Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ-ում անցակեցվեց բուհի 95-ամյակին նվիրված Ընտանեկան բժշկության 3-րդ միջազգային գիտաժողովը

ԵՊԲՀ-ում անցակեցվեց բուհի 95-ամյակին նվիրված Ընտանեկան բժշկության 3-րդ միջազգային գիտաժողովը

Ս/թ հոկտեմբերի 8-9-ը Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ Ընտանեկան բժշկության 3-րդ միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր բժշկական համալսարանի 95-ամյակին: Գիտաժողովի առանցքային թեմաներն էին՝ շնչառական համակարագի խնդիրները ընտանեկան բժշկության պրակտիկայում, ռեաբիլիտացիայի արդի մեթոդները և առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակում հաճախ հանդիպող այլ առողջական խնդիրներ:

ԵՊԲՀ-ում անցակեցվեց բուհի 95-ամյակին նվիրված Ընտանեկան բժշկության 3-րդ միջազգային գիտաժողովըՀոկտեմբերի 8-ին գիտաժողովի մասնակիցներին ողջունելով բժշկական համալսարանում՝ ԵՊԲՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը կարևորեց նման միջոցառումների անցկացումը նաև արտասահմանցի գործընկերների ինտեգրմամբ, քանի որ դրանց ընթացքում կատարվում է փորձի արդյունավետ փոխանակում: Ներկաներին շնորհակալություն հայտնելով մասնակցության համար՝ պրոռեկտորը բոլորին մաղթեց հաճելի և արդյունավետ աշխատանք:

ԵՊԲՀ-ում անցակեցվեց բուհի 95-ամյակին նվիրված Ընտանեկան բժշկության 3-րդ միջազգային գիտաժողովըԱյնուհետև գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» (ԸԲԱՄ) հասարակական կազմակերպության համանախագահ Մարինա Օհանյանը: Նա ևս ընդգծեց միջազգային այս գիտաժողովի անցկացման կարևրությունը և դրա աշխատանքներին արտասահմանցի գործընկերների ներգրավումը: «Դա նպաստում է Հայաստանի և արտերկրից ժամանած ընտանեկան բժիշկների համախմբմանը, փորձի փոխանակմանը և Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդմանը: Այս գիտաժողովի նպատակը ընտանեկան բժշկության զարգացումն է, որի հիմքն այսօր հիվանդության կանխարգելման սկզբունքն է, այն է՝ խնդրի 80%-ը լուծում պետք է ստանա առաջնային օղակում», - նշեց ԸԲԱՄ համանախագահը: Նա նաև տեղեկացրեց, որ այս անգամ փոխվել է զեկուցումների ձևաչափը. այժմ դրանք հիմնված են խնդրի, պրոբլեմի վրա:

ԵՊԲՀ-ում անցակեցվեց բուհի 95-ամյակին նվիրված Ընտանեկան բժշկության 3-րդ միջազգային գիտաժողովըՀոկտեմբերի 9-ին «Ռեսպիրատոր բժշկության տեղը ընդհանուր բժշկության պրակտիկայում» թեմայով զեկուցումով հանդես եկավ նաև ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը: Իր զեկուցման մեջ ռեկտորը իրավիճակային վերլուծության միջոցով ներկայացրեց ռեսպիրատոր բժշկությունը և ընդհանուր բժշկական պրակտիկայի վիճակն ու այդ երկուսի համախմբման իր տեսլականը: «Նախկինում չկար այնպիսի ինտեգրացված հասկացություն, ինչպիսին է ռեսպիրատոր բժշկությունը. ախտորոշում էր մեկը, բուժում էր մյուսը, ապաքինում՝ ֆիզիոթերապևտը: Մեր մասնագիտության մեջ կային բազմաթիվ ուղղություններ, որոնք երբեմն իրար օգնում էին, երբեմն էլ գտնվում էին կոմֆրոտացիոն վիճակում: Առաջնային օղակում պետք է աշխատեն ընդհանուր պրակտիկայի բժիշկներ, մասնագետներ, ովքեր պետք է լինեն պրոբլեմ լուծող: Պրոբլեմներն ընտրելուց մենք ոչ թե մեզ վրա պետք է վերցնենք ամեն ինչ՝ անկախ պացիենտի սեռից, տարիքից և նրա մոտ եղած պրոբլեմից, այլ ցուցաբերենք դիֆերենցված մոտեցում: Դա կփրկի ընդհանուր բժշկական պրակտիկայի մասնագետի մասնագիտական վարկանիշը: Եթե անգամ մեզ վրա վերցնում ենք այդ պատասխանատվությունը, պետք է կարողանանք ճիշտ գծել սահմանը, թե որտեղ է ավարտվում առաջնային բուժօգնությունը և սկսվում նեղ մասնագիտականը: Այսուհետ պետք է աշխատել՝ այդ պրոբլեմների վրա կենտրոնանալով:

 

Երկրում այդ պրոբլեմների իրական տարածվածությունը ուսումնասիրելով, վաղ ճանաչելով, կանխելով պրոբլեմի խորացումը, պրոբլեմը լուծելով և դա սովորեցնելով՝ սա կլինի լուրջ և կարևոր աշխատանք, և այս ամենը պետք է կլինի գիտության վրա հենված», - ասաց ռեկտորը: Նա նաև կարևորեց կրթական ծրագրերում կլինիկական կանխարգելիչ բժշկության ներդրումը որպես ինտերգրացված գիտահեն, պրակտիկ ուղղվածություն ունեցող մոդուլ:

ԵՊԲՀ-ում անցակեցվեց բուհի 95-ամյակին նվիրված Ընտանեկան բժշկության 3-րդ միջազգային գիտաժողովըԳիտաժողովին զեկուցումներով հանդես եկան նաև փորձառու այլ մասնագետներ Հայաստանից, ինչպես նաև առաջատար ընտանեկան բժիշկներ ու հրավիրված դասախոսներ Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից:

Նշենք, որ երկօրյա գիտաժողվի աշխատանքներին մասնակցեց ավելի քան 300 բժիշկ ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերից: Տեղեկացնենք նաև, որ ընտանեկան բժշկության արդի խնդիրներին նվիրված այս հերթական՝ 3-րդ միջազգային գիտաժողովը կազմակերպել էր Երևանի պետական բժշկական համալսարանը՝ «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» հասարակական կազմակերպության հետ համատեղ:

Միջոցառման ավարտին գիտաժողովի մասնակիցներին հանձնվեցին համապատասխան վկայագրեր:

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ