Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Ուռուցքաբանությունը՝ ոչ ուռուցքաբանների համար. Հայ օգնության ֆոնդի կազմակերպած սեմինարին մասնակցեցին մարզային բժիշկները

Ուռուցքաբանությունը՝ ոչ ուռուցքաբանների համար. Հայ օգնության ֆոնդի կազմակերպած սեմինարին մասնակցեցին մարզային բժիշկները

Հանրապետության տարբեր մարզերից ընտանեկան բժիշկներ Երևանում՝ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում, մասնակցեցին «Ուռուցքների վերահսկում» խորագրով սեմինարի:

 

Հայ օգնության ֆոնդի հայաստանյան մասնաճյուղի առողջապահական ծրագրերի համակարգող Համբարձում Սիմոնյանը «Մեդ Պրակտիկ»-ի հետ զրույցում ներկայացրեց, որ հանդիպումը նախատեսված է ոչ ուռուցքաբանների համար՝ նպատակ ունենալով նրանց փոխանցել անհրաժեշտ բազային գիտելիքներ: Թիրախում հատկապես մարզերի առաջնային օղակների բժիշկներն են:  


Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի առողջապահության ծրագրերի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Գևորգ ՅաղջյանՀայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի առողջապահության ծրագրերի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Գևորգ Յաղջյանը սեմինարի բացման խոսքում բժիշկներին ներկայացրեց քաղցկեղով հիվանդացության վերաբերյալ տվյալները, համաձայն որոնց՝ Հայաստանում հիվանդները թիվը միջինում 38.000 է, և տարեկան աճում է մոտավորապես 4%-ով: «Դա նշանակում է, որ քաղցկեղը Հայաստանում, իրավամբ, խնդիր է, ընդ որում, ոչ այն պատճառով, որ չունենք լավ մասնագետներ, այլ կարևորված է շուտ հայտնաբերելը, ինչը բուժման ադյունավետության գլխավոր պայմաններից է:  2007թ. Հայաստանի կառավարությունը, ընդունելով իրավիճակի լրջությունը, որոշում կայացրեց. ստեղծել Հայաստանի ուռուցքաբանության գերազանցության նոր կենտրոն, օգնել պետական վարկով գնել անհրաժեշտ գործիքը՝ ցիկլոտրոնը: Վերջինիս օգնությամբ՝ արտադրելով համապատասխան իզոտոպներ և  ներմուծելով մարդու օրգանիզմ, կարող ենք հայտնաբերել քաղցկեղի բջիջները մոլեկուլյար մակարդակում»,- նշեց Գ. Յաղջյանը: Նրա խոսքով. սա միջուկային բժշկության կենտրոնի ստեղծման գաղափար է՝ հետագա զարգացման միտումով: Հաջորդիվ. կենտրոնը կունենա ռադիացիոն ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունքներ: «Ես՝ աշխատելով Ազգային մրցունակության հիմնադրամում որպես բժշկական ծրագրերի ղեկավար, կոորդինացնում եմ այս գործընթացը:


Հայ օգնության ֆոնդի հայաստանյան մասնաճյուղի առողջապահական ծրագրերի համակարգող Համբարձում ՍիմոնյանՍեմինարի նպատակներից է նաև բժիշկներին նորագույն մեթոդներին ծանոթացնելը, ուստի մենք տեղեկատվությամբ կիսվեցինք նրանց հետ, թե ներկայում ինչ է կատարվում Հայաստանում: Այսօր բժիշկներին ներկայացրեցի հենց Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնը:»,- «Մեդ Պրակտիկ»-ի հետ զրույցում մանրամասնեց պարոն Յաղջյանը:  


«Մեդ Պրակտիկ»-ը զրուցեց նաև ուռուցքաբանության տարբեր ոլորտները ներկայացնող բժիշկների հետ, ովքեր սեմինարի ժամանակ հանդես եկան դասախոսություններով:

 

Հայ օգնւթյան ֆոնդի կազմակերպած սեմինարին մասնակցեցին մարզային բժիշկները Հայ օգնւթյան ֆոնդի կազմակերպած սեմինարին մասնակցեցին մարզային բժիշկները Հայ օգնւթյան ֆոնդի կազմակերպած սեմինարին մասնակցեցին մարզային բժիշկները  


Ներսես Քարամյան. Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային մասնագետ, Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկագիտության ամբիոնի դոցենտ


Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային մասնագետ, Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկագիտության ամբիոնի դոցենտ Ներսես ՔարամյանՆման միջոցառումները ո՛չ միայն շատ օգտակար են, այլև՝ անհրաժեշտ: Յուրաքանչյուր բժիշկ զբաղվում է իր գործով, սակայն չկա համընդհանուր պատկերացում, թե ինչ է պետք անել ուռուցքների դեմ պայքարելու համար: Պետք է լինի մի ամբողջական ծրագիր, քայլերի հերթականություն և կրի համընդհանուր բնույթ: Կլինիկական աշխատանքը մեզ մոտ գրեթե անթերի է, քանի որ շատ լավ մասնագետներ ունենք բոլոր ոլորտներում, պարզապես խնդիրն այն է, որ դեռ չենք կարողանում գործողությունները համակցել մեկ ամողջականության մեջ: Նման հանդիպումները կօգնեն, որ նաև դա ստացվի: 

 

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի առողջապահության ծրագրերի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Գևորգ Յաղջյան Հայ օգնւթյան ֆոնդի կազմակերպած սեմինարին մասնակցեցին մարզային բժիշկները Հայ օգնության ֆոնդի հայաստանյան մասնաճյուղի առողջապահական ծրագրերի համակարգող Համբարձում Սիմոնյան


Հրանտ Կարապետյան. Հայաստանի պալիատիվ օգնության ասոցիացիայի նախագահ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պալիատիվ օգնության ծառայության ղեկավար


Հայաստանի պալիատիվ օգնության ասոցիացիայի նախագահ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պալիատիվ օգնության ծառայության ղեկավար Հրանտ ԿարապետյանՊալիատիվ է կոչվում այն օգնությունը, որը տրվում է ծանր, անբուժելի հիվանդությամբ տառապողներին՝  նպատակ ունենալով հնարավորինս բարձրացնել նրանց կյանքի որակը: Այսօրվա դասախոսությունն ընդհանուր ծանոթացում էր պալիատիվ օգնությանը, նրա ներդրման համար Հայաստանում կատարված աշխատանքին, առկա բացերին: Սկսած 2013 թվականից չորս պիլոտային խումբ աշխատեց, որոնցից երկուսը՝ մարզերում (Վանաձորում և Արարատում): Ծրագիրն իրականացվեց և ավարտվեց նախորդ ամիս: Հիմք ընդունելով կատարված արդյունավետ աշխատանքը՝ կառավարությունը կքննարկի հետագա ֆինանսավորում տրամադրելու հարցը: Կարծում եմ՝ սա օգտակար կլինի հատկապես մարզերի բժիշկներին, քանի որ հիվանդների քանակը ավելի քան շատ է՝ տարեկան մոտավորապես 100.000:


Երևանի պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի ավագ լաբորանտ, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիոթերապիայի կլինիկայի բժիշկ Դավիթ ԶոհրաբյանԴավիթ Զոհրաբյան. Երևանի պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի ավագ լաբորանտ, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիոթերապիայի կլինիկայի բժիշկ


Դասախոսությունը վերնագրված է «Քիմիաթերապիա. ի՞նչ է դա»: Քանի որ այստեղ հավաքված են ընտանեկան բժիշկները, առաջնային օղակի մասնագետները, մենք փորձում ենք քիմիաթերապիայի մասին բազային տեղեկատվություն փոխանցել, որպեսզի ճիշտ պատկերացում կազմեն, կարողանան ճիշտ ուղղորդել պացիենտին: Մեր հայ հասարակության մեջ կա այն կարծրատիպը, որ քիմիաթերապիան փորձ է դատապարտված կյանքը քիչ երկարաձգելու. սա չհիմնավորված բացասական վերաբերմունք է: Պետք է ճիշտ ներկայացնել, որպեսզի հաղթահարվի այդ կարծրատիպը:


«Դիագնոստիկա» բժշկական միավորման համակարգչային տոմոգրաֆիայի բաժնի վարիչ Հարություն ՄուրադյանՀարություն Մուրադյան.  «Դիագնոստիկա» բժշկական միավորման համակարգչային տոմոգրաֆիայի բաժնի վարիչ


Այսօր ներկայացնելու եմ ոչ ավանդական և  ոչ այնքան տարածված մեթոդ, որն առայժմ Հայաստանում չի կիրառվում, սակայն շուտով կներդրվի: Ես համակարգչային տոմոգրաֆիայի մասնագետ եմ, սակայն զուգահեռաբար  ուսումնասիրել եմ նաև նոր համակցված մեթոդը: Շատ խնդիրներ, որոնք ուռուցքաբանության մեջ նախկինում համարվում էին անլուծելի, կստանան լուծում: Այդ մեթոդին և այլ հրատապ խնդիրներին նվիրված այսօրվա դասախոսությունն անհրաժեշտ է առաջին օղակի մասնագետներին, որպեսզի նրանք տեղեկացված լինեն՝ որ դեպքում, ինչպես, ում ուղղորդեն պացիենտին:  

 

Հայ օգնւթյան ֆոնդի կազմակերպած սեմինարին մասնակցեցին մարզային բժիշկները Հայ օգնւթյան ֆոնդի կազմակերպած սեմինարին մասնակցեցին մարզային բժիշկները Հայ օգնւթյան ֆոնդի կազմակերպած սեմինարին մասնակցեցին մարզային բժիշկները


Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Ալբերտ ՄարտիրոսյանԱլբերտ Մարտիրոսյան. Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի փոխնախագահ


Այսօր իմ օրակարգում է՝ ծանոթացնել ապացուցողական բժշկության խնդիրներին, նպատակներին, Հայաստանում դրանց սկզբունքային կիրառությանը: Ճիշտ է, ես ընտրել եմ կրծքագեղձի սքրինինգի հետ կապված թեման, սակայն նպատակս առավելապես ուղղված է ապացուցողական բժշկության հիմունքներին ծանոթացմանը, որպեսզի մեր բժիշկները ևս շարժվեն միջազգային ճանաչում ունեցող չափորոշիչներով: Ապացուցողական բժշկության ասոցիացիան ընդամենը մեկ տարեկան է, ինչ գործում է և գլխավոր խնդիրը, որ տեսնում ենք, կրթվածության, տեղեկացվածության ցածր մակարդակն է:


Արյունաբան, պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի աշխատակից Երվանդ ՀակոբյանԵրվանդ Հակոբյան. արյունաբան, պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի աշխատակից


Իմ դասախոսության վերնագիրն է՝ «Երբ հիշել արյունաբանին»: Կներկայացվեն այն դեպքերը, որոնք պահանջում են արյունաբանին դիմելու արագ և ճիշտ կողմնորոշում: Դա մեծապես կօգնի շատ խնդիրների ժամանակին կանխարգելմանը: Կփորձենք վերացնել այս մասով գոյություն ունեցող թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ բացերը: Ինձ թվում է՝ նման միջոցառումները շատ օգտակար են. ինչպես ասում են՝ կաթիլ-կաթիլ քարն էլ է ծակվում:


Արարատի մարզում ընտանեկան բժիշկ Անժելա Հարությունյան«Մեդ Պրակտիկ»-ի հետ զրույցում սեմինարի մասնակից, Արարատի մարզում ընտանեկան բժիշկ Անժելա Հարությունյանը մեծապես կարևորեց նմանատիպ հանդիպումները.


Շարունակական կրթությունը շատ կարևոր է, կարևոր է նաև՝ նախաձեռնող լինելը, մշտապես տարբեր ծրագրերին մասնակցելը: Մենք նման հանդիպումներում նախ՝ ձեռք ենք բերում նոր գիտելիքներ, երկրորդը՝ ճանաչելով փորձառու մասնագետներին, այցելելով արդիականացված կլինիկաներ, պատկերացում ենք կազմում՝ ում և որտեղ ուղղորդել պացիենտին:

 

Հայ օգնւթյան ֆոնդի կազմակերպած սեմինարին մասնակցեցին մարզային բժիշկները

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ