Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Այսուհետ կաթվածի առաջացմանը նպաստող ցանկացած հիվանդություն ենթակա է բուժման մեր երկրում. նոր նյարդավիրաբուժության կենտրոն Երևանում

Այսուհետ կաթվածի առաջացմանը նպաստող ցանկացած հիվանդություն ենթակա է բուժման մեր երկրում. նոր նյարդավիրաբուժության կենտրոն Երևանում

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում բացվեց Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը, որն առաջինն ու միակն է Հայաստանում:

 

Բացման արարողությանը մասնակցեցին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, նյարդավիրաբուժության նահապետ Սուրեն Զոհրաբյանը: Կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ Ռուբեն Ֆանարջյանը հյուրերին ծանոթացրեց կենտրոնի հետ, այնուհետև նորաբաց լսարանում տեղի ունեցավ բացման արարողությունը:

 

Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոն Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոն Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոն

 

Առաջին հիվանդանոցում այս կենտրոնը գործում է արդեն չորս տարի, սակայն չուներ ժամանակակից սարքավորումներ և վերապատրաստված մասնագետներ: Առողջապահության նախարարը ցավով նշեց, որ մեր երկրում շատ բարձր է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից մահացության ցուցանիշը: Հիվանդների կեսը կամ մահանում է, կամ կորցնում կյանքի որակը` ձեռք բերելով հաշմանդամություն: Առողջապահության նախարարի համոզմամբ` այսուհետ կենտրոնի գործունեությունը կնպաստի այս թվի նվազմանը:


ԵՊԲՀ ռեկտոր Միքայել ՆարիմանյանՆերկաներին ողջունեց նաև Միքայել Նարիմանյանը. «Տարիներ առաջ մեր բուհի շրջանավարտ Արթուր Գրիգորյանը, ում մայրն այսօր դահլիճում է, հանդես եկավ շատ կարևոր նախաձեռնությամբ` վերադառնալ իր մայր բուհն ու այստեղ ստեղծել ինվազիվ նյարդավիրաբուժության բաժանմունք: Սկսվեցին աշխատանքները, աստիճանաբար ընդլայնվեցին գործառույթները: 2013թ. սեպտեմբերին կլինիկայում աշխատելու հրավիրեցինք նյարդավիրաբույժների, որով մեկնարկվեց նոր փուլ: Այսօր մենք տեսնում ենք դրա արդյունքը: Ուզում եմ շնորհակություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին և իրենց լուման ունեցան այս գործընթացում»:


Միջոցառմանը ներկա էր նաև Արթուր Գրիգորյանի մայրը` Ադա Թադևոսյանը, ով ժամանակին իր ներդրումն է ունեցել ծրագրի մեջ:

 

ԵՊԲՀ շրջանավարտ, Ատլանտայում հայտնի նյարդավիրաբույժ Արթուր Գրիգորյանի մայրը` Ադա Թադևոսյան«Մի անգամ շատ լուրջ զրուցեցի նրա հետ: Ասացի, որ ինչքան էլ հաջողակ նյարդավիրաբույժ լինես, դու պարտք ունես. վերադարձրու այն համալսարանիդ, հայրենիքիդ»,- պատմում է տիկին Ադան: Նորաստեղծ կենտրոնի ղեկավար Ռուբեն Ֆանարջյանին նա հանձնեց խորհրդանշական ճենապակյա զանգը: Արթուր Գրիգորյանի մորն այն տվել էր իր գործընկերներից մեկն ու հորդորել. հնչեցնել այնտեղ, որտեղ մարդկանց օգնել է պետք: Աշխարհում հայտնի հայ նյարդավիրաբույժի օգնությամբ Առաջին համալսարանական կլինիկայի նյարդաբանության բաժանմունքը համալրվեց սրտանոթային հիվանդությունների ու գլխուղեղի կաթվածի կանխարգելման և բուժման սարքավորումներով: Վերապատրաստված հայ նյարդավիրաբույժները կարող են և՛ հետազոտել, և՛ վիրահատել:

Միքայել Նարիմանյանը մեզ հետ զրույցում խոսեց կենտրոնի ստեղծման պատմության և հեռանկարային ապագայի մասին:


Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում  բացվեց Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում  բացվեց Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում  բացվեց Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը


Պարոն Նարիմանյան, կենտրոնի ստեղծման, մտահաղացման պատմությունից խոսենք…


Ինչպես նշեցի իմ ելույթի ժամանակ, Արթուր Գրիգորյանը, ով Ատլանտայում այսօր բավականին հայտնի ու պահանջված նյարդավիրաբույժ է, վերադառնալով Հայաստան, նախաձեռնում է հիմնել մի կենտրոն, որի գործառույթների մեջ պետք է մտներ ուղեղի կաթվածի նյարդավիրաբուժական բուժումը: Մինչ այդ մեզ մոտ նյարդավիրաբուժական բուժում կազմակերպվում էր, սակայն այժմ կկիրառվի ներանոթային մոտեցումը, ինչը շատ ավելի քիչ տրավմատիկ է: Իհարկե՛, Հայաստանում կատարվել են նման միջամտություններ, սակայն իրականցվել են արտասահմանյան մեր գործընկերների կողմից: Գիտակցելով մեր մասնագետների վերապատրաստման անհրաժեշտությունը, ձեռնամուխ եղանք այն կազմակերպել ԱՄՆ-ում` ի դեմս Ռուբեն Ֆանարջյանի: Այսօր կենտրոնը հագեցած է թե՛ տեխնիկական, թե՛ մասնագիտական ռեսուրսով: 

 

Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ Ռուբեն Ֆանարջյան «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ-մասնաճյուղի գործադիր տնօրեն Խորեն Բանդազյանը, նույն կառույցի տնօրեն Իրինա Լազարյանը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյան


Ի՞նչպիսին պետք է լինի կենտրոնի գործունեությունն ու զարգացումը:


Համակարգված պետք է լինի նաև հեռանկարը: Պետք է մտածել գլխուղեղի կաթվածի ո՛չ միայն վիրաբուժական բուժման, այլև կանխարգելման եւ վաղ ախտորոշման մասին: Ինչպես ասաց նախարարը, այստեղ պետք է ցանց, ծրագիր ստեղծել, որ պացիենտը հիվանդանոցում հայտնվի այն ժամանակամիջոցում, երբ հնարավոր կլինի կանխարգելել ինսուլտի զարգացումը: Այս խնդրի լուծման համար ծրագրում պետք է ակտիվորեն ներգրավված լինեն նաև առաջնային օղակի բժիշկները: Սա մեծ քայլ է` ուղղված հայկական նյարդավիրաբուժության զարգացմանը: Այսպիսի կենտրոնների ստեղծումը նպաստում է նաև կրթական ծրագրերի ստեղծմանն ու դրանց իրականացմանը:


Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ Ռուբեն ՖանարջյանԿենտրոնի և հայկական նյարդավիրաբուժության մասին լրագրողների հարցերին պատասխանեց Ռուբեն Ֆանարջյանը:


Ինչպիսի՞ն է վիճակագրությունն այս ոլորտում:


Ամեն տարի Հայաստանում մենք ունենում ենք 5000-6000 գլխուղեղի կաթվածով հիվանդներ: Այս թվի կեսը կազմում են իշեմիկ ինսուլտները , մյուս կեսը` արյունազեղումները: Տարեկան մենք ունենում ենք զարկերակային անևրիզմաների պատռվածքով շուրջ 450 հիվանդ: Ցավալին այն է, որ հիվանդանոցային համալիր հասնում են ընդամենը 100-ը: Պատճառները մի քանիսն են. շատ դեպքերում անհետևողականության պատճառով հիվանդը մահանում է մինչև հիվանդանոցային համալիր հասնելը, որոշների դեպքում պատճառը տեղեկացվածության պակասն է, իսկ բնակչության մի ստվար մասի համար պատճառ է անվճարունակությունը: Գլխուղեղի կաթվածի դեպքում մահացությունը կազմում է 52%, իսկ հետվիրահատական մահացությունները` 12%: Այսինքն, բուժումը կարող է լինել արդյունավետ:

 

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում  բացվեց Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում  բացվեց Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում  բացվեց Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը


Ինչու՞մ է կենտրոնի բացառիկությունը:


Կենտրոնի բացառիկությունը նրանում է, որ այժմ կան բոլոր հնարավորությունները՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ տեխնոլոգիաների և բուժման մեթոդների հարցում: Հիվանդը կարիք չունի իր բուժումը պլանավորել արտասահմանում, քանի որ բոլոր այն հիվանդությունները, որոնք նպաստում են կաթվածի առաջացմանը, մեր կենտրոնում ենթակա են բուժման: Մենք պարտականություն ենք վերցրել մեզ վրա իրականացնելու ո՛չ միայն բուժական ծրագիր, այլև՝ կրթական: Այն պետք է վերաբերի ո՛չ միայն առաջնային օղակի, շտապ օգնության բժիշկներին, նյարդաբաններին, նյարդավիրաբույժներին, այլև մարզային բժիշկներին:

 

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում  բացվեց Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում  բացվեց Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյան


Ի՞նչ խնդիրներ կլուծվեն կենտրոնի գործունեության մեկնարկով:


Միակ նպատակը, որ ունեցել ենք 4 տարի առաջ կենտրոնը հիմնելու նախաձեռնությունը սկսելուց ի վեր, լավացնել բուժման արդյունավետությունը, նվազեցնել մահացության և հաշմանդամության ցուցանիշը: 4 տարվա ընթացքում հետվիրահատական մահացությունների ցուցանիշը 25%-ից նվազել է մինչև 12%: Ճիշտ է`առաջնային պայքարը մենք մղում ենք հիվանդի կյանքի համար, բայց չմոռանանք նաև, որ մեր նպատակը կյանքի բարձր որակն ապահովելն է:

 

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում  բացվեց Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում  բացվեց Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում  բացվեց Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը


Կենտրոնում իրականացվող ծառայությունները հասանելի կլինե՞ն լայն զանգվածների համար:


Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ չկա անվճար բժշկություն: Պետք է ուրախությամբ նշել, որ վերջին տարիներին շատացել են մարդիկ, ովքեր օգտվում են բժշկական ապահովագրությունից: Նյարդավիրաբուժությունը ծախսատար է, եկամտաբեր չէ, և միակ արդյունքը մարդկանց փրկված կյանքն է: Յուրաքանչյուր հիվանդի համար պետությունը գումար է տրամադրում, բայց դա, իհարկե՛, բավարար չէ ամբողջական բուժում ստանալու համար: Դեղորայքը և հիվանդի խնամքը վերակենդանացման բաժանմունքում իրականացվում է պետպատվերի շրջանակներում, մնացյալ ծախսերը հոգում է պացիենտը:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ