Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Իրականացվեց «Նորը իշեմիկ հիվանդության բուժման գործընթացում» թեմայով սեմինարը՝ սրտաբանների մասնակցությամբ

Իրականացվեց «Նորը իշեմիկ հիվանդության բուժման գործընթացում» թեմայով սեմինարը՝ սրտաբանների մասնակցությամբ

Նոյեմբերի 16-ին «Բեսթ Վեսթերն Փարադայս Դիլիջան» հյուրանոցում Հանրապետության սրտաբանների մասնակցությամբ տեղի ունեցավ սեմինար-քննարկում «Նորը իշեմիկ հիվանդության բուժման գործընթացում» թեմայով: 

 

Իշեմիկ հիվանդությունը որպես հրատապ խնդրի և նրա դեմ բուժման գործընթացի կազմակերպման նորամուծությունների շուրջ զրուցեցինք Մխ. Հերացու անվ. Երևանի պետական համալսարանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Արմեն Փիրուզյանի հետ:


–   Ինչու՞ քննարկման կիզակետում սրտի իշեմիկ հիվանդությունն է: Ի՞նչ դեղամիջոց է ներկայացվելու սրտաբաններին: 


ԵՊԲՀ Մուրացան համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Արմեն Փիրուզյան–   Այսօր, ըստ համաշխարհային վիճակագրական հետազոտությունների արդյունքների, մահացության սանդղակում սրտանոթային հիվանդությունները շարունակում են զբաղեցնել առաջին հորիզոնականը: Սրտի ախտահարումը հիմնականում դրսևորովում է իշեմիկ հիվանդությամբ, ընդ որում՝ ավելի հաճախ հանդիպող կլինիկական ձևերից է լարվածության կայուն ստենոկարդիան: Այն ազդում է ո՛չ միայն կյանքի տևողության, այլև, նշանակալիորեն, կյանքի որակի վրա: Որքան լարվածության ստենոկարդիայի հաճախականությունը մեծ է, այնքան հիվանդի կյանքն ավելի սահմանափակ է: Սա ֆիզիկական առողջությունից զատ իր հետ բերում է նաև լուրջ հուզական խնդիրներ: Այդ պատճառով են անընդհատ ստեղծվում են  բուժական նոր միջոցներ, նոր մոտեցումներ: Առաջին շարքի դեղամիջոցները` բետտա-բլոկատորները, կալցիումի պաշարիչները, երկար ազդող նիտրատները ոչ թե սպառել են իրենց, այլ  նրանց ցուցաբերած հակաանգինալ արդյունքը ժամանակակից հիվանդին չի բավարարում: Բուժման նոր ուղիներից է հակաանգինալ Ռանոլազին դեղամիջոցի կիրառումը լարվածության կայուն ստենոկարդիայի բուժման ժամանակ: Ռանոլազինին բնորոշ առանձնահատկությունները  դեղամիջոցին դարձնում են բացառիկ երևույթ դեղաշուկայում.

•    ազդում է սրտամկանի օդափոխանակության վրա` դարձնելով այն ավելի արդյունավետ,
•    ավելի քիչ էներգատար գլյուկոզայի փոխանակմամբ փոխում է ճարպաթթուների սինթեզից էներգիա ստանալու ճանապարհը,
•    ապահովում է սրտամկանի կարկամության իջեցումը,
•    լավացում է արյան կորոնար շրջանառությունը և այլն:

 
–   Ի՞նչ ապացուցողական ճանապարհ է անցել դեղամիջոցը:


–   2006թ. Ռանոլազինը հաստատվեց ԱՄՆ-ում, 2008թ.` Եվրոպայում: Այս տարիների ընթացքում հզոր ապացուցողական հիմք է կուտակվել: Հետազոտություններին մասնակցած 10.000 հիվանդների բուժման արդյունքներն  ապացուցել են դեղամիջոցի արդյունավետությունը: Ամերիկայի սրտաբանների ասոցիացիայի պատրաստած կայուն ստենոկարդիայի վերաբերյալ 2013 թ. ուղեցույցում ներառվել է նաև Ռանոլազինը:

 

«Նորը քրոնիկ իշեմիկ հիվանդության բուժման գործընթացում» սեմինարը՝ սրտաբանների մասնակցությամբ «Նորը քրոնիկ իշեմիկ հիվանդության բուժման գործընթացում» սեմինարը՝ սրտաբանների մասնակցությամբ «Նորը քրոնիկ իշեմիկ հիվանդության բուժման գործընթացում» սեմինարը՝ սրտաբանների մասնակցությամբ


–   Դեղամիջոցի տեղը ստենոկարդիայի բուժման դեղամիջոցային շարքում…


–   Տարիներ առաջ ավարտվեց մի շատ հետաքրքիր հետազոտություն, որը կոչվում էր «Կուրաժ»: Այն ապացուցեց, որ կորոնար անոթների ոչ կրիտիկական նեղացման պայմաններում  մահացությունների, նոր ինֆարկտների հավանականության թվի տարբերություն չկա, եթե արդյունավետ դեղորայքային բուժումը համամետենք արդյունավետ դեղորայքային բուժում գումարած ինվազիվ միջամտություններ տարբերակի հետ: Այսինքն` առաջնահերթ կարևոր է դառնում արդյունավետ դեղորայքային բուժումը: Երբ ասում ենք արդյունավետ դեղորայքային բուժում, պատկերացնում ենք առաջին գծի հակաանգինալ  դեղամիջոցները` բետտա-բլոկատորները, կալցիումի պաշարիչները և այլն: Բայց, անգամ սրանց համակացված օգտագործման դեպքում ոչ միշտ կարելի է հասնել ստենոկարդիայի  լիարժեք վերահսկողության: Ռանոլազինը հիմնականում երկրորդային գծի հակաանգինալ դեղամիջոց է, բայց կարող է համարվել նաև առաջին գծի դեղամիջոց, եթե վերջինիս շարքի դեղամիջոցների հանդեպ առկա են հակացուցումներ: Այսինքն` Ռանոլազինը կարող է գործել և՛ առաջին գծի դեղորայքի հետ, և՛ դրանց փոխարեն: 

 

«Նորը քրոնիկ իշեմիկ հիվանդության բուժման գործընթացում» սեմինարը՝ սրտաբանների մասնակցությամբ «Նորը քրոնիկ իշեմիկ հիվանդության բուժման գործընթացում» սեմինարը՝ սրտաբանների մասնակցությամբ «Նորը քրոնիկ իշեմիկ հիվանդության բուժման գործընթացում» սեմինարը՝ սրտաբանների մասնակցությամբ
     
«Նորը քրոնիկ իշեմիկ հիվանդության բուժման գործընթացում» սեմինարը՝ սրտաբանների մասնակցությամբ «Նորը քրոնիկ իշեմիկ հիվանդության բուժման գործընթացում» սեմինարը՝ սրտաբանների մասնակցությամբ «Նորը քրոնիկ իշեմիկ հիվանդության բուժման գործընթացում» սեմինարը՝ սրտաբանների մասնակցությամբ


–   Ի՞նչ կիրառություն ունի դեղամիջոցը:


–   Սա քրոնիկ իշեմիկ հիվանդության` կայուն լարվածության ստենոկարդիայի բուժման համար է նախատեսված: Կան մոտ 36 հետազոտություններ, որոնց ընթացքում դեղամիջոցը փորձել են օգտագործել սուր կորոնար համախտանիշի ժամանակ: Ունեցել են բավականին լավ արդյունքներ, բայց բոլոր դեպքերում Ռանոլազինը առաջնահերթ նախատեսված է քրոնիկ իշեմիկ հիվանդության բուժման համար:


–   Ի՞նչ խորհուրդ կտաք ստենոկարդիայով հիվանդներին և հատկապես դեղամիջոցը կիրառողներին:


–   Կցանկանայի, որ դեղամիջոցները միշտ նշանակվեն ըստ անհրաժեշտության: Դեղամիջոցի գրագետ և նպատակային կիրառումը միայն կնպաստի առողջությանը:

Մխ. Հերացու անվ. Երևանի պետական բժշկական համալսարանի սրտաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Կառլեն ԱդամյանՄեր զրուցակիցը Մխ. Հերացու անվ. Երևանի պետական բժշկական համալսարանի սրտաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր, ակադեմիկոս Կառլեն Ադամյանն է:


–   Ի՞նչ կարևորություն ունի այսպիսի սեմինարի կազմակերպումը:


–   Չափազանց կարևոր եմ համարում առաջնային օղակի բժիշկներին դեղաբուժության նոր մոտեցումներին ծանոթացնելը: Այսօր խոսքը Ռանոլազինի մասին է, որը բավականին երկար ժամանակ առկա է ամերիկյան, եվրոպական դեղաշուկայում: Այսօր այն հասանելի է նաև մեր դեղաշուկայում: Եվ բնական է, որ առաջնային օղակի մասնագետները դեղամիջոցի մասին լայնածավալ և ճշգրիտ տեղեկատվություն պետք է ստանան հենց դեղարտադրողից: 


–   Ո՞րն է Ձեր խորհուրդն ու կոչը բժիշկներին:


–   Ես շատ ուրախ եմ, որ հայկական շուկան հարստանում է նոր դեղանյութերով, բայց միևնույն ժամանակ պետք է շատ զգուշությամբ օգտագործել դրանք, որպեսզի օգուտի փոխարեն վնաս չհասցնենք հիվանդին: Վերջերս ԱՄՆ-ում հրապարակվեց փորձագետների կողմից կատարված հետազոտության արդյունքները, որոնց համաձայն մահացության սանդղակում սրտանոթային և ուռուցքաբանական հիվանդություններից հետո  3-րդ տեղը զբաղեցնում են բժշկի սխալով պայմանավորված մահացությունները: Նրանք գտնում են, որ միայն ԱՄՆ-ում տարին 260.000  մարդ մահանում է բժիշկների ոչ ճիշտ մոտեցումների հետևանքով: Բժիշկները պետք է մանրամասնորեն ծանոթանան հիվանդության ախտաբանական ֆիզիոլոգիային, հետո` դեղորայքային բուժման առանձնահատկություններին, որպեսզի սխալները հասցվեն մինիմալի:

 

«Նորը քրոնիկ իշեմիկ հիվանդության բուժման գործընթացում» սեմինարը՝ սրտաբանների մասնակցությամբ «Նորը քրոնիկ իշեմիկ հիվանդության բուժման գործընթացում» սեմինարը՝ սրտաբանների մասնակցությամբ «Նորը քրոնիկ իշեմիկ հիվանդության բուժման գործընթացում» սեմինարը՝ սրտաբանների մասնակցությամբ
     
«Նորը քրոնիկ իշեմիկ հիվանդության բուժման գործընթացում» սեմինարը՝ սրտաբանների մասնակցությամբ «Նորը քրոնիկ իշեմիկ հիվանդության բուժման գործընթացում» սեմինարը՝ սրտաբանների մասնակցությամբ «Նորը քրոնիկ իշեմիկ հիվանդության բուժման գործընթացում» սեմինարը՝ սրտաբանների մասնակցությամբ


–   Որպես ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի վարիչ, ներառե՞լ եք այս հիմնախնդիրները ապագա բժիշկների ուսումնական ծրագրերում:


–   Իմ դասախոսություններում շատ մեծ ուշադրություն եմ դարձնում այդ հարցերին: Կան, իհարկե, գրքային ճշմարտություններ, բայց սրանք են ընկած պրակտիկ բժշկի արդյունավետ աշխատանքի հիմքում:


Էրեբունի բժշկական կենտրոնի Անհետաձգելի սրտաբանության կլինիկայի սրտաբան Համլետ ՀայրապետյանՍրտի իշեմիկ հիվանդության և սեմինարի հրատապության մասին հարցերով դիմեցինք Էրեբունի բժշկական կենտրոնի Անհետաձգելի սրտաբանության կլինիկայի սրտաբան բ.գ.թ.  Համլետ Հայրապետյանին:


-–   Ո՞րն է դեղամիջոցի տեղը ստենոկարդիայի բուժման գործընթացում:


-–   Նման խմբի դեղամիջոցների անհրաժեշտությունն իսկապես զգացվում է: Սա այն պակասող օղակն է, որը պետք է` ամբողջացնելու հիվանդության էվոլուցիան: Միակ խնդիրը ֆինանսական կողմն է, որը կլուծվի, հավանաբար, ապահովագրական բժշկության միջոցով:


–   Ստենոկարդիան սրտանոթային մյուս հիվանդությունների շարքում ի՞նչ տեղ է զբաղեցնում:


–   Սրտի իշեմիկ հիվանդությունը շատ տարածված է, մասնավորապես, մեր երկրում: Շատ են այն գործոնները, որոնք հանգեցնում են իշեմիկ հիվանդության առաջացմանը: Բացի այդ` այժմ հիվանդության ախտորոշման արդյունավետությունը բարձր հիմքերի վրա է, ինչը միանշանակորեն թույլ տվեց հասկանալ հիվանդության տարածվածության իրական թիվը: Իշեմիկ հիվանդությունների մեջ բավականին մեծ տեղ է զբաղեցնում կայուն լարվածության ստենոկարդիան: Ցավոք, հատկապես ինֆարկտից հետո հիվանդները խստորեն չեն պահպանում դեղորայքային բուժման կուրսն ու մշտականությունը, որի պատճառով ի հայտ են գալիս բարդություններ:

 

«Նորը քրոնիկ իշեմիկ հիվանդության բուժման գործընթացում» սեմինարը՝ սրտաբանների մասնակցությամբ «Նորը քրոնիկ իշեմիկ հիվանդության բուժման գործընթացում» սեմինարը՝ սրտաբանների մասնակցությամբ «Նորը քրոնիկ իշեմիկ հիվանդության բուժման գործընթացում» սեմինարը՝ սրտաբանների մասնակցությամբ


–   Ի՞նչ տվեց սեմինարը մասնագետներին:


–   Այսպիսի հանդիպումները` անկախ նրանից, թե որ ընկերությունն է կազմակերպել, օգտակար են բժիշկներին: Տարբեր կլինիկաների մասնագետներ, գործընկերներ հավաքվում և համատեղ քննարկում են որևէ խնդիր: Վերհիշում ենք խնդիրը, պատմությունը, ներկա վիճակն ու նորարարական մոտեցումները: Փորձի ակտիվ փոխանակում է տեղի ունենում  ոլորտի մասնագետների միջև: Տվյալ դեպքում մենք վերհիշեցինք սրտի մետաբոլիզմն ու մետաբոլիկ դեղամիջոցները, դրանց համեմատությունն`ըստ արդյունավետության և այլն: Քանի որ Ռանոլազինի կիրառումը նոր է մեր պրակտիկայում, կարևոր է նրա տեսական հիմքը, նախապատրաստական աշխատանքը բժիշկների հետ:

Բեռլի Խեմի դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն ՂոսալմյանՍեմինարի կազմակերպիչ Բեռլի Խեմի դեղագործական ընկերության գործունեության մասին որոշ մանրամասներ փորձեցինք իմանալ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Ղոսալմյանից


–   Ներկայացրեք, խնդրե՛մ, ընկերության պատմությունից:


–   Բեռլին Խեմին գերմանական դեղագործական ընկերություն է, որը ներկայումս միավորվել է իտալական Մենարինե դեղագործական ընկերության հետ: Բեռլին Խեմի ընկերությունն ունի դեղերի արտադրության հարուստ ավանդույթներ և արտադրական գերազանց փորձառություն ունեցող աշխատանքային թիմ: Ընկերությունն ունի իր ներկայացուցչությունները աշխարհի ավելի քան 110 երկրներում:


–   Ի՞նչ պատմություն ունի այն Հայաստանում:


–   Հայաստանում պաշտպոնապես գործում է  արդեն 5 տարի: Հարկ է ակնարկել, որ տարիներ առաջ ևս կիրառվել են ընկերության հայտնի դեղամիջոցները: 


–   Ի՞նչ տեղ է զբաղեցնում սրտաբանությունը Բեռլին-Խեմի ընկերության գործառույթների շարքում:


–   Ընկերության ներկայացրած դեղախմբերից առաջնայինը սրտաբանական ոլորտն է և Հայաստանում նույնպես առաջատար կիրառությունն այդ ոլորտում է: Այդ խմբի դեղամիջոցները  հայտնի են թե՛ իրենց բարձր արդյունավետությամբ, թե՛ անվտանգությամբ: Գիտական և ապացուցողական շատ լուրջ հիմք ունեն ընկերության բոլոր ոլորտներում կիրառվող դեղամիջոցները, որն էլ ստեղծում է մեծ պահանջարկ:

 

«Նորը քրոնիկ իշեմիկ հիվանդության բուժման գործընթացում» սեմինարը՝ սրտաբանների մասնակցությամբ «Նորը քրոնիկ իշեմիկ հիվանդության բուժման գործընթացում» սեմինարը՝ սրտաբանների մասնակցությամբ «Նորը քրոնիկ իշեմիկ հիվանդության բուժման գործընթացում» սեմինարը՝ սրտաբանների մասնակցությամբ


–   Ի՞նչ շեշտադրումներ ունի ընկերությունն իր գործունեության մեջ:


–   Մեր ընկերության աշխատանքային  ծրագրերի մեջ մեծ ուշադրություն է դարձվում կրթական ծրագրերին, փորձում  ենք նպաստել մեր բժիշկների, բուժաշխատողների կրթական մակարդակի բարձրացմանը: Ընկերությունը պարբերաբար կազմակերպում է սեմինար-քննարկումներ, որոնց ընթացքում բազմակողմանիորեն վերլուծվում է որևէ հիմնախնդիր: Այսպիսի կոնֆերանսների արդյունքում շոշափելի դրական արդյունք զգում է բժիշկը, հետևաբար՝ նաև նրա հիվանդը: Բժշկական նյութերի տպագրումն ու տարածումը ևս մտնում է մեր ընկերության գործառույթների մեջ:


–   Ընկերության նշանաբանը…


–   «We for life»: Մենք առողջության, կյանքի լավ որակի համար ենք աշխատում: Մեր գործունեության նպատակը կյանքի որակի բարելավումն է:

 

«Բեսթ Վեսթերն Փարադայս Դիլիջան» հյուրանոց. «Նորը քրոնիկ իշեմիկ հիվանդության բուժման գործընթացում» սեմինարը՝ սրտաբանների մասնակցությամբ

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ