Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հագեցած միջոցառումների ծրագիր` Տեսողության համաշխարհային օրվա առթիվ

ՀՀ ԱՆ. Հագեցած միջոցառումների ծրագիր` Տեսողության համաշխարհային օրվա առթիվ

Յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի նշվում է Տեսողության համաշխարհային օրը, որը նպատակ ունի հասարակության ուշադրությունը սևեռել տեսողական խանգարումներ ունեցող մարդկանց խնդիրներին: Այս տարի տեսողության համաշխարհային օրվա կարգախոսն է «Աչքի խնամք բոլորի համար»:

Այս տարի Տեսողության համաշխարհային օրվա շրջանակներում նախաձեռնվել է միջոցառումների շաբաթ, որտեղ ընդգրկվել են ձեռքով պատրաստված յուրահատուկ ակնոցների շրջանակների ֆեյսբուքյան մրցույթ, ակնային ստուգումներ Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների Ն. Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոցում, ակնոցների գունազարդում և շախմատի մրցույթ Թիվ 14 հատուկ դպրոցի և Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի աշակերտների մասնակցությամբ։

Այսօր Երևանի Հյուսիսային պողոտայում տեղադրվել է լուսանկարվելու համար նախատեսված «ակնոց-շրջանակ», տեսողության խնդիրների մասին տեղեկատվական նյութեր են տարածվել, երեկոյան ժամը 17։00-20։00-ն «Քարֆուր» սուպերմարկետում քաղաքացիների ակնային անվճար ստուգումներ կիրականացվեն, իսկ ժամը 20։00-ին, միանալով մի շարք երկրներում կազմակերպվող նախաձեռնությանը՝ 15 րոպեով կանջատվի Մատենադարանի լուսավորությունը՝ որպես կառույց, որը մարմնավորում է ազգային կարևորագույն մշակութային ժառագություն, որը տեսողության բացակայության պայմաններում պարզապես չէր ստեղծվի: Միջոցառումների շաբաթը կամփոփվի վաղը՝ երիտասարդական ակումբում կազմակերպվող միջոցառմամբ, որտեղ երիտասարդներին կբաժանվեն երեխաների գունազարդած ակնոցները, իսկ հավաքված գումարի մի մասով Երևանի թիվ 14 հատուկ դպրոցի աշակերտների համար ակնաբուժական դեղորայք ձեռք կբերվի։

«Հետևելով այս տարվա կարգախոսին՝ Աչքի խնամք բոլորի համար, փորձել ենք մեր միջոցառումներով մեկ անգամ եւս տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել աչքի խնամքի կարեւորության վրա։ Հորդորը կրկնելու պատճառն այն է, որ տեսողության լուրջ խնդիր ունեցողների շուրջ 50 տոկոսն այդ մասին իմանում է ակնային զննման ժամանակ, ի դեպ՝ խոսքը ոչ թե կարճատեսությանը կամ հեռատեսությանն է վերաբերում, այլ այնպիսի հիվանդությունների, որոնք կարող են ընդհուպ կուրություն առաջացնել», - հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը։

«Տեսողության համաշխարհային օրվա միջոցառումների շրջանակներում անհրաժեշտ է խոսել ակնային խնդիրների մասին։ Ակնային հիվանդություններից գլաուկոման եւ դիաբետիկ ռետինոպաթիան շարունակում են ակնային լուրջ խնդիրներ մնալ, իսկ մարդիկ, ցավոք, երբեմն խուսափում են բժշկի այցելել։ Այնինչ կան դեպքեր, երբ խաթարված տեսողությունը ժամանակին չվերականգնելու դեպքում ակնային խնդիրներն անլուծելի են դառնում։ Միաժամանակ անհրաժեշտ է նաեւ ուշադրությունը սեւեռել հանրապետության մարզերում տիրող իրավիճակին եւ կարեւորել մասնագետների վերապատրաստումը։ Ուզում եմ մեր բնակչությանը հայտնել, որ ոչ բոլոր դեպքերում է հիվանդության բուժումը նշանակում լիարժեք ապաքինում։ Բուժումը հաճախ ուղղված է լինում եղած վիճակը պահպանելուն եւ պրոգրեսիվ ֆունկցիաների կորուստը կանգնեցնելուն», - նշեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը։

 

ՀԱՆ-ի ներկայիս ծրագրերից են ԱՇՀ-ի շրջայցերը, Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի հիմնադրումը (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցությամբ), տարածքային ակնային կենտրոնների ստեղծումը և մարզային ակնաբուժական համակարգի վերականգնումը, առցանց կրթական ծրագրերի ստեղծումը և տարածումը առաջնային օղակի բուժաշխատողների, ակնաբույժների և նեոնատալ ծառայության համար:

Տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբ ամբողջ աշխարհում տեղի են ունենում տարբեր միջոցառումներ: Դրա հետ միասին տարածվում է համաշխարհային մակարդակով ակնային խնդիրների մասին տեղեկատվություն. աշխարհի բնակչության շուրջ 4 տոկոսի՝ 285 մլն մարդու տեսողությունը խաթարված է: Դրա հիմնական պատճառներն են տեսողության ճշգրտման բացակայությունը (ակնոցներ), կատարակտը և գլաուկոման: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մշակել է «2014-2019թթ. տեսողության հաղթահարելի խաթարման և կուրության կանխարգելման գլոբալ գործողությունների ծրագիրը», որը 2013թ-ի առողջապահության համաշխարհային 66-րդ ասամբլեայում ընդունվել է անդամ բոլոր երկրների կողմից: Ծրագրի նպատակն է կրճատել տեսողության հաղթահարելի խաթարման և կուրության տարածվածությունը՝ ժամանակակից և լիարժեք ակնաբուժական ծառայությունները բոլորի համար մատչելի և հասանելի դարձնելու միջոցով:

Նշենք, որ 2004թ. սկսած Տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբ ՀԱՆ-ը հանդես է եկել բազմաթիվ միջոցառումներով` ցուցահանդեսներ, բարեգործական համերգներ, հրատարակությունների շնորհանդեսներ, հաշմանդամություն ունեցող երիտասարդների գոլբոլի առաջնություն, ֆլեշ մոբ և այլն:

 

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ