Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Վերարտադրողական առողջությունը` հայ և ռուս մասնագետների ուշադրության կենտրոնում

Վերարտադրողական առողջությունը`  հայ և ռուս մասնագետների ուշադրության կենտրոնում

«Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների առավելագույն արդյունքի ապահովումը ձվարանների  վերահսկելի  խթանման անհատական մոտեցման դեպքում» թեմայով գիտագործնական  համաժողովը Երևանում միավորել է ոլորտի   հայ և ռուս  մասնագետներին: Համաժողովին մասնակցելու նպատակով մեր երկիր է ժամանել ռուսական առաջատար մասնագետների պատվիրակություն:   Ողջունելով  համաժողովի մասնակիցներին`  առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց.


«Մոր և մանկան առողջության պահպանման բոլոր ծրագրերը գտնվում են Հայաստանի Հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում և ընդգրկված են կառավարության գերակա ուղղությունների ցանկում։  Իսկ վերարտադրողական առողջության առանձին ծրագրեր նաև  ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ուշադրության կենտրոնում են»,- ասաց Արմեն Մուրադյանը` բարձր գնահատելով  բարեգործական մի շարք կազմակերպությունների, այդ թվում` Ռիտա Սարգսյանի հովանու ներքո գործող «Արագիլ» հիմնադրամի ներդրումը Հայաստանի և Արցախի անապահով ընտանիքների համար  անպտղության խնդրի հաղթահարման նպատակով կիրառվող ժամանակակից օժանդակ տեխնոլոգիաներից և դեղամիջոցներից օգտվելու հնարավորություն ստեղծելու համար:


Նա տեղեկացրեց, որ օրեր առաջ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ  Մոսկվայում կայացած պաշտոնական հանդիպման ժամանակ, քննարկելով մեր երկրների առողջապահական համակարգերի համագործակցության զարգացման հեռանկարները, անդրադարձ է կատարվել նաև մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում իրականացվող համատեղ արդյունավետ ծրագրերին։


Նշվեց, որ փոքրաթիվ բնակչություն և ցածր ծնելիություն ունեցող  երկրներում, ինչպիսին այսօր Հայաստանն է, անպտղության խնդիրը  խիստ արդիական է։ Նախարարը շեշտեց, որ այս հիմնախնդրի հաղթահարման ուղղությամբ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, արտամարմնային բեղմնավորման ժամանակակից ծրագրերը վկայում են, որ վերարտադրողական առողջության ոլորտում ևս կան որոշակի ձեռքբերումներ:


Վերարտադրողական առողջությունն ընդունված է համարել առողջապահության ամենակարևոր ոլորտներից մեկը, որը բնորոշում է ոչ միայն բնակչության որոշակի հատվածի առողջությունը, այլև մարդկանց բարեկեցությունը,  ծնելիությունն ու  բնական աճը:


Այսօր Հայաստանում վերարատադրողական տարիքի մեկ կնոջ հաշվով ծնելիության գումարային գործակիցը կազմում է 1.7, որն ազգաբնակչության պարզ վերարտադրություն  չի ապահովում։


1997-1998թթ. Հայաստանի Հանրապետությունում կատարված հետազոտության արդյունքներով  կանանց շրջանում անպտղության մակարդակը բավականին բարձր էր` մոտ 32%, որից առաջնայինը` 3,5%, երկրորդայինը` 28,5%։ Դրանք մի քանի անգամ գերազանցում էին զարգացած երկրների  նույն ցուցանիշներին և կրկնակի անգամ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 1993թ. սահմանված ճգնաժամային մակարդակին (15 %), որի դեպքում անպտղությունը դիտվում է որպես երկրի ժողովրդագրության վրա ազդող հիմնական գործոն: Իրավիճակի բարելավմանը մեծապես նպաստեցին ՀՀ կառավարության  «Մոր և մանկան առողջության բարելավման ռազմավարությունը 2003-2015թթ.» և «Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ռազմավարությունը, ծրագիրն ու գործողությունների  ժամանակացույցը 2007-2015թթ.» որոշումները: Որպես թիրախ էին նախանշվում նաև անպտղության կանխարգելման և բուժման արդյունավետության բարձրացումը, անպտուղ ամուսնության ախտորոշման և բուժման արդիականացումը: Իրականացված ծրագրերի արդյունքում 2009 թ. կատարված ուսումնասիրություններով 1998-ի համեմատությամբ Հայաստանում անպտղության ցուցանիշը կրճատվել էր 2 անգամ և կազմում էր 16.8 տոկոս, որից առաջնային անպտղությունը՝ 5,4, երկրորդայինը` 11,3։ Սակայն ակնհայտ է, որ դեռևս շատ անելիքներ կան ցանկալի արդյունքներին հասնելու համար։ Խնդրի հաղթահարման նպատակով Հայաստանի կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունները հաջողությամբ համագործակցում են Ռուսաստանի Դաշնության մի շարք կազմակերպությունների, այդ թվում`  «Մարդու վերարտադրության կենտրոն ոչ կոմերցիոն գործընկերություն» հասարակական կազմակերպության հետ։ 


Գիտագործնական համատեղ այս համաժողովի շրջանակում Մոսկվայից ժամանած ճանաչված մասնագետները, պրոֆեսորներ Վալերի Զդանովսկին, Տատյանա Նազարենկոն, Էմմա Վարդանյանը, Քսենյա Կրասնոպոլսկայան և մյուսները  Հայաստանի  իրենց   գործընկերներին կներկայացնեն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ժամանակակից մոտեցումներն ու իրենց փորձը։ 


Համաժողովը նախաձեռնել են «Մարդու վերարտադրության կենտրոն ոչ կոմերցիոն գործընկերություն» հասարակական կազմակերպությունը (Ռուսաստանի Դաշնություն) Հայաստանի իր գործընկերոջ` Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հետ:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ