Իրադարձություններ Հայաստանում
Սեպտեմբերի 4-ին 2015թ., կայացավ Կրծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիմպոզիումը

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, ավանդույթի համաձայն, Ավստրիայի Բաց բժշկական համալսարանի հետ համատեղ, Երևանում կազմակերպել էր Կրծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիմպոզիումը: Սիմպոզիումի ընթացքում ներկայացվեցին կրծքագեղձի քաղցկեղին առնչվող ժամանակակից խնդիրները և ոլորտում գրանցված հաջողությունները: Սիմպոզիումի մասնակիցներն էին ոլորտին առնչություն ունեցող բժիշկներ Հայաստանի և ԼՂՀ տարբեր բուժհաստատություններից: Միջոցառմանը մասնակցեցին նաև կրծքագեղձի քաղցկեղից բուժված կանայք, ովքեր միավորվել են Եվրոպա Դոննա Հայաստան կազմակերպությունում, որն իր տեսակով առաջինն է մեր երկրում և ներկայացնում է աշխարհում հեղինակավոր ԵվրոպաԴոննա միությունը: Ուռուցքաբանության ազգային կենտրոնն առանձնահատուկ է կարևորում վերապրածների դերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում:Սիմպոզիումին և նրա շրջանակում քննարկվող խնդիրներին վերաբերող հարցերով զրուցեցինք Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ, ուռուցքաբան, կրծքագեղձի վիրաբույժ Արթուր Ավետիսյանի հետ:
Հայաստանում արդեն երկրորդ տարին է, որ կազմակերպվում է նման սիմպոզիում: Ի՞նչ դեր ունի այն կրծքագեղձի քաղցկեղի բուժման խնդրում:
-Առաջին հայացքից թվում է, թե կրծքագեղձի քաղցկեղի խնդրի մասին շատ ենք խոսում: Իրականում, եթե փորձենք համեմատություն անցկացնել ավելի զարգացած երկրների հետ, հավատացե՛ք, մենք շատ հեռու ենք այն մակարդակից, թե որքան է բարձրաձայնվում ու կարևորվում խնդիրը: Առհասարակ, աշունը, հատկապես՝ հոկտեմբերը, կրծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային ամիս է համարվում:
Խոսենք կրծքագեղձի քաղցկեղի մասին բարձրաձայնելու կարևորության մասին:
-Կրծքագեղձի քաղցկեղը ընդհանուր առմամբ չարորակ ուռուցքների այն տեսակներից է, որն, այսպես ասած, «շնորհակալ է» բուժման արդյունքին: Եթե այն ժամանակին է հայտնաբերվում՝ լիովին բուժվելու շանսերը մեծ են, ընդ որում, այն հայտնաբերելը այդքան դժվար չէ: Գոյություն ունեն հատուկ ցուցումներ, թե ինչ պարբերականությամբ պետք է հետազոտվել, որ տարիքում, ռիսկային ինչ խմբեր գոյություն ունեն և այլն: Որքան շատ բարձրաձայնենք խնդիրը, այնքան կբարձրանա դիմելիությունը հետազոտման համար: Անկախ նրանից՝ կինը ունի որևէ գանգատ, թե՝ ոչ, հետազոտության արդյունքում կնոջ մոտ հնարավոր է ավելի վաղ փուլում հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը: Այդ առումով այս օրգանի սկրինինգը ունի առավելություն մյուս օրգանների կանխարգելիչ ստուգումների նկատմամբ: Կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգը տալիս է իր դրական արդյունքը և հատկապես ռիսկի խմբերում:Սա երկրորդ սիմպոզիումն է: Առաջին տարում ի՞նչ բացթողումներ էին բարձրաձայնվել, որոնք այս տարի շտկվեցին:
-Այս տարի, դրսից ժամանած մասնագետներին հրավիրելուց զատ, կազմակերպեցինք նաև հիվանդությունը հաղթահարած կանանց ներկայությունն ու ելույթները: Եթե մինչ օրս հիվանդները խուսափում էին խոսել իրենց հիվանդության մասին, այսօր այդ կարծրատիպը փորձում ենք վերացնել և ունենք հիվանդների խումբ, ովքեր մեզ հետ միասին պայքարում են հիվանդության դեմ՝ քաջալերելով մնացած կանանց: Նման մոտեցումը մեծ դեր է խաղում: Այս սիմպոզիումի ընթացքում հիվանդությունը հաղթահարած հիվանդներից ելույթ ունեցան երկուսը: Ելույթով ներկայացան նաև Հոգեուռուցքաբանների ասոցիացիայի հոգեբանները, ովքեր ոլորտում աշխատելու հմտություն ունեն և դեռ շատ անելիքներ: Հոգեուռուցքաբանությունը այս ոլորտում համեմատաբար նոր տերմին է ո՛չ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում: Փորձում ենք հասնել նրան, որ քաղցկեղի բուժման գործնթացում հոգեուռուցքաբանն պարտադիր ընդգրկվի բժիշկների թիմային աշխատանքում:Ոլորտին առնչվող ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:
-Հոկտեմբերին հրավիրված ենք Փարիզ՝ մասնակցելու ԵվրոպաԴոննա միջազգային կազմակերպության համաեվրոպական կոնգրեսին: Միջոցառմանը կմասնակցեն նաև կրծքագեղձի քաղցկեղից բուժված կանայք, ովքեր միավորվել են Եվրոպա Դոննա Հայաստան կազմակերպությունում: Հինգ հոգանոց պատվիրակությամբ մեկնելու ենք Փարիզ, որտեղ լինելու են թրեյնինգներ և սովորելու ենք, թե ինչպես պետք է աշխատել հիվանդների հետ այդ պայքարի կազմակերպման գործընթացում: Նման կազմակերպությունները մեծ կշիռ ունեն Եվրոպայում, անգամ որոշակի ազդեցություն պետական կառույցների և կլինիկաների վրա: Մենք պետք է հասնենք դրան: Սիմպոզիումի ի՞նչ արդյունքներ կներկայացնեք:
-Որքան էլ խոսենք կրծքագեղձի քաղցկեղից և ունենանք գրականություն, միևնույն է, հիվանդի հետ առօրիայում շփվելիս որոշակի նեղ մասնագիտական հարց կարող է բժշկի համար բաց մնալ: Սիմպոզիումի ընթացքում Եվրոպայից ժամանած մեր գործընկերների հետ քննարկում ենք անգամ փոքր թվացող, սակայն հուզող հարցեր՝ ստանալով սպառիչ պատասխաններ: Արտերկրում նման սեմինարներին հնարավորություն ունեն մեր մասնագետներից մասնակցելու մի քանիսը, իսկ մեզ մոտ անցկացված սիմպոզիումին մասնակցեցին 70 բժիշկ:
Որո՞նք են ոլորտին առնչվող այսօրվա խնդիրները:
-Ցավոք, Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգի համար անհրաժեշտ է պետական աջակցությունը. խոսքը կանոնակարգված անվճար մամոգրաֆիայի մասին է: Այսօր նկատելի են որոշակի քայլեր, օրինակ, սոցփաթեթի առկայությունը, հասարակության որոշ շերտերին անվճար մամոգիրաֆիայով հետազոտվելու հնարավորություն է տրված, սակայն այս մոտեցումը պետք է ավելի ընդլայնել: Մեր վերջնական նպատակը պետք է լինի այն, որ Հայաստանում իրականացվի պետական անվճար սկրինինգ, իսկ նման կարգի սիմպոզիումը տվյալ խնդրի մասին բարձրաձայնելու ճանապարհներից է: Խնդրի լիարժեք լուծման համար, ցավոք, մեր երկրում հնարավորությունները ցանկություններից սուղ են: Համոզված եմ, որ Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգը շուտով կանցկացվի պետական օժանդակությամբ:

Կարդացեք նաև

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...


2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...


Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...


ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...


Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...


2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...


Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...


Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն