Իրադարձություններ Հայաստանում
Հայ մասնագետներին ներկայացվեց Aplio 500 Platinum ժամանակակից տեխնոլոգիան

Toshiba Medical Systems Europe ընկերությունը Հայաստանում ներկայացրեց Aplio 500 Platinum սերիան , որը նոր սերնդի ուլտրաձայնային սարք է:
Հայ մասնագետների համար տեխնոլոգիայի առավելությունները ներկայացրեց «Toshiba Medical Systems Europe գերձայնային գործիքների արտադրության և վաճառքի հարցերով պատասխանատու Քրիստոֆ Սիմը:
Մեդ-Պրակտիկի հետ զրույցում նա ասաց, որ Aplio 500 Platinum-ը բազմաթիվ նոր հնարավորություններ ընձեռող տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս անգամ մազանոթներում տեսնել արյան հոսքը, շատ ավելի լայն պատկերացում կազմել, թե ինչ է կատարվում հյուսվածքում` անոթային ապահովման տեսանկյունից:
«Այս միկրոանոթային փայլուն վիզուալիզացիան (SMI) թույլ է տալիս բազմաթիվ խնդիրներ լուծել, և ես շատ ուրախ եմ, որ այսօր նաև Հայաստանի մասնագետները հնարավորություն ունեն ծանոթանալու դրան: Սարքը դահլիճում է, և մենք կունենանք նաև գործնական ծանոթացման հատված»,- նշեց Քրիստոֆեր Սիմը: Մասնագետը ներկայացրեց ևս մեկ տեխնոլոգիա՝ էլաստոմետրիան, որը թույլ է տալիս անմիջապես գերձայնային հետազոտության ժամանակ չափել հյուսվածքի էլաստիկությունը: Սարքի շնորհիվ հնարավոր է մեծ քանակությամբ նոր տեղեկատվություն ստանալ, օրինակ, լյարդի ցիռոզի, վահանաձև գեղձի, կրծքագեղձի քաղցկեղի հետազոտությունների ժամանակ: Aplio 500 Platinum –ը աշխարհում միակ ուլտրաձայնային սարքն է, որն ունի երկու տեսակի էլաստոգրաֆիա` shear-wave և strain:
Կլինիկական կիրառման միջազգային մասնագետ Վեսամ Իբրահիմը (Նիդերլանդներ) , ով հայ բժիշկներին ներկայացրեց էլաստոգրաֆիան՝ որպես օգտակար և հուսալի գործիք, մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ Հայաստանում այն շուտով լայն կիրառություն կգտնի: «Մեր նպատակն է այսօր ցույց տալ այս տեխնոլոգիայի լավագույն հնարավորությունները: Ես տեսնում եմ, որ Հայաստանն ակտիվ քայլեր է ձեռնարկում եվրոպական մեծ ընտանիք ինտեգրվելու հարցում, և կարծում եմ, որ բժշկությունն էլ պիտի գտնվի մասնագիտական նույն մակարդակի վրա, ինչ զարգացած երկրներում:
Սա մի տեխնոլոգիա է, որն օրեցօր ավելի ու ավելի է տարածվում Եվրոպայում, մասնավորապես, այն լայնորեն կիրառվում է ամբողջ Արևմտյան Եվրոպայում»,- ասաց նա:
Հղիների և պտղի սոնոգրաֆիայի բաժնի ղեկավար Միգել Բրանկոն (Պորտուգալիա) ներկայացրեց նորամուծությունների կիրառումը մանկաբարձության ոլորտում: Նրա խոսքով՝ նոր տեխնոլոգիայի ամենաուժեղ կողմը պատկերի հստակությունն է, ինչը մեծ մրցակցային առավելություն է նրան նմանատիպ այլ սարքավորումների համեմատությամբ:
![]() |
![]() |

Կարդացեք նաև

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...


ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...


2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...


Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...


ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն