Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Բժիշկները տոնում են Երևանի թիվ 1 համալսարանական կլինիկայի 100-ամյակը

Բժիշկները տոնում են Երևանի թիվ 1 համալսարանական կլինիկայի 100-ամյակը

Երևանի թիվ 1 համալսարանական կլինիկան 100 տարեկան է: Այս առիթով Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում կայացավ հանդիսավոր նիստ և   մեկնարկեց  «Կլինիկական բժշկագիտության արդի հիմնախնդիրները» խորագրով գիտաժողովը:

 

Միջոցառմանը ներկա էին համալսարանի տարբեր տարիների շրջանավարտներ, ովքեր այսօր արդեն անվանի բժիշկներ, պրոֆեսորներ, բժշկական գիտությունների դոկտորներ, կլինիկաների ղեկավարներ ու պրակտիկ բժիշկներ են: Հանդիսավոր նիստին ցուցադրվեցին կլինիկայի արխիվային լուսանկարներ` սկսած շենքի շինարարությունից մինչեւ ժամանակակից մասնագիտական գիտաժողովները:

 

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բ.գ.դ., պրոֆեսոր Միքայել ՆարիմանյանՆերկաներին տանտիրոջ իրավունքով ողջունեց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, շնորհավորեց ամբողջ բժշկական անձնակազմին ու ներկայացրեց նաև կայանալիք գիտաժողովը.

 

«Մեր նպատակն է համախմբել ԵՊԲՀ փորձառու և երիտասարդ գիտնականներին, համալսարանական կլինիկաներում և կլինիկական ամբիոններում հետազոտական գործունեություն իրականացնող մասնագետներին, ներկայացնել և քննարկել բժշկագիտության վերջին տարվա ձեռքբերումները և գիտական հետազոտությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև ամփոփել բուհում իրականացվող գիտական ծրագրերում ընդգրկված խմբերի կողմից կատարվող հետազոտությունների արդյունքները»:


Առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին և ընթերցեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղերձը.

 

«Ողջունում եմ Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 համլսարանական կլինիկական հիվանդանոցի հիմնադրման 100-ամյակին նվիրված  հանդիսավոր նիստի և գիտաժողովի  մասնակիցներին: Կարևորելով  այս նախաձեռնությունը՝ ուզում եմ նախ ընդգծել Առաջին հիվանդանոցի դերը Հայաստանում բժշկագիտության ավանդույթների ձևավորման և հետագա զարգացման գործում: Առողջապահական համակարգի հիմքում գտնվող այս կառույցի մեկդարյա կենսագրությունը լի է ոլորտի ձեռքբերումներն ամփոփող էջերով»:

 

Բժիշկները տոնում են Երևանի թիվ 1 համալսարանական կլինիկայի 100-ամյակը Բժիշկները տոնում են Երևանի թիվ 1 համալսարանական կլինիկայի 100-ամյակը Բժիշկները տոնում են Երևանի թիվ 1 համալսարանական կլինիկայի 100-ամյակը


ԼՂՆ առողջապահության փոխնախարար Կարեն Ղուկասյանն ընթերցեց ԼՂՀ առողջապահության նախարար Արտյոմ Քուշկյանի ուղերձը. 

 

«Մշտական կատարելագործման քաղաքականությունը որդեգրած 1-դարյա հոբելյարի դերը շատ կարևոր է մեր երկրի առողջապահական համակարգում, որովհետև  հենց այստեղ է կրթվում ու դաստիարակվում, բուժման ժամանակակից մեթոդներին հաղորդակից դառնում ապագա բժիշկը»:


Մեզ հետ զրույցում ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը խոսեց օրվա խորհրդի ու կայանալիք գիտաժողովի մասին:


–   Պարոն Նարիմանյան, շնորհավորում ենք այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Խոսենք այսօրվա առիթի մասին…


–   Այսօր մենք նշում  ենք Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի 100-ամյակը: Հիվանդանոցի հիմնադրումով մեկնարկեց  Հայաստանում կլինիկական կրթությունը, որովհետև բժշկական կրթության հիմքը կլինիկական մտածելակերպն է: 1-ին հիվանդանոցը եղել և մնում է կլինիկական մտածելակերպի դարբնոցն այն պարզ իմաստով, որ այստեղ միշտ աշխատել են մեր առաջատար մասնագետները թե՛ վիրաբուժության, թե՛ մանկաբուժության, թե՛ թերապիայի և այլ բնագավառներում:

 

Բժիշկները տոնում են Երևանի թիվ 1 համալսարանական կլինիկայի 100-ամյակը Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյան Ակադեմիկոս Վիլեն Պարույրի Հակոբյան


–   Իսկ ո՞րն է լինելու 2-օրյա գիտաժողովի առանցքը:


–   Մենք ցույց կտանք, թե ինչ մակարդակի վրա է գտնվում մեր կլինիկական գիտությունը, կլինիկական կրթությունը, և ինչպես են կրթությունն ու գիտությունը միասին ապրում և զարգանում մեկ հարկի տակ:


–   Ինչքանո՞վ է այս իրադարձությունը դարձել տոն  մեր հանրապետության բժիշկների համար:


–   Այո, այսօր հիանալի տոն է բոլոիս համար: Ուզում եմ շնորհավորել  բոլոր բժիշկներին, որովհետև բոլորս այս կամ այն կերպ անցել ենք 1-ին հիվանդանոցի հյուրընկալ շենքով և այնտեղ ենք ստացել կլինիկական կյանքին վերաբերող մեր առաջին ու անմոռանալի տպավորությունները: Ուզում եմ` միշտ պահպանեն իրենց կապը թե՛ 1-ին հիվանդանոցի, թե՛ համալսարանի հետ, որովհետև 1-ին կլինիկական հիվանդանոցը նաև ԵՊԲՀանբաժան մասն է:


Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վիրաբույժ, բ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես ՍարուխանյանԶրուցեցինք նաև Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վիրաբույժ, բ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանի հետ:


–   Պրոֆեսոր Սարուխանյան, մեծ է Ձեր ներդրումը համալսարանական թիվ 1 հիանդանոցի կայացման ու զարգացման ճանապարհին: Այս օրը պետք է որ առանձնահատուկ լինի հատկապես Ձեզ համար…


–   Ինձ համար մեծ ուրախություն, տոն է այսօր, քանի որ իմ երիտասարդությունը, իմ կյանքը նվիրել եմ 1-ին համալսարանական հիվանդանոցին: Ես աշխատել և նույնիսկ մեծացել եմ այս կլինիկայում: Մեր  բժշկական համակարգի ներկայացուցիչները սովորել ու իրենց առաջին քայլերն են կատարել 1-ին համալսարանական հիվանդանոցում: 1-ին հիվանդանոցը մեզ` բժիշկներիս համար նույնն է, ինչպես Բժշկական համալսարանը` ուսանողության համար:

 

Բժիշկները տոնում են Երևանի թիվ 1 համալսարանական կլինիկայի 100-ամյակը Բժիշկները տոնում են Երևանի թիվ 1 համալսարանական կլինիկայի 100-ամյակը Բժիշկները տոնում են Երևանի թիվ 1 համալսարանական կլինիկայի 100-ամյակը


–   100-ամյակի առիթով, ի՞նչ նորություն է մեզ սպասվում 1-ին համալսարանական կլինիկայում:


–   Հիվանդանոցում կառուցվելու է անվանի առաջատար բժիշկների մասին պատմող սրահ, ինչպես օրինակ՝ հոլիվուդյան փառքի ծառուղին: Զարմանալին այն է, որ ամենուր կարելի է հանդիպել արտիստներին նվիրված սրահների, բայց ոչ մի բժշկական սրահ առ այսօր չկա: Տոհմական բժշկական  համակարգ կա, որին այսօրվա ուսանողները ծանոթ չեն: 


Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ ՄիրիջանյանՄ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Միրիջանյանը մեզ հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց Երևանի թիվ 1 համալսարանական  կլինիկայի ստեղծման պատմությունից.

 

«100 տարի առաջ ստեղծվեց 1-ին համալսարանական կլինիկան և  դրա հիման վրա ստեղծվեց Հայաստանի Հանրապետության բժշկական նորագույն պատմությունը: Հիվանդանոցը ստեղծվեց ոչ թե բժիշկների կողմից, այլ բարերարների նախաձեռնությամբ, ղեկավարեցին արտասահմանից ժամանած բարձրագույն որակավորմամբ բժիշկները: 1-ին հիվանդանոցում ստեղծվեց նաև բժշկական դպրոց: Այսինքն` 100 տարի առաջ բուժծառայությունն ու կրթությունը  սկսեցին գործել մեկ հարկի տակ»:

 

Բժիշկները տոնում են Երևանի թիվ 1 համալսարանական կլինիկայի 100-ամյակը

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Հարություն Մինասյան

20.11.2014

ՀԱՐԳԵԼԻ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ 2015 թ. լրանալու է Երևանի, դեռևս կանգուն, ճարտարապետական գոհարներից մեկի` Աբովյան 3/1 հասցեում գտնվող Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերության (ԱՕԿՍ) շենքի 100 ամյակը: Այն իր անձնական միջոցներով կառոցել և 1915 թվականից որպես առաջնակարգ հիվանդանոց աշխատացրել է երևանցի անվանի բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանը: Կարծում ենք, որ ժամանակն է, որպեսզի ՀՀ Կառավարությունը արդարացիորեն շենքը վերադարձնի բժշկությանը և այն վերածի Հայ բժշկության թանգարանի: Մեզ հայտնի է, որ բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի եղբոր ժառանգները ապրում են Երևանում, ուստի խնդրում ենք, որ նրանք արձագանքեն այս հայտարարությանը: Հարություն Մինասյան Հայ բժշկության թանգարանի հիմնադրումը նախաձեռնող խմբի անդամ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com
Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com

Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...

Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց
Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց

2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ