Իրադարձություններ Հայաստանում
Բնակչության 25%-ը ռևմատիկ հիվանդություններով է տառապում. կայացավ Հայաստանի ռևմատոլոգների 3-րդ գիտաժողովը

Հունիսի 27-ին «Մոսկվայի տանը» մեկնարկեց Հայաստանի ռևամտոլոգների 3-րդ գիտաժողովը: Գիտաժողովը ներառում է ռևմատոլոգիայի առավել կարևոր ուղղությունները, որոնք պետք է նպաստեն հայաստանյան ռևմատոլոգիայի զարգացմանը և ռևմատիկ հիվանդություններով պացիենտների բուժման արդյունավետության բարձրացմանը: Գիտաժողովին մասնակցում էին նաև Ռուսաստանի Դաշնությունից ժամանած առաջատար մասնագետներ:
Գիտաժողովի նպատակի և կազմակերպիչների առջև դրված առաջադրանքների մասին զրուցեցինք Երևանի գլխավոր ռևմատոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմինե Հարոյանի հետ:
– Տիկին Հարոյան, Հայաստանի ռևմատոլոգների արդեն 3-րդ գիտաժողովն է: Ինչո՞վ կտարբերվի այս գիտաժողովը: Ի՞նչ խնդիրներ են ձեր առջև դրված:
– Գիտաժողովներն արդեն պարբերական բնույթ են կրում: Տարվա մեջ 1-2 անգամ փորձում ենք այսպիսի հանդիպումներ կազմակերպել: Փորձում ենք մեր բժիշկներին ծանոթացնել այս ոլորտի նորագույն ձեռքբերումների հետ, որոնք վերաբերվում են ո՛չ միայն բուժմանը, այլև ախտորոշմանը, պացիենտի հանդեպ նոր մոտեցումներին, ևարդենկիրառվում են առաջատար երկրներում: Մեր առջև դրված խնդիրներից մեկը նաև առաջնակարգ արտասահմանյան մասնագետների ներկայությունն է այս կոնֆերանսներին, ինչը փորձի փոխանակման և մասնագիտական նոր գիտելիքների ձեռքբերման համար հիանալի հնարավորություն է: Նրանք ո՛չ միայն գիտնականներ են, այլև պրակտիկ բժիշկներ` իրենց գործի գիտակներ:
![]() |
![]() |
![]() |
– Որո՞նք են Հայաստանում ռևմատոլոգիայի հրատապ խնդիրները:
– Առհասարակ ռևմատիկ հիվանդությունների դեպքում առաջնային խնդիրը ժամանակին կատարված ախտորոշումն է: Փորձը ցույց է տալիս, որ ինչքան շուտ է ախտորոշվում հիվանդությունը, այնքան արդյունավետ է լինում բուժումը: Ռևմատիկ հիվանդություններով պացիենտները մեծամասամբ երիտասարդներ են, և հուզող խնդիրը նրանումէ, որ ռևմատիկ հիվանդությունները շատ հաճախ բերում են հաշմանդամության: Ժամանակին սկսված բուժումը, երբ դեռ չկան անդառնալի փոփոխություններ օրգազնիզմում՝հոդերում, հյուսվածքներում, կերաշխավորի հաշմանդամության բացառումը կամ, ծայրահեղ դեպքում այն կհետաձգվի: Մասնավորապես. Հայաստանում պետք է բարձրացնել առաջնային օղակի բժիշկների մասնագիտական որակավորումը, որպեսզի նրանք ճիշտ ժամանակին ուշադրություն դարձնեն այն փոփոխությունների վրա, որոնք պահանջում են ուշադրություն և արագ արձագանք:Դեռևս չկա համապատասխան մոտեցում այս հիվանդներին, սակայն փաստ է , որ երկրի բնակչության 25%-ն ունի այս կամ այն ռևմատիկ հիվանդությունը: Այս հիվանդություններն ունեցող պացիենտները չեն ստանում բավականաչափ ուշադրություն, անհրաժեշտ դեղորայք, չեն մտնում պետպատվերի շրջանակի մեջ:
![]() |
![]() |
![]() |
– Դուք հնարավորություն ունեք լայն զանգվածներին ուղղելու ձեր խոսքը: Ի՞նչ խորհուրդ, հորդոր կուղղեք ընթերցողներին:
– Առաջին հերթին ուզում եմ բժիշկներին դիմել: Պետք է միշտ կատարելագործվել, բարձրացնել որակավորումը, միշտ ձգտել ավելիին, տեղյակ լինել համաշխարհային բժշկության տենդենցներին, ոլորտի նորագույն ձեռքբերումներին: Մեր հասարակությունը, ցավոք, տարվում է ինքնաբուժությամբ: Շատ հաճախ, երբ անհրաժեշտէ մասնագետի օգնություն, պացիենտը դիմում է ծանոթներին, բարեկամներին, հարևաններին, իսկ բժշկին դիմում է միայն այն դեպքում, երբ օգնություն ցուցաբերելն արդեն շատ ավելի դժվար է և ռիսկային:
Զրուցեցինք բ.գ.դ., պրոֆեսոր, Ռուսաստանի հետդիպլոմային ուսուցման բժշկական ակադեմիայի ռևմատոլոգիայի ամբիոնի վարիչ Վլադիմիր Բադոկինի հետ:
– Ձեր այսօրվա զեկույցի թեման օստեարթրոզն է: Ի՞նչ խնդիրներ եք տեսնում հիվանդության վարման և բուժման գործընթացում:
– Ցավոք, այս հիվանդությունը շատ տարածված է ամբողջ աշխարհում: Ամբողջ խնդիրը նրանում է, որ սա միատարր հիվանդություն չէ, այդ պատճառով էլ դժվար է գտնել մի դեղահաբ, որը համապատասխանի բոլոր հիվանդներին: Այն դեղը, որը կարող է փրկություն լինել մի հիվանդի համար, մյուսի համար կարող է բնավ արդյունավետ չլինել: Բուժման գործընթացում դեղի ընտրությունը շատ կարևոր է: Պետք է հաշվի առնել, թե որտեղ է զարգացել հիվանդությունը, ինչ տեսակի օստեոորթրոզ է զարգանում: Ցավոք, շատ դեղեր, որոնք նախկինում բուժման միջոց էին համարվում, չարդարացրին բժիշկների սպասումները: Հիմա կան նոր տվյալներ, նոր մեթոդներ, որոնք խոստանում են հեղաշրջում կատարել ոլորտում:
![]() |
![]() |
![]() |
– Կա՞ հիվանդության տարածվածության մասին վիճակագրություն:
– Այո, և դրանք շատ մտահոգիչ են: 50 տարեկանից բարձր մարդկանց 50%-ը օստեոարթրիտ ունի: 70 տարեկանից բարձր բոլոր մարդիկ տառապում են այս հիվանդությամբ:
Զրուցեցինք նաև «Նասոնովի անվան ռևմատոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ»-ի բժիշկ, Դաշնային պետական բյուջետային հաստատության պրոֆեսոր, բ.գ.դ. Ս.Կ. Սոլովյովի հետ:
– Ի՞նչ խնդիրներ կան ռևմատոլոգիայի ոլորտում: Ի՞նչն է անհանգստացնում ռևմատոլոգներին ամբողջ աշխարհում:
– Ամենահրատապ և կարևոր խնդիրը վաղ ախտորոշումն է: Որքան շուտ ախտորոշվի հիվանդությունը, այնքան քիչ կլինեն կողմնակի ազդեցությունները, այնքան արդյունավետ կլինի թերապիան, կպակասեն հիվանդության դրամատիկ զարգացումները: Ստանդարտ, դասական դեղերը, որոնք մենք կիրառում ենք (երբեմն նույնիսկ առանց վերահսկողության), բերում են տարբեր օրգանների ծանր ախտահարման, որոնց բուժումը, հետևանքների վերացումը շատ ավելի թանկ է և դժվար:
![]() |
![]() |
![]() |
– Եթե մասնավորեցնենք, հատկապես կարմիր գայլախտի դեպքում ի՞նչ խնդիրների ենք հանդիպում:
– Այստեղ առաջին պլանում երկու խնդիր կա: Գլյուկոկորտիկոիդային հորմոնների ճիշտ ընտրությունը, որոնցով սկսվում է կարմիր գայլախտի բուժումը, ժամանակին իսկական հեղաշրջում առաջացրեց խնդրի լուծման հարցում: Սկզբանական շրջանում այն նշանակվում էր հնարավորինս սահմանափակ քանակությամբ և տալիս բավականին դրական արդյունքներ` լավ ինքնազգացողություն և կյանքի տևողության երկարում: Միայն հիմա, երբ արդեն տևական ժամանակ այս մեթոդը կիրառվում է, պարզվեցին դրանց կողմնակի ազդեցությունները և վտանգավորությունը: Այսօր սակայն ամբողջ աշխարհում բժշկությունը սկսեց գնահատել դեղերի արդյունավետությունը` ըստ կյանքի որակի վրա դրանց ազդեցության, ըստ այդմ առաջացան բուժման նոր մոտեցումներ, նոր դեղեր: Հարկավորէ ընտրել դեղ, որ լինի և՛ արդյունավետ, և՛ անվտանգ:
Հայաստանի ռևմատոլոգների 3-րդ գիտաժողովը կայացավ նաև գերմանական «Շտադա» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ջանքերով: Մեր զրուցակիցը «Շտադա» դեղագործական ընկերության բժշկական ներկայացուցիչ Արաքսյա Գրիգորյանն է:
– Մենք բազմիցս խոսել ենք «Շտադա» դեղագործական ընկերության գործունեության մասին, այս անգամ՝մասնավորեցնեմ. ի՞նչ ներդրում ունի «Շտադան» Հայաստանում ռևմատոլոգիայի զարգացման գործում:
– Շտադա» գերմանական դեղագործական ընկերության գործունեության քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում այսպիսի միջոցառումների կազմակերպումը, որոնք, միանշանակ, նպաստում են մասնագետների որակավորման աճին:
– Ի՞նչ է ներկայացնում ընկերությունը ռևմատոլոգիայի ոլորտում:
– Մեր փաթեթում կան դեղեր, որոնք անփոխարինելի են հայ ռևմատոլոգների առօրյա աշխատանքում: Այսօր ներկայացնում ենք բրենդային «Խոնդրոքսիդ» դեղամիջոցը ` քսուքի, դոնդողի և հաբի տեսքով: «Խոնդրոքսիդը» նշանակում են օստեոարթրոզի, օստեոխոնդրոզի դեպքերում: Հրավիրել ենք Ռուսաստանի Դաշնությունում առաջատար մասնագետ պրոֆեսոր Բադոկինին, ով ներկայացրեց օստեոարթրոզի բուժման նոր ուղղություններն ամբողջ աշխարհում: Օստեոարթրոզը կրճիկային զանգվածի քայքայումն է, իսկ «Խոնդրոքսիդը» կանգնեցնում է այդ քայքայման գործընթացը: «Շտադա» դեղագործական ընկերությունը ներկայացնում է նաև «Խոնդրոքսիդը Ֆորտե» դեղաձևը, որն իր մեջ պարունակում է մելոքսիկամ, ինչն ունի ցավազրկող և հակաբորբոքիչ ազդեցություն:

Կարդացեք նաև

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...


ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...


2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...


Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...


ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն