Իրադարձություններ Հայաստանում
Շվեյցարացի բժիշկներն «Էրեբունի» բժշկական կենտրոնում անվճար խորհրդատվություն են տրամադրել և վիրահատություններ կատարել

Այս օրերին երկօրյա այցով Հայաստան են ժամանել շվեյցարացի բժիշկներ, ովքեր հյուրընկալվել են «Էրեբունի բժշկական կենտրոն»` գիտագործնական համագործակցության նպատակով: Այս մասին զրուցեցինք Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի վարիչ Համլետ Հայրապետյանի հետ:
– Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոն են այցելել մեր շվեցարացի գործընկերները` «Իմպարկ» կլինիկայի սրտային վիրաբույժ Պոլ Վոգի ղեկավարությամբ: Նրանք միջազգային «Առողջ սրտերի կամուրջ» հասարակական կազմակերպությունն են ներկայացնում, որը բարեգործական հիմունքներով գիտագործնական լուրջ աշխատանքներ է տանում տարբեր երկրներում:
Վաղ առավոտից սկսել ենք համատեղ աշխատանքը: Արդեն մեծաթիվ պացիենտներ հետազոտվել եւ խորհրդատվություն են ստացել մեր արտասահմանից ժամանած գործընկերների կողմից: Խորհրդատվությունն անվճար հիմունքներով է կատարվում: Հաջորդ օրն արդեն վիրահատություններ կիրականացնեն 2 ուղղությամբ` բաց սրտային և ներանոթային վիրահատություններ: Նրանք կիրականացնեն այն վիրահատությունները, որոնք միանշանակ չեն, կարիք ունեն երկրորդ կարծիքի:
– Համագործակցության այլ եզրեր տեսնո՞ւմ եք:
– Այս կազմակերպությունը նախընտրում է նաև հեագա համագործակցություն, որը թույլ կտա մեր բժիշկներին վերապատրաստվել արտասահմանում: Վերապատրաստում չանվանենք, բայց շատ կարևոր են այսպիսի հանդիպումները, երբ հնարավորություն է ընձեռվում հենց կլինիկական դեպքի շուրջ քննարկել խնդիրը: Սա փորձի փոխանակում է, համատեղ աշխատանք, որն, իհարկե, կրկնակի արդյունավետություն է ապահովում:
![]() |
![]() |
– Ստենտավորումը որքանո՞վ է կրճատում մահացության ռիսկը:
– Համաշխարհային վիճակագրությունն այսպիսին է. լավագույն կլինիկաներում մահացությունը սրտամկանի սուր ինֆարկտից ներկայում կազմում է 4-5%, իսկ մեծավ մասամբ այս տոկոսը հասնում է 10-ի: Պետք է հպարտությամբ նշեմ, որ մեր կլինիկայում մահացությունները հասցված են նվազագույնի` 4-5%:
Սրտային վիրաբույժ Պոլ Վոգն արդեն 2-րդ անգամ է Հայաստանում: Հույս ունի փոքր-ինչ նվազեցնել հայ բժշկի հոգսը: «Դեռ չեմ կարող խոսել Հայաստանում բժշկական ծառայության որակի մասին, բայց այս կենտրոնում, որտեղ մենք աշխատում ենք, կան տեխնիկական բոլոր հնարավորություները, որոնք անհրաժեշտ են վիրահատության, հետազոտության համար: Տեխնիկապես այստեղ ոչինչ չի զիջում Շվեյցարիայում իրականացվող ծառայությանը»,- ասում է բժիշկը:

Կարդացեք նաև

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...


2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...


Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...


ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...


Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...


2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...


Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...


Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն