Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. ՀՀ առողջապահության նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱՆ.  ՀՀ առողջապահության նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Արմեն Մուրադյանը նշեց, որ Ֆրանսիան Հայաստանի հուսալի եւ արդյունավետ գործընկերն է:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  NEWS.am Medicine   փոխանցմամբ՝ «սա նախեւառաջ պայմանավորված է այն ավանդական կապերով, որոնց ձեւավորման գործում իրենց ներդրումն ունեն մեր սփյուռքահայ գործընկերները»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարը:

Ներկայացրեցնելով երկու երկրի միջեւ ոլորտում իրականաղվող հաջողված ծրագրերը նա նշեց, որ թեեւ Ֆրանսիայի հետ առողջապահության բնագավառում միջգերատեսչական համագործակցության համաձայնագիր ստորագրված չէ, այնուամենայնիվ միջպետական ամուր իրավական կապերն ու բարեկամական հարաբերությունները թույլ են տվել ակտիվ եւ արդյունավետ համագործակցություն ծավալել առողջապահության համակարգի զարգացման ուղղությամբ:

«Հատկապես արդյունավետ համագործակցություն է ծավալվում տուբերկուլոզի ոլորտում, հաջողությամբ գործում է ֆրանսիական «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը, որն օժանդակում է ՀՀ առողջապահության նախարարության Տուբերկուլյոզի Ազգային Գրասենյակին տուբերկուլյոզով հիվանդների բուժման հարցում` Երեւանում, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Կոտայքի եւ Արարատի մարզերում, ինչպես նաեւ դեղորայքակայուն տուբերկուլյոզի բուժման ծրագիր է իրականացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում»,- ասաց Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով` Հայաստանում առողջապահության բնագավառում արդյունավետ համագործակցություն են ծավալում նաեւ «Ցավեր առանց սահմանների», UMAF, Action Santé, Initiative, SPFA ֆրանսիական կազմակերպությունները:

Նախարարը կարեւորեց նաեւ 2014թ. ՀՀ առողջապահության նախարարության սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի եւ ֆրանսիական «Սանոֆի Ավենտիս գրուպի» միջեւ Հայաստանում հոգեկան հիվանդությունների դեմ տարվող աշխատանքը բարելավելու նպատակով հանրային մասնավոր համագործակցության փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

Հաջողված ծրագրերի շարքում նախարարը մատնանշեց ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի եւ մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի Հայաստանին ուղղված աջակցության ծրագիրը: Հիմնադրամի դոնոր երկրների շարքում Ֆրանսիան զբաղեցնում է երկրրոդ տեղը: Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին ուշագրավ համարեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունում հանդիպումը տեղի է ունենում դեկտեմբերի 1-ին` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը: Դեսպանն ընդգծեց, որ Հայաստանի կատարած աշխատանքն այս ոլորտում օրինակելի է:

«Տարածաշրջանում Ձեր երկիրը ՁԻԱՀ-ի դեմ պայքարում իր վարած քաղաքականությամբ եւ ծրագրերով օրինակելի է»,- վստահեցրեց դիվանագետը:

Նա հայտնեց, որ առողջապահական ոլորտում համագործակցության ընդլայնմանն է ուղղված նաեւ Հայաստանի ֆրանսիական համալսարանում հաջորդ ուսումնական տարվա սկզբից կներդրվի հիվանդությունների կառավարման մասնագետների պատրաստման դասընթաց: Դիվանագետը կարեւորեց նաեւ երկու երկրների համագործակցությունը գիտահետազոտական ոլորտում:

Ֆրանսիայի Գուստավ Ռուսի անվան առաջատար ուռուցքբանական կենտրոնում հայ ուռուցքաբանների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ: Սերտ համագործակցություն է ծավալվել նաեւ ֆրանսիական «PCD» կազմակերպության հետ, որը մեծապես կնպաստի Հայաստանում ուռուցքաբանության, մանկաբուժության եւ գինեկոլոգիայի ասպարեզներում ախտորոշման եւ բուժօգնության որակի բարելավմանը: Լոռու մարզում շարունակում է գործել Ֆրանսիայի հայ բժիշկների միության նախաձեռնությունը` շարժական ատամնաբուժական կլինիկան: Հաշվետու ժամանակահատվածում Վայոց Ձորում մեկնարկեց նաեւ «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագիրը, որը նուjնպես Ֆրանսիայի հայ բժիշկների միության նախաձեռնությունն է:

Հանդիպմանը հաջորդեց ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիսը:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ