Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Կայացավ «Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրով «Մարդու առողջությունը» գիտաբժշկական համաժողովը

Կայացավ «Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրով «Մարդու առողջությունը» գիտաբժշկական համաժողովը

Դեկտեմբերի 10-ին Առողջապահության ազգային ինստիտուտում  «Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրի ներքո կայացավ «Մարդու առողջությունը» տասներորդ ազգային գիտաբժշկական համաժողովը: Համաժողովին մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

 

Գիտաժողովի նպատակն էր Հայաստանում պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ, GMP) համակարգի հաստատումը և  տեղական դեղերի կիրառման քարոզչությունը: Համաժողովը կարևորվեց առողջապահության ոլորտում  նշանակալի իրադարձության կայացմամբ: «Առանձնակի հպարտությամբ եմ ողջունում «Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրով գիտաբժշկական համաժողովի մասնակիցներին, քանզի այսօր միասին առողջապահության ոլորտում լուրջ ձեռքբերում ենք արձանագրում»,- այս մասին իր ելույթում նշեց ՀՀ ԱՆ Դերենիկ Դումանյանը:

 

«Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրով «Մարդու առողջությունը» գիտաբժշկական համաժողովը «Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրով «Մարդու առողջությունը» գիտաբժշկական համաժողովը «Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրով «Մարդու առողջությունը» գիտաբժշկական համաժողովը

 

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ազգային դեղարտադրող «ԼԻԿՎՈՐ» դեղագործական ընկերությունը ստացավ պետական որակի ՊԱԳ (պատշաճ արտադրական գործունեություն, GMP) համապատասխանության հավաստագիր: «Դեղերի որակի ապահովման համակարգի կարևորագույն այս բաղադրիչն արտադրանքի նկատմամբ միջազգայնորեն հաստատված չափորոշիչներով մշտական հսկողության երաշխիք է: Սա երկարատև, համակողմանի ու համակարգված աշխատանքի արդյունք է»,- հայտարարեց նախարարը: Դեղերի արտադրությունը աշխարհի բոլոր երկրներում իրականացվում է պատշաճ արտադրական գործունեւթյան պահանջներին համապատասխան: Այսօր այդ ուղղությամբ հաստատուն քայլերով առաջ են ընթանում նաև ԱՊՀ երկրները: Հայաստանում առաջին քայլն արդեն արված է:


Բժիշկ-դեղաբան, «Մարդու առողջությունը» հիմնադրամի հիմնադիր Դավիթ ՊետրոսյանԲժիշկ-դեղաբան, «Մարդու առողջությունը» հիմնադրամի հիմնադիր Դավիթ Պետրոսյանի հետ զրուցեցինք համաժողովի նպատակի և կարևորության մասին:


–   Պարոն Պետրոսյան, այսօր 10-րդ  հոբելյանական համաժողովն է: Ինչո՞վ է այն առանձնանում, առհասարակ ի՞նչ նպատակ ունի «Մարդու առողջությունը» համաժողովը:


–   Կայացավ «Մարդու առողջությունը» ազգային գիտաբժշկական հերթական համաժողովը:  Այս անգամ համաժողովն ընթացավ «Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրի ներքո: Խորագիրը պատահական չէ ընտրված, քանի որ առաջին անգամ հայ արտադրության դեղագործական ընկերությունը ստացել է GMP հավաստագիր: Հավաստագիրը ոչ թե մենք ենք շնորհել, այլ ընկերությունը երկար ճանապարհ է անցել, արտասահմանից եկել են բազմաթիվ փորձագետներ, դեղագետներ, բազմաթիվ անգամ ուսումնասիրել են դեղարտադրությունը: ՊԱԳ հավաստագիր ստանում են այն դեպքում, երբ դեղարտադրությունը չունի ոչ մի թերություն, ամեն ինչ ներկայացված է պատշաճության բարձր մակարդակովի վրա:

 

«Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրով «Մարդու առողջությունը» գիտաբժշկական համաժողովը «Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրով «Մարդու առողջությունը» գիտաբժշկական համաժողովը «Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրով «Մարդու առողջությունը» գիտաբժշկական համաժողովը


–   Առհասարակ հայկական դեղաշուկայի կարգավորման նորմերը համապատասխանո՞ւմ են միջազգային չափանիշներին:


–   Իհարկե ո՛չ: Մակարդակները շատ տարբեր են: Մենք ունենք դեղարտադրող ընկերություններ, որոնց գործունեությունը թերևս ճիշտ կլիներ որոշ ժամանակով կասեցնել, որովհետև նրանք վստահություն չեն ներշնչում: Ճիշտ է, չի բացառվում նաև, որ այն, ինչ արտադրում են, վնասակար, թունավոր և անորակ չէ, բայց մենք չունենք ոչ մի երաշխիք նշված որակների համար: GMP համակարգն է, որ կարող է երաշխավորել դեղորայքի անվտանգությունը և որակը:


Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել ԶաքարյանՄեր հաջորդ զրուցակիցը Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանն է:


–   Պարոն Զաքարյան, ի՞նչ վիճակում է հայկական դեղարտադրությունը, ի՞նչ  անելիքներ կան ոլորտում:


–   Այսօր դեղագործության համար պատմական օր է. վերջապես երկար տարիների քրտնաջան աշխատանքից հետո հասանք այն արդյունքին, որ առաջին անգամ հայկական դեղարտադրող ընկերությունը` «Լիկվորը», ստացավ GMP պատշաճ արտադրական գործունեության հավաստագիրը: Սա դեռ սկիզբն է, հայկական դեղագործության առաջին քայլերն են: Բոլոր տեղական դեղագործական կազմակերպություններն արդեն ունեն ժամանակացույց, ըստ որի մինչև 2015 թվականի վերջը բոլոր դեղագործական ընկերությունները պետք է ուենան GMP հավաստագրեր: Ի դեպ, հայկական դեղագործական ընկերություններից մեկը ևս հայտ է ներկայացրել` ստանալու GMP հավաստագիր:


–   Բացի արտադրությունից, էլ ինչի՞ն է կանաչ լույս տալիս այս GMP հավաստագիրը:


–   Մեր տեղական դեղարտադրության 50%-ն արտահանվում է ԱՊՀ երկրներ: Ինչո՞ւ հենց ԱՊՀ երկրներ: Որովհետև այս երկրներում, ինչպես Հայաստանում, չեն պահանջում GMP հավաստագիր: Այժմ, երբ այս համակարգը մուտք է գործում հայկական դեղաշուկա, մենք հնարավորություն կուենանք ազատորեն արտահանել մեր դեղարտադրությունը աշխարհի բոլոր երկրներ: Այսինքն` այս համակարգը կանաչ լույս է տալիս հայկական դեղարտադրության արտահանմանը, հետևաբար նպաստում է երկրի տնտեսությանը:  2-րդ կարևոր հանգամանքն այն է, որ աշխարհի դեղագործական քարտեզի վրա հայկական բրենդը կգտնի իր տեղը: Դեղամիջոցը այն արտադրատեսակն է, որով մենք կարող ենք մրցունակ լինել եվրոպական երկրների հետ:

 

«Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրով «Մարդու առողջությունը» գիտաբժշկական համաժողովը «Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրով «Մարդու առողջությունը» գիտաբժշկական համաժողովը «Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրով «Մարդու առողջությունը» գիտաբժշկական համաժողովը  


–   Ի՞նչ չափանիշների պետք է համապատասխանի ընկերությունը, որպեսզի ստանա GMP հավաստագիր:


–   Դա չափանիշների համապատասխանեցման մի ամբողջական գործընթաց է: Բոլորս լավ գիտենք, որ վերջին տարիներին ամեն ինչ չափորոշվում է, այդ թվում` նաև արդյունաբերությունը: Դա միայն որակի հավաստագիր չէ: Այն երկրների առողջապահական տեսչությունները, որտեղ արտահանվում է դեղարտադրությունը, գիտեն, որ տվյալ արտադրությունն արդեն ստուգվել է իր երկրի մասնագետի կողմից և համապատասխանում է միջազգային չափանիշներին:


–   Որքանո՞վ է սպառողը վստահում տեղական դեղարտադրողին: Ինչպիսի՞ն է իրավիճակն այս ոլորտում:


–   Չէի ասի, թե լավ է: Մենք աշխատում ենք այս ուղղությամբ, հստակ գիտակցում ենք խնդիրը: Իսկ խնդիրը գալիս է խորհրդային ժամանակների մենթալիտետից: Այսքան տարիների ընթացքում դեռ չի արձանագրվել որևէ դեպք, երբ ինչ-որ մեկը թունավորվի կամ մահանա տեղական դեղամիջոցից: Մենք արդեն ապացուցել ենք, որ մեր տեղական արտադրանքը որակական առումով չի զիջում արտասահմանյան կամզակերպությունների արտադրանքին: Մենք չենք հոգնում կրկնել` տեղական դեղարտադրողը ձեր կողքին է:


«Աստելլաս» ֆարմա ճապոնական դեղագործական ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր ՄիրզոյանԿոնֆերանսին իրենց զեկուցումներով հանդես եկան դեղագործական մի շարք ընկերություններ: Մեծ էր «Աստելլաս» ֆարմա ճապոնական դեղագործական ընկերության դերը: Այն ո՛չ միայն նպաստեց կոնֆերանսի կայացմանը, այլև բժիշկներին ուղղված սատելիտային զեկույց ներկայացրեց: Զեկույցի մանրամասների մասին զրուցեցինք ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Միրզոյանի հետ:


–   «Մարդու առողջություն» համաժողովը բազմապրոֆիլ է, այն ընդգրկում է առողջության հետ կապված յուրաքանչյուր թեմա, քննարկվում են տարբեր առողջապահական խնդիրներ, բժշկական ձեռքբերումներ, արդյունավետ բուժման մեթոդներ  և այլն: Համաժողովի առաջին մասը նվիրված է Հայաստանում առաջին դեղագործական ընկերությանը, որը ստացավ GMP հավաստագիր: Համաժողովի 2-րդ մասը նվիրված է առողջապահական տարբեր հարցերի քննարկմանը: Հենց այդ մասում «Աստելլաս»-ը ներկայացրեց սատելիտային սիմպոզիում: Մեր լավագույն բժիշկները ներկայացրեցին անմիզապահության, միզուղիների հետ կապված ամենատարբեր խնդիրներ, դրանց հանդեպ ժամանակակից մոտեցումներն ու բուժման մեթոդները, ինչպես նաև աղեստամոքսային տրակտի խանգարումների և դրանց բուժման եղանակների մասին:


–   Ընկերության ո՞ր դեղամիջոցները ներկայացվեցին զեկույցում:


–   Ներկայացվեցին «Ցեֆորալը», «Ուրովակսոմը» և «Դե-նոլը»: «Ցեֆորալը» և «Ուրովակսոմը» ուրոլոգիայում լայնորեն կիրառվող դեղամիջոցներ են, որոնք նախատեսված են միզարձակության հետ կապված խնդիրների բուժման համար: «Դե-նոլը» կիրառվում է աղեստամոքսային տրակտի ամենատարբեր խնդիրների բուժման գործընթացում և շատ վաղուց բժիշկների առօրյա նշանակումներում իր տեղն ունի:


Բեռլին-Խեմի/Մենարինի ընկերությունը, որի տարածքային կառավարիչ Արմենուհի ԱռուստամյանՀամաժողովին մասնակցում էր նաև Բեռլին-Խեմի/Մենարինի ընկերությունը, որի տարածքային կառավարիչ Արմենուհի Առուստամյանը մեզ հետ զրույցում խոսեց ընկերության մասնակցության մասին:


–   Ինչո՞վ է պայմանավորված Բեռլին/Խեմի ընկերության մասնակցությունը կոնֆերանսին, ո՞րն է համագործակցության եզրը:


–   «Մարդու առողջությունը» տասներորդ ազգային գիտաբժշկական համաժողովի հովանավորներից ենք: Մեր ընկերությունն ունի այս տարվա ընթացքում գրանցված 3 նոր դեղամիջոցներ՝ հակահիստամինային դեղամիջոց, ՄԻԳ մանկական միջոցը և սրտաբանության ոլորտում կիրառվող Ռանոլազինը, որն, առհասարակ նորույթ է հայկական դեղաշուկայում:


–   Բացենք փակգծերը՝ ո՞րն է դեղամիջոցի առանձնահատկությունը:


–   Այն ցուցված է քրոնիկ ստենոկարդիայով հիվանդներին, որոնց բուժման գործընթացում շուկայում առկա ավանդական դեղամիջոցները` նիտրատները, այլևս արդյունավետ չեն: Ռանոլազինը նորույթ է, անգամ խումբը դեռ հստակ որոշված չէ, քանի որ մինչև այժմ պարզ չէ ազդեցության մեխանիզմը, չնայած լայնամասշտաբ հետազոտություններ են անցկացվել, ըստ որի ապացուցվել է ստենոկարդիայով հիվանդների կյանքի որակի վրա այս դեղամիջոցի ծանրակշիռ ազդեցությունը:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Հայկ Բաբայան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)`  միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում

Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ