Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Լրացավ Հայաստանում արտամարմնային բեղմնավորմամբ ծնված առաջին երեխաների 10 տարին

Լրացավ Հայաստանում արտամարմնային բեղմնավորմամբ ծնված առաջին երեխաների 10 տարին

Արտամարմնային բեղմնավորմամբ Հայաստանում ծնված առաջին երեխաները (եռյակ, մեկ տղա և երկու աղջիկ) արդեն 10 տարեկան են:  Այս առիթով ՀՀ առողջապահության նախարարությունը և  Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը  կազմակերպեցին  գիտա-գործնական միջազգային գիտաժողով:

 

Գիտաժողովին մասնակցեցին նաև  ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:


Միջոցառման և Հայաստանում արտամարմնային բեղմնավորման մասին լրագրողների հարցերին պատասխանեց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևը:


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոև–   Պարոն Օկոև, ի՞նչ խորհուրդ ունի այս օրը:


–   Տասը տարի առաջ ծնվեցին առաջին երեխաները, ովքեր լույս աշխարհ եկան արտամարմնային բեղմնավորման շնորհիվ: Բացի այդ, մեկ տարի առաջ՝ շնորհիվ Հայաստանի առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո գործող «Արագիլ»  բարեգործական հիմնադրամի, լույս աշխարհ եկան ևս  3 փոքրիկներ՝ արտամարմնային բեղմնավորման ճանապարհով:


–   Ի՞նչ գիտաժողով իրականացավ այս առիթով:


–   Մենք միջազգային գիտաժողով ենք կազմակերպել, որտեղ իրենց զեկույցներով ներկայանալու են արտասահմանից հրավիրված մեր գործընկերները` Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից և այլն: Նրանք կներկայացնեն իրենց փորձը արտամարմնային բեղմնավորման գործում և թե ինչ տեխնոլոգիաներ ու ինչ մասնագիտական հմտություններ են հիմնականում կիրառում:

 

Լրացավ Հայաստանում արտամարմնային բեղմնավորմամբ ծնված առաջին երեխաների  10 տարին Լրացավ Հայաստանում արտամարմնային բեղմնավորմամբ ծնված առաջին երեխաների  10 տարին Լրացավ Հայաստանում արտամարմնային բեղմնավորմամբ ծնված առաջին երեխաների  10 տարին


–   Ի՞նչ հաջողություններ ենք մենք արձանագրել այս ոլորտում:


–   Հաջողություն է այն, որ այսօր  մենք կիրառում ենք վերարտադրողական օժանդակ այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ներդրված են զարգացած բոլոր երկրներում: Մեր կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը վստահորեն կարելի է համեմատել զարգացած երկրների հետ:

 
–   Կա՞ արդյոք դիմելիության աճ այս ոլորտում:


–   Իրականում արտամարմնային բեղմնավորման կարիքն ունեցող ընտանիքների թիվը չի աճել, բայց անցած տարվանից սկսած արձանագրվել է դիմելիության կտրուկ աճ:  Ուրախությամբ պետք է նշեմ, որ դա նաև «Արագիլ» բարեգործական հիմնադրամի մեծ ներդրումն է: Բազմաթիվ ընտանիքներ, որոնք չէին էլ մտածում այդքան թանկ մեթոդի օգնությանը դիմել, այսօր արդեն փոքրիկներ ունեն:

 

Լրացավ Հայաստանում արտամարմնային բեղմնավորմամբ ծնված առաջին երեխաների  10 տարին Լրացավ Հայաստանում արտամարմնային բեղմնավորմամբ ծնված առաջին երեխաների  10 տարին Լրացավ Հայաստանում արտամարմնային բեղմնավորմամբ ծնված առաջին երեխաների  10 տարին


–   Կա՞ վիճակագրություն, թե քանի երեխա է ծնվել Հայաստանում արտամարմնային բեղմնավորման միջոցով:


–   Ամբողջ աշխարհում վիճակագրությունը ցույց է տալիս, որ արտամարմնային բեղմնավորումը 37-38% դեպքերում է ավարտվում ծննդաբերությամբ: Ուրախալի է նաև, որ եթե նախկինում այս մեթոդի օգնությանն էին դիմում բացառապես այն դեպքում, երբ անպտղությունը   պայմանավորված էր կնոջ առողջական խնդիրներով, ապա այսօր դիմում են նաև զույգեր, որտեղ խնդիր ունի տղամարդը: Եվ եթե նախկինում դոնորական սերմ էին օգտագործում, որպեսզի ընտանիքը երեխա ունենա, ապա շնորհիվ ներկայիս տեխնոլոգիաների, գործնականորեն զրոյի են մոտենում դեպքերը, երբ անհրաժեշտ է լինում դոնորական սերմ օգտագործել:

 

Լրացավ Հայաստանում արտամարմնային բեղմնավորմամբ ծնված առաջին երեխաների  10 տարին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյան Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոև


10 տարի առաջ՝ 2004 թվականի փետրվարի 5-ին  Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում արտամարմնային բեղմնավորման շնորհիվ լույս աշխարհ եկավ առաջին եռյակը: «13 տարի չէինք կարողանում երեխա ունենալ: Վերջապես մի օր ամուսնուս հետ Վրաստանից տեղափոխվեցինք Հայաստան` դիմելու վերջին  հնարավորությանը` արտամարմնային բեղմնավորման: Ստացվեց… ինչի համար անսահման շնորհակալ ու պարտական եմ մեր բժիշկներին: Ես հավատում էի, որ նման արդյունք կլինի: Անցել է տասը տարի… Կրկին այստեղ ենք… Շնորհակալ ենք հրավերի համար»,- ասում է եռյակի մայրը` Կարինե  Վարդանյան- Մայսուրաձեն: Իր տղային Կարինեն անվանել է Գեորգի` իր բժշկի (պրոֆ. Գեորգի Օկոև) անունով: Հղիության ամիսներին Կարինեն եղել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի  բժիշկների անմիջական հսկողության տակ և 2004թ. կեսարյան հատմամբ լույս աշխարհ է բերել 2 աղջիկների և մեկ տղայի:


Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արագիլ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարինե ԹոխունցՄեր հարցերին պատասխանեց նաև  բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արագիլ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարինե Թոխունցը:


–   Տիկին Թոխունց, արդեն մեկ տարի է, ինչ գործում է «Արագիլ» հիմնադրամը, ինչպիսի՞ն են արդյունքները:


–   Մենք այսօր միայն հպարտությամբ կարող ենք ներկայացնել մեր կատարած աշխատանքի արդյունքները: Մինչև այսօր կատարված է արտամարմնային բեղմնավորման 140 ցիկլ, որոնց արդյունքում ծնվել է 28 երեխա և տվյալ պահին ունենք  զարգացող 55 հղիություն:


–   Այսօր նաև լրանում է Հայաստանում արտամարմնային բեղմնավորման ներդրման 10 տարին...


–   Ավելի հրաշալի բան, քան նշել արտամարմնային բեղմնավորման ներդրման 10 տարին, դժվար է գտնել: Այսօր մենք պետք է մեր գործընկերներին ներկայացնենք այս տարիների ընթացքում մեր կատարած աշխատանքն ու դրա արդյունքները:

 

Լրացավ Հայաստանում արտամարմնային բեղմնավորմամբ ծնված առաջին երեխաների  10 տարին Լրացավ Հայաստանում արտամարմնային բեղմնավորմամբ ծնված առաջին երեխաների  10 տարին Լրացավ Հայաստանում արտամարմնային բեղմնավորմամբ ծնված առաջին երեխաների  10 տարին
Լրացավ Հայաստանում արտամարմնային բեղմնավորմամբ ծնված առաջին երեխաների  10 տարին Լրացավ Հայաստանում արտամարմնային բեղմնավորմամբ ծնված առաջին երեխաների  10 տարին Լրացավ Հայաստանում արտամարմնային բեղմնավորմամբ ծնված առաջին երեխաների  10 տարին


–   Ինչպե՞ս և ովքե՞ր կարող են դիմել հիմնադրամին:


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Առուստամյան–   «Արագիլ» հիմնադամում գրանցվելու համար նախևառաջ անհրաժեշտ է այցելել www.fundaragil.am կայքը, որտեղ կա անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: «Արագիլ» հիմնադրամն արդեն հերթագրում է երկրորդ փուլը, միայն թե բոլոր դիմողներն անպայման պետք է բժշկից ուղեգիր ունենան: Զույգերի ներկայացած փաստաթղթերը ստուգվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, որից հետո հիմնադրամի կողմից զույգերը ուղեգրվում են 4 վերարտադրողական կենտրոններից մեկը:


Միջազգային գիտա-գործնական գիտաժողովի մեկնարկը «Մոսկվայի տան» դահլիճի բեմից ազդարարեց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Առուստամյանը.

 

«Խորհրդանշական է և խիստ իմաստալից, որ «Արտամարմնային բեղմնավորման ժամանակակից խնդիրները»  թեմայով գիտաժողովը գումարվում է 2014 թ.: 1984թ.  նախկին Խորհրդային Միության գիտնականներից Բորիս Լեոնովը, ով զբաղվում էր արտամարմնային բեղմնավորմամբ, այցելեց Երևան: Մեր երկրում արտամարմնային բեղմնավորում իրականացնելն անիրական էր թվում: Ահավասիք, դրանից ուղիղ 10 տարի անց, Առողջապահության ազգային ինստիտուտի ռեկտոր Հայկ Նիկողոսյանի, ֆրանսիահայ Անդրանիկ Հակոբյանի և Գեորգի Օկոևի ջանքերով որոշվեց Հայաստանում ներդնել արտամարմնային բեղմնավորումը»:

 

Լրացավ Հայաստանում արտամարմնային բեղմնավորմամբ ծնված առաջին երեխաների  10 տարին Լրացավ Հայաստանում արտամարմնային բեղմնավորմամբ ծնված առաջին երեխաների  10 տարին Լրացավ Հայաստանում արտամարմնային բեղմնավորմամբ ծնված առաջին երեխաների  10 տարին


Իր հերթին ներկաներին ողջունեց նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը.

 

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյան«Առանձնակի ուրախություն եմ զգում, երբ  դահլիճում տեսնում եմ երեխաներին, ովքեր ծնվել են այս ազնվաբարո գործունեության արդյունքում: Տասը տարի առաջ առողջապահական համակարգի մեծ աշխատանքի արդյունքում Հայաստանում լույս աշխարհ եկան առաջին «փորձանոթային» երեխաները: Այսօր նրանք 10 տարեկան են: Մեր կանայք այլևս կարիք չունեն մեկնել արտերկիր և այնտեղ սպասելու  մայրանալու իրենց իրավունքին»:


Միջազգային գիտա-գործնական գիտաժողովը կայացավ նաև դեղագործական ընկերությունների աջակցությամբ: Դրանց թվում էր Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերությունը, որի մենեջեր Լուսինե Բլուրցյանը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչ ձևաչափով են մասնակցում գիտաժողովին:


Լրացավ Հայաստանում արտամարմնային բեղմնավորմամբ ծնված առաջին երեխաների  10 տարին Լրացավ Հայաստանում արտամարմնային բեղմնավորմամբ ծնված առաջին երեխաների  10 տարին Լրացավ Հայաստանում արտամարմնային բեղմնավորմամբ ծնված առաջին երեխաների  10 տարին



Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Լուսինե Բլուրցյան–   Գեդեոն Ռիխտեր ընկերությունն այս միջոցառման հովանավորներից է: Այսօր Փարիզի Կրեմլին Բիցետրա համալսարանական կլինիկայի մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայության ղեկավար, պրոֆեսոր Հ. Ֆերնանդեզը իր «Արգանդի միոմա և անպտղություն» զեկույցում կներկայացնի մեր ընկերության նոր դեղի` «Էսմիայի» դերը արգանդի միոմայի բուժման գործընթացում: Ուլիպրիստալ ացետատն արդեն մի քանի ամիս է, ինչ գրանցված է  հայաստանյան դեղաշուկայում` «Էսմիա» անունով: Սա ինովացիոն դեղամիջոց է, որը միանգամայն փոխում է միոմայի բուժման մասին մեր պատկերացումները: Նախկինում միոմայի դեպքում բուժմանը վերաբերող առաջին միտքը վիրահատական միջամտությունն էր, որի պարագայում մեծավ մասամբ ավարտվում էր արգանդի հեռացմամբ, այսօր արդեն իրական է՝ կնոջը հնարավորություն տալ պահպանել այդքան կարևոր օրգանը:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գևորգ Զուռնաչյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ