից մոտեցումները քննարկվեցին հոկտեմբերի 23-ին կայացած գիտա-գործնական գիտաժողովում Արգանդի պարանոցի ախտաբանությանը վերաբերող ժամանակակից մոտեցումները քննարկվեցին հոկտեմբերի 23-ին կայացած գիտա-գործնական գիտաժողովում Արգանդի պարանոցի ախտաբանությանը վերաբերող ժամանակակից մոտեցումները քննարկվեցին հոկտեմբերի 23-ին կայացած գիտա-գործնական գիտաժողովում


–   Եթե խոսենք հիվանդության ախտորոշման և բուժման հասանելիության մասին…


–   Այս կոնֆերանսը նվիրված է հենց հիվանդության ախտորոշման խնդիրներին, որոնք բավականին պարզ են, մատչելի, չեն պահանջում որևէ բարդ սարքավորում: Պահանջվող սարքավորումով զինված են Հայաստանի գրեթե բոլոր առողջապահական բուժհաստատությունները:


–   Արգանդի վզիկի քաղցկեղը թերևս միակ քաղցկեղն է, որի առաջացման պատճառները  բժիշկներին հայտնի են:


–   Այո՛, քաղցկեղ, որի առաջացման պատճառն այսօր պարզ է: Հիմնականում պապիլոմա վիրուսն է արգանդի վզիկում քաղցկեղի առաջացման պատճառ դառնում:  Ամբողջ աշխարհն արդեն հիվանդության դեմ պատվաստման հարցն է բարձրացնում, որպեսզի կանխարգելվի հիվանդների թվի աճը:

 

Արգանդի պարանոցի ախտաբանությանը վերաբերող ժամանակակից մոտեցումները քննարկվեցին հոկտեմբերի 23-ին կայացած գիտա-գործնական գիտաժողովում Արգանդի պարանոցի ախտաբանությանը վերաբերող ժամանակակից մոտեցումները քննարկվեցին հոկտեմբերի 23-ին կայացած գիտա-գործնական գիտաժողովում Արգանդի պարանոցի ախտաբանությանը վերաբերող ժամանակակից մոտեցումները քննարկվեցին հոկտեմբերի 23-ին կայացած գիտա-գործնական գիտաժողովում


–   Արգանդի պարանոցի ո՞ր հիվանդություններն են տարածված մեր երկրում:


–   Հիմնականում տարածված են բորբոքային հիվանդությունները և քաղցկեղը: Ցավոք, քաղցկեղով հիվանդների թիվը առայժմ իջնելու հակում չունի:


–   Ի՞նչ խորհուրդ կտաք կանանց, չէ՞ որ այս կոնֆերանսի նպատակը հենց նրանց կյանքի որակի բարելավմանն է վերաբերում:


–   Մի վախեցեք դիմել բժշկի: Կանխարգելիչ հսկողությունը թույլ կտա խուսափել այս բոլոր խնդիրներից:


Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Գագիկ ԲազիկյանՄեզ հետ զրույցում արգանդի պարանոցի քաղցկեղի վերաբերյալ վիճակագրական տվյալներ ներկայացրեց Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը:


–   Պարոն Բազիկյան, պրոֆեսոր Օկոևը նշեց, որ արգանդի վզիկի քաղցկեղն այսօր շատ տարածված հիվանդություն է , և առայժմ նվազելու տենդենց չունի:  Իսկ վիճակագրական տվյալներն ինչպիսի՞ն են:


–   Իսկապես, հիվանդության դեպքերը չեն նվազում, հակառակը` տենդենց կա ավելի լայն տարածում գտնելու: Սա միայն մեր երկրին չի սպառնում, ամբողջ աշխարհում է այսպիսի իրավիճակ: Ի տարբերություն քաղցկեղի մյուս տեսակներին` արգանդի վզիկի քաղցկեղի տարածվածության ցուցանիշը գրեթե նույնն է. չի նվազում և չի էլ աճում: Այստեղ խնդիրը բարձիթողության մեջ է, հայտնաբերվում է ուշ, չնայած նախաքաղցկեղային շրջանը բավականին երկար է տևում` մոտ 8 տարի: Կարելի է կանխարգելել հիվանդությունը՝ նախքան քաղցկեղի ձևավորումը: Դրա համար պետք է  բարձրացնել առաջնային օղակի զգոնությունը, քանի որ առաջնահերթ նրանք են հանդիպում հիվանդին: Մեր հանրապետությունում արգանդի վզիկի քաղցկեղով տարեկան հիվանդանում է մոտ 300 կին, իսկ արգանդի մարմնի քաղցկեղի ցուցանիշը քիչ ավելին է:


–   Կա՞ն տվյալներ, թե որքանով է մեր հանրապետությունում արդյունավետ իրականացվում այս հիվանդության բուժումը:


–   Մեր չափորոշիչը բուժումից հետո 5 տարի ապրելիությունն է: Այսօրվա դրությամբ 5 տարվա կտրվածքով մենք ունենք 15.000 բուժված անձինք:  Սա բարձր ցուցանիշ է:


Արգանդի պարանոցի ախտաբանության և կոլպոսկոպիայի Ռուսաստանյան ասոցիացիայի քարտուղար, բ.գ.թ. Մարինա ԿոստավաՄեր հաջորդ զրուցակիցն է գիտաժողովի բանախոս,  Արգանդի պարանոցի ախտաբանության և կոլպոսկոպիայի Ռուսաստանյան ասոցիացիայի քարտուղար, բ.գ.թ. Մարինա Կոստավան:

–   Այսօր առողջապահական ի՞նչ խնդիր է իրենից ներկայացնում արգանդի վզիկի քաղցկեղը:

–   Չնայած համաշխարհային բոլոր ձեռքբերումներին` այսօր հասարակության համար մեծ խնդիր է արգանդի պարանոցի քաղցկեղը: Առհասարակ այս հիվանդությունը տարբերվում է մյուս քաղցկեղներից, քանի որ առաջացման հիմնական պատճառները հայտնի են բժշկությանը. պապիլոմա վիրուսի առկայությունն ու նրա ակտիվ գործունեությունն է կնոջ օրգանիզմում: Գիտենք նաև, որ գոյություն ունի պատվաստանյութ, որը կարող է խոչընդոտել պապիլոմա վիրուսի ձեռքբերմանը: Այսինքն, սա այն եզակի դեպքերից է, երբ բժշկությունն ունի շատ վտանգավոր հիվանդության բուժման և նույնիսկ կանխարգելման հնարավորություն: Պարադոքսալ է, որ չնայած այս փաստերին, ամբողջ աշխարհում արգանդի վզիկի քացկեղից գրանցված մահերը չեն նվազում: Տարեկան 500.000 կին հիվանդանում է արգանդի վզիկի քաղցկեղով, որի արդյունքում մոտ 30%-ը  մահանում է: Ռուսաստանում, օրինակ, ամեն օր մոտ 18 կին մահանում է արգանդի վզիկի քաղցկեղից:


–   Ի՞նչ նորագույն մեթոդներ են կիրառվում հիվանդության ախտորոշման և բուժման բնագավառում:


–   Պապիլոմա վիրուսի բուժման գործընթացում մեծ հաջողություններ չեն գրանցվում, քանի որ չկան  անմիջական հակավիրուսային միջոցներ: Կանխարգելումը հնարավոր է, պարզապես պետք է նախքան սեռական կյանք մտնելը կինը պատվաստում ստանա: Շատ կարևոր է նաև քաղցկեղի վաղ շրջանում հայտնաբերումը, որպեսզի կանխվի չարորակ գործընթացների առաջացումը, և հնարավոր լինի խուսափել հիվանդության մահվան ելքից:

 

Արգանդի պարանոցի ախտաբանությանը վերաբերող ժամանակակից մոտեցումները քննարկվեցին հոկտեմբերի 23-ին կայացած գիտա-գործնական գիտաժողովում


–   Ինչ է իրենից ներկայացնում կոլպոսկոպիայի մեթոդը:


–   Կոլպոսկոպը գործիք է, որը թույլ է տալիս վիզուալ գնահատել արգանդի վզիկի վիճակը: Օպտիկական համակարգի միջոցով այն թույլ է տալիս լավ հետազոտել արգանդի լորձաթաղանթը և ցույց տալ, թե ինչ բարդություններ կան:  Մեթոդը բավականին պարզ է, ոչ ինվազիվ և տեղեկատվական:


–   Եզրափակելով զրույցը` ի՞նչ կտա այս կոնֆերանսը բժշկին:


–   Մեր զեկույցներում նրանք լսեցին արգանդի պարանոցի հիվանդությունների ախտորոշման և բուժման նոր մեթոդների մասին, ծանոթացան ամբողջ աշխարհում հիվանդության դեմ իրականացվող ծրագրերին: Չկա այնպիսի բժիշկ, որ իր առօրյա գործունեության մեջ չառընչվի արգանդի պարանոցի հիվանդությունների հետ: Այս գիտաժողովը յուրովի օգնություն է թե՛ բժշկին, թե՛ կանանց:

 

Շտադա ընկերության բժշկական ներկայացուցիչ Անժելա ՄելիքյանՇտադա ընկերության բժշկական ներկայացուցիչ Անժելա Մելիքյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց միջոցառման կարևորության և առանձնահատկության մասին:

–   Անժելա, խնդրեմ, համառոտ ներկայացրեք բոլորիս արդեն լավ հայտնի «Շտադա» ընկերությունը և նրա կապը կոնֆերանսի հետ:

–   Մենք ներկայացնում ենք Հյաստանում «Շտադա» գերմանական դեղագործական ընկերությունը, որը շատ հայտնի է նաև ԱՊՀ տարածքում: Այսօրվա միջոցառման գլխավոր հովանավորն ենք, քանզի միշտ կարևորել ենք կնոջ առողջությունը, դրա պահպանմանն ու բուժմանն ուղղված բոլոր միջոցառումները: Այսօրվա միջոցառման կարևորության և հրատապության մասին խոսում է անգամ մասնակիցների թիվը, դահլիճում ընդհանրապես ազատ տեղ չկա, և մասնագետները նույնիսկ ոտքի վրա կանգնած են լսում:


–   Ինչո՞վ է առանձնանում այս կոնֆերանսը:


–   Կարինե Առուստամյանը ներկայացրել է  շատ հետաքրքիր գաղափար` նվիրված արգանդի վզիկի հիմնախնդրին:  Այսօր ներկայացնելու ենք բոլորովին նոր մոտեցում, որը պետք է շատ հետաքրքրեր բժիշկներին. Ելույթները լինելու են ոչ թե պարզապես զեկուցումների տեսքով, այլ ներկայացվելու է կոլպոսկոպիայի վարպետության դասեր Ռուսաստանի Դաշնության լավագույն կոլպոսկոպիստներից  մեկի` արգանդի պարանոցի ախտաբանության և կոլպոսկոպիայի Ռուսաստանյան ասոցիացիայի քարտուղար, բ.գ.թ. Մարինա Կոստավայի կողմից: Ուրախ ենք, որ մեր կազմակերպչական ներուժն օգնում է Հայաստանի բժիշկներին՝ կատարելագործվել իրենց աշխատանքային գործունեության մեջ:

 

Արգանդի պարանոցի ախտաբանությանը վերաբերող ժամանակակից մոտեցումները քննարկվեցին հոկտեմբերի 23-ին կայացած գիտա-գործնական գիտաժողովում

ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցները

 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գևորգ Զուռնաչյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)`  միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում

Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ