Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի և Վիկտորիա Քոնսալթինգ ընկերության կողմից կազմակերպած «Հրատապ խնդիրներն ընտանեկան բժշկի պրակտիկայում» գիտաժողովը

Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի և Վիկտորիա Քոնսալթինգ ընկերության կողմից կազմակերպած «Հրատապ խնդիրներն ընտանեկան բժշկի պրակտիկայում» գիտաժողովը

Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի ամենամյա համաժողովի շրջանակներում Վիկտորիա Քոնսալթինգ մարքեթինգային ընկերությունը կազմակերպեց «Հրատապ խնդիրները ընտանեկան բժշկի պրակտիկայում» գիտաժողովը:

 

Գիտաժողովի բանախոսներն էին Վրաստանից հրավիրված  բ.գ.դ. Մարինա Կորտուշվիլին և Թբիլիսիի Ն.Կիպշիդզեի անվան Կենտրոնական Համալսարանական հիվանդանոցի պրոֆեսոր, բ.գ.դ., Կարաման Պագավան: Գիտաժողովի զեկույցների թեմաները քննարկեցինք բանախոսների հետ:

Թբիլիսիի Ն.Կիպշիդզեի անվան Կենտրոնական Համալսարանական հիվանդանոցի պրոֆեսոր, բ.գ.դ., Կարաման ՊագավաԿարաման Պագավա, բ.գ.դ., պրոֆեսոր


–   Պրոֆեսոր Պագավա, ողջունում եմ Ձեր այցը Հայաստան, կարծում ենք այն ծառայեց իր նպատակին, և մեր բժիշկների հետ համատեղ աշխատանքն արդյունք տվեց:


–   Շատ շնորհակալ եմ: Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում գտնվելը: Ի դեպ, ես Հավլաբարում եմ ծնվել, այնպես որ` փոքր-ինչ հասկանում եմ նաև հայերեն: Բացի փորձի փոխանակումից, որ ստացանք հայ բժիշկների հետ հանդիպումների արդյունքում,  այստեղ նաև մարդկային շփում ենք գտնում, ինչն ինձ համար շատ հաճելի է: Ամենակարևորը մարդկանց միջև կապն է, մարդկային հարաբերությունները: Իսկ աշխատանքային առումով` այն երկկողմանի օգտակար եղավ:


–   Ձեր զեկույցի թեման` հազը, բավականին մեծ առողջապահական խնդիր է, սակայն հաճախ չի ընկալվում իր ողջ բարդությամբ և նշանակությամբ: Ի՞նչ եք ներկայացնել Ձեր զեկույցում:


–   Այսօր ներկայացրել եմ հազը, հազի վարումը և բուժումը, որն ամենահաճախ հանդիպող ախտանիշներից է: Դուք ճիշտ նշեցիք, որ երբ խոսում ենք հազից, շատերի մոտ  թյուր կարծիք կա, թե դա սովորական, ոչ նշանակալից երևույթ է: Իրականում հազը որպես ախտանշան կարող է ի հայտ գալ ինչպես թեթև, այնպես էլ ծանր հիվանդությունների ժամանակ, լինելով անգամ ուռուցքի առկայության լրաբեր: Հազի դրսևորման բոլոր դեպքերի ժամանակ պետք է հետազոտություն անցնել: Առանց լավ ախտորոշման անհնար է պատկերացնել նաև ճիշտ բուժումը:

 

Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի և Վիկտորիա Քոնսալթինգ ընկերության կողմից կազմակերպած «Հրատապ խնդիրներն ընտանեկան բժշկի պրակտիկայում» գիտաժողովը Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի և Վիկտորիա Քոնսալթինգ ընկերության կողմից կազմակերպած «Հրատապ խնդիրներն ընտանեկան բժշկի պրակտիկայում» գիտաժողովը Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի և Վիկտորիա Քոնսալթինգ ընկերության կողմից կազմակերպած «Հրատապ խնդիրներն ընտանեկան բժշկի պրակտիկայում» գիտաժողովը


–   Հազի առկայության դեպքում բուժման ինչպիսի՞ նոր մեթոդներ կան այսօր:


–   Մեթոդները տարբեր են, սակայն մի պարզ մոտեցում կա՝ մեր ժամանակներում հիվանդն ուզում է մաքսիմալ արագ բուժում: Կարևորն այն է, որ փոխվել են կյանքի նկատմամբ մոտեցումները, բոլորն ուզում են կյանքի բարձր որակ, դրան հասնելու համար չցանկանալով անգամ դեղորայքային բուժում ստանալ: Որպեսզի բուժումն ընդունելի լինի հիվանդի կողմից, այն պետք է մաքսիմալ անվտանգ լինի և միաժամանակ միտված լինի մի քանի խնդիրների լուծմանը: Հենց այս հարաբերակցության մեջ այսօր ներկայացրեցի «Մելոն» դեղամիջոցը, որը հետաքրքիր առանձնահատկություն և առավելություն ունի: «Մելոնը» 3 դեղամիջոցների համակցություն է, որոնցից յուրաքնաչյուրն ազդում է կոնկրետ խնդրի վրա: Այսինքն հիվանդը՝ ընդունելով մեկ հաբ, ստանում համակցված բուժում:

բ.գ.դ. Մարինա ԿորտուշվիլիՄարինա Կորտիշվիլին, բ.գ.դ.

–   Ներկայացրեք, խնդրեմ, Ձեր զեկույցի թեման և նրա  կարևորությունը:


–   Այսօր խոսեցի տրանկվիլիզատորների մասին: Այս դեղորայքային խումբն արդիական է ու հրատապ, սակայն հաճախ նշանակվում է չհիմնավորված, ոչ ճիշտ դեղաչափերով, երբեմն՝ երկարատև, երբեմն էլ ընտրվում է ոչ տեղին տրանկվիլիզատոր: Այդ իսկ պատճառով առաջանում են բարդություններ ու դեղամիջոցից կախվածություն: Եթե այս ամենին ավելացնենք, որ մեր կյանքում քրոնիկ սթրեսային իրավիճակները ծանրակշիռ շատացել են, ինչն անխուսափել է դարձնում այս խմբի դեղամիջոցի կիրառումը, պատկերն ավելի քան պարզ կդառնա:


–   Եթե համեմատենք տրանկվիլիզատորները հակադեպրեսանտների հետ…


–   Բոլոր տրանկվիլիզատորները քիչ թե շատ ունենում  են հակադեպրեսանտային ազդեցություն: Իրականում սրանք բոլորովին տարբեր դեղամիջոցներ են: Հակադեպրեսանտի գլխավոր նպատակը հիվանդին դեպրեսիվ վիճակից դուրս բերելն է, իսկ նյարդային իրավիճակներում ոչ միշտ է, որ ուղեկցում դեպրեսիան, այլ արող է լինել, օրինակ՝ վախ, անհանգստություն, լարվածություն: Նման դեպքերում հիվանդին բուժում նշանակելիս պետք է ընտրել տրանկվիլիզատոր, այն էլ՝ ճիշտ տրանկվիլիզատոր, քանի որ հիվանդի վրա նրա յուրաքանչյուր խումբ կարող է թողնել տարբեր ազդեցություն: Երբեմն անգամ բժիշկներն են շփոթում հակադեպրեսանտները տրանկվիզիլիզատորների հետ, ինչն անընդունելի է:

 

Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի և Վիկտորիա Քոնսալթինգ ընկերության կողմից կազմակերպած «Հրատապ խնդիրներն ընտանեկան բժշկի պրակտիկայում» գիտաժողովը բ.գ.դ., պրոֆեսոր Սոս Սիսակյան Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի և Վիկտորիա Քոնսալթինգ ընկերության կողմից կազմակերպած «Հրատապ խնդիրներն ընտանեկան բժշկի պրակտիկայում» գիտաժողովը


Նախքան զեկուցումներին անցնելը, Անի հյուրանոցի կոնֆերանս դահլիճում տեղի ունեցավ «Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի»  համագումարը, որը վարեց ասոցիացիայի նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Հովհաննիսյանը:

 

«Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել ՀովհաննիսյանՄեզ հետ զրույցում  Սամվել Հովհաննիսյանը պատմեց ասոցիացիայի ստեղծման և զարգացման պատմությունը, ներկայացրեց առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները:

–   Պարոն Հովհաննիսյան, այսօր ասոցիացիայի հերթական համագումարն է, ի՞նչ հարցեր են բարձրացվել:


–   Այսօր ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի հերթական տարեկան համագումարն էր, որի ընթացքում քննարկվեցին կլինիկական և կազմակերպչական հարցեր: Քանի որ մասնագիտությունը համեմատաբար նոր է, կազմակերպչական հարցերը բազմաթիվ են: Քննարկեցինք ընտանեկան բժիշկների առօրյա գործունեության մեջ հանդիպող խնդիրները՝ փորձելով միասին լուծումներ գտնել: Քնարկեցինք նաև անհետաձգելի իրավիճակների հետ կապված խնդիրներ, որոնք վերաբերում են հազին և հոգեհուզական խնդիրներին: Այսօրը կարևորվեց ևս մեկ որոշմամբ. 2 տարին մեկ անգամ մեր ասոցիացիան կկազմակերպի վերընտրություն, որի արդյունքում կընտրվեն ասոցիացիայի նախագահ, վարչության և վերահսկիչ հանձնաժողովի աշխատակիցներ:


–   Ովքե՞ր էին հավակնում նախագահի պաշտոնին:


–   Թեկնածուները նախապես չեն առաջադրվել: Նախատեսվել է բաց և ազատ քվեարկություն:


–   Ներկայացրեք, խնդրե՛մ, Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի պատմությունից:


–   Ասոցիացիան հիմնադրվել և գրանցվել է արդարադատության նախարարությունում 1999թ.: Կազմակերպությունն անկյունքարային նշանակություն է ունեցել Հայաստանում ընտանեկան բժշկության ներդրման և կայացման գործում: Մի խումբ մասնագետների հետ` մոտ 45 բժիշկ, հավաքվեցինք և որոշեցինք ստեղծել ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիան: Այսօր կազմակերպությունն ունի 180 անդամ: Մենք կարողացանք համախմբել առաջին օղակի բժիշկներին, կարողացանք բարձրացնել նրանց դերն ու նշանակությունը հասարակության մեջ, մեր ձայնը լսելի դարձնել հասարակությանը և պետական կառույցներին:


Ամենամյա հանրագումարները նպատակ ունեն բժշկին հասանելի դարձնել թե՛ ախտորոշման, թե՛ բուժման նորագույն մեթոդների մասին տեղեկատվությունը:

 

«Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերության ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյան «Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Հովհաննիսյան Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի և Վիկտորիա Քոնսալթինգ ընկերության կողմից կազմակերպած «Հրատապ խնդիրներն ընտանեկան բժշկի պրակտիկայում» գիտաժողովը


–   Ի՞նչ նվաճումներ և ձեռքբերումներ գրանցվեցին այս ճանապարհին:


–   Ձեռքբերում է այն փաստը, որ ընտանեկան բժշկությունը Հայաստանում արդեն կայացած ոլորտ է: Եթե նախկինում առաջանային օղակի բժիշկները փոքր-ինչ անտեսվում էին, այժմ վերապատրաստված ընտանեկան բժիշկները շատ ավելի ինքնավստահ են գործում և բարձր պահում իրենց վարկանիշը:


–   Ընտանեկան բժշկությունը Հայաստանում կայացե՞լ է:


–   Գյուղական վայրերում այն լիարժեք գործում է, որտեղ բժիշկները ծավալուն աշխատանք են տանում, նաև՝ ըստ արժանվույն վարձատրվում: Մասնագիտությունը թեև նոր, բայց խոստումնալից է: Ընտանեկան բժշկությունը զարգանում է նաև կադրային տեսանկյունից: Մայրաքաղաքում այն դեռևս կայացման փուլում է:

 

Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի և Վիկտորիա Քոնսալթինգ ընկերության կողմից կազմակերպած «Հրատապ խնդիրներն ընտանեկան բժշկի պրակտիկայում» գիտաժողովը Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի և Վիկտորիա Քոնսալթինգ ընկերության կողմից կազմակերպած «Հրատապ խնդիրներն ընտանեկան բժշկի պրակտիկայում» գիտաժողովը բ.գ.դ. Մարինա Կորտուշվիլին


–   Ո՞րնէ ասոցիացիայի գերնպատակն առաջիկայում:


–   Պետք է գտնել և մշակել ուղիներ, որպեսզի քաղաքային վայրերում ևս զարգանա ընտանեկան բժշկությունը:


–   Ամփոփելով զրույցը` ի՞նչ ակնկալիքներ ունեք այս գիտաժողովից:


–   Վստահ եմ, որ ևս մեկ անգամ մեր ընդհանուր հանդիպումը, շփումը կտա զգալի արդյունք: Երբ յուրաքանչյուրն իր մարզում, իր բժշկական հաստատությունում  միայնակ աշխատում է, նա չի զգում, որ ընդհանուր հանրության, մի կառույցի մասնիկ է: Անգամ պարզ մարդկային շփումը տալիս է դրական արդյունք: Այստեղ բժիշկները կարող են ներկայացնել պրակտիկայում հանդիպած խնդրահարույց իրավիճակները, կարծիքներ փոխանակել, կիսվել մասնագիտական փորձով: Քննարկվեցին նաև առաջիկա անելիքները, նպատակները, նրանց հասնելու ուղիներն ու միջոցները:


«Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերության ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյան«Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերության ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյան:


–   Ի՞նչ խնդիրների լուծումներ են կապում Վիկտորիա Քոնսալթինգին ընտանեկան բժշկությանը:


–   Արդեն տասնամյակից ավելին է, ինչ մեր երկրում զարգանում է բժշկության նոր ճյուղը` ընտանեկան բժշկությունը: Այս ոլորտում դեռևս շատ բացեր կան, հատկապես մարզերում տեղեկացվածության պակաս կա: Վիկտորիա Քոնսալթինգը փորձում է հնարավորինս լրացնել բացը և այդ նպատակով այսօր Հայաստան է հրավիրել 2 առաջավոր վրացի մասնագետների, ովքեր ներկայացրեցին տրանկվիլիզատորներին և հազի թերապիային վերաբերող զեկույցներ:  


–   Ինչո՞վ է պայմանավորված թեմաների ընտրությունը:


–   Տրանկվիլիզատորները մեր երկրում առհասարակ լայն կիրառություն չունեն՝ ի տարբերություն հակադեպրեսանտների, որոնց մասին ավելի շատ է խոսվում, թեպետ տրանկվիլիզատորներն ավելի անվնաս են և լայն կիրառություն ունեն ամբողջ աշխարհում՝ հատկապես ընտանեկան բժշկության ոլորտում:


–   Ներկայացրեք, խնդրեմ, նշակետային դեղամիջոցներ, որոնք թիրախային են ընտանեկան բժշկի պրակտիկայում:


–   Քանի որ ընտանեկան բժիշկները բազմապրոֆիլ աշխատանք են տանում հիվանդների հետ, նրանց առօրյա պրակտիկայում անհրաժեշտ են դեղամիջոցների առավել լայն տեսականի: Վիկտորիա Քոնսլթինգը ներկայացնում է 8 տարբեր ընկերությունների դեղամիջոցներ՝ իրենց կիրառությամբ ընդգրկելով բժշկության բոլոր ոլորտները: Այսօր խոսեցինք ցերեկային տրանկվիլիզատոր «Ադապտոլի» մասին, որի ազդանյութը բժիշկներին քաջ հայտնի մեբիկարն է՝ լայն կիրառություն ստացած դեռևս Խորհրդային միության տարիներից: Մյուսը հակահազային դեղամիջոց «Մելոն»-ն է՝ եռակոմպոնենտ միակ դեղամիջոցը մեր երկրում:


–   Ինչո՞վ են առանձնանում այդ դեղամիջոցները շուկայում առկա միջոցներից:


–   Բոլոր այն ընկերությունները, որոնք մենք ներկայացնում ենք Հայաստանում, օրիգինալ դեղարտադրողներ են և վկայագրված են ամբողջ աշխարհում: Մեր ընկերության առանձնահատկությունն այն է, որ բժշկին առաջարկվում է դեղորայքային ամբողջական փաթեթ՝ ներառելով մի քանի դեղագործական ընկերությունների արտադրանքներ: Այդպիսով` հեշտանում է բժշկի աշխատանքը, բարձրանում հիվանդի արագ բուժման հավանականությունը:

 

Վիկտորիա Քոնսալթինգ ընկերության աշխատակիցնեը

Վիկտորիա Քոնսալթինգ ընկերության աշխատակիցնեը

 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գևորգ Զուռնաչյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com
Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com

Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...

Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց
Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց

2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ