Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Համակարգի հիմնախնդիրները քննարկվեցին կոլեգիայի նիստում

Համակարգի հիմնախնդիրները քննարկվեցին կոլեգիայի նիստում

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական, ընդլայնված նիստում քննարկվող հարցերն առնչվում էին առողջապահության համակարգի առջև ծառացած ամենաարդիական խնդիրներին։ Օրակարգում ընդգրկված բոլոր հարցերն ուղղակիորեն վերաբերում էին բժշկական օգնության որակի բարձրացումը, որի մեջ ներառվում են անվտանգության ապահովումը, այդ թվում` ներհիվանդանոցային վարակների դեմ արդյունավետ պայքարը, մասնագետների որակի բարձրացումը, գործողությունների կանոնակարգումը։ Այսօր թե՛ բժիշկների, թե՛ հանրության համար լուրջ պահանջ է դարձել այդ հասկացություններին օրենքի ուժ տալու, հարցերն ինստիտուցիոնալ ձևով լուծելու անհրաժեշտությունը։

 

Գաղտնիք չէ, որ թեև բժշկական առանձին ծառայություններ` հիմնականում մասնագիտական միավորումների ակտիվ մասնակցությամբ կարգավորվում են ապացուցողական բժշկության և միջազգային չափորոշիչների վրա հիմնված ազգային կլինիկական չափարոշիչներով, բայց վաղուց ժամանակն է երկրում իրականացվող բժշկական բոլոր ծառայություններն իրավական միևնույն դաշտում ներառելը, բժշկական օգնության որակը չափելի` հետևաբար գնահատելի դարձնելը։ Տարիներ շարունակ լուծում չստացած այս խնդիրների լուծման նպատակով նախարարությունը հստակ քայլեր է իրականացնում։


ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ խիստ արդիական հարցերի քննարկման ընթացքում ակնկալվում է բժշկական հանրության ակտիվ մասնակցությունը:


ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանը ներկայացրեց նախորդ կոլեգիայի որոշումով հանրապետության բուժօգնություն և սպասարկում իրականացնող 88 կազմակերպությունում, որից 32-ը` Երևանում, 56-ը` մարզերում, իրականացված մոնիտորինգի արդյունքները։ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ուսումնասիրվել են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման համապատասխանությունը գործող իրավական ակտերին, ինչպես նաև դեղերի ու բժշկական նշանակության ապրանքների ձեռք բերման, ստացման, պահպանման, հաշվառման և բաշխման գործընթացի համապատասխանությունը գործող իրավական ակտերին։ Առանձնակի ուշադրություն է դարձվել ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարի ուղղությամբ տիրող իրավիճակին։


«Երևանում և մարզերում ուսումնասիրված առողջապահական հաստատություններում հայտնաբերվել են այս կամ այն տիպի խախտումներ: Մասնավորապես՝ լիցենզիայի առկայության դեպքում մասնագետների բացակայության պատճառով գործունեության չիրականացում, նյութատեխնիկական անբավարար հագեցվածություն, կադրային վերազինման խնդիրներ»,- հայտնեց Արտակ Սահակյանը` հավելերով, որ երևանյան բուժհիմնարկների 11, իսկ մարզերում՝ 22%-ում առկա է նյութատեխնիկական հագեցվածության անբավարարության խնդիր։


Բուժհաստատություններում արձանագրված խախտումները շտկելու համար ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետն առաջարկեց, որպեսզի բոլոր հիվանդանոցներն, անկախ սեփականության ձևից, աշխատանքներ տանեն նշված թերությունները վերացնելու ուղղությամբ, ինչպես նաև շարունակել մշտադիտարկումները։


ՀՀ ԱՆ գլխավոր վիրաբույժ Հովհաննես Սարուխանյանն իր զեկույցում ներկայացրեց վիրաբուժական ծառայության ներկա իրավիճակը, առկա խնդիրները և զարգացման միտումները: Նա ընդգծեց, որ մարզերում դեռևս շարունակում են արդիական մնալ որակյալ մասնագետներով ապահովվածության, մանսավորապես ուռուցքային հիվանդությունների վաղ ախտորոշման, օրգանների փոխպատվաստման խնդիրները:


ՀՀ ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն անդրադարձավ կադրային ապահովման հիմնական վիճակագրական տվյալներին: ՀՀ ԱՆ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանն էլ խոսեց առողջապահության բնագավառի կադրային հիմնախնդիրների լուծման նոր ուղղությունների և նախաձեռնությունների մասին` հանգամանալից ներկայացնելով ՀՀ առողջապահության նախարարության կողմից վերջին տարիներին իրականացվող կադրային քաղաքականությունը և նոր ծրագրերը:

 

Ելույթներ ունեցան նաև ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, «Առողջապահության կազմակերպիչների ասոցիացիա» հասարակական կազմակերպության համանախագահ Արա Մինասյանը, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ ԱՆ դատաբժշկության գծով փորձագետ Մհեր Բիշարյանը, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին, Վ.Ա. ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը, առողջապահական համակարգի այլ ներկայացուցիչներ, որոնց բարձրաձրաց հարցերը վերաբերում էին ինչպես բժիշկների մասնագիտական որակավորման բարձրացմանը, որակյալ սարքավորումներով ապահովմանը, այնպես էլ` ֆինանսավորման մեխանիզմներին, ոլորտի չափագրմանը, բուժման ընթացակարգերի ներդրմանը:

 

Համակարգում առկա լուրջ խնդիրներից է նաև մասնագիտական գործունեությունը արտերկրում շարունակել նախընտրող որակյալ մասնագետների արտահոսքը, ինչը կանխելու ուղղությամբ ևս ՀՀ առողջապահության նախարարությունը բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ քայլեր է մշակում։ Մասնավորապես` անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների դեպքում փորձնական տարբերակով կիրառվում է ժամավճարի սկզբունքը:


«Մենք պետք է պատախանատվությունը մեզ վրա վերցնենք` միևնույն ժամանակ ապահովելով անվտանգ և բարեկեցիկ կյանք, մեր մասնագետների Հայաստանում աշխատելու համար լավ պայմաններ»,- նշեց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը` հավելելով, որ չնայած ոլորտում առկա բացթողումներին և խնդիրներին, դրանց լուծմանն ուղված նախանշված միջոցառումները քայլ առ քայլ իրականացվում են:


Օգտվելով բժշկական լայն հանրությանը դիմելու ընձեռված առիթից`նիստի ամփոփման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարը նշեց, որ վերջին ամիսներին բուռն քննարկվում է բժշկի դերը և տեղը հասարակության մեջ:


«Մեր ժողովուրդը միշտ հպարտացել է իրեն բուժողներով, և այսօր չենք կարող թույլ տալ, որ այդ պայծառ, փառահեղ անունը փորձեն խեղաթյուրել»,- շեշտեց Արմեն Մուրադյանը: Նա ընդգծեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունն ստանձնել է բժշկական ծառայությունների գործելակարգերի, չափորոշիչների, բժշկի գործունեության աշխատանքի նկարագրերի իրավական սահմանումը` սկսած ընդունարանից մինչև վիրահատական սրահ։ Միաժամանակ հստակեցվում են յուրաքանչյուր մասնագետի պարտականությունները, դրանց իրականացման ժամկետները: Նախարարը հորդորեց անգամ բազմամյա փորձ ունեցող կլինիցիստներին առանձնակի ուշադրություն դարձնել ոչ միայն մասնագիտական գործունեության պատշաճ իրականացմանը, այլև` հիվանդության պատմագրերի լրացմանը:


ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նաև շնորհավորեց դահլիճում ներկա Երևանի և մարզի բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր առողջապահության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով`Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ արժանացել են պետական բարձր պարգևների։

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ